RSS | WAP
ՀԻՄՆԱԿԱՆ | REPORT!ER | ՄԱՐԶԱԿԱՆ | ՆՐԱՆՑ ԱՄԱՌԸ | ԱՊՐԵԼՈւ ԱՐՎԵՍՏԸ | ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆԻ 100 ԲԱՌԸ | ՄՐՑՈւՅԹ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ | ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ | ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՄՇԱԿՈւՅԹ | ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈւՄԲ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈւՄ
ԼՈւՐԵՐ
2010-09-03 21:54:16
Անցել է 6 տարի Բեսլանի դեպքերից
2010-09-03 21:21:16
Մեդվեդեւ. «Ռազմաբազան Ադրբեջանի համար վտանգ չի ներկայացնում»
2010-09-03 20:51:39
Ժերար Դեպարդյեն Հայաստանում է
2010-09-03 20:07:25
Ահաբեկչություն Պակիստանում
2010-09-03 18:48:50
«Իմ ուսուցիչը» սոցիալական հոլովակների շարք
2010-09-03 16:56:32
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է «Երիտասարդ դեմոկրատների միություն» կազմակերպության ներկայացուցիչներին
2010-09-03 16:42:45
Հոբելյանական ցուցահանդեսը բացել է ՀՀ վարչապետը
2010-09-03 16:17:28
Մեդվեդեւը կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 ... 1784
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՊՐԵԼՈւ ԱՐՎԵՍՏԸ

ՀԱՄԲԵՐՈւԹՅԱՆՍ ՏՈՄՍԸ. SCANNING DISK C

Առաջին միտքը, որ գալիս է՝ ախր ինչու՞ պետք է ես ներողություն խնդրեմ: Չէ՞ որ ես անում եմ ամեն ինչ: Ես խելոք սպասում եմ. այսքան տարի՝ գրեթե ողջ կյանքս, սպասել եմ ու հիմա այլևս չեմ կարողանում տեսնել, որ իմ սպասածներից ոչ մի բան չի իրականանում: Ու դրանից ուրիշ բաներ եմ սկսում մտածել… Երբ սպասածդ չի իրականանում, մտածում ես որ այն կա՛մ անհնար էր, կա՛մ մարդիկ քեզ չեն հասկանում: Հետո, երբ մի քիչ խաղաղվում ես, սկսում ես մտածել, որ դու ինքդ բոլորին կարող ես բացատրել ու հիմնավորել, որ ամեն, ամեն ինչ հնարավոր է այս կյանքում: Ու չարություն արած երեխայի պես մի քիչ ամաչում ես ջղային ժամանակ ասածներիդ համար և հասկանում, որ երբ հուզված ես, մտքերիդ շան տեղ չես դնում: Իսկ այդ դեպքում ստացվում է, որ չեն հասկանում մարդի՞կ… Հմմ… Մարդիկ շատ են, բազմազան, տարբեր ազգության, մասնագիտության, կրթության, անկրթության և այլն: Դու ինքդ էլ նրանցից մեկն ես, և այնպես չէ, որ դու ոչինչ չես հասկանում: Ուրեմն արի մարդկանց դեմ չկանգնենք: Չնայած դու կուզեիր, որ նրանք ինչ-որ բան անեին քեզ համար և հատկապես՝ սիրելիներդ: Սակայն նաև ընդունում ես, որ անզոր ես սիրելիներիդ էգոիզմի առաջ: Եվ ինչ-որ տեղ հոգու խորքում հույս ունես, որ իրենք էլ՝ քո էգոիզմի առաջ… Դու, սովորության համաձայն, էլի գնացել ես հեշտի հետևից ու այսպես սկսել ես մտածել միայն վերջերս՝ դրանից քեզ հարաբերականորեն լավ զգալով, քանի որ դու ոչինչ չես արել, այդ ուրիշներն են արել: Իսկ երեկ կինոթատրոնում նստած հասկացար, որ եթե կյանքդ կինո լիներ, քո անունը չէր լինի գլխավոր հերոսների ցանկում, որովհետև, ինչպես քիչ առաջ հասկացար, դու ոչինչ չես արել։ Քո անունը կլիներ միայն հանդիսատեսների ցանկում, որոնք ոչինչ չեն անում այդ կինոյի համար, քանի որ իրենցը չէ, և ոչ մի պատասխանատվություն չեն զգում դրա համար:
Ու այս առավոտ գիտակցեցիր, որ քո կյանքի գլխավոր հերոսը բոլորն են՝ բացի քեզանից: Փաստորեն խոշոր հաշվով դու թույլ ես տվել՝ ուրիշնե՞րը որոշեն քո կյանքը… Եվ ուզում ես՝ ուրիշնե՞րը ներողություն խնդրեն, որ դու փախել ես քեզանից, որովհետև ուրիշներին ավելի հեշտ է ներել, քան ինքդ քեզ: Դրա համար էլ է ուժ ու համարձակություն պետք, առանց այդ նույն ուժի ու համարձակության դու մի քայլ անգամ չես կարող անել դեպի քեզ:
ԳԱՅԱՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
(շարունակելի)
Հեղինակի բոլոր նյութերը
Տեղադրված է` 2010-02-02 16:10:28
Ձեր կարծիքը (4) | Նամակ խմբագրին | Նամակ ընկերոջը | Տպել
2010-08-02 17:47:45
ՍՊԱՍԵԼՈՎ «ԿՆԵՐԵՍ»-Ի
2010-07-22 23:48:35
ԵՍ ԵՍ ԵՄ, ԴՈւ ԴՈւ ԵՍ
2010-07-13 14:29:06
«Ի՞ՆՉ ԵՍ ՀԻՄԱՐ ԺՊԻՏՈՎ ՔԱՐԱՑԵԼ»
2010-06-26 15:14:44
ՈւՇԱՑԱԾ
2010-06-17 17:47:58
ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ
2010-06-16 17:49:41
ՍԱՌՈւՅՑԸ ՄԵՐ ՄԵՋ
2010-05-25 23:21:49
ԱՅՍՏԵՂ ԵՎ ՀԻՄԱ
2010-05-22 18:37:16
ՍԻՐՈՎ՝ ԴԵՊԻ 27-ՐԴ ԴԱՐ
2010-05-12 12:12:55
ԴԵՌ ԶԳՈ՞ւՄ ԵՍ ՎԱՌՈԴԻ ՀՈՏԸ
2010-05-06 13:01:27
ԻՆՉՈ՞Վ ՔԵԶ ՕԳՆԵՄ

1 | 2 | 3 | 4 | 5
ԱՅՆՈւԱՄԵՆԱՅՆԻՎ

ԼԱՎ ԿԱՊՐԵՆՔ, ԹԵ ՎԱՏ` ՉԵՆՔ ԶԻՋԵԼՈւ, ԼԵՎՈ'Ն ՋԱՆ

Հուլիսի 17-ին ՀՀՇ համագումարի իր ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանը ԼՂ խնդրի վերաբերյալ նշել էր. «Որո՞նք են, արդ, Հայաստանի քաղաքական վարքագիծը թելադրող ելակետային իրողությունները: Առաջին` առանց ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը: Այս  ... >>>

«ԻՐԱՎՈւՆՔԻ» ԻՐԱՎՈւՆՔԸ ՀԱՅԿ ԲԱԲՈւԽԱՆՅԱՆԻ ԹՐԻ ԾԱՅՐԻՆ Է

Իսկ թե որտեղ է Հայկ Բաբուխանյանի թուրը, պատմությունն այդ մասին համեստորեն լռում է: Տեղեկություն ունենք միայն, որ այս «քաջարի» զորավարի մոտ լավ են ստացվում ներկուսակցական հեղաշրջումներն ու կուսակցական կնիքի համար մղվող մենամարտերը: Հավանաբար այդքանն էլ հերիք է հայաստանյան իրականության մեջ կուսակցապետ դառնալու համար: Բայց ավելին անել` դժվարանում ենք ասել, Հայկ  ... >>>

ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐ

Իրանի Իսլամական Հանրապետութեան փոխնախագահին յայտարարութիւնը իրադրային նշանակութիւն ունի։ Պահ մը զանց առնենք թրքական հակազդեցութիւնները և փորձենք մեկնաբանել իրանցի բարձրաստիճան պաշտօնատարին կատարած յայտարարութեան մեկնաբանութիւնը։ Յայտարարութեան առիթը Բ. աշխարհամարտի ընթացքին Իրանի գրաւման 70-ամեակը նշող համագումարն է։ Իրանի փոխնախագահին բառերով՝ Օսմանեան կառավարութիւնը շուրջ հարիւր տարի առաջ՝ 1915-ին, որոշ քանակութեամբ հայերու դէմ ցեղասպանութիւն իրագործած  ... >>>

Բաժնի բոլոր նյութերը
ՄՐՑՈւՅԹ