RSS | WAP
ՀԻՄՆԱԿԱՆ | REPORT!ER | ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԻ 500 ԲԱՌԸ | ԻՆՉ ԿԱՍԵՔ | ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆԻ 100 ԲԱՌԸ | ԱՊՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ | ՄԱՐԶԱԿԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ | ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ | ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ | ՄՇԱԿՈւՅԹ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ | ՈՐՈՆՈՒՄ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2010-03-11 22:50:02
Իրաքի խորհրդարանական ընտրություններում առջեւում է «Օրենքի պետությունը»
2010-03-11 22:46:45
Լիտվայում նշում են անկախության 20 ամյակը
2010-03-11 22:42:45
Պան Գի Մունը կայցելի Մոսկվա
2010-03-11 22:28:14
Ադրբեջանը ցանկանում է վերացնել Թուրքիայի հետ վիզային ռեժիմը
2010-03-11 22:18:17
Ռուս օդաչուներին ոչ ոք չի կարգադրել՝ լքել Իրանը
2010-03-11 21:53:54
Հարավային Կորեան զգուշացնում է Ռուսաստան այցի վտանգավորության մասին
2010-03-11 21:47:45
Եղանակը Հայաստանում
2010-03-11 21:22:35
Երեւանում ելույթ կունենա Ջոն Մաքլաֆլինը
2010-03-11 21:12:54
Ստանդարտների ազգային ինստիտուտն առաջարկներ ունի
2010-03-11 21:04:46
Նախարարն աշխատանքային այցով կմեկնի Իտալիա
2010-03-11 20:49:43
Մադոննան` հագուստի ոճաբան
2010-03-11 20:44:45
Նազիկ Ավդալյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 ... 619
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

Արտագաղթողների «սիրելի» երկրները

ՄԱԿ-ի տվյալներով վերջին 50 տարվա ընթացքում մարդկանց թիվը, ովքեր տարբեր պատճառներով լքում են իրենց երկիրը` դառնալով ներգաղթյալներ, հասել է 214 միլիոնի: Նման մարդկանց համար թիվ մեկ երկիրը ԱՄՆ-ն է, որտեղ ՄԱԿ-ի տվյալներով, 2010 թվականին մշտական բնակության նպատակով կտեղափոխվի 40 մլն մարդ: Նշենք, որ 1960 թվականին այդ ցուցանիշը 10 մլն էր: Այսինքն, 50 տարվա ընթացքում ներգաղթյալների հոսքի տարեկան աճը կազմել է 2.9 տոկոս: Հոսքի աճի առումով Սաուդյան Արաբիան նույնիսկ գերազանցում է ԱՄՆ-ին: Այստեղ տարեկան գրանցվում է 10 տոկոս էմիգրացիոն հոսք, իսկ 2010-ի ներգաղթյալների թիվը երկրում կհասնի 7 միլիոնի:
Ռուսաստանը ներգաղթյալների թվով երկրորդ հորիզոնականում է, իսկ Եվրոպայի տարածքում` առաջին: Ի դեպ, 60-ականների սկզբին Ռուսաստան տեղափոխվեց առնվազն 3 մլն մարդ, իսկ 2010-ին այդ թիվը հասավ 12 մլն-ի: Հատկանշական է, որ էմիգրացիոն հոսքն ուժեղացավ հատկապես 90-ականներին, երբ նախկին ԽՍՀՄ քաղաքացիները տեղափոխվում էին Ռուսաստան: Իսկ 2005 թվականից սկսած` հոսքը կրճատվեց: Վերջին 5 տարվա ընթացքում Ռուսաստան է տեղափոխվել 160 հազար մարդ: Հնարավոր է, որ դա պայմանավորված է եկվորների գրանցման գործընթացում տարատեսակ բարդությունների հետ: Որոշ տվյալների համաձայն, միայն Մոսկվա աշխատելու համար գնում է 2 մլն օտարերկրացի, որոնցից միայն 300 հազարն է պաշտոնապես աշխատանքի ընդունվում:
Ներգաղթյալների երրորդ ցանկալի երկիրը Գերմանիան է, որին հետևում են Սաուդյան Արաբիան, ապա Կանադան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան և Հնդկաստանը: Իսկ վերջին` 10-րդ հորիզոնականում Ուկրաինան է:
Տեղադրված է` 2010-02-08 15:02:34
Ձեր կարծիքը | Նամակ խմբագրին | Նամակ ընկերոջը | Տպել
ԱՅՆՈւԱՄԵՆԱՅՆԻՎ

...ԱՅԴ ՄԻԱՄՍՅԱԿԸ

Դպրոցական տարիքում մարտի 8-ի տոնականությունը մեծապես պայմանավորվում էր փետրվարի 23-ով՝ պարմանուհիների նվերը ենթադրում էր պատանիների համապատասխան վարքագիծ, այն էլ՝ առանց ընտրության։ Հարկավոր էր շնորհավորել ու նվերը պատրաստել դպրոցական նստարանով դրկիցին։ Բարեբախտաբար, նույն անայլընտրանք տոնականությունը չէր խորհրդային երկրի հասարակության տարիքային մյուս խմբերի համար։ Ժամանակի հետ նվերով շնորհավորելու ընտրության հնարավորություն ունեցան նաև  ... >>>

ԽՈՐՀՈւՐԴՆԵՐ ԹՈւՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆԸ

Քանի դեռ Օբաման մտածում է «Ցեղասպանություն» բառն արտասանի, թե ոչ, ո՛չ հայ-թուրքական, ո՛չ էլ առավել ևս հայ-ադրբեջանական ուղղություններով առանձնակի տեղաշարժեր չեն սպասվում: Օգտվելով առիթից մենք էլ մի պահ կանգ առնենք ու, ամեն ինչ մի կողմ դրած, փորձենք լրացուցիչ հայացք գցել ըստ էության մի շատ անսպասելի իրադարձության վրա, որը, ճիշտ է,  ... >>>

ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ ԿՈՎԿԱՍՈւՄ

Արդյո՞ք Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի զորեղ բանակի միջև տիրող հակամարտությունը կբարդացնի և կհետաձգի բազում տարիների ընթացքում այդ երկրի քաղաքականության ամենահամարձակ նախաձեռնությունը` հայերի և քրդերի հետ եղած տասնամյակների լարվածությունը մեղմելու փորձը: Թուրքիայի բանակի դերի վերասահմանումը կենսական նշանակություն ունի, սակայն եթե երկիրը չկարողանա հետևողական գտնվել հայկական և  ... >>>

Բաժնի բոլոր նյութերը