RSS | WAP
ՀԻՄՆԱԿԱՆ | REPORT!ER | ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԻ 500 ԲԱՌԸ | ԻՆՉ ԿԱՍԵՔ | ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆԻ 100 ԲԱՌԸ | ԱՊՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ | ՄԱՐԶԱԿԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ | ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ | ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ | ՄՇԱԿՈւՅԹ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ | ՈՐՈՆՈՒՄ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2010-03-10 23:14:24
Ձերբակալվել է «Կոզա Նոստրա»-ի 20 անդամ
2010-03-10 22:54:17
Եղանակը Հայաստանում
2010-03-10 22:47:29
ԵՄ-ը ԱՄՆ-ից առանց անցագրային ռեժիմի թույլտվություն է խնդրում
2010-03-10 22:37:28
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը քննարկում է Իրանի դեմ պատժամիջոցների հարցը
2010-03-10 22:34:23
Հարավային Կորեան եւ Թուրքիան կհամագործակցեն
2010-03-10 22:29:46
Իրանի դեմ ռազմական հարվա՞ծ է նախապատրաստվում
2010-03-10 22:26:14
«Ինքնասպանությունների ակումբ» կամ «Վերջին ելք»
2010-03-10 22:22:29
Էդգար Հովհաննիսյանի 80 ամյակին
2010-03-10 22:20:42
Զգուշացե՛ք դայակների ընկերներից
2010-03-10 22:17:33
Մարիամ Սուխուդյանը` «Խիզախ կին»
2010-03-10 22:07:58
Ռուսաստանի քաղաքացիների 84 տոկոսը դժգոհ է աշխատավարձից
2010-03-10 21:42:42
Դրամի փոխարժեք

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 ... 614
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

Հարուցվել է քրեական գործ՝ սուտ ցուցմունք տալու համար

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ փաստաթղթեր կեղծելու և սուտ ցուցմունք տալու դեպքի առթիվ:
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Բագրատունյաց 13» համատիրության նախագահ Ի. Զաքարյանը, խախտելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետի «եե ենթակետի, 8-րդ և 12-րդ կետերի պահանջները, առանց բնակիչների համաձայնությունն ստանալու նույն համատիրության հսկիչ Գ. Բոդուրյանի հետ նախնական համաձայնությամբ 2007թ. օգոստոսի 6-ին կազմել, ստորագրություններով և համատիրության կնիքով հաստատել են ակնհայտ կեղծ փաստաթուղթ, որի հիման վրա Չեխովի 15 շենքի ընդհանուր բաժնային սեփականությունից 68 քմ մակերեսով նկուղային տարածքն անհատույց, սեփականության իրավունքով հատկացվել է հիշյալ շենքի բնակիչ Ա. Մկրտչյանին:

Բացի այդ` Ի. Զաքարյանը և Ա. Մկրտչյանը վերջինիս սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին դիմումի հիման վրա` Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քաղաքացիական գործի քննության ընթացքում սուտ ցուցմունքներ են տվել այն մասին, թե իբր 2007թ. օգոստոսի 6-ին տեղի է ունեցել շենքի սեփականատերերի ընդհանուր ժողով, որի որոշման միաձայն որոշմամբ վերոնշյալ նկուղային տարածքը սեփականության իրավունքով հատկացվել է Ա. Մկրտչյանին: Վերջինս նաև կեղծ արձանագրությունը ներկայացրել է դատարան: Դատարանը, հիմք ընդունելով սուտ ցուցմունքներն ու կեղծ արձանագրությունը, 2009թ. մայիս ամսին վճիռ է կայացրել դիմումը բավարարելու վերաբերյալ:

Փաստի առթիվ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի և 338-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործն ուղարկվել է ոստիկանություն` նախաքննությունն իրականցնելու համար:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազությունից։
Տեղադրված է` 2010-02-08 17:44:27
Ձեր կարծիքը | Նամակ խմբագրին | Նամակ ընկերոջը | Տպել
ԱՅՆՈւԱՄԵՆԱՅՆԻՎ

ԽՈՐՀՈւՐԴՆԵՐ ԹՈւՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆԸ

Քանի դեռ Օբաման մտածում է «Ցեղասպանություն» բառն արտասանի, թե ոչ, ո՛չ հայ-թուրքական, ո՛չ էլ առավել ևս հայ-ադրբեջանական ուղղություններով առանձնակի տեղաշարժեր չեն սպասվում: Օգտվելով առիթից մենք էլ մի պահ կանգ առնենք ու, ամեն ինչ մի կողմ դրած, փորձենք լրացուցիչ հայացք գցել ըստ էության մի շատ անսպասելի իրադարձության վրա, որը, ճիշտ է,  ... >>>

ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ ԿՈՎԿԱՍՈւՄ

Արդյո՞ք Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի զորեղ բանակի միջև տիրող հակամարտությունը կբարդացնի և կհետաձգի բազում տարիների ընթացքում այդ երկրի քաղաքականության ամենահամարձակ նախաձեռնությունը` հայերի և քրդերի հետ եղած տասնամյակների լարվածությունը մեղմելու փորձը: Թուրքիայի բանակի դերի վերասահմանումը կենսական նշանակություն ունի, սակայն եթե երկիրը չկարողանա հետևողական գտնվել հայկական և  ... >>>

ԳՆՉՈւՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԵՐԻՍ ՄԱՍԻՆ

Կուստուրիցայի «Սև կատու, սպիտակ կատվուհի» ֆիլմում մի դրվագ կա, որը ներկայացնում է, թե ինչպես են գնչուական հարսանիքի ժամանակ հյուրերը նվերներ տալիս հարսին և փեսային: «Այս արդուկը նվիրել է այսինչը, այս սպասքը նվիրել է այսինչը, այս զուգարանակոնքը նվիրել է այնինչը»,- բարձրախոսով հայտարարում է պատկառելի մարմնով գնչուհին և հանձնում նվերները:

Վերջերս այդ մարդը,  ... >>>

Բաժնի բոլոր նյութերը