Ընդունելություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում
Այսօր, փետրվարի 8-ին Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը սեփական հարկի տակ հյուրընկալեց ՄԱԿ- ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Լեյլի Մոշիրի- Ջիլանիին,- այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի գրասենյակից:
Երկկողմ համագործակցության իրականացման համար հիմք հանդիսացավ Մհեր Շահգելդյանի և Լեյլի Մոշիրի- Ջիլանիի համատեղ ստորագրած փոխըմբռնման հուշագիրը, որը նպատակամղված է աղետների դիմագրավման ուղղությամբ ՄԱԿ- ի մանկական հիմնադրամի հատկացրած համապատասխան տեխնիկական պաշարների պահեստավորմանը:
Միաժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել են աղետների ռիսկերի կառավարման, արտակարգ իրավիճակներից բնակչության, առավելապես, երեխաների պաշտպանվածության մակարդակի բարձրացման հիմնախնդիրները և այս ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգված մոտեցումներն ու նախադպրոցական տարիքից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններում աղետների դիմագրավման ուղղությամբ ուսուցման ապահովումը: