ՆՈՐ ՖՈւՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈւԹՅՈւՆ ՀԱԶԻՎ ԹԵ ԼԻՆԻ
Կիրակի կայացած ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության վիճակահանության ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները, չնայած տարբեր զամբյուղներում էին, բայց և այնպես չէին կարող հայտնվել միևնույն ենթախմբում: Այդ մասին հոգ էր տարել ՈւԵՖԱ-ն:
«Մենք որոշեցինք չընդգրկել միևնույն խմբում երկու երկրների, որոնց միջև ոչ վաղ անցյալում եղել են և այսօր էլ կան զինված հակամարտություններ: Այդպիսով Ռուսաստանի և Վրաստանի հավաքականները չեն կարող հանդիպել նախընտրական փուլում: Նույնը վերաբերում է նաև Հայաստանին և Ադրբեջանին»,- ասել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին և հավելել, որ ՈւԵՖԱ-ի այս որոշումը թելադրված է սպորտը քաղաքականությյան հետ չխառնելու ցանկությամբ:
Ինչ վերաբերում է վիճակահանության արդյունքներին, ապա դրանք այսպիսին են.
A խումբ - Գերմանիա, Թուրքիա, Բելգիա, Ավստրիա, Ադրբեջան, Ղազախստան
B խումբ - Ռուսաստան, Սլովակիա, Իռլանդիա, Մակեդոնիա, Հայաստան, Անդորրա
C խումբ - Իտալիա, Սերբիա, Հյուսիսային Իռլանդիա, Սլովենիա, Էստոնիա, Ֆարերյան կղզիներ
D խումբ - Ֆրանսիա, Ռումինիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բելառուս, Ալբանիա, Լյուքսեմբուրգ
E խումբ - Հոլանդիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Հունգարիա, Մոլդովա, Սան-Մարինո
F խումբ - Խորվաթիա, Հունաստան, Իսրայել, Լատվիա, Վրաստան, Մալթա
G խումբ - Անգլիա, Շվեյցարիա, Բուլղարիա, Ուելս, Չեռնոգորիա
H խումբ - Պորտուգալիա, Դանիա, Նորվեգիա, Կիպրոս, Իսլանդիա
I խումբ - Իսպանիա, Չեխիա Շոտլանդիա, Լիտվա, Լիխտենշտեյն |