RSS | WAP
ՀԻՄՆԱԿԱՆ | REPORT!ER | ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԻ 500 ԲԱՌԸ | ԻՆՉ ԿԱՍԵՔ | ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆԻ 100 ԲԱՌԸ | ԱՊՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ | ՄԱՐԶԱԿԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ | ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ | ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ | ՄՇԱԿՈւՅԹ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ | ՈՐՈՆՈՒՄ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15:45 (+14 min)
Ռուս-հնդկական «ալմաստե» համագործակցություն
15:29 (+30 min)
«Երեւան ջուրը» տեղեկացնում է
15:28 (+31 min)
Թուրքիան ու Ադրբեջանը չեն կարողանում պայմանավորվել գնի շուրջ
15:19 (+40 min)
Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի վարչապետին
14:56 (+63 min)
Ռուսաստանի ու Հնդկաստանի շահերը համընկնում են
14:48 (+71 min)
Ոստիկանական մինի-բաժանմունքների փորձնական ծրագիր
14:35 (+84 min)
Պայթյուն Լահորում. կան զոհեր (լրացված)
14:31 (+88 min)
Նյու Յորքի ռեստորաններում կարգելվի՞ աղի օգտագործումը
14:29 (+90 min)
Լեւոն Զուրաբյան. «Փորձում ենք այնպես անել, որ չմեղադրվենք փաստերը չափազանցնելու մեջ»
14:05 (+114 min)
Մի զեկույց էլ պետաիրավականը կգրի
13:57 (+122 min)
Երկրաշարժ Ճապոնիայում
13:45 (+134 min)
Փոխհատուցում Նյու Յորքի փրկարարներին

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 ... 622
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

REPORT!ER

«ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԻ ԶԳԱԼԻ ՀԱՏՎԱԾ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԻ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ՕՐԻՆԱԳԾԵՐԻՆ, ԱՅԼԵՎ…»

«Իմիտացիա է տեղծվում, որ իբրև գործ է արվում, սահմանադրական նորմը փորձ է արվում կիրառել մեխանիկորեն, չեմ բացառում, նաև որ անձինք կան, որ այդ լծակներով փորձում են քաղաքական հիմքեր ստեղծել, հատկապես 2012 թվականի ընտրությունների նախաշեմին` լրացուցիչ լծակներ և հնարավորություններ տալով համայանքների ղեկավարներին, հատկապես նրանց, ովքեր գրեթե միշտ մասնակցում են ընտրակեղծիքների ձևավորմանը՝ նոր ճնշման լծակներ կիրառել անհնազանդ ընտրողների նկատմամբ»:
Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը նման տեսակետ հայտնեց վերջերս ՀՀ կառավարության կողմից ԱԺ ներկայացված հարկային փաթեթի վերաբերյալ, որով առաջարկվում է ավելացնել տեղական հարկերը` ելնելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նորմի պահանջի կատարումից, ըստ որի համայնքներն իրավասու են սահմանել տեղական հարկերը։ Այն բուռն քննարկումների առիթ է դարձել ոչ միայն ընդդիմադիր խմբակցությունների, այլև հենց կոալիցիան ներկայացնող քաղաքական ուժերի մոտ: «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենց խմբակցությունը նույնպես ակտիվ հակադարձում է ցուցաբերում, մասնավորապես փաթեթով առաջարկվող 10 հարկատեսակներին, որոնցից հողի հարկը և գույքի հարկը ներկայում գործում է, սակայն առաջարկվում է, որպեսզի դրանք դառնան համայնքի պարտադիր լիազորություն։ Ավելացվում է ևս 8 հարկատեսակ, որոնք, ըստ Արծվիկ Մինասյանի, միայն անվանումներով են ներկայացվում. չկա որևէ հստակ ձևակերպում կապված գործնական կիրառության հետ: «Մեր առարկությունները բխում են 4 հիմնական ուղղություններից` տնտեսական հիմնավորումներ, սոցիալական հետևանքներ, տարածքային համաչափ զարգացման համատեքստում ազգաբնակչության տիրապետող ռեսուրսների ճիշտ օգտագործում և քաղաքական ուղվածություն: Մեր խորին համոզմամբ` այն տեսքով, ինչ տեսքով որ ներկայացված է այս նախագիծը, չի կարող քաղաքական ենթատեքստ չունենալ: Այս հարկային փոփոխությունները բերելու են սեփականության նոր վերաբաշխման հնարավորության ընձեռման, մյուս կողմից ավելացնելու են անբարեխիղճ համայնքի ղեկավարների դիրքերը և թուլացնելու են բարեխիղճներինը»,- ավելացրեց Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչը:
Արծվիկ Մինասյանը նշում է, որ խմբակցության պահանջն է` ներկայացված փաթեթը լուրջ քննարկման առարկա դարձնել և առաջին հերթին՝ հայեցակարգի մակարդակով: «Հայեցակարգ, որտեղ պետք է պատասխան տրվի մի շարք հարցադրումների, սկսած նրանից, թե այս հարկատեսակներն ինչպիսի՞ հետևանքեր են ունենալու, ինչո՞վ են արդարացվում դրանց ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, որքանով են սրանք համապատասխանում հարկ հասկացությանը, այլ ոչ թե տուրքերի մակարդակում վերածվում հարկերի»,- հարցադրեց պատգամավորը օրինակ բերելով «վաճառքի հարկ» հասկացությունը, որը ոչ մի կետով չի բացատրվում, թե ինչ է իրենից ներկայացնում:
Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ հարկատեսակներից շատերը վերցված են Ադրբեջանի կառավարման օրինակից: «Օրինակ, ինչո՞ւ չպետք է քննարկվի աղբահանման հարկը, որ առաջարկում է Վահան Հովհաննիսյանը: Օգտագործումից հետո յուրաքանչյուր ապրանք վերածվում է աղբի: Ապրանքների գների չնչին բարձրացումը կտա այն ռեսուրսը, որ կարող ենք տրամադրել մարդկանց, ովքեր հանձ կառնեն այդ աղբի դուրս հանումը, վերամշակումը: Մենք չենք ասում, որ մեր առաջարկներն ամենաճիշտ են, դրա համար էլ մենք քննարկումների կողմնակից ենք»:
Հարկային փաթեթում ներկայացված փոփոխությունների շուրջ դեմ են արտահայտվել «Ժառանգությունը», ԲՀԿ-ն, «Օրինաց երկիրը»: «Ազգային ժողովի նախագահի կողմից արված առաջարկություններն էլ ցույց տվեցին, որ Հանրապետական խմբակցության մի զգալի հատված, այդ թվում և ԱԺ նախագահը, համկարծիք չէ այս տարբերակով օրենքի ընդունմանը: Համամիտ եմ նաև Հովիկ Աբրահամյանի առաջարկին` «Հարգարժան պատգամավորնե՛ր, կարդացեք օրենքներ», որովհետև պատգամավորների մի ստվար հատված ոչ միայն պարզապես չի ծանոթանում օրինագծերին, այլև կարող է մոտակա 50 տարիների ընթացքում նման ցանկություն չարտահայտել»,- հավելեց Արծվիկ Մինասյանը:
ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆ
Տեղադրված է` 2010-02-08 16:03:20
Ձեր կարծիքը | Նամակ խմբագրին | Նամակ ընկերոջը | Տպել
2010-03-12 15:57:23
ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՉՊԵՏՔ Է ՎԵՐԱԾՎԻ ՔՄԱՀԱՃՈւՅՔՆԵՐԻ ՔԱՂԱՔԻ
2010-03-12 14:42:25
ԸՍՏ ՖԱՍԻԵԻ՝ ԿՈՍՈՎՈՆ ՈւՐԻՇ Է
2010-03-12 10:11:41
ՇՎԵԴԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈւՆԸ
2010-03-11 19:33:58
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՄԵՆՔ ԿՌՎԵԼՈւՑ ՉԵՆՔ ՎԱԽԵՆՈւՄ, ԵԹԵ ԴՐԱ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅՈւՆԸ ԼԻՆԻ
2010-03-11 18:56:44
ՆԱՏՕ-Ի ՍԵՄԻՆԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՕՐՆ ԱՆՑԱՎ ԹԵԺ ՄԹՆՈԼՈՐՏՈւՄ
2010-03-11 15:33:14
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈւԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵԼԸ ԲՈԼՈՐԻ ԽՆԴԻՐՆ Է
2010-03-11 14:37:04
ԹՈւՐՔԻԱՆ ՉԻ ՓՈԽՎԵԼ
2010-03-11 14:22:47
«ԽՆԴՐՈւՄ ԵՄ, ԼՍԵ՛Ք ՄԵԶ»
2010-03-11 11:41:59
FORBES-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ՑՈւՑԱԿԸ. ՔԸՐՔՈՐՅԱՆԸ 307-ՐԴ ՏԵՂՈւՄ Է
2010-03-10 19:12:49
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ-ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻ ՀԱՆԴԻՊՈւՄ

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 ... 78
ԱՅՆՈւԱՄԵՆԱՅՆԻՎ

"БОЛЬШИЕ ПЕРЕМЕНЫ"

Փոխվում է Հանրային հեռուստաընկերության տնօրենը, փոխվում է Հանրային ռադիոյի տնօրենը, փոխվում է «Հայլուրի» ղեկավարը, փոխվում է նախագահի մամուլի խոսնակը, փոխվում է Ազգային Ժողովի հասարակության հետ կապերի վարչության պետը, փոխվում է «Ազատամտության» խմբագիրը, ի՞նչ է դրանից փոխվելու:

Մեզ մոտ, այսինքն` մեր աշխատանքում, փոփոխություններ չեն սպասվում: Բայց պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ. մեր կայքէջի  ... >>>

...ԱՅԴ ՄԻԱՄՍՅԱԿԸ

Դպրոցական տարիքում մարտի 8-ի տոնականությունը մեծապես պայմանավորվում էր փետրվարի 23-ով՝ պարմանուհիների նվերը ենթադրում էր պատանիների համապատասխան վարքագիծ, այն էլ՝ առանց ընտրության։ Հարկավոր էր շնորհավորել ու նվերը պատրաստել դպրոցական նստարանով դրկիցին։ Բարեբախտաբար, նույն անայլընտրանք տոնականությունը չէր խորհրդային երկրի հասարակության տարիքային մյուս խմբերի համար։ Ժամանակի հետ նվերով շնորհավորելու ընտրության հնարավորություն ունեցան նաև  ... >>>

ԽՈՐՀՈւՐԴՆԵՐ ԹՈւՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆԸ

Քանի դեռ Օբաման մտածում է «Ցեղասպանություն» բառն արտասանի, թե ոչ, ո՛չ հայ-թուրքական, ո՛չ էլ առավել ևս հայ-ադրբեջանական ուղղություններով առանձնակի տեղաշարժեր չեն սպասվում: Օգտվելով առիթից մենք էլ մի պահ կանգ առնենք ու, ամեն ինչ մի կողմ դրած, փորձենք լրացուցիչ հայացք գցել ըստ էության մի շատ անսպասելի իրադարձության վրա, որը, ճիշտ է,  ... >>>

Բաժնի բոլոր նյութերը