RSS | WAP
ՀԻՄՆԱԿԱՆ | REPORT!ER | ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԻ 500 ԲԱՌԸ | ԻՆՉ ԿԱՍԵՔ | ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆԻ 100 ԲԱՌԸ | ԱՊՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ | ՄԱՐԶԱԿԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ | ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ | ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ | ՄՇԱԿՈւՅԹ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ | ՈՐՈՆՈՒՄ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15:45 (+14 min)
Ռուս-հնդկական «ալմաստե» համագործակցություն
15:29 (+30 min)
«Երեւան ջուրը» տեղեկացնում է
15:28 (+31 min)
Թուրքիան ու Ադրբեջանը չեն կարողանում պայմանավորվել գնի շուրջ
15:19 (+40 min)
Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի վարչապետին
14:56 (+63 min)
Ռուսաստանի ու Հնդկաստանի շահերը համընկնում են
14:48 (+71 min)
Ոստիկանական մինի-բաժանմունքների փորձնական ծրագիր
14:35 (+85 min)
Պայթյուն Լահորում. կան զոհեր (լրացված)
14:31 (+88 min)
Նյու Յորքի ռեստորաններում կարգելվի՞ աղի օգտագործումը
14:29 (+90 min)
Լեւոն Զուրաբյան. «Փորձում ենք այնպես անել, որ չմեղադրվենք փաստերը չափազանցնելու մեջ»
14:05 (+114 min)
Մի զեկույց էլ պետաիրավականը կգրի
13:57 (+123 min)
Երկրաշարժ Ճապոնիայում
13:45 (+134 min)
Փոխհատուցում Նյու Յորքի փրկարարներին

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 ... 622
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

REPORT!ER

ՀԵՌՈւՍՏԱԵԹԵՐԻ, ԱԶԳԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ «ԱԶԳԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԻ» ՄԱՍԻՆ

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից Էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման չափորոշիչներ սահմանելու նախագծի մասին այսօր «Հայելի» ակումբում բանավիճում էին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի փոխնախագահ Ժիրայր Դադասյանը և «Սեբաստիա» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
Ժիրայր Դադասյանը ներկայացրեց նախագծի ենթակետերը, որոնց առկայությամբ հաղորդումներն ու ֆիլմերը hայկական հեռուստաեթերում կլինեն կեսգիշերից հետո: Դրանք Էրոտիկ բնույթի կամ էրոտիկ դրվագներ պարունակող հեռուստառադիոհաղորդումներն ու ֆիլմերն են, որոնք կպատկերեն տղամարդու և (կամ) կնոջ սեռական օրգաններ, սեռական գործողության և (կամ) դրա նմանակում, ձայնային եղանակով սեռական գործողության ոչ մանրամասնեցված նկարագրություն: Բացառություն կկազմեն այն դեպքերը, երբ ցուցադրումը որպես դրվագ նպաստում է ստեղծագործության գեղարվեստական գաղափարական մտահղացման իրականացմանը և ապահովում է բովանդակային ամբողջականությունը: Սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի չափորոշիչներն են. արնախում հրեշների, գենետիկ մուտանտների, այլմոլորակայինների, կենդանի մեռյալների, մարդասպանների, մահաբեր աղանդների, սատանայական կամ դժոխային արարածների, մոլագարների, գերբնական եր¨ույթների ցուցադրումը, որոնք պարբերաբար հայտնվում են անսպասելի և խաղաղ իրավիճակներում, ինչպես նաև բնական աղետների չափազանցված պատկերումը, որոնք առաջացնում են սարսափի, վախի, տագնապի, անելանելիության, սոսկումի զգացողություններ և լրացուցիչ դիսթրեսս, մազոխիզմի, սադիզմի, առանձնակի դաժանությամբ մարդկանց, ինչպես նաև կենդանիների խոշտանգումների, կտտանքների ենթարկելու, խոշտանգված մարմինների մանրամասների չարդարացված պատկերումը: Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացաuական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման չափորոշիչներ են. հոգևոր, մշակութային արժեքների, ազգի երախտավորների նսեմացումը և վարկաբեկումը, պատմական իրողությունների և ներկա իրականության խեղաթյուրված, ոչ համարժեք ներկայացումը, բարոյականության նորմերի ժխտումը, մարդկային արժանապատվության նսեմացումը, անբարո ապրելակերպի քարոզը, ծնողների և դաստիարակների հեղինակազրկումը, ֆիզիկական և հոգեկան արատներ ունեցող անձանց նմանակումը և ծաղրումը, օրինազանցության, հանցագործ կենսակերպի քարոզը, հանցագործների հերոսացումը և ռոմանտիզացիան, թմրամոլներին և հարբեցողներին նմանակելը, գռեհկաբանությունը և հայհոյախոսությունը:
Ըստ Ժիրայր Դադասյանի` նախատեսված է, որ եթե հետագայում որևէ հեռուստաընկերություն խախտի օրենքը, ապա երկու անգամ նկատողություն ստանալուց հետո կզրկվի արտոնագրից:
Այս ամենը, ըստ էության, վատ բան չէ: Եթե իհարկե կիրառվի: Աշոտ Բլեյանը չափորոշիչները համարեց դեկորատիվ փոփոխություններ` դիտարկում անելով, որ դրանք կգործեն ոչ օբյեկտիվորեն և հավասար չեն լինի բոլոր հեռուստաընկերությունների համար:
Աշոտ Բլեյանը չի հավատում. «Նման հերթական, ոտքի վրա արված, ոչ իրավական, սահմանափակումներով նախագիծը ոչ միայն չի անցնի, այլև կշեղվենք իրական ճանապարհից: Սիրելիներս, իրական ճանապարհը կյանքը փոխելն է: Այս կյանքը փոխել` նշանակում է մեր հիմնարար իրավունքների ամրագրումը, այսինքն` լրագրողը, հեռուստաընկերությունը լինեն ազատ և պաշտպանված, ու տաղանդավոր անձը կարողանա գործել»,- տեսակետ արտահայտեց Աշոտ Բլեյանը` վստահեցնելով, որ նախագիծը տանելու է առանձին անհատների և իրավանաբանական անձանց ազատությունների սահմանափակմանը:
-Ինչո՞ւ եք ուզում լայն հասարակությանը զբաղեցնել այսպիսի ոչ լուրջ, ոչ պրոֆեսիոնալ, ոչ իրավական քննարկումներով,- հարց ուղղեց Բլեյանը:
-Բոլոր այն միությունները, հ/կ-ները, որոնք աշխատել են նախագծի վրա կհիասթափվեն կամ իրենց արածից, կամ Ձեր ասածից,- պատասխանեց Դադասյանը:
- Հասկացությունները լինում են հանրահայտ և օրենքով սահմանված: Ասե’ք, «ազգի երախտավորը» հանրահա՞յտ հասկացություն է: Մի հատ ազգի երախտավորների ցուցակ տվեք: Տարիներ առաջ ազգի երախտավոր էր Սասուն Միքայելյանը, ով հիմա հանցագործ է համարվում... Հիմա Նիկոլ Փաշինյանը ազգի երախտավո՞ր է, թե՞ չէ, Բլեյան Աշոտը ազգի երախտավո՞ր է, թե՞ չէ
-Ոչ, երախտավոր չէ, իմ կարծիքով հանցագործ է:
-Ուրեմն, Ժիրայր, հանցագործը դու ես:
-Ես Ձեզ չեմ վիրավորել:
- Նիկոլ Փաշինյանն իմ եղբայրն է: Նիկոլ Փաշինյանին հանցագործ համարողը հանցագործ է:
-Ոչ, այդպես չէ:
-Տեսա՞ք, տեսա՞ք, այս ազատ լրագրական լսարանում:
-Մենք այս թեմայով չենք եկել,- հիշեցրեց Ժիրայր Դադասյանը:
-Այս թեմայով ենք եկել...
ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Տեղադրված է` 2010-02-08 18:51:32
Ձեր կարծիքը | Նամակ խմբագրին | Նամակ ընկերոջը | Տպել
2010-03-12 15:57:23
ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՉՊԵՏՔ Է ՎԵՐԱԾՎԻ ՔՄԱՀԱՃՈւՅՔՆԵՐԻ ՔԱՂԱՔԻ
2010-03-12 14:42:25
ԸՍՏ ՖԱՍԻԵԻ՝ ԿՈՍՈՎՈՆ ՈւՐԻՇ Է
2010-03-12 10:11:41
ՇՎԵԴԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈւՆԸ
2010-03-11 19:33:58
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՄԵՆՔ ԿՌՎԵԼՈւՑ ՉԵՆՔ ՎԱԽԵՆՈւՄ, ԵԹԵ ԴՐԱ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅՈւՆԸ ԼԻՆԻ
2010-03-11 18:56:44
ՆԱՏՕ-Ի ՍԵՄԻՆԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՕՐՆ ԱՆՑԱՎ ԹԵԺ ՄԹՆՈԼՈՐՏՈւՄ
2010-03-11 15:33:14
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈւԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵԼԸ ԲՈԼՈՐԻ ԽՆԴԻՐՆ Է
2010-03-11 14:37:04
ԹՈւՐՔԻԱՆ ՉԻ ՓՈԽՎԵԼ
2010-03-11 14:22:47
«ԽՆԴՐՈւՄ ԵՄ, ԼՍԵ՛Ք ՄԵԶ»
2010-03-11 11:41:59
FORBES-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ՑՈւՑԱԿԸ. ՔԸՐՔՈՐՅԱՆԸ 307-ՐԴ ՏԵՂՈւՄ Է
2010-03-10 19:12:49
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ-ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻ ՀԱՆԴԻՊՈւՄ

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 ... 78
ԱՅՆՈւԱՄԵՆԱՅՆԻՎ

"БОЛЬШИЕ ПЕРЕМЕНЫ"

Փոխվում է Հանրային հեռուստաընկերության տնօրենը, փոխվում է Հանրային ռադիոյի տնօրենը, փոխվում է «Հայլուրի» ղեկավարը, փոխվում է նախագահի մամուլի խոսնակը, փոխվում է Ազգային Ժողովի հասարակության հետ կապերի վարչության պետը, փոխվում է «Ազատամտության» խմբագիրը, ի՞նչ է դրանից փոխվելու:

Մեզ մոտ, այսինքն` մեր աշխատանքում, փոփոխություններ չեն սպասվում: Բայց պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ. մեր կայքէջի  ... >>>

...ԱՅԴ ՄԻԱՄՍՅԱԿԸ

Դպրոցական տարիքում մարտի 8-ի տոնականությունը մեծապես պայմանավորվում էր փետրվարի 23-ով՝ պարմանուհիների նվերը ենթադրում էր պատանիների համապատասխան վարքագիծ, այն էլ՝ առանց ընտրության։ Հարկավոր էր շնորհավորել ու նվերը պատրաստել դպրոցական նստարանով դրկիցին։ Բարեբախտաբար, նույն անայլընտրանք տոնականությունը չէր խորհրդային երկրի հասարակության տարիքային մյուս խմբերի համար։ Ժամանակի հետ նվերով շնորհավորելու ընտրության հնարավորություն ունեցան նաև  ... >>>

ԽՈՐՀՈւՐԴՆԵՐ ԹՈւՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆԸ

Քանի դեռ Օբաման մտածում է «Ցեղասպանություն» բառն արտասանի, թե ոչ, ո՛չ հայ-թուրքական, ո՛չ էլ առավել ևս հայ-ադրբեջանական ուղղություններով առանձնակի տեղաշարժեր չեն սպասվում: Օգտվելով առիթից մենք էլ մի պահ կանգ առնենք ու, ամեն ինչ մի կողմ դրած, փորձենք լրացուցիչ հայացք գցել ըստ էության մի շատ անսպասելի իրադարձության վրա, որը, ճիշտ է,  ... >>>

Բաժնի բոլոր նյութերը