RSS | WAP
ՀԻՄՆԱԿԱՆ | REPORT!ER | ՄԱՐԶԱԿԱՆ | ՆՐԱՆՑ ԱՄԱՌԸ | ԱՊՐԵԼՈւ ԱՐՎԵՍՏԸ | ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆԻ 100 ԲԱՌԸ | ՄՐՑՈւՅԹ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ | ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ | ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՄՇԱԿՈւՅԹ | ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈւՄԲ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈւՄ
ԼՈւՐԵՐ
2010-09-03 21:54:16
Անցել է 6 տարի Բեսլանի դեպքերից
2010-09-03 21:21:16
Մեդվեդեւ. «Ռազմաբազան Ադրբեջանի համար վտանգ չի ներկայացնում»
2010-09-03 20:51:39
Ժերար Դեպարդյեն Հայաստանում է
2010-09-03 20:07:25
Ահաբեկչություն Պակիստանում
2010-09-03 18:48:50
«Իմ ուսուցիչը» սոցիալական հոլովակների շարք
2010-09-03 16:56:32
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է «Երիտասարդ դեմոկրատների միություն» կազմակերպության ներկայացուցիչներին
2010-09-03 16:42:45
Հոբելյանական ցուցահանդեսը բացել է ՀՀ վարչապետը
2010-09-03 16:17:28
Մեդվեդեւը կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 ... 1784
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ՄԱՐԶԱԿԱՆ (ՖՈւՏԲՈԼ-365)

ԴՈՆԵՑԿԻ «ՄԵՏԱԼՈՒՐԳԻ» ՀԱՅ ՌՄԲԱՐԿՈւՆ

Ուկրաինական «Ֆուտբոլ» շաբաթաթերթի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ

Խմբագրության կողմից
. Հայ երիտասարդ հարձակվող Հենրիխ Մխիթարյանը մրրիկի պես ներխուժեց ուկրաինական ֆուտբոլ։ Չանցավ կես տարի, և անհնար դարձավ Կոստովի կոլեկտիվը պատկերացնել առանց այդ համեստ, բայց շատ աշխատասեր տղայի։ Հենրիխը դարձավ ոչ միայն դոնեցկցիների առաջին խաղաշրջանի լավագույն ռմբարկուն, այլև անփոխարինելի խաղացողներից մեկը թիմում։ Նա մեկնարկային կազմում սկսեց այդ խաղաշրջանի բոլոր խաղերը, և գնդակի հետ առաջին հպումից ուկրաինացի հանդիսատեսին ստիպեց հիացած զարմանալ։ Իսկ դա գալիս է նրանից է, որ բնատուր տաղանդն ու պլաստիկան Հենրիխին թույլ են տալիս հեշտությամբ դատաստան տեսնել մրցակցի պաշտպանության հետ։ Իհարկե, նրան փորձեցին փակել, ինչպես արեց Միրոն Մարկեվիչի «Մետալիստը», անհատական հսկողություն սահմանեցին հայ ռմբարկուի դեմ, բայց քանի որ նա կիսապաշտպան է և սլանում է հարձակման ողջ ճակատով, խնդիրը դարձավ անլուծելի։ Մի խոսքով, Հենրիխ Մխիթարյանն այն աստղիկն է, որից հիմա «Մետալուրգի» խաղն ավելի շատ է կախված, քան ցանկացած մեկ ուրիշից։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պատմություն, որը լույս է սփռում Հենրիխի հրաշալի խաղի պատճառների վրա։

ԵՍ ՈւԶՈւՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԻՄ ՀՈՐ ԳՈՐԾԸ

- Շնորհավորում ենք հաղթանակի համար (խոսակցությունը տեղի էր ունենում «Կարպատների» հետ «Մետալուրգի» խաղի ավարտից մեկ ժամ անց), ցանկալի է իմանալ քո տպավորությունը այս խաղի և առաջնության առաջին կեսի մասին ընդհանրապես։
- Շնորհակալություն։ Այսօր ծանր խաղ էր, որովհետև «Կարպատները» շատ լուրջ թիմ է։ Նրանք ամբողջ ուժով ձգտում էին հաղթել, քանի որ խաղից առաջ ե՛ւ մենք, ե՛ւ նրանք 24-ական միավոր ունեինք, և հաղթողը դուրս կգար հինգերորդ տեղ։ Առաջնության առաջին կեսի մասին կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր էր ե՛ւ առաջատարների, ե՛ւ վերջապահների հետ խաղալը։ Առայժմ գրավում ենք ոչ վատ հինգերորդ տեղը, բայց ցանկանում ենք բարձրանալ չորրորդ, և ավելի բարձր։ Ձմեռը պետք է աշխատենք, որպեսզի փորձենք ավելի լավ անել մեր գործը և վերադարձնենք երրորդ տեղը։
- Սկսենք սկզբից։ Շատ ֆուտբոլիստներ իրենց կենսագրություններում պատմում են, որ երեք տարեկանում սկսեցին գնդակ խփել և այլևս կանգ չառան։ Ինչպե՞ս է սկսվել քո ծանոթությունը գնդակի հետ։
- Իմ հայրը ֆուտբոլիստ էր, մենք ապրում էինք Ֆրանսիայում։ Այդ ժամանակ նա խաղաց նախ երկրորդ լիգայում, հետո՝ առաջին։ Իսկ երբ ավարտեց կարիերան, սկսվեց հիվանդությունը, և մենք վերադարձանք Հայաստան։ Կարող եմ ասել, որ այդ ժամանակ սկսեցի ֆուտբոլ խաղալ։ Նախ խաղը ինքն էր ինձ շատ դուր գալիս, իսկ գլխավորը, ես ուզում էի շարունակել իմ հոր գործը։
- Կարելի՞ է ասել, որ գեները գործեցին։
- Իհարկե գործեցին, միշտ միայն ֆուտբոլիստ դառնալ եմ ցանկացել։
- Քո առաջին, և մինչև «Մետալուրգը» միակ թիմը եղել է «Փյունի՞կը»։
- Այո, ես սկսեցի «Փյունիկում»։ Անցա տարբեր տարիքային թիմերով։ Միշտ խաղացել եմ խմբերում, որտեղ մնացածը երկու տարով մեծ են եղել։ Երևի դրա համար նկատեցին ինձ և ամեն ինչ այսպես ստացվեց։ Հասա մինչև փոխարինողներ, հետո սկսեցի խաղալ գլխավոր թիմում։
- Երկու տարի առաջ «Փյունիկի» կազմում դու եկար Դոնեցկ Չեմպիոնների Լիգայի որակավորումում խաղալու «Շախտյորի» դեմ։ Կարո՞ղ էիր մտածել, որ կվերադառնաս Դոնեցկ խաղալու և ապրելու։
- Իհարկե, ոչ։ Չէի կարող մտածել։ Բայց ֆուտբոլն այնպիսի աշխատանք է, որ ամեն ինչ կարող է պատահել։ Պետք է սպասես, չես կարող ասել, որ մշտապես կմնաս ինչ-որ թիմում։ Յուրաքանչյուր րոպեն քո կյանքն է։ Դու պետք է աշխատես այնպես, ինչպես կարող ես, որպեսզի օգուտ բերես քո թիմին և խաղաս ավելի բարձր մակարդակով։

ԵԹԵ ՓՈՂ ԿԱ, ՖՈւՏԲՈԼԸ ՈՉ ՄԵԿԻՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԷ

- Խոսենք հայկական ֆուտբոլից։ Ինչ ես կարծում, ինչո՞ւ թիմերը, որոնք շատ ուժեղ չեն, չեն կարողանում դուրս գալ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլ։
- Ամբողջ ֆուտբոլի համար չեմ կարող ասել։ Բոլոր թիմերը, որոնք խաղում են Եվրոգավաթներում, ձգտում են գոնե մեկ ռաունդ անցնել, իրենց ցույց տալ, իսկ հետո արդեն կդրվեն հաջորդ ռաունդի խնդիրները։ Իսկ այս դեպքում բոլորը մտածում են, որ եթե թույլ առաջնություն է, թիմերը նույնպես թույլ են, և չեն կարող անցնել նույնիսկ առաջին ռաունդը։ Դրա համար է, որ հայկական թիմերը Եվրոգավաթներում այդքան թույլ են հանդես գալիս։ Չնայած մեր մենթալիտետն այնպիսին է, որ մենք մինչև խաղի վերջը կանգ չենք առնում, ամեն ինչ անում ենք, որպեսզի շարունակենք խաղալ Եվրոպայում և որքան հնարավոր է առաջ գնանք։
- Իսկ գուցե պրոբլեմը նրանում է, որ տաղանդավոր երիտասարդ խաղացողները ձգտում են անմիջապես մեկնել Արևմո՞ւտք։ Ինչպես դու, ինչպես Մանուչարյանը, որն անմիջապես հայտնվեց «Այաքսում»։
- Չեմ կարծում, որ դա է գլխավոր պրոբլեմը։ Չեմ կարող որևէ վատ բան ասել Մանուչարյանի մասին։ Նա իսկապես շատ տաղանդավոր խաղացող է։ Պրոբլեմը այլ է։ Մեզ մոտ կան չափազանց շատ լավ խաղացողներ։ Մեր 9-12 տարեկան երեխաների տարիքային խումբը ուժեղագույներից մեկն է Եվրոպայում։ Հետո, երբ մեծանում են, հասկանալի չէ՝ նրանք ինչի մասին են մտածում, և դրա պատճառով դառնում են թույլ։ Մեզ մոտ այդպիսին է մենթալիտետը, եթե փող կա, ֆուտբոլն արդեն ոչ մեկին հետաքրքիր չէ։ Կուզեի մեր հայ ֆուտբոլիստներին ասել, որ եթե նրանք լավ խաղան և տեղափոխվեն լավ թիմ՝ գերազանց կարիերա կանեն։ Եվ այդ ժամանակ հարյուր անգամ ավելի կվաստական, քան հիմա են վաստակում։
- Քո կարծիքով, Հայաստանը Ուկրաինայի համեմատությամբ, ֆուտբոլայի՞ն երկիր է։
- Մենք ֆուտբոլային երկիր ենք։ Եթե երկրպագուներով նայենք, գուցե նրանցից ոչ շատերն են մարզադաշտ գալիս, բայց տնից բոլորը սատարում են թիմին։ Եթե նայենք Հայաստանի առաջնությանը, այնտեղ դերբիներին 1500-2000 մարդ է գնում։ Բայց դա նշանակություն չունի, քանի որ յուրաքանչյուր երկրպագու գիտե դերբիի մասին, յուրաքանչյուրն անհամբերությամբ է սպասում է նրան։ Կարելի է ասել, որ բոլորը մտածում են ֆուտբոլի մասին։
- Իսկ Հայաստանի հավաքականը երբևէ կկարողա՞նա դուրս գալ աշխարհի կամ Եվրոպայի առաջնություն։
- Մենք ձգտում ենք։ Կարող եմ ասել, որ հաջորդ տարի, երբ իմանանք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մրցակիցներին, արդեն նոր խմբում մենք շատ լավ հավաքական կունենանք։ Դա նկատելի էր դեռևս այս ընտրականում, երբ խաղացինք Բոսնիայի հետ։ Ճիշտ է, մենք պարտվեցինք, բայց մեր տղաների կեսը շատ երիտասարդ էին՝ 87-88 թվականի ծնվածներ։ Նրանք բոլորը շատ լավն են։ Կարելի է ասել, որ արդեն գալիս է սերունդ, որը կարող է ձևավորել աշխարհի կամ Եվրոպայի առաջնություն դուրս եկող հավաքական։

ԼԻՈՆԻՑ ՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՇՏԻ ՏԱՐԱՆՑՈւՄՈՎ «ԲՈԿԱ ԽՈւՆԻՈՐՍ»

- Ինչպե՞ս ստացվեց «Մետալուրգի» տարբերակը։
- Որքան գիտեմ, դեռևս ձմռանն էին ուզում վերցնել։ Բայց քանի որ ինձ մոտ բանակի հարց կար, չէի կարող երկար բացակայել երկրից։ Դա էր գլխավոր պատճառը, որ դեռևս 2008-ի ձմռանը չեկա։
- Ձեր երկրում ֆուտբոլիստներին անհրաժե՞շտ է ծառայել։ Իսկ մեզ մոտ առողջության պատճառով հաճախ չեն գնում։
- Մեզ մոտ ծառայում են մարզական վաշտում։ Նրանք ամբողջ ժամանակը տանն են, բայց չեն կարող երկար ժամանակով երկրից հեռանալ։
- Եվ ի՞նչ ժամանակի ընթացքում է։
- 18-ից 20 տարեկան, եթե չես սովորում։ Ես մեկ տարի սովորեցի ինստիտուտում, հետո դիտմամբ գնացի մարզական վաշտ, որպեսզի բանակի հետ կապված պրոբլեմ այլևս չունենամ։
- Այսինքն զինվորական գրքույկ ունես։
- Այո, ունեմ։ Որոշեցի որքան կարելի է շուտ ստանամ, որպեսզի դրա մասին հետո այլևս չմտածեմ։
- «Մետալուրգ» տեղափոխվելուց առաջ քեզ ֆրանսիական «Լիոնի» տարբերակ հայտնվեց։ Ինչո՞ւ չհաջողվեց այնտեղ ամրապնդվել։
- Չգիտեմ։ Չեմ հետաքրքրվել, որպեսզի չմտածեմ այդ մասին։ Եթե սկսեի մտածել, թե ինչու չգնացի «Լիոն», սկսեի մտքերի մեջ թաղվել, հաստատ արդեն ֆուտբոլ չէի խաղա։ Կարող էի նեղանալ «Փյունիկից», կամ ինքս ինձնից և դադարեի նորմալ ֆուտբոլ խաղալ։
- Ղեկավարությունից որևէ մեկի հետ չխոսեցի՞ր։
- Ոչ մեկի հետ չխոսեցի, նրանք իրար մեջ էին խոսում։ Դրա համար չգիտեմ ինչպես եղավ։
- Այսինքն ձեզ միայն դիտեցին։
- Այո, երկու շաբաթ անցկացրի դիտման վրա և վերջ։
- Քո «Մետալուրգ» տեղափոխվելուց առաջ, մեր մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ քեզանով հետաքրքվել են մի ամբողջ խումբ թիմեր։ Սկսած Կիևի «Դինամոյից» և Մոսկվայի «Լոկոմոտիվից», վերջացրած մեր համար այնպիսի էկզոտիկայով, ինչպիսին արգենտինյան «Բոկա Խունիորսն» է։
- Իհարկե, շատ հաճելի է, երբ քեզանով հետաքրքրվում են նման թիմեր։ Բայց ինձ համար առաջնայինը ոչ թե փողի հարցն էր, այլ այն, որ ես պետք է խաղամ։ Եթե իմ քսանտարեկանում նստեմ նստարանին, հետո արդեն չեմ կարող խաղալ։ Դրա համար որոշեցի տեղափոխվել «Մետալուրգ»։ Գիտեի, որ թիմը բարձր մակարդակ ունի։ Եվ, որ այստեղ ես խաղային պրակտիկայի ավելի շատ շանս կունենամ, քան նրանցում, որոնցից դեռևս ստանում եմ առաջարկներ։
- Իսկ մինչև տեղափոխվելը խաղային պրակտիկայի հաշվով Կոստովի հետ խոսեցի՞ր։
- Պրակտիկայի հաշվով չեմ խոսել, բայց Կոստովը ինձ լավ գիտեր։ Նա մարզել էր հայկական «Բանանցը», ծանոթ էր իմ խաղին, և ինձ վստահում էր։

«ՓՅՈւՆԻԿԻ» ԽԱՂԸՆԿԵՐՍ ՄԳՈւՆԻ ԿԵՍՆ ԷՐ

- «Մետալիստ»-«Մետալուրգի» խաղից հետո հյուրերի մարզիչ Միրոն Մարկեվիչը նշեց, որ նրա պաշտպանության գլխավոր խնդիրը Մխիթարյանին պահելն է եղել։ Կարո՞ղ էիր մտածել, որ գալուցդ մի քանի ամիս անց կդառնաս թիմի գլխավոր հարվածային ուժը։
- Չէի կարող մտածել, որ ամեն ինչ կկատարվի այսքան արագ։ Ախր ուկրաինական ֆուտբոլի մակարդակը բավական բարձր է հայկականից։ Ես դրան կարող էի հասնել միայն իմ աշխատունակությամբ։ Հավանաբար սկսել եմ լավ խաղալ, դրա համար «Մետալիստի» մարզիչը ինձ այդպես առանձնացրել է։
- Այնուամենայնիվ դու հարձակվո՞ղ ես, թե կիսապաշտպան։
- Ընդհանրապես կիսապաշտպան եմ։ Բայց մի քիչ օգնում եմ հարձակվողներին։
- Լավ ես օգնում։ 2009 թվականին երկու թիմում 18 գնդակ ես խփել, և դա միայն առաջնության գոլերն են։ Բոլորովին կիսապաշտպանի ցուցանիշ չէ։
- Ինչ կարող եմ ասել։ Անգլիայում նույնպես կիսապաշտպանները ավելի շատ են խփում, քան հարձակվողները։ «Արսենալում» Ֆաբրեգասն ու Արշավինը, «Չելսիում» Լեմպարդը, նույնը՝ Ջերարդը։
- Սիրո՞ւմ ես պաշտպանությունում աշխատել։
- Իհարկե։ Եթե թիմը դրա կարիքն ունի, անպայման։
- Իսկ «Փյունիկում» դու Մգունիի նման խաղընկեր ունե՞իր։ Այ, հիմա դուք խաղում էիք, և դու հստակ խաղում էիր նրանից հետո։
- Չէ, «Փյունիկի» խաղընկերս Մգունիի կեսն էր։ Հասակով։ Հարձակվող էր, և ես նորից ենթահարձակվող էի խաղում։ Երևի դրանից էր, որ կարողացա 11 գոլ խփել։
- Այսինքն հարձակման սուր ծայրում չե՞ս խաղացել։
- Ես չեմ սիրում սուր ծայրում խաղալ։ Ինձ անհրաժեշտ է շատ տեղ, որպեսզի գործեմ դաշտի խորքից։ Որպեսզի հաճախ գնդակ ստանամ։ Գնդակին սպասելն իմը չէ։
- Իսկ այնպիսի գեղեցիկ գնդակներ, ինչպես «Արսենալին», հաճա՞խ են ստացվում։
- Ավելի գեղեցիկ գնդակ խփել եմ «Փյունիկում»։ Այդ ժամանակ 18 տարեկան էի, խաղում էինք «Արարատի» դեմ։ Նույնպես մեկ հպումով գցեցի դարպասապահի վրայով։ Միայն թե ավելի գեղեցիկ ստացվեց։

ՀԵՏԸՆԹԱՑ ԼԻՆԻ՝ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ

- Հենց որ տեղափոխվեցիր «Մետալուրգ», անմիջապես եվրոգավաթում սուզվեցինք։ Ի՞նչ ես կարծում, որն էր դոնեցկցիների այդքան վաղ փուլում թռչելու պատճառը։ Չէ որ «Աուստրիան» ավելի ուժեղ չէր։
- Գխավոր պատճառը թիմն էր։ Եթե պարտվեցինք, նշանակում է պարտվեցինք բոլորս միասին։ Ավստրիայում հաշվի մեջ առաջ էինք 1։0։ Հետո հիմար գոլ ստացանք։ Նորից առաջ անցանք, և նորից բաց թողեցինք։ Դա ֆուտբոլ է։ Հավանաբար առաջինը խփելուց հետո մենք վատ կենտրոնացանք։
- Եվրոգավաթից թռչելուց հետո թիմում միմյանց հետևից վնասվեցին Մգունին, Գոդինը, Դիմիտրովը։ Բայց «Մետալուրգը» շարունակեց միավորներ հավաքել։ Եվ դատելով արդյունավետությունից, դրա գլխավոր պատճառը դու էիր։ Ինչ ես կարծում, քո բացակայության դեպքում, «Մետալուրգը» կկարողա՞նա նույն մակարդակով խաղալ։
- Իհարկե, կկարողանա։ Սխալ է մտածել, որ մի խաղացողի պատճառով ողջ թիմի խաղը կավերվի։ Նայեք «Ինտերին», որտեղ Իբրահիմովիչը թիմի կեսն էր։ Բայց նա գնաց «Բարսելոն», իսկ «Ինտերն» իրեն վատ չի զգում։ Կամ «Միլանը»։ Կական արդեն գնացել է, իսկ նրանք ավելի լավ են խաղում։ Կան թիմեր, որոնք կարողանում ենփոխարինող գտնել ցանկած խաղացողին։ Մենք այնպիսի մարզիչ ունենք, որը կարող է փակել բոլոր պրոբլեմային տեղերը։
- Քեզ դո՞ւր է գալիս հարձակումում Դանիլովսկու հետ խաղալը, որը ողջ ֆուտբոլային կյանքում կիսապաշտպան է եղել։
- Հարցը դուր գալ կամ դուր չգալը չէ։ Ախր նա այդ ընթացքում օգնել է թիմին և չի մտածել, լավ է խաղում, թե վատ։ Գլխավորը, որ նրա գործությունները օգուտ են բերել թիմին։ Ճիշտ է, նրան չի հաջողվել գոլ խփել, բայց ճնշման տակ է պահել մրցակցի պաշտպաններին։ Նրան աչքից բաց չեն թողել։
- Ո՞ւմ հետ է քեզ ավելի հեշտ խաղալը «Մետալուրգի» հարձակումում։ Կինգսլի՞ի, Թոմասո՞նի, թե՞ Մգունիի հետ։
- Բոլորի հետ։ Ինձ համար սկզբունքորեն միևնույնն է։
- Երբ վնասված էին Տանասան, Մգունին, և խաղում էր Դանիլովսկին, թիմում չե՞ն եղել խոսակցություններ ձմեռային ընդմիջումում նոր հարձակվող ձեռք բերելու մասին։
- Չգիտեմ, ես ո՛չ մարզիչ եմ, ո՛չ ղեկավարություն։ Այդ պատճառով ոչինչ չեմ կարող ասել, բայց ամեն ինչ հնարավոր էր։
- Դու ֆուտբոլիստների տեղափոխության թեման շոշափե՞լ ես։ Իհարկե, հույս ունենք, որ քո խաղով դեռ երկար կուրախացնես մեզ, այնուամենայնիվ, ո՞ւր կգերադասեիր տեղափոխվել ապագայում։
- Առայժմ չգիտեմ, չեմ կարող ասել։ Չէ որ առաջին հերթին ամեն ինչ կախված է ինձանից։ Եթե ինձ լավ դրսևորեմ, կարող եմ լավ թիմում խաղալ։ Եթե ոչ թե առաջընթացլինի, այլ հետընթաց, կարող է վերադառնամ Հայաստան։
- Այն, որ «Մոնակոյում» տարանցումով «Մետալուրգից» «Բարսելոն» է տեղափոխվել Յայա Տուրեն, խթանո՞ւմ է, որ քեզ ցույց տաս հենց այս թիմում։ Նկատի ունենալով, որ այստեղից ուղիղ Եվրոպա ընկնելու հնարավորություն կա։
- Յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարող խաղալ «Բարսելոնում», բայց ամեն ինչ իրենից է կախված։ Եթե լավ է աշխատում, ոչինչ բացառված չէ։ Եթե ոչ, մնում է նույն մակարդակը։
- Որտեղի՞ց են գալիս Սոֆիայի ԲԿՄԱ-ի հետ քո տրանսֆերի մասին լուրեր։
- Չգիտեմ, այդ առիթով ինձ հետ ոչ ոք չի խոսել։ Նույնիսկ չեմ պատկերացնում, դրանք որտեղից են վերցվում։
- Ընթացիկ եվրոպական խաղաշրջանում քեզ կհաջողվի նայել Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի խաղերը։ Թիմային խաղի ո՞ր ոճն է ավելի շատ գրավում քեզ։
- Եթե ես սիրում եմ «Արսենալի» խաղը, ուրեմն կարճ փոխանցումն ու արագ ֆուտբոլը։

ԱՄԵՐԻԿԱՆԿԱՆ ՉԱՓԱԶԱՆՑ ՀԵՇՏ Է

- Արդեն ունե՞ս Դոնեցկում սիրելի վայրեր։
- Այո, Պուշկինի պուրակը, «Դոնեցկ-Սիթին»։
- Իսկ հայկական սփյուռքի հետ արդեն ծանոթացե՞լ ես։ Գիտե՞ս, որ «Մետալուրգի» յուրաքանչյուր խաղին ներկա են քո բազմաթիվ հայրենակիցներ։
- Այո, մի քանիսի հետ ծանոթացել եմ։ Եթե հնարավորություն լինի, մնացածի հետ էլ կծանոթանամ։
- Որևէ հաճելի ռեստորանիկ արդեն հաջողվե՞լ է գտնել։
- Առայժմ ռեստորաններ գնալու ժամանակ չունեմ, միայն բազայի ճաշարանն է։ Այ, հիմա արձակուրդ են տվել, Երևանում ընկերներիս հետ արդեն ռեստորաններ կգնամ։ Իհարկե, երբ ժամանակ ունենամ։
- Այսինքն արձակուրդին տա՞նն ես լինելու։
- Տանը։ Հետո երևի Բարսելոն կգնամ։ Թափառելու, գեղեցիկ քաղաք տեսնելու։
- Բայց այդ ժամանակ այնտեղ կարող են խաղեր չլինել։
- Չեն լինի, թող չլինեն։
- «Մետալուրգում», Դոնեցկում կենցաղային պրոբլեմներ զգո՞ւմ ես։
- Ոչ։ Ամեն ինչ գերազանց է։
- Դոնեցկ գալուն պես զգացի՞ր մենթալիտետի տարբերություն քո հայրենիքի հետ։
- Ես մեծ քանակությամբ մարդկանց հետ չեմ շփվում, բայց դատելով նրանից, ում հետ շփվել եմ, մեծ տարբերություն չկա։ Շատ բարեհամբյուր մարդիկ են, որոնք օգնեցին ինձ հայկական մենթալիտետից անցնել ուկրաինականի։
- Երբ դու եկար, թիմում եղա՞ն մարդիկ, որոնք օգնեցին քեզ արագ հարմարվել։
- Իհարկե։ Նախ Առաքելյանը։ Հետո շատ օգնեց Վորոբյով Դիման, քանի որ նա նախկինում խաղացել էր «Բանանցում»։ Իսկ հետո մնացած բոլորը սկսեցին օգնել։
- «Մետալուրգից» բացի, մեր առաջնության ուրիշ ո՞ր խաղացողների հետ ես շփվում։
- Համարյա ոչ մեկի։ Միայն Եղիշե Մելիքյանի հետ «Զարյայից»։
- Իսկ Կուչերին չե՞ս զանգահարում։ Վորոբյովի հետ նա նույնպես խաղացել է «Բանանցում»։
- Չէ, նրան չգիտեմ։ Երբ նա խաղում էր, ես չէի խաղում։
- Ինչ-որ հոբի ունե՞ս։
- Հոբի՞։ Ընդհանրապես սիրում եմ բիլիարդ խաղալ։
- Ռուսակա՞ն, թե՞ Ամերիկանկա։
- Ռուսական։ Ամերիկանկան հետաքրքիր չէ։ Չափազանց հեշտ է։
- Ձեր բազայում, առաջին հարկում, մի քանի բիլիարդի սեղան կա։ Հաճա՞խ ես նրանց վրա խաղում։
- Մարզումներից առաջ մեկական պարտիա, բայց ոչ ամեն օր։
- Իսկ ո՞վ է չեմպիոնը։
- Դեռ առաջնություն չեն անցկացրել։ Առայժմ չգիտեմ։
- Կոստովը ձեզ հետ խաղո՞ւմ է։
- Նա նույնպես մասնակցում է, նաև բասկետբոլ, երբ մենք խաղում ենք։
- Թիմի հետ կամ առանձին խմբով որևէ տեղ եղե՞լ եք։
- Ոչ։ Միայն բազայում։
- Ի դեպ, ի՞նչ կասես բազայի մասին։ Առաջին անգամ զարմացրե՞ց։
- Շատ լավ բազա է, շատ գոհ եմ։ Ախր ես այնտեղ եմ ապրում։ Ամեն ինչ նորմալ է։
- Մայրդ դեռ չի՞ եկել քեզ մոտ այստեղ։
- Առայժմ չէ։ Քանի որ համարյա ամեն ամիս ես մեկնում եմ Երևան հավաքականում խաղալու։ Այնպես որ չի հասցնում կարոտել։
- Քույր, եղբայր ունե՞ս։
- Քույր, Մոնիկան։ Աշխատում է Շվեյցարիայում։ Զբաղվում է միջազգային հարաբերություններով։
- Իսկ մա՞յրդ ինչով է զբաղվում։
- Աշխատում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում։
- Այսինքն, քո ընտրությանը ֆուտբոլային կարիերայի օգտին նա օգնե՞լ է։
- Իհարկե, իսկ ի՞նչ աներ։

ԶԻԴԱՆԸ ԵՂԵԼ Է, ԿԱ ԵՎ ԿԼԻՆԻ

- Շուտով «Շախտյորի» դեմ խաղն է Ուկրաինայի գավաթում։ Դու ինչպե՞ս ես գնահատում լեռնագործների խաղը։
- Ոչինչ չեմ կարող ասել։ Ինձ «Շախտյորը» չի հետաքրքրում, այլ միայն մեր թիմն է հետաքրքրում։ Երբ ժամանակը գա, ամեն ինչ կպարզվի դաշտում։
- Ուղղակի «Շախտյորը» ավանդաբար լավ է խաղում, «Մետալուրգը» առաջադիմում է աստիճանաբար։ Եվ հիմա ամենափայլուն և հարձակողական թիմերից մեկը։ Ինչ ես կարծում, իրատեսակա՞ն է գավաթի կիսաեզրափակիչում լեռնագործներից անցնելը։
- Իհարկե իրատեսական է, ինչո՞ւ ոչ։ Ո՞վ կարող էր մտածել, որ «Շախտյորը» կնվաճի ՈւԵՖԱ-ի գավաթը, իսկ «Զենիթը» ՈւԵՖԱ-ի գավաթի և սուպերգավաթի տեր կդառնա։ Ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել։
- Եվ ավարտին. ո՞վ է քո կուռքը ֆուտբոլում։ Ո՞ւմ կուզեիր նմանվել քո ֆուտբոլով։
- Զիդանին։ Նա է իմ կուռքը։ Եղել է և կլինի։
- Նրա հետ կենդանի շփվել չի՞ հաջողվել։
- Ոչ։ Մի անգամ միայն Ֆրանսիայի հավաքականը խաղում էր Հայաստանի հավաքականի հետ։ Ինձ հաջողվեց միայն մի համատեղ լուսանկար և վերջ։
- Զիդանը ստորագրե՞ց այն։
- Ստորագրեց, միայն ոչ լուսանկարը։ Երբ մենք Ֆրանսիա հանգստանալու էինք մեկնել, ես գնդակ գնեցի։ Դա աշխարհի առաջնությունից հետո էր։ Գնդակի վրա կային Ֆրանսիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստների լուսանկարներն ու անունները։ Բոլոր նրանց, ովքեր 1999-ին դեռևս խաղում էին։
- Գուցե դրա համա՞ր ես ցանկանում խաղալ Ֆրանսիայում։
- Հնարավոր է, ինչո՞ւ ոչ։ Տեսնենք։

ՇԵՔՍՊԻՐՈՎ ՀԱՄԵՄՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԱՍՊԵՏԸ

Հարցազրույցի ժամանակ Հենրիխը շարունակ նշում էր, որ իր համար պրոֆեսիայի ընտրության հարց նույնիսկ չի առաջացել։ Սկզբունքորեն, ֆուտբոլի աշխարհում շատ տարածված օրինակ է, երբ որդիները ձգտում են կրկնել հայրերի նվաճումները ֆուտբոլի ասպարեզում։ Մեծամասամբ այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվել։ Կրտսեր Կրիուֆներին, Շմեյխելներին, Զավարովներին, այդպես էլ չի հաջողվել «պաշտպանել» ազգանունը։ Բայց պատահում են նաև հակառակ տարբերակներ, Մալդինիի, Վերոնի նման, որոնք ոչ միայն հասել են նույն բարձունքներին, ինչ անվանի հայրերը, այլև անցել են նրանցից։ Այս տեսակին է պատկանում նաև Հենրիխը, որի երակներում հոսում է խորհրդային ժամանակների հայ ամենափայլուն հարձակվողներից մեկի արյունը։
80-ականների կեսին երևանյան «Արարատում» արյունավետ խաղով և արտասովոր վարպետությամբ առանձնանում էր Համլետ Մխիթարյանը։ «Արարատ-73» կաշվե գնդակի հանճարեղ վարպետների համաստեղությունից հետո Համլետը հազվադեպ աստղերից մեկն էր հայկական ֆուտբոլի երկնակամարում։ 1984 խաղաշրջանում Մխիթարյանը խփեց 18 գոլ միութենական առաջնության բարձրագույն լիգայում և դարձավ «Խորհրդային զինվոր» ամսագրի խմբագրության սահմանած «Հարձակման ասպետ» մրցանակի առաջին մրցանակակիրը։ Մրցանակը շնորհվում էր միության առաջնության մեկ խաղում երեք և ավելի գոլեր խփող խաղացողին։
Առաջնությունում Համլետը կատարեց երեք հեթ-տրեկ, իսկ 84 թվականի մարտի 17-ին աչքի ընկավ փոկերով մոսկովյան «Դինամոյի» դարպասը։ Հարձակվողի համար շարք կանգնեցին հանրահայտ շատ ակումբներ։ Նրան հրավիրեցին Մոսկվայի «Սպարտակ», «Չեռնոմորեց»։ Օդեսայից նույնիսկ եկավ թիմի ներկայացուցիչը, սակայն Համլետը չհամաձայնեց։ Չցանկացավ թողնել հայրենի քաղաքը։ Իսկ 1989 թվականին նա հայտնվեց Ֆրանսիայում։ Համլետը, ըստ էության, դարձավ արևմուտք տեղափոխված «առաջին ծիծեռնակը» Հայաստանից։ Անցավ մի քանի ամիս, նախքան նա կկարողանար 1989 թվականի հուլիսին մեկնել Ֆրանսիա, որտեղ հոկտեմբերին նրան միացավ ընտանիքը։ Հարձակվողին շատ լավ ընդունեցին Ֆրանսիայում, որտեղ հայկական շատ մեծ սփյուռք կա։ Տեղափոխությունը կազմակերպեց Աբրամ Հայրապետյանը, որը վաղուց ապրում էր Ֆրանսիայում և հայտնի էր որպես խորհրդային ֆուտբոլիստների շրջայցի կազմակերպիչ Ֆրանսիայում։ Մխիթարյանը հայտնվեց «Վալանսում», որտեղ անցկացրեց հինգ տարի և օգնեց թիմին նախ երրորդից դուրս գալ երկրորդ, իսկ հետո՝ առաջին դիվիզիոն։ Այնուհետև տեղափոխվեց Իսի դե Մուլինո քաղաքի թիմ, որտեղ, դժբախտաբար, հասցրեց խաղալ ընդամենը վեց խաղ։
Ռենտգենյան հետազոտությունը հայտնաբերեց, որ Համլետի ուղեղում ուռուցք կա։ Մեկ տարում երեք անգամ վիրահատեցին, սակայն կյանքը փրկել չհաջողվեց։ Ընտանիքը վերադարձավ հայրենիք՝ Հայաստան, որտեղ Համլետի որդին՝ Հենրիխն սկսեց հաճախել այն նույն ֆուտբոլի դպրոցը, որտեղից սկսել էր հայրը։
Ամեն տարի Հայաստանում անցկացվում է Համլետ Մխիթարյանի անվան հուշամրցաշար։
Տեղադրված է` 2010-02-08 11:50:18
Ձեր կարծիքը | Նամակ խմբագրին | Նամակ ընկերոջը | Տպել
2010-08-26 13:57:26
ՌՈՄԱՆ ԲԵՐԵԶՈՎՍԿԻ. «ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԻՔՆ Է ԵՎ ՀԱՎԱՏԸ»
2010-08-18 14:08:30
ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈւՆ ՊԱՐՏՈՒԹՅՈւՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
2010-08-16 13:06:41
ԱՐԻԳՈ ՍԱԿԻ. «ՄԵՐ ՖՈւՏԲՈԼԸ ԾԵՐ Է, ԵՍ ԿՓՈԽԵՄ ԱՅՆ»
2010-08-12 17:20:22
ԿԱԿԱ. «ԵՍ ՊԵՏՔ Է ԱՊԱՑՈւՑԵՄ, ՈՐ ԱՅՍ ՖԻԼՄՈՒՄ ՉԱՐԱԳՈՐԾԸ ԵՍ ՉԵՄ»
2010-08-11 18:00:58
«ԿՓՈՐՁԵՆՔ ՊԱՏԺԵԼ ՄՐՑԱԿՑԻՆ ԹԵՐԱԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ»
2010-07-21 13:05:58
ՓԱՌԱՀԵՂ ՍՐԻԿԱՆԵՐԸ
2010-07-14 17:31:37
«ԴԵ, ՄՐՑԱՎԱՐՆ ԷԼ ՄԱՐԴ Է»
2010-07-07 11:23:59
ՄՈւՆԴԻԱԼ-2010 (ՀԱՀ). ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ
2010-07-05 21:23:17
ԽԱՂ՝ ՄԱՀՎԱՆ ՀԵՏ
2010-07-05 11:32:55
ՄՈւՆԴԻԱԼ-2010 (ՀԱՀ). ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 ... 27
ԱՅՆՈւԱՄԵՆԱՅՆԻՎ

ԼԱՎ ԿԱՊՐԵՆՔ, ԹԵ ՎԱՏ` ՉԵՆՔ ԶԻՋԵԼՈւ, ԼԵՎՈ'Ն ՋԱՆ

Հուլիսի 17-ին ՀՀՇ համագումարի իր ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանը ԼՂ խնդրի վերաբերյալ նշել էր. «Որո՞նք են, արդ, Հայաստանի քաղաքական վարքագիծը թելադրող ելակետային իրողությունները: Առաջին` առանց ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը: Այս  ... >>>

«ԻՐԱՎՈւՆՔԻ» ԻՐԱՎՈւՆՔԸ ՀԱՅԿ ԲԱԲՈւԽԱՆՅԱՆԻ ԹՐԻ ԾԱՅՐԻՆ Է

Իսկ թե որտեղ է Հայկ Բաբուխանյանի թուրը, պատմությունն այդ մասին համեստորեն լռում է: Տեղեկություն ունենք միայն, որ այս «քաջարի» զորավարի մոտ լավ են ստացվում ներկուսակցական հեղաշրջումներն ու կուսակցական կնիքի համար մղվող մենամարտերը: Հավանաբար այդքանն էլ հերիք է հայաստանյան իրականության մեջ կուսակցապետ դառնալու համար: Բայց ավելին անել` դժվարանում ենք ասել, Հայկ  ... >>>

ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐ

Իրանի Իսլամական Հանրապետութեան փոխնախագահին յայտարարութիւնը իրադրային նշանակութիւն ունի։ Պահ մը զանց առնենք թրքական հակազդեցութիւնները և փորձենք մեկնաբանել իրանցի բարձրաստիճան պաշտօնատարին կատարած յայտարարութեան մեկնաբանութիւնը։ Յայտարարութեան առիթը Բ. աշխարհամարտի ընթացքին Իրանի գրաւման 70-ամեակը նշող համագումարն է։ Իրանի փոխնախագահին բառերով՝ Օսմանեան կառավարութիւնը շուրջ հարիւր տարի առաջ՝ 1915-ին, որոշ քանակութեամբ հայերու դէմ ցեղասպանութիւն իրագործած  ... >>>

Բաժնի բոլոր նյութերը
ՄՐՑՈւՅԹ