RSS | WAP
ՀԻՄՆԱԿԱՆ | REPORT!ER | ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԻ 500 ԲԱՌԸ | ԻՆՉ ԿԱՍԵՔ | ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆԻ 100 ԲԱՌԸ | ԱՊՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ | ՄԱՐԶԱԿԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ | ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ | ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ | ՄՇԱԿՈւՅԹ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ | ՈՐՈՆՈՒՄ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15:45 (+14 min)
Ռուս-հնդկական «ալմաստե» համագործակցություն
15:29 (+29 min)
«Երեւան ջուրը» տեղեկացնում է
15:28 (+31 min)
Թուրքիան ու Ադրբեջանը չեն կարողանում պայմանավորվել գնի շուրջ
15:19 (+39 min)
Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի վարչապետին
14:56 (+62 min)
Ռուսաստանի ու Հնդկաստանի շահերը համընկնում են
14:48 (+71 min)
Ոստիկանական մինի-բաժանմունքների փորձնական ծրագիր
14:35 (+84 min)
Պայթյուն Լահորում. կան զոհեր (լրացված)
14:31 (+88 min)
Նյու Յորքի ռեստորաններում կարգելվի՞ աղի օգտագործումը
14:29 (+90 min)
Լեւոն Զուրաբյան. «Փորձում ենք այնպես անել, որ չմեղադրվենք փաստերը չափազանցնելու մեջ»
14:05 (+114 min)
Մի զեկույց էլ պետաիրավականը կգրի
13:57 (+122 min)
Երկրաշարժ Ճապոնիայում
13:45 (+134 min)
Փոխհատուցում Նյու Յորքի փրկարարներին

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 ... 622
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԻ 500 ԲԱՌԸ

ԹՈւՐՔԻԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԿՎԱՎԵՐԱՑՆԻ ԻՐԵՆ ՀԱՐՄԱՐ ԺԱՄԱՆԱԿ

Հայաստանի Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին կայացրեց վերջնական և հրապարակման պահից ուժի մեջ մտած որոշում, որով 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները ճանաչվեցին Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող:
Սփյուռքում, ինչպես նաև Հայաստանի այն շրջանակներում, որոնք խստորեն քննադատում էին նախագահ Սարգսյանի « ֆուտբոլային դիվանագիտությունը», հատկապես` օգոստոսի 31-ին հրապարակված զույգ և փոփոխման ոչ ենթակա արձանագրությունները, Սահմանադրական դատարանի որոշումը ընդունեցին որոշ գոհացումով: Դատարանի որոշման նկարագրական հատվածում, որը կազմված է յոթ-ութ էջերից, արտացոլում են գտել գրեթե բոլոր այն մտահոգությունները, որոնք ամիսներ շարունակ ներկայացնում էին Հայաստանի իշխանություններին քննադատողները:
Փաստորեն, Սահմանադրական դատարանի որոշման նկարագրական և միջազգայնորեն ուժ չունեցող, ներքին սպառման համար հրապարակած էջերում գրեթե անթաքույց ասվում էր, որ ստորագրված արձանագրություններում կան նախապայմաններ: Սահմանադրական դատարանի որոշումից հետո հայ-թուրքական այսօրվա գործընթացը քննադատողները հերթական անգամ հրապարակավ դատապարտեցին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ով փնթի և Հայաստանի պետական շահերին հակասող փաստաթուղթ էր քննարկել, ապա և ստորագրել այն Ցյուրիխում:
Եթե Հայաստանի խորհրդարանը ստորագրված երկու արձանագրությունները վավերացնի առանց վերապահումների, ապա ճիշտ դուրս կգան բոլոր այն քննադատները, ովքեր հայտարարում են, որ Սահմանադրական դատարանի որոշումը սխալ և Հայաստանի իշխանությունների հերթական չհաշվարկված քայլն էր: Ինչու: Որովհետև թուրքական կողմը` վկայակոչելով Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման հենց նկարագրական և միջազգայնորեն արժեք չներկայացնող մասը, ամբողջ աշխարհում հակահայ քարոզչություն է անելու`փորձելով ցույց տալ, թե Հայաստանն է նախապայմանների լեզվով խոսում:
Եթե հետևենք թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, ապա ակնհայտ կդառնա, որ նրանք` վկայակոչելով Սահմանադրական դատարանի որոշումը, փորձում են Հայաստանից հավելյալ զիջումներ կորզել` չբավարարվելով Հայաստանի պետական շահերին հակասող երկու արձանագրություններում տեղ գտած նախապայմաններով:
Անկախ նրանից, թե հետայսու ինչպես կզարգանան Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, Անկարան ստացել է իր փափագած երեք նախապայմաններից երկուսը` պաշտոնական Երևանը համաձայնվել է թուրքերի և այլ օտար փորձագետների հետ քննարկել Հայոց ցեղասպանության փաստը, ինչպես նաև` ընդունել է Կարսի պայմանագրով գծված Հայաստան-Թուրքիա այսօրվա սահմանները: Թուրքական կողմը, հավանաբար ձգտելով իրականություն դարձնել նաև երրորդ նախապայմանը, այն է` Արցախի հարցում հասնել Ադրբեջանի համար ընդունելի առաջընթացի, առաջիկայում փորձելու է շահարկել հենց Սահմանադրական դատարանի որոշումը:
Այսօր Հայաստանում հնչում են կարծիքներ, թե Հայաստանի խորհրդարանը, առանց սպասելու Թուրքիայի խորհրդարանին, պետք է անհապաղ վավերացնի արձանագրությունները` այսպիսով Թուրքիային դնելով անհարմար վիճակի մեջ: Նման կարծիք արտահայտողները պնդում են, որ եթե Հայաստանի խորհրդարանը վավերացնի արձանագրությունները, ապա միջազգային հանրությանը այլ բան չի մնա, քան ճնշումներ բանեցնել Թուրքիայի վրա, որպեսզի նա էլ վավերացնի դրանք:
Այստեղ վտանգավոր և մի քանի սխալ հաշվարկ կա: Նախ, Հայաստանի խորհրդարանը արձանագրությունները նման ձևով վավերացնելով, օրենքի ուժ կտա Հայաստանի պետական շահերին հակասող և Թուրքիայի նախապայմանները բավարարող երկու փաստաթղթերին: Երկրորդ, եթե միջազգային հանրությունը պատրաստ լիներ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի ճնշումներ բանեցնել Անկարայի վրա, ապա դա կաներ անցնող տասնյոթ տարիներին, երբ Թուրքիան, խախտելով մի շարք միջազգային կոնվենցիաներ, ապօրինաբար փակել է Հայաստանի հետ սահմանը` իր դրացի երկրին ենթարկելով շրջափակման: Երրորդ, եթե անգամ միջազգային հանրությունը աննախադեպ ճնշումներ բանեցնի Անկարայի վրա, ապա դա բավարար չի լինի, որպեսզի Թուրքիայի խորհրդարանը վավերացնի արձանագրությունները: Չէ որ Երևանն ու Անկարան համաձայնվել են «ողջամիտ ժամկետներում» այդ արձանագրությունները վավերացնել: «Ողջամիտ ժամկետը» հայերի համար կարող է նշանակել մի քանի ամիս, իսկ թուրքերի համար` մի քանի տարի կամ տասնամյակ:
Չպետք է բացառել, որ ի վերջո Թուրքիայի խորհրդարանը վավերացնի արձանագրությունները, բայց դա կանի այն ժամանակ, երբ ցանկանա, այսինքն` իրեն հարմար ժամանակ: Եթե Հայաստանն ու Սփյուռքը աղաչեն-պաղատեն Թուրքիային, որ նա չբացի Հայաստանի հետ սահմանը և ևս տասնյոթ տարի շրջափակման տակ պահի մեր երկիրը, ապա Թուրքիան կարող է բացել սահմանը, եթե դա բխի ի՜ր շահերից: Բացի այդ, Հայաստանում շատերը չեն գիտակցում, որ սահմանը բացելով Թուրքիան Հայաստանին լավություն չի անում, այլ իրականացնում է իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները:
Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում թույլ տվեց արտաքին քաղաքական մի շարք սխալներ, բայց կոպտագույնը և ճակատագրականը Ցյուրիխն էր: Հայաստանի գործող վարչակազմը` գլխավորությամբ նախագահ Սարգսյանի ու նրա արտգործնախարար Նալբանդյանի, հրաշալի շանս ունեին հենց Ցյուրիխում համայն աշխարհին ցույց տալու, որ Հայաստանն արժանապատիվ կեցված ունեցող պետություն է և պատրաստ է շրխկացնելով փակել դուռը, երբ անտեսվում են իր շահերը: Սակայն Նալբանդյանը, ունենալով նախագահ Սարգսյանի հավանությունը և տեղի տալով ռուս-թուրք-ամերիկյան ճնշումներին, ստորագրեց պատմական բախտորոշ փաստաթուղթը: Հենց պատմությունն էլ պիտի դատի, թե ինչ գին է ունենալու այդ փաստաթուղթը:
ԹԱԹՈւԼ ՀԱԿՈԲՅԱՆ
«Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան
Տեղադրված է` 2010-02-01 09:39:21
Ձեր կարծիքը (2) | Նամակ խմբագրին | Նամակ ընկերոջը | Տպել
2010-03-08 10:40:17
ԹԻՎ 252` ՊԱՏԱՍԽԱՆ ԹՈւՐՔԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԻՆ
2010-02-23 15:07:40
ՀԱՅԱՍՏԱՆ` ՏԽՈւՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ
2010-02-15 10:31:34
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈւՐՔԻԱՅԻ ՀԱՐՑՈւՄ ՊԱՏՐԱՍՏՎՈւՄ Է ՍԽԱԼՎԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
2010-02-09 11:00:21
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՎՏԱՆԳԸ
2010-02-01 09:39:21
ԹՈւՐՔԻԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԿՎԱՎԵՐԱՑՆԻ ԻՐԵՆ ՀԱՐՄԱՐ ԺԱՄԱՆԱԿ
2010-01-19 11:00:57
ՀՈՂԸ ԲԱՀՈՎ ԵՆ ՊԱՀՈւՄ
2009-12-15 16:29:10
ՍԽԱԼՆԵՐԸ ՓՆՏՐԵԼ ՆԵՐՍՈւՄ
2009-12-05 14:41:51
ՄԱՅԵՆԴՈՐՖԻՑ ԱԹԵՆՔ. ՉՆԿԱՏԵԼՈՎ ԱԿՆՀԱՅՏԸ
2009-11-24 13:46:20
ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ՀԱՆԳՍՏՈւԹՅՈւՆ ՍՏԱՏՈւՍ-ՔՎՈՅԻ ՇՈւՐՋ
2009-10-24 17:17:39
ԹՈւՐՔԻԱՆ ՊԱՏՃԱՌ ՉՈւՆԻ ՉՎԱՎԵՐԱՑՆԵԼՈւ ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ

1 | 2 | 3
ԱՅՆՈւԱՄԵՆԱՅՆԻՎ

"БОЛЬШИЕ ПЕРЕМЕНЫ"

Փոխվում է Հանրային հեռուստաընկերության տնօրենը, փոխվում է Հանրային ռադիոյի տնօրենը, փոխվում է «Հայլուրի» ղեկավարը, փոխվում է նախագահի մամուլի խոսնակը, փոխվում է Ազգային Ժողովի հասարակության հետ կապերի վարչության պետը, փոխվում է «Ազատամտության» խմբագիրը, ի՞նչ է դրանից փոխվելու:

Մեզ մոտ, այսինքն` մեր աշխատանքում, փոփոխություններ չեն սպասվում: Բայց պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ. մեր կայքէջի  ... >>>

...ԱՅԴ ՄԻԱՄՍՅԱԿԸ

Դպրոցական տարիքում մարտի 8-ի տոնականությունը մեծապես պայմանավորվում էր փետրվարի 23-ով՝ պարմանուհիների նվերը ենթադրում էր պատանիների համապատասխան վարքագիծ, այն էլ՝ առանց ընտրության։ Հարկավոր էր շնորհավորել ու նվերը պատրաստել դպրոցական նստարանով դրկիցին։ Բարեբախտաբար, նույն անայլընտրանք տոնականությունը չէր խորհրդային երկրի հասարակության տարիքային մյուս խմբերի համար։ Ժամանակի հետ նվերով շնորհավորելու ընտրության հնարավորություն ունեցան նաև  ... >>>

ԽՈՐՀՈւՐԴՆԵՐ ԹՈւՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆԸ

Քանի դեռ Օբաման մտածում է «Ցեղասպանություն» բառն արտասանի, թե ոչ, ո՛չ հայ-թուրքական, ո՛չ էլ առավել ևս հայ-ադրբեջանական ուղղություններով առանձնակի տեղաշարժեր չեն սպասվում: Օգտվելով առիթից մենք էլ մի պահ կանգ առնենք ու, ամեն ինչ մի կողմ դրած, փորձենք լրացուցիչ հայացք գցել ըստ էության մի շատ անսպասելի իրադարձության վրա, որը, ճիշտ է,  ... >>>

Բաժնի բոլոր նյութերը