RSS | WAP
ՀԻՄՆԱԿԱՆ | REPORT!ER | ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԻ 500 ԲԱՌԸ | ԻՆՉ ԿԱՍԵՔ | ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆԻ 100 ԲԱՌԸ | ԱՊՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ | ՄԱՐԶԱԿԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ | ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ | ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ | ՄՇԱԿՈւՅԹ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ | ՈՐՈՆՈՒՄ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16:00 (+0 min)
Կասեցվել է սահմանի խախտման հերթական փորձը
15:45 (+15 min)
Ռուս-հնդկական «ալմաստե» համագործակցություն
15:29 (+31 min)
«Երեւան ջուրը» տեղեկացնում է
15:28 (+32 min)
Թուրքիան ու Ադրբեջանը չեն կարողանում պայմանավորվել գնի շուրջ
15:19 (+41 min)
Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի վարչապետին
14:56 (+64 min)
Ռուսաստանի ու Հնդկաստանի շահերը համընկնում են
14:48 (+72 min)
Ոստիկանական մինի-բաժանմունքների փորձնական ծրագիր
14:35 (+85 min)
Պայթյուն Լահորում. կան զոհեր (լրացված)
14:31 (+89 min)
Նյու Յորքի ռեստորաններում կարգելվի՞ աղի օգտագործումը
14:29 (+91 min)
Լեւոն Զուրաբյան. «Փորձում ենք այնպես անել, որ չմեղադրվենք փաստերը չափազանցնելու մեջ»
14:05 (+115 min)
Մի զեկույց էլ պետաիրավականը կգրի
13:57 (+123 min)
Երկրաշարժ Ճապոնիայում

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 ... 622
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԻՆՉ ԿԱՍԵՔ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ. «ՀՀ ՍԴ ՎԵՐԱՊԱՀՈւՄՆԵՐԸ ԹՈւՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՐՎԱԿ ԵՆ»

«Euronews»-ին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արված հայտարարությունները Report.am-ի հետ զրույցում մեկնաբանում է թուրքագետ, «Ազգ» օրաթերթի վերլուծաբան Հակոբ Չաքրյանը: Քաղաքագետի մեկնաբանությունները ներկայացնում ենք ըստ «Էրդողանը առյուծի սիրտ է կերել» նյութում անդրադարձած հարցերի հերթականության:
- Ի՞նչ նկատի ունի Թուրքիայի վարչապետը` ԵՄ-ի որոշ երկրներին մեղադրելով «անազնիվ» գործելու մեջ:
- Մեղադրանքները նոր չեն: Եվրամիությունը, իհարկե, թուրքերի նկատմամբ երկակի քաղաքական ստանդարտներ է կիրառում: Ո՛չ ուզում է վտարել Թուրքիային Եվրոպայից, ո՛չ էլ ուզում է թույլ տալ ԵՄ-ի անդամ դառնալ: Իրականում Թուրքիան ԵՄ-ին անդամակցությանը պատրաստ էլ չի: Գլխավոր պատճառը տարբեր շրջաններում զարգացման տարբերություններն են: Թուրքական գյուղեր կան, որ լույս չունեն, դրան հակառակ, ասենք եվրոպական հատվածում կառուցված են ժամանակակից հյուրանոցներ։ Տարբեր զարգացման մակարդակներն առաջացնում են տարբեր խնդիրներ, հարավ-արևելյան շրջաններում կան նաև էթնիկ, կրոնական խնդիրներ, փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունք, որոնք խոչընդոտ են, որ Թուրքիան անդամակցի ԵՄ-ին: Կա նաև մեկ խնդիր ևս` բանակի քաղաքական դերը, որը որոշում է գործադիր կամ օրենսդիր իշխանությունների անելիքը։ Այսինքն` պաշտոնապես ինքը չի որոշում, բայց վերահսկում է ե՛ւ գործադիր, ե՛ւ օրենսդիր իշխանությունների գործունեությունը:
Եվրոպացիները չեն սիրում ընդունել իրենց միության մեջ այն երկրներին, որոնք բազմաթիվ խնդիրների առջև են կանգնած:
- Ո՞րն է ԵՄ-ի «մեղավորությունը» Կիպրոսի խնդրում
- Իրականում Կիպրոսի հարցում Եվրամիությունը վերին աստիճանի մեղմ է վարվում, որովհետև Կիպրոսը ԵՄ անդամ է, իսկ Թուրքիան չի ճանաչում ԵՄ անդամ Կիպրոսին։ Սակայն Կիպրոսն էլ վետո չդրեց Թուրքիայի անդամակցության բանակցությունների սկսմանը: Մինչդեռ, եթե դու ուզում ես միանալ այն միությանը, որի անդամ երկրին չես ճանաչում, դա առնվազն ԵՄ-ի սխալն է կամ տարօրինակ վերաբերմունքը, բայց ես գիտեմ ինչու են այդպես անում, ինչու չեն ուզում օտարել Թուրքիային: ԵՄ-ը Մերձավոր Արևելք ներթափանցելու խնդիր ունի, իսկ ԱՄՆ-ն այդ հարցում շատ խանդոտ է, քանի որ իրենք ունեն այնտեղ միանձնյա ռազմական ներկայություն։ Դե, ում միջոցով պետք է ներթափանցեն, իհարկե՝ Թուրքիայի: ԵՄ-ի համար այնքան արդարությունը չէ կարևոր` Թուրքիայի կողմից Կիպրոսի անդամակցությունը ճանաչելը կամ չճանաչելը, որքան ԱՄՆ-ի համար Թուրքիային որպես կամուրջ օգտագործելու հնարավորությունը: Թուրքիայի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ ԵՄ-ն չի կարողանում հստակ, կոնկրետ ասել, որ Թուրքիան զարգացման մակարդակով պատրաստ չէ ԵՄ-ին անդամակցել: Թուրքիայի քաղաքական համակարգը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին, քանի որ այնտեղ բանակը առայսօր ազդեցություն ունի գործադիր և օրենսդիր իշխանությունների վրա։ Կան նաև բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք այսօր լուծված չեն` խոսքը էթնիկ, կրոնական փոքրամասնությունների մասին է, նաև այն փոքրամասնությունների` հայերի, հույների, հրեաների, որոնց Լոզանի պայմանագիրը որոշակի իրավունքներ է տվել։ Իսկ Թուրքիան առայսօր խոչընդոտում է այդ իրավոնքների կիրառմանը։
- Ի՞նչ լուծում կգտնի թուրք-իսրայելական հակասությունը, և ի՞նչ նկատի ունի Թայիփ Էրդողանը` «Թուրքիայի պես ընկերոջը կորցնելու մասին Իսրայելը հետագայում դեռ պետք է մտածի» արտահայտությամբ։
- Իսրայելի հետ կապված Թուրքիան տարաձայնություններ ունի, որոնք հակասությունների են վերաճել, բայց դրանք կկարգավորվեն, ժամանակավոր բնույթ են կրում: Որքան էլ ԱՄՆ-ի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումը փոխված լինի, Թուրքիան չի կարող ձեռք քաշել ԱՄՆ-ից, ներխուժել ռազմական, ռազմավարական քաղաքական դաշինք, իսկ ԱՄՆ-ի միջինարևելյան քաղաքականությունը միտված է Իսրայելի ազգային շահերի պաշտպանությանը, հետևաբար տարաձայնությունները կհարթվեն և կվերականգնվի թուրք-իսրայելական ռազմական դաշինքը:
- Ի՞նչ նկատի ունի Թուրքիայի վարչապետն ասելով, որ հայ-թուրքական գործընթացն ի սկզբանե սխալ է ընթացել:
- Թուրքիան արձանագրությունների ստորագրաման ժամանակ անկեղծ չի եղել, արձանագրությունները թեև ստորագրել է, բայց դրանց միջոցով քողարկված նախապայմաններ է առաջարկել` առաջախաղացում ունենալ Ցեղասպանության և ԼՂՀ հարցում, որը ենթադրում է հարակից շրջանները զիջել Ադրբեջանին, հրաժարվել միջազգային ճանաչման քաղաքականությունից: Թուրքիան ոչ այդքան Հայաստանին, որքան ԱՄՆ-ին, ԵՄ-ին և Ռուսաստանին է ցանկանում համոզել` նրանց միջոցով կատարել առաջադրանքը: Երբ Էրդողանի՝ Վաշինգտոն և Մոսկվա այցերի ժամանակ նրանց հույսերը չարդարացան, երբ հասկացան, որ Ղարաբաղի հարցը և հայ-թուրքական գործընթացներն առանձին են, զգաց որ ակնկալիքները չեն արդարանում, սկսեց ետ քայլ անել: Արձանագրությունները կան, իսկ այնտեղ ոչինչ չի ասվում Կարսի պայմանագրի մասին, իսկ մեր ընդդիմությունը կարծես հուշում է թուրքերին, որ դա կարելի է շահարկել, բայց մերոնք ելակետ են ընդունում արձանագրությունների տեքստը, իսկ այնտեղ ո՛չ Ղարաբաղ է հիշատակվում, ո՛չ Ցեղասպանություն, ո՛չ Կարսի պայմանագիր: Իմ կարծիքով` Թուրքիայի Մեծ ժողովը հազիվ թե վավերացնի արձանագրություները, որովհետև չի կարողանում արձանագրությունները ծառայեցնել Ղարաբաղի և Ցեղասպանության հիմնահարցերում Թուրքիայի նպատակներին: Իշխանություններն էլ հաստատակամ են: Հարցը Սահմանադրական դատարանի արձանագրություններին վերաբերող վերապահումները չեն: Այդ մասին Սերժ Սարգսյանը և Էդվարդ Նալբանդյանը նույնպես ասել են: Եթե որևէ մեկը կարծում է, որ հանուն Թուրքիայի հետ հարբերությունների մենք Ղարաբաղի կամ Հայոց ցեղասպանության հարցերում զիջումների կգնանք, չարաչար սխալվում է: ՀՀ Սահմանադրական դատարանի վերապահումներն իրենց համար պատրվակ է, որպեսզի արդարացնեն իրենց կատարած քայլերը, որովհետև միջազգային ճնշման թիրախ իրե՛նք են դառնալու, իսկ այսկերպ փորձում են տպավորություն ստեղծել, որ Հայաստանը շեղվել է արձանագրություններից:
Հարցազրույցը՝
ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆԻ
Տեղադրված է` 2010-02-01 17:44:53
Ձեր կարծիքը | Նամակ խմբագրին | Նամակ ընկերոջը | Տպել
2010-03-10 10:11:56
«ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԸ ԽՈՍՈւՆ ԵՆ»
2010-02-27 16:25:31
«ՊԵՏՔ ԵՆ ՆՈՐ ԱՐԱՄՆԵՐ»
2010-02-24 10:53:14
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ. «ՇԱՀՈւՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԻ ՇՈւՐՋ
2010-02-17 22:09:38
ԼՂՀ ՕՐԻՆԱԿԱՆ ԸՆՏՐՎԱԾ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՌՆԱՆ ԲԱՆԱԿՑՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՍԵՂԱՆԻ ՇՈւՐՋ
2010-02-15 21:13:11
«ՄԵՆՔ ԻՍԿԱՊԵՍ ՁԵՎԱՎՈՐՈւՄ ԵՆՔ ՄՈւՏԱՆՏՆԵՐԻ»
2010-02-10 12:42:03
ԱՅՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈւՄ ՀԻՄԱ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԱՐՈՂ Է ՍԿՍԵԼ ՄԻԱՅՆ ԽԵԼԱԳԱՐԸ
2010-02-09 10:56:39
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈւԹՅԱՆ ԲԱՆԱԿՑՎԱԾ ԿԱՐԳԱՎՈՐՈւՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈւՆԻ
2010-02-01 17:44:53
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ. «ՀՀ ՍԴ ՎԵՐԱՊԱՀՈւՄՆԵՐԸ ԹՈւՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՐՎԱԿ ԵՆ»
2010-01-29 12:17:30
ԱՐԱՄ Ա. ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏ. «ԻՆՔՆԱԿԵԴՐՈՆ ՈՒ ԻՆՔՆԱԲԱՒ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ, ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ ԵՒ ԿԵՆՑԱՂԱԿԵՐՊԸ ԿԸ ԴԱՌՆԱՆ ՉԱՐԻՔԻ ԱՂԲԻՒՐ»
2010-01-27 10:43:48
«ԱՎԵԼԻ ՇԱՏ ԴՐԱԿԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎՈւՄ, ՔԱՆ ԻՐԱԿԱՆՈւՄ ԿԱ»

1 | 2 | 3 | 4 | 5 | 6
ԱՅՆՈւԱՄԵՆԱՅՆԻՎ

"БОЛЬШИЕ ПЕРЕМЕНЫ"

Փոխվում է Հանրային հեռուստաընկերության տնօրենը, փոխվում է Հանրային ռադիոյի տնօրենը, փոխվում է «Հայլուրի» ղեկավարը, փոխվում է նախագահի մամուլի խոսնակը, փոխվում է Ազգային Ժողովի հասարակության հետ կապերի վարչության պետը, փոխվում է «Ազատամտության» խմբագիրը, ի՞նչ է դրանից փոխվելու:

Մեզ մոտ, այսինքն` մեր աշխատանքում, փոփոխություններ չեն սպասվում: Բայց պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ. մեր կայքէջի  ... >>>

...ԱՅԴ ՄԻԱՄՍՅԱԿԸ

Դպրոցական տարիքում մարտի 8-ի տոնականությունը մեծապես պայմանավորվում էր փետրվարի 23-ով՝ պարմանուհիների նվերը ենթադրում էր պատանիների համապատասխան վարքագիծ, այն էլ՝ առանց ընտրության։ Հարկավոր էր շնորհավորել ու նվերը պատրաստել դպրոցական նստարանով դրկիցին։ Բարեբախտաբար, նույն անայլընտրանք տոնականությունը չէր խորհրդային երկրի հասարակության տարիքային մյուս խմբերի համար։ Ժամանակի հետ նվերով շնորհավորելու ընտրության հնարավորություն ունեցան նաև  ... >>>

ԽՈՐՀՈւՐԴՆԵՐ ԹՈւՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆԸ

Քանի դեռ Օբաման մտածում է «Ցեղասպանություն» բառն արտասանի, թե ոչ, ո՛չ հայ-թուրքական, ո՛չ էլ առավել ևս հայ-ադրբեջանական ուղղություններով առանձնակի տեղաշարժեր չեն սպասվում: Օգտվելով առիթից մենք էլ մի պահ կանգ առնենք ու, ամեն ինչ մի կողմ դրած, փորձենք լրացուցիչ հայացք գցել ըստ էության մի շատ անսպասելի իրադարձության վրա, որը, ճիշտ է,  ... >>>

Բաժնի բոլոր նյութերը