Այնպես, ինչպես կա
28 °
Երեւան
18:03:01
18
Մայիս


Լրահոս
14:09 17/05/2012Սայաթ-Նովա- 300
ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ
Տիգրան Սարգսյանն ընդունել է Էրիկ Ռուբինին 17:26 27/01/2012

Տիգրան Սարգսյանն ընդունել է Էրիկ ՌուբինինՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինին: "Մեր համագործակցությունը ձեր նախորդ պաշտոնակցի հետ բավականին արդյունավետ էր, ունեինք անկեղծ և բարեկամական երկխոսություն: Համոզված եմ, որ այդ բարիդրացիական հարաբերությունները կշարունակվեն նաև առաջիկայում",- ասել է Տիգրան Սարգսյանը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Ողջունելով կառավարության գործողությունները Հայաստանի տնտեսության արդյունավետ կառավարման գործում՝ Էրիկ Ռուբինը նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի առաջիկայում ևս օժանդակել մեր երկրի զարգացմանն ուղղված քայլերին: 

Ռուբինն ասել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ՝ "Հազարամյակի մարտահրավեր"  կորպորացիայի ծրագրի երկրորդ փուլի իրականացման ուղղությամբ: "Քանի որ այդ ծրագրի առաջին փուլը ՀՀ-ում մեծ հաջողությամբ է իրականացվել, մենք պետք է այնպես անենք, որպեսզի այդ աշխատանքներն իրենց շարունակությունն ունենան",- ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Ռուբինը նշել է, որ ԱՄՆ-ը թե հրապարակավ, թե առանձնազրույցների միջոցով շարունակելու է հորդորել Թուրքիային՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման, Հայաստանի հետ ավտոտրանսպորտային և երկաթուղային կապերի ստեղծման համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տնտեսության, մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարի, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ բնագավառներում համագործակցությանը: Քննարկվել են նաև ՀՀ-ում այրվող թերթաքարերի պաշարների հնարավոր շահագործմանը վերաբերող հարցեր:

Տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։


Ձեր կարծիքը (0)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Առնչվող հոդվածներ
ԱԶԲ-ն Հայաստանին կտա 65 մլն դոլար15:00 24/11/2011
Հայկական 85 բեռնատար կդիմավորի գարունը Վերին Լարսո՞ւմ13:09 24/11/2011
ԱԺ-ի արտահերթ "տնտեսական" նիստ11:47 24/11/2011
Հայ եւ թուրք գործարարները համագործակցության հուշագիր կստորագրեն09:54 23/11/2011
Moody’s-ի մռայլ կանխատեսումները Հայաստանի առնչությամբ 17:08 22/11/2011
Ռուսաստանը Բելառուսին կրկնակի էժան գազ կմատակարարի13:39 22/11/2011
Հունաստանին նոր վարկ կտրամադրեն09:57 22/11/2011
Կարագի փոխարեն սփրեդ վաճառած օրինախախտ ընկերությունները տուգանվեցին13:35 21/11/2011
Գրանցվել է նոր բանկի ներկայացուցչություն12:36 21/11/2011
Վրաստանի վարչապետ. Առևտրաշրջանառության մակարդակն աճել է 42 տոկոսով16:26 19/11/2011
ԽՍՀՄ-ը վերականգնելու առայժմ տնտեսական փո՞րձ11:32 19/11/2011
ՏՄՊՊՀ-ն կհրապարակի կարագի եւ "կարագի" շուկայում հարուցված վարույթի արդյունքները16:13 18/11/2011
Գոնե ետ ստանան իրենց գումարներն ու այլեւս Հայաստանի հետ գործ չունենան...12:11 18/11/2011
Նոր տարուն, թերեւս, ուրախանալու առիթ չունենանք 11:11 18/11/2011
Իտալիան "մոնիթորինգ կանցի"09:03 18/11/2011
Թոշակները 5 տոկոսով կնվազեն. Բագրատյան15:29 17/11/2011
Այսքան չքնաղ բյուջեն մեր…13:57 17/11/2011
Աֆրիկայի հարուստները12:37 17/11/2011
Report!am-ի արձագանքը. "Ռեսուրս և ռեզերվ"` ըստ վարչապետի09:50 17/11/2011
Կառավարությունը "կտոր առ կտոր կներառի" Դալլաքյանի առաջարկությունները18:01 16/11/2011
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Անգարա-Թրիփոլի աշխուժ եռուզեռը եւ բախումնային պատկերը

Հիւսիսային Լիբանանի մէջ վերջին օրերուն ծայր առած բախումները հերթական անգամ մթագնած են լիբանանեան համապատկերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Ինչ ասացին մեզ ընտրությունները

Ընտրությունների առաջին ու ամենակարևոր դասը, թերևս, փողի նկատմամբ մեր պատկերացումների հստակեցումն էր: Հստակեցրինք` փողով կարելի է գնել ամեն ինչ, իսկ այն, ինչ չի կարելի գնել փողով, կարելի է գնել ավելի շատ փողով:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

Չճանաչված ժողովուրդ

Ես չեմ հավատում նաեւ այն հայտարարություններին, մտքերին, ձեւակերպումներին, որ “հերթական խայտառակ ընտրություններն են եղել”, բայց չեմ հավատում նաեւ նրանց, ովքեր պնդում են, թե այս ընտրությունները Հայաստանում “քայլ առաջ էին”: Իսկ չեմ հավատում, քանի որ ես հավատում եմ հետեւյալ մտքին` մենք չենք ճանաչում մեր ժողովրդին:
Սիրանի սյունը

Սիրան

Մեր նոր կյանքը

Անկեղծ ասած` դեռ երեկ ինձ թվում էր, թե արդեն սկսել է մեր նոր կյանքը. մեզանում երբեք նման հոգատարություն չէի տեսել տարեցների, հղիների, հաշմանդամների, երիտասարդների, առհասարակ մարդկանց հանդեպ...
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սիրիայի տագնապը

Սիրիայի իրադարձությունները, որոնք միջազգային լրատվամիջոցներում լուսաբանվում են խիստ միակողմանի, Հայաստանին ու Սփյուռքին պետք է մտահոգեն երեք հիմնական պատճառներով:
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development