| Լրահոս
16:58 23/05/2012Որտե՞ղ է հայտնում իր անձնական կարծիքը Էդուարդ Շարմազանովը
16:46 23/05/2012Օձի խայթոցի 28 դեպք
16:37 23/05/2012Սիրիայում իրանցիներ են առեւանգվել
16:04 23/05/2012Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Էստոնիայի նախագահին
15:33 23/05/2012Իրանը համաձայնության է եկել
15:08 23/05/2012Դեռահաս աղջիկների գործում առկա են խուլիգանության տարրեր
14:38 23/05/2012Երդման հանդիսավոր արարողություն` ԴԱՀԿ-ում
14:31 23/05/2012"Նոր անուններ"` Երեւանում
14:05 23/05/2012Կմշակվի Երևանի "Փոքր կենտրոնի" կառուցապատման վերաբերյալ օրինագիծ
13:46 23/05/2012Գյուլը` ՆԱՏՕ-ի ղեկավա՞ր
13:38 23/05/2012"Սարդարապատը" հրապարակեց իշխանափոխության ճանապարհային քարտեզը
13:08 23/05/2012Աֆղանստանում հումանիտար առաքելության աշխատակիցներ են առեւանգվել
13:02 23/05/2012"Զգուշացե’ք, երեխաներ են"
12:16 23/05/2012Զոհեր թուրք-սիրիական սահմանին
11:15 23/05/2012Գայլերը խեղդամահ են արել 8 ոչխար, 8 գառ եւ...
10:55 23/05/2012Բոստոնում բացվել է Հայկական ժառանգության այգին և հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանը
10:52 23/05/2012Նախագահական ընտրություններ Եգիպտոսում
10:22 23/05/2012ՀՀ աղքատ հասարակությունը
09:43 23/05/2012ՕԵԿ-ը որոշել է լուծարել կառույցները եւ "վերահաշվարկ" կատարել
09:31 23/05/2012"Գալիցիայի երեք պատմությունները"` Փարաջանովի թանգարանում
09:25 23/05/2012Իտալիայի կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարել
09:23 23/05/2012Մահացել է հեռակառավարման վահանակի ստեղծողը
21:34 22/05/2012Եղանակը Հայաստանում
20:07 22/05/2012Հանրահավաք Պակիստանում. կան զոհեր
19:30 22/05/2012Առաջին կինը` ՖԻՖԱ-ում
18:30 22/05/2012Մալարիայի դեմ դեղերի մեկ երրորդը կեղծ է
18:24 22/05/2012 ՀՀԿ գրասենյակի հրդեհը մարվել է (լրացված)
18:14 22/05/2012Հրդեհ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում
17:57 22/05/2012Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին
17:10 22/05/2012 Պաշտոնից հրաժարվելու դիմումներ` ԵՊԼՀ-ում
17:02 22/05/2012Մեկամյա ժամկետով սպայական դասընթացներ
16:13 22/05/2012"Հայաստանի փոքրիկ երգիչները" լավագույնն են ճանաչվել
16:13 22/05/2012Հորդառատ անձրեւներ ու ջրհեղեղ՝ արեւելյան Ֆրանսիայում
15:58 22/05/2012Ոստիկանությունը հորդորում է
15:51 22/05/2012Համաձայնագրի ստորագրում ԱԳՆ-ում
15:23 22/05/2012"ՀԿԵ" ՓԲԸ կադրային իրավիճակը
15:20 22/05/2012Google Chrome–ը` առաջատար
14:58 22/05/2012"Մենք մերժում ենք մարտնչող անբարոյության ագրեսիվ քարոզը"
14:57 22/05/2012Պայթյուններ Սիրիայում
14:04 22/05/2012Մեդվեդեւը կուսակցականացվեց
13:56 22/05/2012ՏՀԶԿ-ն եվրագոտու ՀՆԱ-ի կրճատում է կանխատեսում
13:36 22/05/2012"Երևան Ջուրը" տեղեկացնում է
13:11 22/05/2012 Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ համաձայնագիր կկնքվի
13:04 22/05/2012Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին
12:45 22/05/2012Ադիբեկյանը բոլորին խորհուրդ է տալիս կոալիցիա կազմել
12:32 22/05/2012ԱԺ են գնում` համամասնականով
11:32 22/05/2012Բացվել է աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակը
11:27 22/05/2012Հավերժական սիրո երգիչը
11:22 22/05/2012Իսպանիայում փակվել են բոլոր դպրոցներն ու բուհ-երը
10:10 22/05/2012Գարնանային զորակոչը սկսվեց
09:52 22/05/2012Երկրաշարժ Բուլղարիայում
09:51 22/05/2012Դիվանագիտական սկանդալ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ
09:31 22/05/2012Ալբանիայում ավտոբուսն անդունդն է ընկել
09:28 22/05/2012Հնդկաստանում գնացքներ են բախվել
09:12 22/05/2012Իրանում 14 մարդ մահապատժի է ենթարկվել թմրանյութ տարածելու համար
09:11 22/05/2012Նախագահի պաշտոնակատարին ծեծել են
20:05 21/05/2012Եղանակը Հայաստանում
19:58 21/05/2012Հոլանդ-Գյուլ հանդիպում
18:20 21/05/2012Ականի պայթյունից զինծառայող է մահացել
18:11 21/05/2012Զարուհի Փոստանջյանի պահանջագիրը
18:09 21/05/2012ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այցելեց խորհրդարան
17:09 21/05/2012 Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
16:57 21/05/2012Երեւանում 700 հազար քմ ասֆալտապատվել է
16:28 21/05/2012"Երևան Ջուրը" տեղեկացնում է
16:12 21/05/2012Եմենում զոհերի թիվը հասել է 96-ի
16:05 21/05/2012"ՀԱՊԿ-ը կսատարի Հայաստանին"
14:40 21/05/2012Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Օմանի միջև
14:29 21/05/2012Այս տարի 40 հազար շրջանավարտ ունենք
13:36 21/05/2012Զոհերի թիվը Եմենում աճում է
12:50 21/05/2012Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել...
12:43 21/05/2012Աստիճանաբար անցում` բիոմետրիկ անձնագրերի
12:26 21/05/2012Billboard-ի 18 մրցանակներից 12-ը` Ադելին
11:54 21/05/2012Պայթյուն Եմենում՝ ռազմական շքերթի նախապատրաստության ժամանակ
11:25 21/05/2012Եվրամիության ռազմական ծախսերը 200 միլիարդ եվրո են
11:13 21/05/2012Մամուլի ազգային ակումբը 15 տարեկան է
11:04 21/05/2012Թբիլիսիի "Սուլիկո" անսամբլի համերգը՝ Երեւանում
10:37 21/05/2012"Մեծ ութնյակը"՝ Սիրիայի մասին
10:31 21/05/2012Ստորգետնյա ցնցումներ Աշոցքում
10:26 21/05/2012Հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 2.2 մլն դոլար
10:17 21/05/2012Փոխհրաձգություն եւ զոհեր Բեյրութում
09:41 21/05/2012Երեւանում տեղի կունենա ՍՏՀԽ վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը
09:33 21/05/2012Հակաադրբեջանական երթ Թբիլիսիում
09:28 21/05/2012"Վարդատոն"՝ Երեւանում
09:10 21/05/2012Իսպանիան հույսն իր վրա է դրել
09:06 21/05/2012Երկրաշարժ Գյումրիի մոտակայքում
09:03 21/05/2012Սերբիան նոր նախագահ ունի
08:56 21/05/2012Երկրաշարժ Իտալիայում
18:54 19/05/2012Եղանակը Հայաստանում
18:16 19/05/2012Հռոմում "թանգարանային գիշեր" չի լինի
17:31 19/05/2012Հարգանքի տուրք` Թուրքիայի կողմից հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին
17:28 19/05/2012Պայթյուն` Չինաստանում. 20 զոհ
16:47 19/05/2012Ճոպանուղու աշխատանքը վերականգնված է
15:00 19/05/2012Տաթեւի ճոպանուղին ժամանակավորապես չի գործի
14:39 19/05/2012Իոնական ծովում թուրքական նավ է խորտակվել
13:54 19/05/2012Հրադադարի ռեժիմը խախտվել է 300 անգամ
13:18 19/05/2012Կրկին երկրաշարժ Ադրբեջանում
12:57 19/05/2012Պայթյուն Դեր Զորում. կան զոհեր
12:31 19/05/2012Պրիմորիեի զինապահեստի պայթյունի վնասները
11:25 19/05/2012Հայոց բանակը համալրվում է պրոֆեսիոնալ սերժանտական կազմով
10:34 19/05/2012"Անբռնազբոս զրույց"՝ Քեմպ Դեյվիդում
10:01 19/05/2012Օլիմպիական կրակը Լոնդոնում է
09:43 19/05/2012"Թանգարանային գիշեր"
09:36 19/05/201221 դատական հայց` Facebook-ի դեմ
20:30 18/05/2012Եղանակը Հայաստանում
| ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
"Բանակը ժողովրդինն է` ստեղծված նրան ծառայելու միակ առաքելությամբ" 10:07 28/01/2012ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթը ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ Մեծարգո՛ պարոն նախագահ, Վեհափառ Տեր,
պարոնայք գեներալներ, սպաներ, զինվորներ, թանկագին հյուրեր Այսօր ուրախությամբ ու հպարտությամբ լի այն օրերից է, երբ բոլորս շնորհավորում ենք միմյանց ու մերթ ժպիտով, մերթ արցունքով հիշում շուրջ երկու տասնամյակների վաղեմության շատ ու շատ իրադարձություններ, որոնք դարձան մեր հայրենիքի ու նորանկախ պետականության պաշտպանության հերոսական պատմության տարբեր դրվագները: Դրանք սկիզբ են առնում ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ թանկ ու հարազատ հասկացությունից, որի կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ սրտանց շնորհավորում եմ բոլորիս: Հայոց բանակի պատմությունը գալիս է հազարամյակների խորքից: Ռազմատենչ, նվաճող ածականները երբեք չեն բնութագրել հային, սակայն հանուն իր հողի, հավատի ու արժանապատվության` միշտ էլ անվարան սուր է վերցրել ձեռքը և այն բանեցրել ոչ պակաս հմտությամբ: Վկան` բազում նշանավոր հաղթանակները, որոնք մեկընդմիշտ ամրագրված են համաշխարհային ռազմարվեստում: Ասել է թե` հայոց բանակը և՛ հին է, և՛ նոր, և՛ դարերի փորձառությամբ թրծված, և՛ պատանեկան աշխույժով լի: Այսօր մեր մեծ ժամանակակցի` Հայոց նոր բանակի տոնն է: Համաշխարհային պատմության էջերը երկար թերթելու դեպքում էլ թերևս չենք գտնի դեպքեր, երբ ազգային բանակը ստեղծվում է պետական-քաղաքական համակարգի փոփոխության, դաժան պատերազմի, աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման ու շրջափակման պայմաններում: Մեր զինված ուժերը, տակավին նորածին, ստիպված եղավ հաղթահարել ծանրագույն փորձություններ, սակայն իր նվիրյալ զավակների շնորհիվ դժվարին քննությանը դիմանալով, այսօր իր գոյության 3-րդ տասնամյակ է ոտք դնում մեր նախնիների և պատմության հանդեպ պարտքը մասամբ մարած, պատմական անարդարությունը վերականգնած: Իսկապես: Հինավուրց հայ ազգին մոռացած աշխարհը մեր բանակի փայլուն, թվում էր, թե անհնարին հաղթանակից հետո էր, որ նորից հարգանքով մեզ նայեց: Բոլորի քննարկման առարկան ժամանակի հերոսն էր` հայոց բանակը: Մեզ պարտադրված պատերազմը սկսեցինք որսորդական հրացաններով, նախկին խորհրդային բանակից մեր հանրապետությանը ժառանգաբար փոխանցված և հակառակորդից մեզ անցած սպառազինությամբ: Այսօր արդեն ունենք հայրենական զարգացող ռազմարդյունաբերական համալիր, որը հնարավորություն է տալիս կազմակերպել զինատեսակների սեփական արտադրություն: Այո՛, մեր բանակն այլևս կայացած է, և հիմա արդեն հեշտությամբ են լուծվում բազմաթիվ այնպիսի խնդիրներ, որոնք առաջ վիթխարի դժվարություն էին ներկայացնում: Մեր ժողովուրդն էր, որ կարողացավ այսպիսի բանակ ստեղծել, և փառք Աստծո, որ ունեցավ այդ կամքը, ուժն ու իմաստությունը, և փառք Աստծո, որ հայը տեսակով այդպիսին է: Այսօր մեր բանակի հարաճուն զարգացման հիմքում էլ ժողովրդի աշխատանքն է, ժողովրդի ըմբռնումը, ինչի շնորհիվ անձամբ Նախագահը և պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը կարողանում են պետական միջոցներն ուղղորդել զինված ուժերի հզորացմանը: Անխոս, համազգային նման մոտեցման շնորհիվ են բանակում իրականացվող մեծածավալ աշխատանքները, այն, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները համալրվում են նորագույն ռազմական տեխնիկայով և սպառազինությամբ, պաշտպանական գոտիներում և տեղամասերում կատարելագործվում են ամրաշինական կառույցները, տարեցտարի բարելավվում են զինծառայողների ծառայության, կենցաղի, հանգստի և ժամանցի պայմանները, ուշադրություն է դարձվում զինծառայողների, զոհված ազատամարտիկների, հաշմանդամների և նրանց ընտանիքների սոցիալական ու բնակարանային խնդիրների լուծմանը, իրականացվում են աննախադեպ ծավալների կապիտալ և վերանորոգման շինարարական աշխատանքներ: Այս բոլոր միջոցառումների շնորհիվ օրեցօր ավելանում են մեր մարտական կարողությունները, ավելի է մեծանում վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, և կարողանում ենք համոզված ասել, որ մեր բանակն իրոք մրցունակ է, անընդհատ կատարելագործվող, բարեփոխվող և բռնել է զարգացման ուղին: Այս իմաստով` շատ կարևոր են միջազգային ռազմական համագործակցության ուղղությամբ մեր աշխատանքները` հետապնդելով երկու հիմնական նպատակ` առաջինը` միջազգային ներգրավում` ժամանակակից մարտահրավերներին դիմագրավելու համար. երկրորդը` միջազգային փորձի ներդրմամբ բարեփոխումների միջոցով ՀՀ պաշտպանության համակարգի արդիականացում: Ռուսաստանի հետ երկկողմ և ՀԱՊԿ շրջանակներում պաշտպանության համատեղ չափորոշիչների ուղղությամբ իրականացվող ջանքերը նպաստում են Հայաստանի անվտանգության և պաշտպանունակության մակարդակի բարձրացմանը, իսկ ՆԱՏՕ-ի և մեր այլ գործընկերների հետ համագործակցությունն ուղղում ենք նոր կարողությունների ստեղծմանն ու զարգացմանը: Հայոց բանակը պատվով է կատարում նաև իր միջազգային պարտավորությունները, և Իրաքում, Կոսովոյում ու Աֆղանստանում տեղակայված իր խաղաղապահ զորախմբերի միջոցով օգնել և օգնում է կառուցել ազատ և ժողովրդավար հասարակություններ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարողացավ աշխարհին ներկայանալ նաև իր ճկունությամբ և բարեփոխվելու իր ունակությամբ: 2008-2011 թթ. ժամանակահատվածում իրականացվեց ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը, որի արդյունքների իրականացմանն ուղղված գործողությունները միավորվեցին մեկ միասնական փաստաթղթում` ՀՀ զինված ուժերի զարգացման պլանում: Այն կոչված է հուսալի պաշտպանական կարողության, վերակառուցման, արդիականացման և ռազմական ներգրավման միջոցով ապահովել պաշտպանության ոլորտի երկարաժամկետ և կայուն զարգացումը: Պաշտպանության նախարարության վերջին տարիների գործունեության հիմնական ուղղություններից մեկը եղել է բանակ-հասարակություն կապի ամրապնդումը, այդ թվում նախազորակոչային տարիքի պատանիների, դպրոցականների, ուսանողների հայրենասիրական դաստիարակությանն ակտիվորեն աջակցելը: Կարևոր դեր խաղաց բանակի դռները հասարակության առջև բացելը, որը զինվորի առօրյային ծանոթանալու հնարավորություն ստանալով, իրական պատկերացում կազմեց զինծառայության մասին: Առաջիկայում էլ ձգտելու ենք է՛լ ավելի թափանցիկ լինել, կատարելագործել և արդյունավետ դարձնել բանակի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմները` առանձնահատուկ ուշադրության արժանացնելով մարդու իրավունքների պաշտպանությանը: Բանակը ժողովրդինն է` ստեղծված նրան ծառայելու միակ առաքելությամբ: Շատ կարևոր է այն, որ ժողովուրդն իրապես զգում է բանակի ուժը, հավատում, որ պաշտպանված է հուսալիորեն: Սեփական բանակի նկատմամբ հպարտությունը, խանդավառ տրամադրությունը և միասնականությունը, որ իշխում էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպված զորահանդեսի օրերին, իսկապես անգնահատելի էր, և պետք է ձգտել այն պահպանել ընդմիշտ: Մենք մեր ժողովրդին պարտք ունենք տալու. այնպես պիտի անենք, որ 20 տարին բոլորած հայոց բանակն ապացուցի իր` արդեն հասուն ու առավել կայացած լինելը: Այսօր այս դահլիճում ներկա են զինծառայողներ, ովքեր ճիշտ մեր բանակի տարեկիցներն են` ծնված 1992 թվականի հունվարի 28-ին: Այն ժամանակ նրանց ծնողները չէին էլ պատկերացնում, թե մեր ազգի համար ինչ կարևոր հոբելյանական օր են ծնվել իրենց զավակները: Այսօր իրողություն է այն, որ այս երիտասարդները իրենց ծառայությունը կատարում են կայացած և ողջ աշխարհում հեղինակություն վաստակած հայոց բանակում: Նրանք հպարտությամբ կարող են ասել, որ իրենք ծնվել են այնպիսի բանակի կազմավորման օրը, որն աշխարհում լավագույններից է. լավագույններից է իր մարտունակությամբ, որն ապացուցվում է հենց մարտական հերթապահության ժամանակ, լավագույններից է պահեստազորային ռեսուրսի մշտական բարձր պատրաստվածությամբ: Անկախ հայրենիքում ծնված ու ողջ գիտակցական կյանքում հաղթանակած բանակ ունեցող այս տղաներն այլևս անպարտելի են, նրանք, վստահ եմ, իրենց ճակատագրի տերն են լինելու և հայ ժողովրդին տանելու են լուսավոր և ուղիղ ճամփաներով: Ինչպես սեպտեմբերի 21-ի զորահանդեսի ժամանակ նշեց ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը. §Ամենաթանկը, որ ունենք, անկախության սերունդն է¦:
Սիրելի՛ հայրենակիցներ Տոնական այս դահլիճում են շատ-շատերը, ովքեր իրենց ուսերին են կրել բանակի ստեղծման, կայացման պատասխանատու գործը և այսօր էլ սատարում են բանակին: ՀՀ ԶՈՒ անձնակազմի անունից թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլորին իրենց հայրենանվեր գործունեության համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև նրանց, այն տղաներին, ովքեր մարտական հերթապահության պայմաններում երկամյա ծառայությունը պատվով կատարելով, իրենց ավանդն են ներդրել հայոց բանակի զարգացման գործում ու այսօր պահեստազորում են` որպես հուսալի և օգնության պատրաստ ուժ: Բանակի տոնը առաջին հերթին հայրենիքի զոհասեղանին իրենց կյանքը դրած նվիրյալների, Ազատամարտի վետերանների տոնն է: Տոնական այս պահին մենք գլուխ ենք խոնարհում Արցախյան պատերազմի ժամանակ և հրադադարից հետո իրենց ծառայողական պարտքը կատարելիս զոհվածների հիշատակի առջև: Մենք հոգու և խղճի պարտք ունենք տալու նրանց. պիտի ուշադրության կենտրոնում պահենք զոհվածների ընտանիքների բոլոր խնդիրները և ամեն քայլով պիտի հաստատենք նրանց սկսած գործը հաղթական ավարտին հասցնելու մեր պատրաստակամությունը: Պետք է շարունակենք նաև մշտական ուշադրության արժանացնել Հայրենական պատերազմի և Արցախյան պայքարի վետերաններին` նրանց պայքարի խորհուրդը և մարտական փառքի ավանդույթները փոխանցելով երիտասարդ սերնդին: Այս տարի ևս ՀՀ զինված ուժերն առաջնորդվելու է §ՀՀ ԶՈՒ պատրաստությանը և պաշտպանական բարեփոխումներին որակական առաջընթաց¦ կարգախոսով: Մեր առաջիկա գործունեության գերակա խնդիրներն են լինելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության անվտանգության, անկախության և քաղաքակիրթ կեցության երաշխավորումը, զինված ուժերի մարտական պատրաստականության վիճակի պահպանումը ու մարտական հերթապահության կատարելագործումը, ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի, ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրի իրականացումը, ռազմական կրթության չափանիշների ներդրումը: Մենք շարունակելու ենք կարգապահության ամրապնդմանն ու արտակարգ դեպքերի բացառմանն ուղղված մեր հետևողական աշխատանքը, որի շնորհիվ 2011 թվականին մենք հասանք զինված ուժերի պատմության մեջ աննախադեպ լավ ցուցանիշի:
Պարո՛ն Նախագահ, հարգելի՛ հայրենակիցներ Աշխարհի լավագույն բանակների շարքերում գտնվելուց նահանջ չի լինելու, նահանջ չի լինելու նաև մեր տարածաշրջանում անվտանգության, հավասարակշռության և արդարության ապահովման երաշխավորի դիրքից: Հանդիսավոր այս պահին Գերագույն գլխավոր հրամանատարին զեկուցում և ժողովրդին վստահեցնում եմ` հայոց բանակը, որ մարտական փառավոր ուղի է անցել, քսան տարի շարունակ պատվով է կատարել իր առաքելությունը պետության և ժողովրդի հանդեպ, ոչ մի վայրկյան չի թուլացնելու զգոնությունը` հուսալիորեն պաշտպանելով հայրենիքի սահմանների անդորրը և ժողովրդի խաղաղությունը բոլոր տեսակի ոտնձգություններից: Մենք չենք գոհանալու եղած ձեռքբերումներով, քանզի միայն անխոնջ աշխատասիրությամբ ու նվիրվածությամբ կարող ենք կերտել մեր ազգի ու պետության փայլուն ապագան:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայոց ազգային բանակի կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ: Աստված պահապան` մեր համաժողովրդական իղձերի իրականացման ճանապարհին:
Հավե՛րժ փառք Հայոց բանակի նվիրյալներին: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Ձեր կարծիքը (0) | Նամակ խմբագրին | Տպել |
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը
![]() Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ... Հովիկ Աֆյանի սյունը ![]() "Ծովից նավ է գալիս, զգույշ..." ...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն... Թաթուլ Հակոբյանի սյունը ![]() Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով: Սիրանի սյունը ![]() Ոլորաններում ...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան: Էդիկ Անդրեասյանի սյունը ![]() Հարգելի ուղևորներ... Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը... Աշոտ Վավյանի սյունը ![]() Երազելու երկու պայմանը Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ: Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը ![]() Փորձելով արդարացնել Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը: Կարեն Մամիկոնյանի սյունը ![]() Աֆորիզմներ-47 Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով... Արծրուն Կոստանդյանի սյունը ![]() "Մե ուրախություն, մե ծիծաղ" ...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է... Դերենիկ Մելիքյանի սյունը ![]() Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը... Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ... Ա. Մ.ի սյունը ![]() Ծո, հըբը քեզի պե՞տք է Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի... Անի Գրիգորյանի սյունը ![]() Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին: Արմեն Հովհաննիսյանի սյունը ![]() Վերադարձնենք պետությունը Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից... Սիւզան Խարտալեանի սյունը ![]() Երբ ճանճերը կը փակեն բերանս Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար: Սուսաննա Մարգարյանի սյունը ![]() Ու "պարտվում է Հայկը" Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու: Լեւոն Սարգսյանի սյունը ![]() Վարչապետի կիրակի Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի: Ա. Վ.ի սյունը ![]() Տարվա վերջում կարծիքները համընկան Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված: Գոհար Հայրապետյանի սյունը ![]() Փնտրում ենք իսկական տղամարդ Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք: Մհեր Արշակյանի սյունը ![]() Ընտրությունս կայացրել եմ "Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ... |
![]() |
![]() |
![]() |
©2012 Report.am Իրավունքները պաշտպանված են |
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ | ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ | ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՄՇԱԿՈւՅԹ | ԱՅԼ | ՄԱՐԶԱԿԱՆ |
|























