Այնպես, ինչպես կա
15 °
Երեւան
23:16:38
23
Մայիս


Լրահոս
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
Նշանակվել է քաղաքաշինության նախարարի տեղակալ 15:44 27/01/2012

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ալեքսան Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։

***

Ալեքսան Կարապետյանը ծնվել է 1950 թ. Երևանում:
Սովորել է Ղ. Աղայանի անվան միջնակարգ դպրոցում: Ավարտել է Երևանի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումի ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի բաժինը, ապա ուսումնառությունը շարունակել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետում: 1985-1989 թթ. սովորել է ԽՄԿԿ Կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցում, ստացել քաղաքագետի որակավորում:
1974-1976
թթ. աշխատել է Պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներական հիդրոլոգիայի ամբիոնում որպես ավագ լաբորանտ: 1976-1980 թթ. ընտրվել և աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի 14 հազարանոց ԼԿԵՄ կոմիտեի երկրորդ, ապա՝ առաջին քարտուղար, 1980-1985 թթ.` հանրապետության շինարարական ամենախոշոր (10 հազարանոց) կազմակերպության՝ «Երևանշին» արտադրական - շինմոնտաժային միավորման, կուսկոմիտեի երկրորդ, այնուհետև՝ առաջին քարտուղար։ 1985-1990 թթ. աշխատել է ՀԿԿ Կենտկոմի շինարարության և քաղաքային տնտեսության, ապա սոցիալ-տնտեսական բաժինների հրահանգիչ։ 1988 թ. դեկտեմբեր – 1989 մարտ ամիսներին մասնակցել է Սպիտակ քաղաքի երկրաշարժից տուժած բնակչության փրկարարական աշխատանքներին:
1991-1992
թթ. աշխատել է «Պրոմեթևս-Անդրնավթգազշին» ակցիոներական ընկերությունում որպես վարչության պետ։ 1992-1995 թթ. աշխատել է «Քաղշին» շինմոնտաժային միավորումում որպես պետի տեղակալ և կոմերցիոն կենտրոնի տնօրեն, 1995-1996 թթ. եղել է «ԱԿ և Կ» ՍՊԸ-ի նախագահ, 1996-1997 թթ.` հայ-բուլղարական «Արմբոլինվեստ» համատեղ ձեռնարկության գլխավոր տնօրեն։
«
Ազգային Միաբանություն» կուսակցության հիմնադիրներից է, Ազգային ժողովի II և III գումարման պատգամավոր: 2003 թվականից եղել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում և Աշխարհի Միջխորհրդարանական միությունում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ: Եղել է Ազգային ժողովի Հայաստան-Բուլղարիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ, Բիզնեսի և պառլամենտի միջազգային ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի կոորդինացնող խորհրդի անդամ, Խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի համաշխարհային գլոբալ կազմակերպության (GOPAC) հայաստանյան ազգային կառույցի անդամ։


Ձեր կարծիքը (0)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Առնչվող հոդվածներ
Եվրոպացի երեխաների 20 տոկոսը սեռական բռնության է ենթարկվում19:58 29/03/2012
ՀՀ ոստիկանության հայտարարությունը19:57 29/03/2012
Քաջ Նազար Press. "Սա վերջն ա"19:46 29/03/2012
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին19:40 29/03/2012
Խա~չ, լոբին ո՞ր տեղի ա…17:30 29/03/2012
Մոնիթորինգն անցել է առանց միջադեպերի, բայց ոչ նախօրոք համաձայնեցված վայրում 14:52 29/03/2012
Երկրաշարժերը 2012թ. 22-ից մինչև 28-ը14:44 29/03/2012
Հայաստանի դեղերի շուկան լավ վիճակում չէ13:18 29/03/2012
Հայաստանի դեղատներում հայտնվել են կեղծ դեղեր11:40 29/03/2012
Գաղտնիք պահելը ծանր բեռ է10:56 29/03/2012
"Բանտարկյալներին սպանել՝ ծնելիությունը խթանելու համար"10:19 29/03/2012
ԱՄՆ-ում անչափահասը դատապարտվել է ցմահ բանտարկության09:59 29/03/2012
Եղանակը Հայաստանում20:17 28/03/2012
Հայաստանում ընտրողների թիվը` 2.5 մլն 19:43 28/03/2012
Սերժ Սարգսյանը ցավակցել է Ալեքսանդր Հարությունյանի հարազատներին18:22 28/03/2012
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց "Վորլդ Վիժն"-ի ղեկավարության անդամներին17:32 28/03/2012
Քաջ Նազար Press. Քաջաբար 17:05 28/03/2012
Գյուղատնտեսության նախարարության աշխատանքը գնահատել է ՄԻՊ-ը16:18 28/03/2012
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Աշոտ Նավասարդյանի հիշատակին16:08 28/03/2012
Կաշառակերության դեպք Երեւանում` պաշտոնատար անձի կողմից16:06 28/03/2012
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development