Այնպես, ինչպես կա
15 °
Երեւան
23:30:17
23
Մայիս


Լրահոս
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը 10:22 28/01/2012

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձըՍիրելի' հայրենակիցներ,

Պարոնա'յք գեներալներ, սպաներ, զինվորներ,

Տիկնա'յք և պարոնա'յք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման քսանամյակի կապակցությամբ:

Անկախ պետականության կորստից ի վեր հայ ժողովուրդը բազմաթիվ զինվորներ է ծնել, սակայն իր բանակն ունենալու բախտը չի ունեցել: Հայ մարտիկները, սպաներն ու գեներալներն իրենց անձնական սխրանքով ու նվիրումով փառք են բերել տարբեր երկրների, բայց մեր ժողովրդի քաջարի զավակները զրկված են եղել իրենց հայրենիքի շահերը և հայրենակիցների իրավունքները միասնաբար պաշտպանելու հնարավորությունից:

Քսան տարի առաջ մենք շրջեցինք պատմության անիվը: Այդ առանցքային ժամանակահատվածում մեր ժողովուրդը վերստեղծեց իր անկախ պետականությունը` ամբողջությամբ ստանձնելով պատասխանատվությունն իր իրավունքների ու ազգային շահերի պաշտպանության համար: Վերելքի այդ պատմական պահին կարևորագույն նվաճումներից մեկը հայոց բանակն էր:

Հայ ժողովրդի և մանավանդ արցախահայության գլխին կախված ցեղասպանության վերահաս վտանգը կանխելու անհրաժեշտություն կար: Բանակաստեղծման այդ բեկումնային իրադարձությունը ժամանակի պահանջն էր։ 

Մեր դատն արդար էր, և մենք պատրաստ էինք դիմակայության։ Գիտեինք, որ միայն մենք կարող էինք պաշտպանել ապրելու մեր իրավունքը: Սակայն մենք նաև քաջ գիտակցում էինք, որ հենց այդ իրավունքն ու արդարությունն էին մեզ ուժ ու կորով հաղորդում:

Անհանդուժողականության, չարության և կույր ատելության դեմ կռվի ելած կամավորները դարձան հայոց կանոնավոր բանակի կորիզը: Ազգային զարթոնքի պահին այդ կամավորներից շատերն իրենց կյանքը դրեցին հայրենիքի անվտանգության ու պաշտպանության զոհասեղանին:

Հավե'րժ փառք նրանց, խոնարհում ու խնկարկում նրանցից յուրաքանչյուրի պայծառ հիշատակին:

Հարգելի' գեներալներ, սպաներ և զինվորներ,

Մեր բանակի տարեդարձը ձեր մասնագիտական տոնն է: Այդ մասնագիտությունն ընտրելով` դուք պատասխանատվություն եք ստանձնել ձեր ժամանակակիցների ու ժառանգների հանդեպ: Բայց միաժամանակ դուք ընտրել եք Վարդան Մամիկոնյանի և Հովհաննես Բաղրամյանի ուղին, ուստի և ձեր արած գործը գնահատվելու է նրանց սահմանած չափանիշներով: Չեմ կասկածում, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր զինվորական, անկախ իր ծառայության վայրից և դիրքից, պիտի գիտակցի այդ պատմական պատասխանատվությունը:

Հիշենք, որ մենք սկսել ենք զենքերը և նույնիսկ փամփուշտները հատ-հատ հաշվելուց և այսօր ունենք սպառազինության լրջագույն մակարդակ։ Մենք մետր առ մետր խրամատ ենք փորել, հարյուրավոր կիլոմետրերով ռազմական ամրություններ, զինվորականների համար հազարավոր բնակարաններ և պաշտպանության նախարարությանը հարիր շենք կառուցել։ Ռազմարդյունաբերական համալիր ենք ստեղծել և բանակի արժանի ընկալում ձևավորել։ Այս ամենը միասին ենք արել, ողջ ժողովրդով։ Եվ շարունակում ենք անել աշխատանքով, բանակի նկատմամբ ունեցած հավատով և առանձնահատուկ ջերմությամբ։

Անհնարին է երկու բառով թվարկել այն, ինչ արվել է քսան տարվա ընթացքում։ Հայոց պետականության վերականգնման 20-ամյակին նվիրված զորահանդեսը և 1994 թվականից պահպանվող զինադադարը մեր բանակի ամենաճշգրիտ զեկույցն ու ստուգատեսն են Հայաստանի ժողովրդի և ողջ հայության առջև։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մեր տարածաշրջանում հավասարակշռության, ուստի և խաղաղության ու կայունության պահպանման ամենակարևոր երաշխավորներից են: Այսօր մեր զինվորը պաշտպանում է Հայաստանի խաղաղությունն ու անդորրը, բայց նա ներգրավված է նաև միջազգային խաղաղապահ առաքելություններում, որտեղ իրեն դրսևորում է լավագույն կողմերով և բազմապատկում իր` կարգապահ ու քաջարի զինվորականի համբավը։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառապանծ տոնի առթիվ: Մաղթում եմ, որ մեր երկրում ու տարածաշրջանում միշտ տիրի խաղաղություն, իսկ մեր ժողովուրդը շարունակի իր ստեղծագործ աշխատանքը` հանուն Հայաստանի հզորության և վերելքի:

Փա'ռք Հայաստանի զինված ուժերին։

Կեցցե' Հայաստանի Հանրապետությունը:


Ձեր կարծիքը (0)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Առնչվող հոդվածներ
Ցուցակներ` ձեռնածության առարկա18:38 26/03/2012
ՄԻՊ-ն արձանագրում է դրականն ու բացասականը ՊՆ աշխատանքում16:57 26/03/2012
ՀՌԱ հանձնաժողովը չի ապահովել Հայաստանի հարկատուների իրավունքները. ՄԻՊ16:16 26/03/2012
Աջափնյակում ծառեր են հատվել15:31 26/03/2012
Պահանջում են դադարեցնել հալածանքները Հովհաննես Իշխանյանի նկատմամբ15:20 26/03/2012
Պաշտպանի գնահատականը` արդարադատության նախարարության գործունեությանը13:45 26/03/2012
Պահանջում են ազատ արձակել կալանավորվածներին, քանի որ...13:19 26/03/2012
Քաղաքական ուժերի իրական եւ "գծած" վարկանիշերը-412:40 26/03/2012
Կասեցվել է սրբապատկերների մաքսանենգության փորձ12:37 26/03/2012
Ջեյմս Քեմերոնը` միայնակ եւ Մարիանյան փողրակում12:27 26/03/2012
Երկրաշարժ Հայաստանում10:52 26/03/2012
"Dasaran.am" կրթական ծրագրին են միանում ՀՀ մարզերի դպրոցները09:55 26/03/2012
Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ 09:19 26/03/2012
Եղանակը Հայաստանում18:31 24/03/2012
Երբ աղվեսի մռութը չի հասնում խաղողին… 17:36 24/03/2012
Քարոզարշավի դռների մոտ15:45 24/03/2012
Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց14:31 24/03/2012
"Կանգնեցրեք տուբերկուլոզը, քանի դեռ ապրում եմ"13:58 24/03/2012
Սերժ Սարգսյանը` չինական ավտոբուսի առաջին ուղեւոր13:57 24/03/2012
Ճառ վասն արդար ընտրության10:51 24/03/2012
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development