Այնպես, ինչպես կա
14 °
Երեւան
00:45:37
24
Մայիս


Լրահոս
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
"Բանակը ժողովրդինն է` ստեղծված նրան ծառայելու միակ առաքելությամբ" 10:07 28/01/2012

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթը ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ

"Բանակը ժողովրդինն է` ստեղծված նրան ծառայելու միակ առաքելությամբ"Մեծարգո՛ պարոն նախագահ, Վեհափառ Տեր,

պարոնայք գեներալներ, սպաներ, զինվորներ,

թանկագին հյուրեր

Այսօր ուրախությամբ ու հպարտությամբ լի այն օրերից է, երբ բոլորս շնորհավորում ենք միմյանց ու մերթ ժպիտով, մերթ արցունքով հիշում շուրջ երկու տասնամյակների վաղեմության շատ ու շատ իրադարձություններ, որոնք դարձան մեր հայրենիքի ու նորանկախ պետականության պաշտպանության հերոսական պատմության տարբեր դրվագները: Դրանք սկիզբ են առնում ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ թանկ ու հարազատ հասկացությունից, որի կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ սրտանց շնորհավորում եմ բոլորիս:

Հայոց բանակի պատմությունը գալիս է հազարամյակների խորքից: Ռազմատենչ, նվաճող ածականները երբեք չեն բնութագրել հային, սակայն հանուն իր հողի, հավատի ու արժանապատվության` միշտ էլ անվարան սուր է վերցրել ձեռքը և այն բանեցրել ոչ պակաս հմտությամբ: Վկան` բազում նշանավոր հաղթանակները, որոնք մեկընդմիշտ ամրագրված են համաշխարհային ռազմարվեստում: Ասել է թե` հայոց բանակը և՛ հին է, և՛ նոր, և՛ դարերի փորձառությամբ թրծված, և՛ պատանեկան աշխույժով լի:

Այսօր մեր մեծ ժամանակակցի` Հայոց նոր բանակի տոնն է: Համաշխարհային պատմության էջերը երկար թերթելու դեպքում էլ թերևս չենք գտնի դեպքեր, երբ ազգային բանակը ստեղծվում է պետական-քաղաքական համակարգի փոփոխության, դաժան պատերազմի, աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման ու շրջափակման պայմաններում: Մեր զինված ուժերը, տակավին նորածին, ստիպված եղավ հաղթահարել ծանրագույն փորձություններ, սակայն իր նվիրյալ զավակների շնորհիվ դժվարին քննությանը դիմանալով, այսօր իր գոյության 3-րդ տասնամյակ է ոտք դնում մեր նախնիների և պատմության հանդեպ պարտքը մասամբ մարած, պատմական անարդարությունը վերականգնած:

Իսկապես: Հինավուրց հայ ազգին մոռացած աշխարհը մեր բանակի փայլուն, թվում էր, թե անհնարին հաղթանակից հետո էր, որ նորից հարգանքով մեզ նայեց: Բոլորի քննարկման առարկան ժամանակի հերոսն էր` հայոց բանակը:

Մեզ պարտադրված պատերազմը սկսեցինք որսորդական հրացաններով, նախկին խորհրդային բանակից մեր հանրապետությանը ժառանգաբար փոխանցված և հակառակորդից մեզ անցած սպառազինությամբ: Այսօր արդեն ունենք հայրենական զարգացող ռազմարդյունաբերական համալիր, որը հնարավորություն է տալիս կազմակերպել զինատեսակների սեփական արտադրություն:

Այո՛, մեր բանակն այլևս կայացած է, և հիմա արդեն հեշտությամբ են լուծվում բազմաթիվ այնպիսի խնդիրներ, որոնք առաջ վիթխարի դժվարություն էին ներկայացնում: Մեր ժողովուրդն էր, որ կարողացավ այսպիսի բանակ ստեղծել, և փառք Աստծո, որ ունեցավ այդ կամքը, ուժն ու իմաստությունը, և փառք Աստծո, որ հայը տեսակով այդպիսին է: Այսօր մեր բանակի հարաճուն զարգացման հիմքում էլ ժողովրդի աշխատանքն է, ժողովրդի ըմբռնումը, ինչի շնորհիվ անձամբ Նախագահը և պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը կարողանում են պետական միջոցներն ուղղորդել զինված ուժերի հզորացմանը:

Անխոս, համազգային նման մոտեցման շնորհիվ են բանակում իրականացվող մեծածավալ աշխատանքները, այն, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները համալրվում են նորագույն ռազմական տեխնիկայով և սպառազինությամբ, պաշտպանական գոտիներում և տեղամասերում կատարելագործվում են ամրաշինական կառույցները, տարեցտարի բարելավվում են զինծառայողների ծառայության, կենցաղի, հանգստի և ժամանցի պայմանները, ուշադրություն է դարձվում զինծառայողների, զոհված ազատամարտիկների, հաշմանդամների և նրանց ընտանիքների սոցիալական ու բնակարանային խնդիրների լուծմանը, իրականացվում են աննախադեպ ծավալների կապիտալ և վերանորոգման շինարարական աշխատանքներ:

Այս բոլոր միջոցառումների շնորհիվ օրեցօր ավելանում են մեր մարտական կարողությունները, ավելի է մեծանում վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, և կարողանում ենք համոզված ասել, որ մեր բանակն իրոք մրցունակ է, անընդհատ կատարելագործվող, բարեփոխվող և բռնել է զարգացման ուղին: Այս իմաստով` շատ կարևոր են միջազգային ռազմական համագործակցության ուղղությամբ մեր աշխատանքները` հետապնդելով երկու հիմնական նպատակ` առաջինը` միջազգային ներգրավում` ժամանակակից մարտահրավերներին դիմագրավելու համար. երկրորդը` միջազգային փորձի ներդրմամբ բարեփոխումների միջոցով ՀՀ պաշտպանության համակարգի արդիականացում: Ռուսաստանի հետ երկկողմ և ՀԱՊԿ շրջանակներում պաշտպանության համատեղ չափորոշիչների ուղղությամբ իրականացվող ջանքերը նպաստում են Հայաստանի անվտանգության և պաշտպանունակության մակարդակի բարձրացմանը, իսկ ՆԱՏՕ-ի և մեր այլ գործընկերների հետ համագործակցությունն ուղղում ենք նոր կարողությունների ստեղծմանն ու զարգացմանը: Հայոց բանակը պատվով է կատարում նաև իր միջազգային պարտավորությունները, և Իրաքում, Կոսովոյում ու Աֆղանստանում տեղակայված իր խաղաղապահ զորախմբերի միջոցով օգնել և օգնում է կառուցել ազատ և ժողովրդավար հասարակություններ:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարողացավ աշխարհին ներկայանալ նաև իր ճկունությամբ և բարեփոխվելու իր ունակությամբ: 2008-2011 թթ. ժամանակահատվածում իրականացվեց ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը, որի արդյունքների իրականացմանն ուղղված գործողությունները միավորվեցին մեկ միասնական փաստաթղթում` ՀՀ զինված ուժերի զարգացման պլանում: Այն կոչված է հուսալի պաշտպանական կարողության, վերակառուցման, արդիականացման և ռազմական ներգրավման միջոցով ապահովել պաշտպանության ոլորտի երկարաժամկետ և կայուն զարգացումը:

Պաշտպանության նախարարության վերջին տարիների գործունեության հիմնական ուղղություններից մեկը եղել է բանակ-հասարակություն կապի ամրապնդումը, այդ թվում նախազորակոչային տարիքի պատանիների, դպրոցականների, ուսանողների հայրենասիրական դաստիարակությանն ակտիվորեն աջակցելը: Կարևոր դեր խաղաց բանակի դռները հասարակության առջև բացելը, որը զինվորի առօրյային ծանոթանալու հնարավորություն ստանալով, իրական պատկերացում կազմեց զինծառայության մասին: Առաջիկայում էլ ձգտելու ենք է՛լ ավելի թափանցիկ լինել, կատարելագործել և արդյունավետ դարձնել բանակի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմները` առանձնահատուկ ուշադրության արժանացնելով մարդու իրավունքների պաշտպանությանը:

Բանակը ժողովրդինն է` ստեղծված նրան ծառայելու միակ առաքելությամբ: Շատ կարևոր է այն, որ ժողովուրդն իրապես զգում է բանակի ուժը, հավատում, որ պաշտպանված է հուսալիորեն: Սեփական բանակի նկատմամբ հպարտությունը, խանդավառ տրամադրությունը և միասնականությունը, որ իշխում էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպված զորահանդեսի օրերին, իսկապես անգնահատելի էր, և պետք է ձգտել այն պահպանել ընդմիշտ: Մենք մեր ժողովրդին պարտք ունենք տալու. այնպես պիտի անենք, որ 20 տարին բոլորած հայոց բանակն ապացուցի իր` արդեն հասուն ու առավել կայացած լինելը:

Այսօր այս դահլիճում ներկա են զինծառայողներ, ովքեր ճիշտ մեր բանակի տարեկիցներն են` ծնված 1992 թվականի հունվարի 28-ին: Այն ժամանակ նրանց ծնողները չէին էլ պատկերացնում, թե մեր ազգի համար ինչ կարևոր հոբելյանական օր են ծնվել իրենց զավակները: Այսօր իրողություն է այն, որ այս երիտասարդները իրենց ծառայությունը կատարում են կայացած և ողջ աշխարհում հեղինակություն վաստակած հայոց բանակում: Նրանք հպարտությամբ կարող են ասել, որ իրենք ծնվել են այնպիսի բանակի կազմավորման օրը, որն աշխարհում լավագույններից է. լավագույններից է իր մարտունակությամբ, որն ապացուցվում է հենց մարտական հերթապահության ժամանակ, լավագույններից է պահեստազորային ռեսուրսի մշտական բարձր պատրաստվածությամբ: Անկախ հայրենիքում ծնված ու ողջ գիտակցական կյանքում հաղթանակած բանակ ունեցող այս տղաներն այլևս անպարտելի են, նրանք, վստահ եմ, իրենց ճակատագրի տերն են լինելու և հայ ժողովրդին տանելու են լուսավոր և ուղիղ ճամփաներով: Ինչպես սեպտեմբերի 21-ի զորահանդեսի ժամանակ նշեց ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը. §Ամենաթանկը, որ ունենք, անկախության սերունդն է¦:

 

Սիրելի՛ հայրենակիցներ

Տոնական այս դահլիճում են շատ-շատերը, ովքեր իրենց ուսերին են կրել բանակի ստեղծման, կայացման պատասխանատու գործը և այսօր էլ սատարում են բանակին: ՀՀ ԶՈՒ անձնակազմի անունից թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլորին իրենց հայրենանվեր գործունեության համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև նրանց, այն տղաներին, ովքեր մարտական հերթապահության պայմաններում երկամյա ծառայությունը պատվով կատարելով, իրենց ավանդն են ներդրել հայոց բանակի զարգացման գործում ու այսօր պահեստազորում են` որպես հուսալի և օգնության պատրաստ ուժ:

Բանակի տոնը առաջին հերթին հայրենիքի զոհասեղանին իրենց կյանքը դրած նվիրյալների, Ազատամարտի վետերանների տոնն է: Տոնական այս պահին մենք գլուխ ենք խոնարհում Արցախյան պատերազմի ժամանակ և հրադադարից հետո իրենց ծառայողական պարտքը կատարելիս զոհվածների հիշատակի առջև: Մենք հոգու և խղճի պարտք ունենք տալու նրանց. պիտի ուշադրության կենտրոնում պահենք զոհվածների ընտանիքների բոլոր խնդիրները և ամեն քայլով պիտի հաստատենք նրանց սկսած գործը հաղթական ավարտին հասցնելու մեր պատրաստակամությունը: Պետք է շարունակենք նաև մշտական ուշադրության արժանացնել Հայրենական պատերազմի և Արցախյան պայքարի վետերաններին` նրանց պայքարի խորհուրդը և մարտական փառքի ավանդույթները փոխանցելով երիտասարդ սերնդին:

Այս տարի ևս ՀՀ զինված ուժերն առաջնորդվելու է §ՀՀ ԶՈՒ պատրաստությանը և պաշտպանական բարեփոխումներին որակական առաջընթաց¦ կարգախոսով: Մեր առաջիկա գործունեության գերակա խնդիրներն են լինելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության անվտանգության, անկախության և քաղաքակիրթ կեցության երաշխավորումը, զինված ուժերի մարտական պատրաստականության վիճակի պահպանումը ու մարտական հերթապահության կատարելագործումը, ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի, ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրի իրականացումը, ռազմական կրթության չափանիշների ներդրումը: Մենք շարունակելու ենք կարգապահության ամրապնդմանն ու արտակարգ դեպքերի բացառմանն ուղղված մեր հետևողական աշխատանքը, որի շնորհիվ 2011 թվականին մենք հասանք զինված ուժերի պատմության մեջ աննախադեպ լավ ցուցանիշի:

 

Պարո՛ն Նախագահ, հարգելի՛ հայրենակիցներ

Աշխարհի լավագույն բանակների շարքերում գտնվելուց նահանջ չի լինելու, նահանջ չի լինելու նաև մեր տարածաշրջանում անվտանգության, հավասարակշռության և արդարության ապահովման երաշխավորի դիրքից: Հանդիսավոր այս պահին Գերագույն գլխավոր հրամանատարին զեկուցում և ժողովրդին վստահեցնում եմ` հայոց բանակը, որ մարտական փառավոր ուղի է անցել, քսան տարի շարունակ պատվով է կատարել իր առաքելությունը պետության և ժողովրդի հանդեպ, ոչ մի վայրկյան չի թուլացնելու զգոնությունը` հուսալիորեն պաշտպանելով հայրենիքի սահմանների անդորրը և ժողովրդի խաղաղությունը բոլոր տեսակի ոտնձգություններից: Մենք չենք գոհանալու եղած ձեռքբերումներով, քանզի միայն անխոնջ աշխատասիրությամբ ու նվիրվածությամբ կարող ենք կերտել մեր ազգի ու պետության փայլուն ապագան:

 

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայոց ազգային բանակի կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ:

Աստված պահապան` մեր համաժողովրդական իղձերի իրականացման ճանապարհին:

 

Հավե՛րժ փառք Հայոց բանակի նվիրյալներին:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

 


Ձեր կարծիքը (0)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Առնչվող հոդվածներ
Թամամյանն իրեն մեղավոր ճանաչեց 19:07 15/03/2012
Պարգևատրվել են "Գեղեցիկ Երևան" մրցույթի հաղթողները19:05 15/03/2012
Ծանր պայուսակները խիստ վտանգավոր են երեխաների առողջության համար16:42 15/03/2012
Կարս և Անի վերադառնալու հույս16:34 15/03/2012
"Եկեք բացառապես այսօր ոստիկաններին համարենք բնապահպաններ"15:56 15/03/2012
ԿԸՀ-ն փոփոխություններ մտցրեց լրագրողների հավատարմագրման կարգում 15:48 15/03/2012
Ճլե Պավլիկը կլինի հաջորդ խորհրդարանում15:38 15/03/2012
Բիլ Գեյթսը` տուբերկուլյոզի դեմ15:07 15/03/2012
ԱԺ հանձնաժողովում քննարկվել է "Գովազդի մասին" ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին" օրինագիծը 15:00 15/03/2012
Սպառողների շահերի պաշտպանություն եւ անպաշտպանվածություն14:26 15/03/2012
Երկրաշարժերը մարտի 8-ից մինչև 14-ը13:59 15/03/2012
Պաշտպանը պահանջում է վերականգնել Մաշտոցի պուրակում խաղաղ ցուցարարների մեկ վրան ունենալու իրավունքը12:45 15/03/2012
Թեհլերյանի օրը12:11 15/03/2012
"Եթե ԱՊՊԱ, ապա՝ ապամոտաժում"11:59 15/03/2012
Այսօր սպառողների իրավունքների պաշտպանության օրն է11:43 15/03/2012
Զինվոր է մահացել11:36 15/03/2012
Ծաղրածուն` աշունը հոգում11:24 15/03/2012
Կամավոր ինքնասպանություն Աթենքում, կամ ինչպես կարելի է փակել "Գալափյան" վարժարանը10:45 15/03/2012
Ցածր ձայնով հեշտ է գրավել ընտրողներին10:01 15/03/2012
"Մենք ենք այս քաղաքի տերը" քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը09:09 15/03/2012
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development