Այնպես, ինչպես կա
14 °
Երեւան
06:54:48
24
Մայիս


Լրահոս
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
Հ.Թամամյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան 10:13 28/01/2012

Հատուկ քննչական ծառայությունում  ավարտվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հ. Թամամյանի,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ  Ա. Պողոսյանի եւ  ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության ՀԿԳ նախկին ավագ քննիչ Վ. Խանզադյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում  ձեռք բերված ապացույցների համաձայն` 2009թ. նոյեմբերի 5-ին Գավառում Հակոբ եւ Հովսեփ Հովհաննիսյանների, ինչպես նաեւ Ս. Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձն իրականացրած Արամ եւ Արթուր Մարտիրոսյան եղբայրների կողմից հիշյալ առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու համար քրեական պատասխանատվությունից զերծ պահելու դիտավորությամբ Հ. Թամամյանը, տեղեկացված լինելով, թե ովքեր են կատարել հանցագործությունը, ինչպես նաեւ իմանալով, թե որտեղ են թաքցված հանցագործության գործիք հանդիսացող զենքերը, ձեռնպահ է մնացել տեղեկությունները ստուգելու եւ հանցագործության գործիք հանդիսացող զենքերը հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքները կազմակերպելուց: ՀՀ ոստիկանությունում գաղտնիության ռեժիմն ապահովելու վերաբերյալ հրահանգի 172-րդ կետի պահանջի խախտմամբ՝ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Հ. Թամամյանը ոչնչացրել է չբացահայտված  հանցագործության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում վերահսկման դրված եւ 2009թ. նոյեմբերի 5-ին Գավառում   Հակոբ եւ Հովսեփ Հովհաննիսյանների, ինչպես նաեւ Ս. Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձն իրականացրած Արամ եւ Արթուր Մարտիրոսյան եղբայրների առնչությունը հաստատող տեղեկություններ պարունակող հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ամփոփագիրը:

Բացի այդ, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է նաեւ, որ Հ. Թամամյանը կազմակերպել ու փաստացի ղեկավարել է 2010թ. մայիսի 12-ին Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում Ա. Ահարոնյանին եւ Պ. Գրիգորյանին հրազենային ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու եւ Խ. Մկրտչյանին սպանելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության բացահայտման ուղղությամբ ոստիկանության Արաբկիրի բաժնի եւ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական գործողությունները:

Մասնավորապես` Վ. Բաղդասարյանին քրեական պատասխանատվությունից զերծ պահելու եւ վերջինիս մեղավորությունը հիմնավորող ապացույցները նախաքննական մարմնին խեղաթյուրված ներկայացնելու նպատակով Հ. Թամամյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. այն է`  թաքցրել է իրեն հայտնի դարձած վերոհիշյալ հանցագործության կատարմանը Վ. Բաղդասարյանի մասնակցությունը եւ միջոցներ չի ձեռնարկել Խ. Մկրտչյանի սպանության դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությաբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Թամամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, Վ. Խանզադյանին եւ Ա. Պողոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

Հիշեցնենք, որ Խաչիկ Մկրտչյանի սպանության մասով քրեական գործը՝ 2 մեղադրյալի վերաբերյալ դատարան է ուղարկվել 2011 թվականի մարտին: Ըստ այդմ՝ Վռամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 10-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասերով, իսկ Դավիթ Սանդալջյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 4-րդ մասով: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  2011թ. նոյեմբերի 11-ի դատավճռով հիմնավորված է համարվել առաջադրված մեղադրանքներն ու դատապարտվել ազատազրկման:

Ինչ վերաբերում է Հակոբ, Հովսեփ Հովհաննիսյանների ու Սպարտակ Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու  դրվագին, ապա այս մասով նույնպես քրեական գործը դատարան է ուղարկվել 2011 թվականին:  Արթուր Մարտիրոսյանին և Հրաչյա Պետրոսյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով ու 235-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Արամ Մարտիրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով,  235-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-235-րդ հոդվածի 1-ին մասով: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատաքննությունն ավարտվել է եւ  սկսվել  դատական վիճաբանությունների փուլը:

Տեղեկացնում են ՀՀ դատախազությունից։


Ձեր կարծիքը (0)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Առնչվող հոդվածներ
Նետվել է Դավիթաշենի կամրջից12:07 14/05/2012
Լրագրողը դաժան ծեծի է ենթարկվել12:06 14/05/2012
"Այգին բոլորինն է"10:14 14/05/2012
Եղանակը Հայաստանում16:05 12/05/2012
Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց13:14 12/05/2012
Բուժքույրերի միջազգային օրն է10:01 12/05/2012
Ինչ ասացին մեզ ընտրությունները20:52 11/05/2012
Եղանակը Հայաստանում20:45 11/05/2012
Ես այնպես կարոտում եմ իմ…"կուսակցությանը"19:00 11/05/2012
Ոստիկանությունը պարզել է, որ Թալինում ընտրակաշառք չեն առաջարկել ու չեն բաժանել18:04 11/05/2012
Դեմքով դեպի մարդը17:53 11/05/2012
Ազատ-անազատ լրատվամիջոցները17:24 11/05/2012
Միայն դրական գնահատականներ17:16 11/05/2012
Մայիսի 6-ին ոստիկանությունում ստացված տեղեկությունները հիմնականում վերաբերել են ընտրակաշառքին15:10 11/05/2012
"Դա ՀՀ նախագահի լիազորությունների մեջ չի մտնում"11:58 11/05/2012
Արթուր Ղազարյանին փորձել են վախեցնել 11:51 11/05/2012
ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է11:15 11/05/2012
Վանաձորում10:54 11/05/2012
Փորձելով արդարացնել10:22 11/05/2012
Ըստ մայաների՝ աշխարհի վերջին դեռ շատ կա08:56 11/05/2012
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development