Այնպես, ինչպես կա
14 °
Երեւան
07:27:53
24
Մայիս


Լրահոս
ՄՇԱԿՈւՅԹ
Իդա Աղախանյան. "Հայաստանում նոր մտքի եւ հնչողության անկում է տիրում" 11:55 23/11/2011

Ջազ երգչուհի Իդա Աղախանյանին երաժշտասեր հանրությունը թերեւս հիշում է: Տաթեւիկ Հովհաննիսյանի սանը ներկայում բնակվում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում:

Իդա Աղախանյան. "Հայաստանում նոր մտքի եւ հնչողության անկում է տիրում"- Երկար ժամանակ է` Հայաստանում չեք: Այստեղ, ըստ էության, վատ չէին Ձեր գործերը, ինչո՞ւ գնացիք:

- Հայաստանից ԱՄՆ մեկնել եմ 2000 թվականին` մասնակցելու մի համերգի: Հայրենիքում երեւէ խնդիր չեմ ունեցել: Պարզապես եղավ աշխատելու առաջարկ եւ այն ընդունեցի: Երգեցողությամբ զբաղվում եմ նաեւ այստեղ` ԱՄՆ-ում: Ունեմ "Ida Music Production", երիտասարդ երգիչներին երգեցողություն եմ սովորեցնում:  Մեկնումեկը պե՞տք է Սփյուռքում զբաղվի հայ երգիչներով, թե՞ չէ: ԱՄՆ-ում երկու ձայնասկավառակ եմ թողարկել:  Հայաստան գալիս էի ամեն տարի` բացառությամբ վերջին 3 տարիների:

- Հայաստանյան սոցիալ-տնտեսական պայմանները դեր խաղացի՞ն Հայաստանից ԱՄՆ  տեղափոխվելու Ձեր որոշման կայացման ճանապարհին:

- Ոչ, երբեք լուրջ խնդիրներ չեմ ունեցել:

 - Նախ որպես երգչուհի, ապա նաեւ որպես ՀՀ քաղաքացի մեր երկրում գնահատված լինելու խնդիր ունեի՞ք:

- Որտեղ էլ որ ապրել եմ, վատ չեմ զգացել, որովհետեւ զբաղվել եմ իմ սիրած գործով եւ շրջապատված եմ եղել սիրելի մարդկանցով:

- Ինչպե՞ս եք զգում ԱՄՆ-ում:

- Հիանալի: Կարեւորը, որ երբեք ինձ օտարության մեջ չեմ զգում:

- Կապեր ունե՞ք հայ համայնքի հետ: "Հայկական հավաքներ" կազմակերպվո՞ւմ են:

- Հայ համայնքի հետ ունեմ կապեր, սակայն հայկական հավաքների չեմ մասնակցում` բացառությամբ մի քանի բարեգործական նախագծերի: Կապեր ունեմ տեղի հայկական հեռուստաալիքների հետ, եւ նրանք պարբերաբար հեռուստահաղորդումներ են պատրաստում իմ սաների մասնակցությամբ:

- Հեռվից հեռու հետեւո՞ւմ եք հայաստանյան մշակութային իրադարձություններին:

- Մասամբ հետեւում եմ հայաստանյան մշակույթին: 2007 թվականին եկա Հայաստան եւ "Ընծա" երգի փառատոնի ժյուրիի անդամ էի: Չեմ կարողանում հաճախ գալ հայրենիք, քանի որ երեխաներիս եւ 79-ամյա մայրիկիս խնամող չկա: Նշեմ, որ պարբերաբար Հայաստան եմ ուղարկում իմ սաներին` տարբեր մրցույթների, փառատոների մասնակցելու:

- Հայ երաժշտասեր հանրությունը սկսում է մոռանալ Ձեզ.  դա Ձեզ մտահոգո՞ւմ է:

- Ոչ, հանգիստ եմ վերաբերվում դրան: Նորմալ է, երբ մարդիկ չեն տեսնում, չեն լսում քեզ եւ տեսնում ու լսում են ուրիշին, նրանք սկսում եմ մոռանալ քեզ: Երբ նոր ասելիք կունենամ, անպայման կհիշեցնեմ իմ մասին:  Անկեղծ ասած, ցանկություն էլ չկա մի բան անելու. անելիս պետք է նոր եւ լավ բան անել: Արդեն 10 տարի ԱՄՆ-ում եմ, եւ որեւէ նոր բան չլսեցի եւ չտեսա Հայաստանից:  Հայաստանում նոր մտքի եւ հնչողության անկում է տիրում:

- Ենթադրում եմ, որ մշտական բնկակության չեք մեկնել ԱՄՆ : Ե՞րբ կվերադառնաք

- Չեմ կարող ասել: Երկքաղաքացի եմ, որտեղ հարմար գտնեմ, այնտեղ էլ կապրեմ: Շեշտեմ, որ կապի մեջ եմ Հայաստանի իմ գործընկերների հետ, ասպարեզում կամ, թեեւ չեմ երեւում (պրոդյուսերական աշխատանք եմ տանում): Չեմ վախենում, թե ինձ կմոռանան, չէ՞ որ կա PR, կա գովազդ եւ կան ընկերներ…

Զրուցեց

ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ 


Ձեր կարծիքը (0)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Առնչվող հոդվածներ
Տաղանդավոր լինելը, փաստորեն, քիչ է17:42 14/10/2011
"Ինչպես 1994-ին վիրավորված գնացի, հիմա էլ նույն զգացումներն ունեմ"12:58 24/09/2011
Կյանքը ետդարձի տոմսեր չի տալիս21:48 01/09/2011
"Կյանքի հանգամանքները դրդեցին մնալ ԱՄՆ-ում"16:25 12/07/2011
" Մի բան կորցնում ես, որ մեկ ուրիշ բան գտնես"19:25 27/06/2011
Հայացք ԱՄՆ-ից. ամեն ինչ փայլուն է10:47 24/06/2011
Արտավազդ Եղոյան. "Արդեն 10 տարի սպասում ենք"10:44 03/06/2011
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development