Այնպես, ինչպես կա
16 °
Երեւան
03:51:30
20
Սեպտեմբեր


Լրահոս
ՄՇԱԿՈւՅԹ
Հերթը հասավ ոչ պրոֆեսիոնալ կինոյին 16:28 16/09/2010

Հերթը հասավ ոչ պրոֆեսիոնալ կինոյին Հայաստանը դարձել է UNICA-ի (Համաշխարհային ոչ պրոֆեսիոնալ կինոմիություն) անդամ: UNICA-ն ստեղծվել է 1931 թ. եւ ներգրավում է 36 երկիր: Հայաստանը UNICA-ում ներկայացնում է \"CANC\" անվանումը կրող Հայաստանի ոչ պրոֆեսիոնալ կինոյի կենտրոնը: \"Ուրբաթ\"  ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ոչ արհեստավարժ կինոկենտրոնի հիմնադիր նախագահ Արտաշես Հովհաննիսյանն ասաց, որ 2011թ. մայիս-հունիս ամիսներին \"CANC\"-ը կկազմակերպի ոչ պրոֆեսիոնալ ֆիլմերի հանրապետական առաջին կինոփառատոնը, որտեղ հաղթող ֆիլմերը հնարավորություն կունենան  մասնակցելու Լյուքսեմբուրգում 2011թ. օգոստոսի 20-28-ը կայանալիք UNICA-ի 73-րդ կինոփառատոնին:

UNICA-ն ամեն տարի անցկացնում է ոչ պրոֆեսիոնալ (շահույթ չհետապնդող, հեղինակային) ֆիլմերի փառատոն, որտեղ ամեն երկիր պետք է ներկայացնի 5-6 վավերագրական, անիմացիոն կամ խաղարկային ֆիլմեր: Մասնակիցները  կմրցեն \"Լավագույն ֆիլմ\", \"Լավագույն ուսանողական ֆիլմ\", \"Լավագույն երիտասարդական ֆիլմ\", \"Լավագույն ազգային կինոծրագիր\" անվանակարգերում:

\"CANC\"-ը միավորում է Հայաստանի բոլոր ոչ պրոֆեսիոնալ կինոարտադրողներին, որոնք ցանկություն ունեն նկարահանել կամ ներկայացնել իրենց ֆիլմերը UNICA-ի կամ միջազգային այլ փառատոնների:  \"CANC\"-ը տրամադրում է նաեւ փորձառու մասնագետների խորհրդատվություն եւ ուսուցում: Ըստ Հովհաննիսյանի` կազմակերպվելու է UNICA-ի փառատոններում հաղթած ֆիլմերի  ցուցադրություն եւ քննարկում, անհրաժեշտության դեպքում 30-50 տոկոս զեղչ գներով նկարահանման եւ մոնտաժի համար նախատեսված տեխնիկայի, դերասանների, նկարահանման ստուդիայի տրամադրում:

Հովհաննիսյանը \"ոչ պրոֆեսիոնալ կինոարտադրող\" արտահայտությունը պարզաբանելու համար օրինակներ բերեց այլ ոլորտներից. Ռուբեն Հախվերդյանն ու Վլադիմիր Վիսոցկին, ըստ նրա, իրենց ոլորտում են ոչ պրոֆեսիոնալ (մասնագիտական կրթություն չստացած) կամ, օրինակ, ոչ պրոֆեսիոնալ մարզիկների մրցույթ է Օլիմպիական խաղերը: Կինոյի ոլորտում Հովհաննիսյանը որպես ոչ արհեստավարժ ռեժիսորներ տվեց Ատոմ Էգոյանի եւ Չառլի Չապլինի անունները:  Հովհաննիսյանը նշեց, որ ոչ պրոֆեսիանալ են համարվում նաեւ ուսանողները, եթե անգամ ստանում են մասնագիտական կրթություն: Այս համատեքստում նա տվեց Արման Մանարյանի անունը, ում նկարահանած \"Տժվժիկ\" ֆիլմը եղել է ապագա ռեժիսորի դիպլոմային աշխատանքը:  Բանախոսն ասաց, որ \"CANC\"-ը համագործակցում է հայաստանյան արվեստի բուհերի, ուսումնական հաստատությունների` Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի, Մշակութի պետական քոլեջի, Հեռուստատեսության եւ ռադիոյի ակադեմիայի հետ:

Ի դեպ, մասնագիտությամբ բժիշկ Արտաշես Հովհաննիսյանն իր նկարահանած \"Դիրիժորներ\" ֆիլմով 1988 թվականին արժանացել է UNICA-ի ոսկե մեդալի, որը միակն էր ԽՍՀՄ-ում: 

Արտաշես Հովհաննիսյանը շեշտեց, որ \"ոչ պրոֆեսիոնալ\" ասելով` չի կարելի հասկանալ խիստ սիրողական մակարդակով նկարահանած ֆիլմը. \"Հեռախոսի տեսախցիկով կամ լուսանկարչական ապարատով նկարհանված ֆիլմերը կարող ենք ընդունել, բայց դրանք հաստատ չեն հաղթի\",- ասաց Արտաշես Հովհաննիսյանը` հավելելով, որ UNICA-ի միջազգային փառատոնին մասնակից ֆիլմերի մեջ եղել է ֆիլմ, որի համար հեղինակը ծախսել է 50.000 եվրո: Բայց այդ ֆիլմն էլ չի հաղթել, քանի որ դա էլ, ըստ պրոֆեսիոնալ ժյուրիի, մոտ է եղել պրոֆեսիոնալ կինոյին:

Ի դեպ, Արտաշես Հովհաննիսյանը \"CANC\"-ի կազմակերպելիք ոչ պրոֆեսիոնալ ֆիլմերի հանրապետական առաջին կինոփառատոնը եւ համաշխարհային կինոփառատոնները Հայաստանում եւ Սփյուռքում լուսաբանելու համար հեռուստաընկերություններին առաջարկեց դառնալ \"CANC\"-ի ինֆորմացիոն հովանավորը` լավագույն ֆիլմերի ցուցադրման իրավունքով:

ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 


Ձեր կարծիքը (0)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Առնչվող հոդվածներ
Դավաճանության մասին12:25 18/09/2014
Ի՞նչ ասել անկախությանը 11:10 18/09/2014
Անեկդոտ թթվասերի մասին12:31 17/09/2014
Խայթում են նախագահները, փոխվում են գույները10:57 17/09/2014
Ինչո՞ւ է մամուլի էջերից Քոչարյանը հառնում հրեշի կերպարով10:46 16/09/2014
Քաղբանտարկյալն ու հայրենասիրությունը15:32 12/09/2014
Ո՞ւմ է ուղղված բլեֆը11:52 12/09/2014
19-րդ դարի հողերը16:17 11/09/2014
Արտգործնախարարի հոյակապ հոդվածը, որոշ թերություններով հանդերձ, հրապարակվել է "Ֆիգարոյում"11:08 11/09/2014
Քաղաքական կոնտրաստներ11:01 11/09/2014
Ճշմարտության կողմը15:16 10/09/2014
Մի ազդեք ժողովրդի նյարդերի վրա11:40 10/09/2014
Մի քիչ էլ դիմացեք11:49 09/09/2014
Այժմ, երբ դատական գործերը ավարտված են, եկե՛ք կառուցենք Ցեղասպանության հուշահամալիրը 10:40 23/07/2014
Ինչի Դուք ԱԽՔ չեք եղե՞լ16:57 21/07/2014
Լեռնահայաստանի անկումը 15:30 14/07/2014
Ամառ` արեւ, մրգեր, ծով եւ… վտանգներ14:03 11/07/2014
Մեզ համար ցավոտ թեմա է, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին. Սերժ Սարգսյան12:55 10/07/2014
Ներքին և արտաքին սայթաքումների պատճառով Թուրքիայի աջակցությունը նվազում է Կոնգրեսում 12:00 02/07/2014
Մահացել է ՄԱԿ-ի` Հայոց ցեղասպանությունը հաստատող զեկույցի հեղինակը 11:07 25/06/2014
Այնուամենայնիվ
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

Ժամացույցը

Ահա այն այգում նա առաջին անգամ տեսավ քրոջ ապագա ամուսնուն, այն մյուս ծառի մոտ նրանք երկուսով կանգ առան, եւ ինքը իջավ փեսայի մեքենայից, որպեսզի դիմացի խանութից պաղպաղակ գնի երեխաներին: Այն փոքրիկ արահետով փեսան նրան բերեց իրենց տուն, երբ բանակից զորացրվել էր եւ վերադարձել… Ինչպե՞ս մոռանալ կամ որքա՞ն մոռանալ…
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Ուկրաինական պատերազմից մնացին միայն հարցեր

Իրողությունն այսօր այն է, որ դրանք Ղրիմի դասերը չսերտած կոմբինատորների արկածախնդրություն էին: Գիտակցելով, որ Ռուսաստանը կաջակցի Դոնեցկի և Լուգանսկի ապստամբներին` այնուամենայնիվ հրաման տրվեց ուկրաինական անպատրաստ բանակին ու մյուս ուժայիններին` զենքով ճնշել ռուսական հոծ բնակչություն ունեցող այդ մարզերի ապստամբությունը:
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Բաքվին հանձնարարված առաջադրանքը` ստեղծել նախապատերազմական իրավիճակ

Երեւանը հասկացնում է, թե հնարաւոր չէ ուժի լեզվով իրեն դիվանագիտական-քաղաքական զիջումներ պարտադրել, մյուս կողմից Արցախի տարբեր պաշտոնական ներկայացուցիչներ ավելի եւ ավելի ամուր կերպով ընդգծում են, որ Մադրիդյան սկզբունքները ԼՂՀ-ի համար ընդունելի չեն. մասնաւորաբար ընդունելի չէ ներկայիս ձեւաւորված սահմաններից որեւէ չափով նահանջ։ Իրավիճակը լարված է, բայց հայկական ուժերի կողմից վերահսկելի։
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Ադրբեջանում` խաչքարերի ջարդ, Վրաստանում` վանդալիզմ, իսկ Իրանում` պետական հովանաւորութիւն...

Իրանական բարեացակամ ու մասնաւորապէս հարազատ Ատրպատականի հողում իրանահայը եւ ինչու չէ նաեւª այլ երկրների հայորդիներ, Իրանի պետական քաղաքակիրթ հովանաւորութեան ու հոգածութեան ներքոյ, 60-րդ անգամ յատուկ շուքով ու խանդավառութեամբ են ուխտի գնալու Ս. Թադէ եւ միեւնոյն իւրայատկութիւնից ելնելով էլª վերահաստատելու են հոգեւոր արժէքներին կառչելու աւանդոյթը եւ յատկապէս իրենց 100-ամեայ պահանջատիրական պայքարին ընդառաջ` ամրագրելու են համազգային միասնականութեան հրամայական ու վարակիչ ոգին:
Նաիրա Ղազարյանի սյունը

Նաիրա Ղազարյան

Ճամպրուկային տրամադրություն

Ճամպրուկներն ինձ օգնեցին կյանքին թեթև հայացքով նայել։ Առաջ, երբ ապրում էի Հայաստանում, ես իրերից կարծես կախում ունեի, դրանք իմ սոցիալական ապահովման հենարանն էին հիշեցնում։
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

Մի փոքր ժամանակավրեպ որոշում

...Մուտքի մոտից սակայն լսելի էին դահլիճից հասնող ուրախ ձայները, շամպայնի խցանների շրխկ-թրխկն ու բաժակների զրնգոցը. ինքնամեծարվում էին տղերքը՝ իրենք էլ չհավատալով, որ այդքան խելացի են ու ժողովրդի, պետության մասին այդքան անձնուրացաբար մտածող
Սիրանի սյունը

Սիրան

Չե\'մ վճարելու կենսաթոշակային պարտադիր 5 %-ը, եթե անգամ Պուտինը խնդրի

Ասել եմ, էլի կասեմ` մեր երկիրն այլեւս երկիր չէ, սա դարձել է հղփացածների եւ շփացածների որջ` իրենց սպասարկող վարձկաններով: Առաջ սա Գառնու քարերի սիմֆոնիայի երկիրն էր, սա Ծածկած շուկայի երկիրն էր, սա ...
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-92

Մեր կառավարության շնորհիվ շատերը ճաշակեցին ազատ և լավ կյանքի համը… օտարության մեջ:
Արմեն Վարդանյանի սյունը

Արմեն Վարդանյան

Երեք հանդիպում, կամ \"Երկու հատ հաց կառնե՞ս՝ տուն տանեմ\"

1994 թվականի հունվարի վերջին օրերն էին: Ռազմական գործողություններն առավել թեժ էին Արցախի հյուսիսարևելյան հատվածում: Ազերիներից ազատագրվում էր Մարտակերտի շրջանը...
Արաքս Պողոսյանի սյունը

Արաքս Պողոսյան

Ղարաբաղ, իմ սեր, դու էլ առաջվանը չես

...Սա է` ինչ կա. ուզում ես ուզիր, ուզում ես` ոչ: Բայց երեսով չտաս մեր սերը, որովհետև գուցե դա բոլորովին էլ սեր չէր, այլ սիրահարություն` կարճ ու վաղանցուկ: Իսկ նրանք, ովքեր հասկացան, որ...
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Սահմանադրության դատարան

...պսևդոլիբերալ հեքիաթները կպահեք ձեզ ապաստան տվող երկրների դիվանագետների համար: Ձեռք տա՝ կհավատան, ձեռք չի տա...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Սերժ Ազատիչ

...Մինչդեռ Հայաստանն ահագին առաջ գնացած կլիներ, եթե Սերժ Սարգսյանն այս օպերատիվությամբ եւ զայրույթի ու վճռականության այս չափաբաժնով արդեն իսկ պատժած լիներ նրանց, ովքեր աղաղակող ձեւով խեղում են...
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Եղիր հեզ, բանող եզ…

... Ու եթե այս ամենից դուք չվիրավորվեցիք, ձեզ կաշառք առաջարկելուց եւ ձեր ձայնը վաճառելուց պարզ է` չէիք վիրավորվելու:
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Հայեացք Եւրոպայէն-նախագահական ընտրութիւններու առթիւ

Հայ մարդը պիտի իմանայ դժուար որոշումներու կայացման ձեւին ու գործընթացի մասին, յատկապէս այն, որ ինչպէս պիտի բաշխուին կորուստները: Կորուստներուն մասնակից պիտի ըլլան բոլորը, հասարակութեան բոլոր խաւերը, իւրաքանչիւրը իր չափին համապատասխան, սակայն ի վերջոյ պիտի շահին բոլորը:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Երբ լրագրող ես

Ես զզվում եմ ինձ հասցեագրված \"մի հատ սրան լրագրի, բայց իմ անունը չտաս\" պահանջ-խնդրանքներից: Ես միշտ էլ հեգնել ու սրտնեղել եմ նրանցից, ովքեր նախ հիացել...
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Անպատժելիության զոհը

...կա՞ր մեկը, որ այս օրերին մեկ անգամ ևս չհամոզվեց, թե ինչպես մարդկային դաժանության դեմ երբեմն նույնիսկ տատամսում ու վարանում է տեր Աստվածն ինքը` ուժ չունենալով իր ամենազոր աջը մեկնելու կարոտյալին։
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Պատերազմի երեք սցենար

... ստացվում է, որ ստատուս-քվոյի պահպանման պայմաններում, երբ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը տարածքային չափումով ոչինչ չեն զիջել և ոչինչ չեն նվաճել, կորցրել են շուրջ 4000 երիտասարդների:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` \"ակնոցավոր\" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:


©2014 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development