Այնպես, ինչպես կա
14 °
Երեւան
07:40:40
24
Մայիս


Լրահոս
ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ
Այցելություն Երևանի արտադրական ձեռնարկություններ 18:06 03/02/2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի "365 գրուպ" և "Մուրադ սար" ձեռնարկություններ: Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարներ Տիգրան Դավթյանի և Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ ճանաչողական շրջայց է կատարել ձեռնարկություններում՝ ծանոթացել վերջիններիս արտադրական գործընթացներին և առաջիկա ծրագրերին:

"365 գրուպ"-ն արտադրում է խաղողի, նռան, սերկևիլի, մոշի, բալի և այլ մրգային գինիներ, ինչպես նաև "Passion de Pineau" 2-ից 10 տարի հնեցմամբ թնդեցված գինիներ: Այն  ՀՀ-ում մրգային գինիներ արտադրող առաջատար ընկերություններից է և գործող "Passion de Pineau" գինու միակ արտադրողը: Ընկերության արտադրանքների հիմնական արտահանման շուկաներն են հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունը և Գերմանիան:

Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (ՖՐԵԴԱ) ներդրումային կոմիտեի հաստատած ներդրումային ծրագրով և ընդհանուր 200 մլն դրամ ներդրումային գումարով ընկերությունն իրականացրել է արտադրական միջոցների վերազինման աշխատանքներ՝ ներկրելով արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ և գինենյութի պահպանման տարաներ Իտալիայից, Բուլղարիայից և Վրաստանից:

Պարենի արտադրության միջազգային ստանդարտների ներդրման և համապատասխանեցման համար ընկերությունն իրականացրել է արտադրական ու հարակից պահեստային, ինչպես նաև գրասենյակային տարածքների հիմնանորոգման աշխատանքներ՝ համապատասխանելով ISO 22000:2005 սերտիֆիկատի պահանջներին;

2011 թվականի ընթացքում "365 գրուպ"-ն իրականացրել է 440 տոննա խաղողի և մրգերի մթերում՝ հասցնելով արտադրական ներուժը տարեկան շուրջ 500 հազար շիշ՝ նախկին 100 հազար շշի փոխարեն: 2011-ին ընկերության արտադրանքի զուտ իրացման աճը  2010-ի համեմատ կազմել է 195 տոկոս, իսկ արտահանման ծավալը կազմել է 69,1 մլն դրամ՝ նախորդ տարվա 33,7 մլն դրամի փոխարեն:

Ընթացիկ տարում ընկերությունը նախատեսում է իրացման ծավալներն ավելացնել 43, իսկ արտահանումը՝ 25 տոկոսով: Ներկայում ընկերությունն ունի 30 աշխատող: Վերազինման և վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում:  

Կառավարության նախաձեռնությամբ հանրապետությունում պոնիվինիլքլորիդի հիմքի վրա արտադրատեսակների արտադրությունը խթանելու և պատրաստի արտադրատեսակների ներմուծումը տեղականով փոխարինելու նպատակով 2011-ի դեկտեմբերին փոփոխություն է կատարվել  "Ավելացված արժեքի հարկի մասին" ՀՀ օրենքում: Դրանով՝  պոնիվինիլքլորիդի պոլիմերների ներմուծման դեպքում մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե վճարման ժամկետը հետաձգվում է հայտարարագրման օրվանից մեկ տարի ժամկետով:

"Մուրադ սար" ընկերությունը մասնագիտացված է պոնիվինիլքլորիդային հումքից մետաղապլաստե պրոֆիլների, ինչպես նաև դրանց հիմքի վրա՝ դռների ու պատուհանների արտադրությամբ: Հումքը ներկրվում է Ֆրանսիայից, Բելգիայից, Գերմանիայից, Հարավային Կորեայից, իսկ Ավստրիայում վերապատրաստված մասնագետների շնորհիվ արտադրվում է եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք:

Վրացական և իրանական շուկա մուտք գործելու շնորհիվ 2011-ին ընկերության արտադրանքի ծավալները կրկնապատկվել են՝ հասնելով մինչև 2000 տոննայի: "Մուրադ սար"-ը նախորդ տարի թողարկել է  932 մլն դրամի արտադրանք, որն ավելի քան 2,3 անգամ գերազանցում է 2010-ի ցուցանիշները: Իրան և Վրաստան արտահանման ծավալները կազմել են 339 մլն դրամ: Արդեն իսկ առաքվել է Վրաստան 150 տոննա պրոֆիլների առաջին խմբաքանակը: Նախատեսվում է մինչ տարեվերջ ընդլայնել վրացական շուկայում ներկայացվածությունը, ինչի նպատակով ԱՄՆ-ից ներկրվել է 2000 տոննա պոլիվինիլքլորիդի բարձրորակ հումք:

Ընկերությունում աշխատում է 37 մարդ: Միջին աշխատավարձը կազմում է 170 հազար դրամ:

Արտադրության զարգացման նպատակով 2011-ին ձեռք է բերվել 296 հազար եվրո արժողությամբ հոսքագիծ և անհրաժեշտ սարքավորումներ, ինչպես նաև իրականացվել է 9,7 մլն դրամի շինարարական աշխատանք: Այս միջոցառումների շնորհիվ ընկերությունը 2012-ին կանխատեսում է իրացման ծավալների 20 տոկոսանոց աճ:

Ձեռնարկությունն ունի հավելյալ էլեկտրաէներգիայի խնդիր: Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին՝ գտնել խնդրի լուծման տարբերակներ:  

Տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։


Ձեր կարծիքը (0)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Առնչվող հոդվածներ
Նախագահությունը Հայաստանից անցավ Ադրբեջանին19:05 23/05/2012
Տեղի ունեցան ՍԾՏՀ ԽՎ բյուրոյի 46-րդ եւ մշտական հանձնաժողովի 39-րդ նիստերը20:43 22/05/2012
Տեղի ունեցան ՍԾՏՀ ԽՎ բյուրոյի 46-րդ եւ մշտական հանձնաժողովի 39-րդ նիստերը14:52 22/05/2012
ՏՀԶԿ-ն եվրագոտու ՀՆԱ-ի կրճատում է կանխատեսում13:56 22/05/2012
Տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները պահանջում են առանձին նախարարություն13:52 22/05/2012
Երեւանում տեղի կունենա ՍՏՀԽ վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը09:41 21/05/2012
Իսպանիան հույսն իր վրա է դրել09:10 21/05/2012
Facebook-ի արժեթղթերի վաճառքը՝ այսօր10:33 18/05/2012
Արժույթի հիմնադրամը "ոտքը կախ է գցել"08:39 18/05/2012
Վարչապետ. "Մարդիկ երբեմն չգիտեն, որ գոյություն ունի դրամավարկային ու հարկաբյուջետային քաղաքականություն"11:44 17/05/2012
Տրանսանատոլիական գազատարի արժեքը` 6-7 մլրդ դոլար20:14 15/05/2012
Եվրախումբը չի քննարկում Հունաստանի անդամակցության դադարեցումը09:50 15/05/2012
Իտալացիները չեն ցանկանում հարկեր վճարել09:35 14/05/2012
JP Morgan-ը 800 միլիոն է կորցրել09:09 11/05/2012
Գազի գինը կսուբսիդավորվի12:28 10/05/2012
Հայաստանի խոշոր հարկատուները 2012-ի առաջին եռամսյակում11:45 04/05/2012
Պարենի համաշխարհային գները նվազել են19:13 03/05/2012
Կհիմնվեն այգիներ, կստեղծվի գինու և կոնյակի արտադրություն12:54 03/05/2012
"Ճգնաժամը ճիշտ չի լուսաբանվել". Անգլիայի բանկի կառավարիչ10:15 03/05/2012
Եվրոն նպաստել է գործազրկության աճին 16:16 02/05/2012
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development