Այնպես, ինչպես կա
14 °
Երեւան
07:55:20
24
Մայիս


Լրահոս
ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ
"Ատոմակայանի հոսանքը ոչ թե տուն տաքացնելու, այլ՝ գործարանների աշխատանքի համար է" 18:19 20/02/2012

"Ատոմակայանի հոսանքը ոչ թե տուն տաքացնելու, այլ՝ գործարանների աշխատանքի համար է"Հելիոֆիկացիա` արեւի էներգիայի գործնական կիրառում:  Հայաստանում մի խումբ գիտնականներ` զգուշացնելով  ավանդական էներգակիրների սպառման եւ ոչ անվտանգության մասին, Հայաստանում արեւի էներգիաի կիրառելու փորձարկումներ են կատարում: Արեւային Էներգիայի կիրառության շուրջ Report.am-ի հետ զրուցեց Հայաստանի հելիոֆիկացիայի նախագծի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը:

- Պարոն Համազասպյան, եթե հնարավոր է կարճ՝ խնդրում ենք մեզ եւ ընթերցողին ներկայացրեք՝ ի՞նչ է արեւային էներգիան:

- Արեւային էներգիան մարդկությանը Աստված տվել՝ չի խնայել: Հիմա խնդիրն այն է, թե ինչպես կարելի է այն օգտագործել: Օգտագործման տարբեր ձեւեր կան` կարելի է արեւից ստանալ հոսանք, կարելի է արեւի էներգիան հավաքել մի կետի վրա եւ ստանալ  մինչեւ 5.5 հազար ջերմաստիճան:  Բայց մարդու կենցաղում պետք է ընդամենը ջուր տաքացնել եւ կերակուր պատրաստել, որի նպատակով մենք պատրաստել ենք TVH արեւային սարքերը, որոնք օրիգինալ են: Այսօր  պատրաստ ենք տեղական արտադրություն կազմակերպել` 3000 աշխատատեղ  խոստանում ենք ունենալ: Ինչպես համակարգիչներն այսօր կան յուրաքանչյուրի ընտանիքում, ուզում ենք, որ յուրաքաչյուր ընտանիք ունենա անհատական արեւային հելիո համակարգը: Երբ բոլոր բնակարանները կունենան բավարար չափի սարքեր, համարենք, որ Հայաստանն արդեն հելիոֆիկացված է:

- Հայաստանում ի՞նչ կիրառություն ունի այն: Որքանով մեզ հայտնի է՝ առաջինը նման սարք տեղադրել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը:

- Փորձնական, հետազոտական աշխատանքներ են տարվում:  ՄԱԿ-ն առանձին աշխատանք է տանում: Մենք խնդիր չունենք համագործակցության, պարզապես ցանկանում ենք տեղական արտադրություն սկսել Հայաստանում, Ղարաբաղում եւ արտահանել այլ երկրներ: Հիմա բանակցում ենք Ղազախստանի Թուրքմենստանի հետ:

- Քանի՞ տոկոսով արեւային էներգիան կփոխարինի ատոմային էներգիային:

- Մարդը, անհատական սեկտորը կենցաղում օգտագործում է հետեւյալ թվերը` ստացված էներգիայի գրեթե 75 տոկոսը գնում է տների ջեռուցման համար, 12 տոկոսը` ջերմային էներգիայի ձեւով գնում է  կերակուրի պատրաստման, 15 տոկոսը` լողանալու,  լվացքի, իսկ 3 տոկոսը՝ էլեկտրական էներգիայի, հոսանքի ձեւով: Հիմա այդ 3 տոկոսը կարելի է ստանալ սովորական ձեւով, կարելի է ստանալ նաեւ արեւային էներգիայի եղանակով, բայց մենք հիմնական շեշտը դնում ենք արեւից ջերմային էներգիա ստանալու վրա, որպեսզի այնքան էներգիա ստացվի, որ կարողանա ջերմային բոլոր խնդիրները լուծել:

- Պետությանը որքա՞ն գումար է հարկավոր՝ Հայաստանում համակարգն ամբողջովին կիրառելու համար:

- Մենք վաղուց արդեն գումար չենք սպասում, պետությունը գումար չունի, պետությունն ունի միայն պարտքեր եւ մենք պետությունից խնդրում ենք միայն, որ գոնե այդ պարտքերը մեր շալակը չդնեն: Ուզում ենք, որ պետությունն ընդունի մոտավորապես այն կարգավիճակը, ինչ Հոլանդիան է նախատեսել արեւային տեխնիկայի զարգացման համար` վարկերի տրամադրում եւ այլն: Այդ երկրում շատ մեծ առավելություն է տրված ընկերություններին, մարդկանց, որոնք զբաղվում են այլընտրանքային էլեկտրաէներգիայով: Եթե մեր կառավարությունը գոնե օրենք ընդունի, որը կնույնացնի հարկային համակարգը Հոլանդիայի հարկային համակարգի հետ… Ի դեպ մենք կվճարենք այն գումարները, որ կստանանք շահույթից:

- Նշեցիք, որ չեք սպասում ֆինանսավորման հարցում պետության աջակցությանը, այդ դեպքում, ֆինանսական ի՞նչ հիմքով եք պատրաստվում իրագործել ծրագիրը:

- Պետությունից մեր հանգուցյալ ակադեմիկոս Պարիս Հերունին միշտ սխալմամբ գումար ուզում էր, իսկ նրանք էլ չէին տալիս: Այսօր արդեն հետաքրքրությունն այնքան շատ է, որ մենք կվաճառենք,  կամաց-կամաց կարտադրենք, բայց պետք է նորմալ պայմաններ լինել, հարկային, որ արտասահմանյան ներդրողները կարողանան ներդրումներ անել:

- Իսկ ինչով չի գրավում այլընտրանքային էներգիայի աղբյուրը իշխանություններին, պետությանը:

- Իշխանությունները գազ են  վաճառում, հոսանք են վաճառում: Իրենց շուկայի մեջ մտնում է մի նոր բնագավառ, որը մոտ 60 տոկոսով կպակասեցնի միայն գազի ծախսը:

- Արեւային էներգիա ստանալու համար ունե՞նք մենք այդ գիտական ներուժը:

- Տեխնիկապես եւ տեխնոլոգիապես հնարավորությաւններ կան, սակայն կազմակերպչական առումով խնդիրներ ունենք: Նախապես հաշվարկված է` մեկ տարվա ծրագիր է` ամբողջ Հայաստանի համար:

- Ի՞նչ կարժենա արեւային էներգիան քաղաքացու համար:

- Ծրագիրը նախատեսված է դեռ գյուղերի համար: Պետք է մի ոլորտ, որը աշխատատեղ կապահովի. հիմքում ունենալով նաեւ այս նպատակը՝ վերցրել ենք գյուղական բնակելի տարածքները: Արեւային ջերմաէներգիայի մեկ կիլովատանոց սարքը  մոտավորապես 100-120 դոլարի սահմաններում կլինի: Եթե մարդը գնում է 5 կիլովատանոց սարք, կվճարի 600 դոլար եւ սարքը կաշխատի մեկ տարի՝ իր ինքնարժեքը կփակի,  եւ 49 տարի էլ կշարունակի անխափան աշխատել: Քաղաքում կարելի է օգտագործել դպրոցների, առանձնատների  ջեռուցման համար:

- Որքանով է անվտանգ  արեւային էներգիան եւ ինչ խնդիրներ կարող է առաջացնել:

- Միակ անվտանգ էներգիայի աղբյուրն է, եթե համեմատենք, ապա` գազից տներ են պայթում, մարդիկ թունավորվում են: Նավթն իր թերություններն ունի: Արեւից ոչ մի վտանգ չկա: Անվտանգ եւ շատ կիրառելի աղբյուր է:

- Կարծիք կա, որ արեւային էներգիայի օգտագործումը կխոչընդոտի ատոմակայանի գործունեությանը:

- Դա թյուր կարծիք է: Ատոմակայնի լավագույն սպառողը կարող է այն գործարանը լինել, որ կարտադրի արեւային սարքեր: Այնպես, որ ատոմակայանի հոսանքը ոչ թե տուն տաքացնելու համար է, այլ՝ գործարանների աշխատանքի:

- Արեւային էներգիայի գործածությունը կենցաղային եւ սոցիալական ի՞նչ խնդիրներ կարող է լուծել:

- Լուծում է մի շատ կարեւոր կենցաղային խնդիր` մարդը դառնում է անկախ՝ գազ եւ էներգիա մատակարարողների կամայականություններից: Աստծո արեւն ինքը վերցնում` օգտագործում է:

Զրուցեց

ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆԸ


Ձեր կարծիքը (0)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Առնչվող հոդվածներ
Նրանք դժվարությունների հանդիպեցին, ու հիմա "ամեն մեկը գնում է իր ճանապարհով…"20:10 22/05/2012
Սոս Սարգսյան. "Երկկողմանի հանցագործություն է ընտրական ձայներ առնելը"10:58 02/05/2012
"Մի օր խելքի կգան…"09:16 24/04/2012
"Կցանկանայի, որ նրանց առջեւ դռները չփակվեն"10:16 04/04/2012
"Ընտրությունները կեղծում են բոլորը... եթե լծակ ունեն"09:40 29/03/2012
"Պետությունը պետք է պատժի հանցագործներին"13:43 28/03/2012
"Ընտրությունների արդյունքները ցույց կտան..."13:42 28/03/2012
Երբ աղվեսի մռութը չի հասնում խաղողին… 17:36 24/03/2012
"Կինն ինձ համար առեղծվածային երեւույթ է"10:30 08/03/2012
Վ. Այվազյան. "ԱԺ-ում մարդիկ օրենք են գրում իրենց եւ իրենց բարեկամների համար"09:22 02/03/2012
"Օրենքի ընդունումն արտացոլում է Ֆրանսիայի ողջ ժողովրդի կարծիքը"14:17 28/02/2012
"Ղարաբաղ` թաքնված գանձ" կամ պոեզիա՝ կադրերով14:17 23/02/2012
ՃՄ նախագահը "թեթեւ կառույցները" թեթեւ է տանում17:46 21/02/2012
Հարցազրույցի էսքիզ13:53 18/02/2012
Բակո Սահակյան. Մենք բազմաթիվ այլ հարցեր ունենք պարզելու և հստակեցնելու Ադրբեջանի հետ20:23 15/02/2012
"Գիտեն, թե ամեն ինչ չափվում է փողով, իշխանությամբ…"14:16 14/02/2012
"Կցանկանամ Հայաստանում ապրել, ստեղծագործել…"16:36 07/02/2012
Արամո. "Ճիպոտ է պետք"17:03 26/01/2012
Ընտանիքից մինչեւ պետականություն11:44 18/01/2012
3 նախագահների եւ քաղաքական ուժերի PR-ը` ըստ մասնագետի11:29 17/12/2011
1 2 3 4 5 6 7 8
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development