Այնպես, ինչպես կա
14 °
Երեւան
08:00:59
24
Մայիս


Լրահոս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բումերանգ` "Անատոլական գարուն"-ի հեռանկարով... 15:56 13/02/2012

Սիրիական թնջուկը արդէն իսկ յանգեցրել է նրան, որ տագնապին որպէս միջամուխ` ակնյայտօրէն հանդէս են գալիս մէկ կողմից ԱՄՆ-Արեւմուտք (ՆԱՏՕ) - Արաբական լիգա-Թուրքիա, իսկ միւս կողմից` Ռուսաստան-Չինաստան-Իրան աշխարհաքաղաքական ճամբարները, պարզորոշ` հակոտնեայ դիրքորոշումներով:

Եթէ ԱՄՆ- Արեւմուտք (ՆԱՏՕ) մակարդակներում հակասիրիական ճնշումները ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում արգելակւում են ռուս-չինական մակարդակով, ապա տարածաշրջանի մասշտաբով դա փոխարինւում ու արտայայտութիւն է գտնում Թուրքիա-Սաուդական Արաբիա (գումարած սրանց արբանեակային երկրներ,ուժեր) եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ հակադրութիւնների, որոնք, ի դէպ, վերջերս բնութագրւում են նաեւ որպէս շիա-սուննի հակամարտութիւն...

Իրադարձութիւնների նման լուսարձակի ներքոյ ինչպէս անցնող մէկամեակում (Միջին Արեւելքի եւ Հիւսիսային Աֆրիկայի զարգացումներ), պարզ է, Թուրքիան իր տարածաշրջանային յաւակնութիւններից դրդւած (գլխաւորաբար` շրջանի երկրների համար որպէս մոդել հրամցւելու տեսակէտից) խիստ ակտիւութիւն է ցուցաբերում նաեւ սիրիական տագնապի ուղղութեամբ, քիչ թէ շատ որդեգրելով նոյն մարտավարութիւնները, որոնք ի գործ դրեց Եգիպտոսի, Թունիսի, Լիբիայի ու դեռեւս` Իրաքի նկատմամբ:

Ներկայումս, սակայն, հետեւեալ զուգահեռ-պատկերներն են պարզւած Սիրիայի տագնապի առնչութեամբ, որոնցով էլ բացառւած չեն ինչպէս կանխատեսելի, այնպէս էլ անկանխատեսելի հետեւանքներ` ողջ  տարածաշրջանում:

1-Ջանքերը համադրելու նպատակով` արդէն օրեր է, որ Թուրքիայի արտգործնախարար Դաւութօղլուն ԱՄՆ-ի պաշտօնատարների հետ Վաշինգտոնում հակասիրիական օղակը աւելիով սեղմելու պլանաւորումներ է նախագծում:

2-Եւրոպական մի շարք երկրների հետեւեցին նոյնինքն Արաբական լիգայի երկրները` Դամասկոսից յետ կանչելով իրենց դեսպաններին: Նոյն լիգայի երկրները նախանցեալ օրւայ համաժողովում յայտարարութիւն հրապարակեցին Սիրիայում ՄԱԿ-ի "Խաղաղարար ուժեր" տեղակայելու պահանջով:

3-Թուրքիան եւս մտադիր է "Միջազգային կոնֆերանս" կազմակերպել Ստամբուլում "Սիրիայի ժողովրդին օժանդակելու" օրակարգով: Կոնֆերանսում, սակայն, լիազօր հրաւիրեալի կարգավիճակով, մասնակցելու են սիրիական "ընդդիմադիր" թեւերի ներկայացուցիչները:

4-Աշխարհի թիւ 1 տեռորիստ Բէն Լադէնի տեղակալ Այման Ալ Զաւահիրին օրերս մի վիդէոկոչով դիմեց Սիրիայի ընդդիմադիրներին` շարունակելու հակաասադական արիւնալի ապստամբութիւնը...

5-Իրանը եւ Ռուսաստանը, ի դէմս արտգործնախարար Սալեհիի եւ նախագահ Մեդւեդեւի, օրերս, գրեթէ միաժամանակեայ, խստօրէն ժխտեցին ու դատապարտեցին Սիրիայի դէմ արտաքին միջամտութիւններն ու հրահրիչ գործողութիւնները:

Ահաւասիկ.-

Հետաքրքրական է, որ Սիրիայի հետ 822 կմ. սահմանակից Թուրքիան իր զօրամիաւորումները տեղակայւած պահել է ամիսներ ի վեր նոյն սահմանամերձ շրջաններում, իսկ առաւել հետաքրքրականը այն, որ առհասարակ Սիրիայում արիւնալի բախումները "ընդդիմադիր ուժերի" եւ իշխանութիւնների միջեւ տեղի են ունենում ոչ թէ կենտրոնական, այլ` սահմանային քաղաքներում... Միւս կողմից` ինչպէ՞ս բացատրել զէնքերի այնքա՜ն կուտակումները միեւնոյն շրջաններում կամ դա ինչպէ՞ս է, որ Սիրիայի բախումներում գրեթէ հաւարասապէս զոհւել են թէ՛ իշխանական, եւ թէ՛ այսպէս ասած` ընդդիմադիր ուժերի հարիւրաւոր միաւորներ. սա ինքնին ապացոյցն է նրա, որ Սիրիայի հարցում ոչ թէ ժողովրդական ապստամբութեան, այլ միջէթնիկական-թայֆայական խմորումների հրահրման (այն էլ արտաքին) հետեւանքով արիւնալի բախումներ են շղթայազերծւել` հասնելու նրան, որ պատրաստւի արտաքին զինւորական (զորօրինակ` ՆԱՏՕ-ական) ուղղակի ներխուժման ենթահողը:

Այստեղ էլ, ահա, առանցքային դեր է վերապահւած թուրքական սադրանքին եւ պատահական չէ վարչապետ Էրդողանի այն յայտարարութիւնը, երբ լկտիօրէն բարձրաձայնում էր. "Սիրիայի իշխանութեան պահպանման եւ շրջանում շիաների ու սուննիների միջեւ ճեղքումների միակ ազդակն է հանդիսանում Իրանը"...:

Հետեւութիւնը պարզ է, ԱՄՆ-Արեւմտեան տարածաշրջանային աւելի քան մէկամեայ սցենարի վերագործարկումը Սիրիայում անմիջականօրէն ներգործելու է Լիբանանի եւ ինչու ոչ` Իրաքի աշխարհաքաղաքական իրավիճակի վրայ` յօգուտ նոյն Թուրքիայի նէոօսմանական յաւակնութիւնների եւ ի վնաս Իրանի շրջանային հաւասարակշռութեան  պահպանմանը միտող քաղաքականութեանը:

Այս ընդհանուր խորապատկերներում թւում է, թէ Թուրքիայի լարախաղաց, իմիտացիոն եւ մեծամտական քաղաքականութիւնը տարածաշրջանային մակարդակում, ինչպէսեւ միջազգային հաշւեկշիռներին ի տես` զրկւել է յետդարձի ճանապարհի այլընտրանքներից:

Դրանք, ինչպէս եւ` ստրատեգիական անխուսափելի սայթաքումները ի վերջոյ բերելու են նրան, որ բումերանգային "օրինաչափութեամբ" "Արաբական գարուն"-ի վերջաւորութեան կուրւագծւի "Անատոլական գարնան" հեռանկարը...:

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

"Ալիք" օրաթերթի գլխաւոր խմբագիր


Հեղինակի բոլոր նյութերը
Ձեր կարծիքը (1)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Հեղինակի հոդվածները
Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...11:18 23/04/2012
Սիրիայի "բարեկամի" այցը Իրան...14:41 03/04/2012
Երկիրը երկիր չի դառնում, քւէն` ուժ եւ խորհրդարանն էլ` Ազգային ժողով…09:32 19/03/2012
Ամրագրելով շարունակւող վստահութիւնը...17:20 10/03/2012
Անգլօ-ամերիկեան "նաւթ-արիւնաբերութիւն"...15:37 28/01/2012
Ֆրանսիական սենատը՝ անանցանելի Թուրքիայի համար...13:33 25/01/2012
Սենատի որոշումը` ազդեցիկ, բայց ոչ` ինքնանպատակ12:59 23/01/2012
Իրանի 9-րդ խորհրդարանի ընտրութիւնները եւ իրանահայութիւնը...13:22 19/01/2012
Զօրքերի յետկանչ Իրաքից, ռազմանաւերի առաքում` Պարսից ծոց...09:18 12/01/2012
Անկատար, ուստիեւ` կրկնւող... 19:24 29/12/2011
"9/11"-ից` "Վալ Ստրիտ" եւ "Ֆէյսբուքից"`...14:13 21/12/2011
Քարոզչական եւ հոգեբանական կռւի սաստկացումը Իրանի դէմ13:51 08/12/2011
Տարածաշրջանի ցուրտ աշունը եւ "մրսած ՀԱԿ"-ը12:17 29/11/2011
Ձախորդ Թուրքիան...15:03 13/10/2011
Ինչքան էլ որ Օբաման ու Մեդւեդեւը շնորհաւորանքներ շռայլեն ...15:23 21/09/2011
2011-ի Թուրքիան եւ 1870-ականների Րաֆֆու "Տաճկահայք"-ը...16:25 17/08/2011
Նախընտրական կրքերը` Իրանում...16:49 06/07/2011
Իմիտացիա` ընդամէնը...14:22 09/06/2011
Էժանագնի ու թանկագնի երկընտրանքում...09:46 28/05/2011
Կազմաքանդողները դարձան երկխոսո՞ղ...16:48 18/05/2011
1 2
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development