Այնպես, ինչպես կա
16 °
Երեւան
08:35:35
24
Մայիս


Լրահոս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մերձեցում-թափանցման թուրքական օրինակը 15:20 11/02/2012

Տարածաշրջանային կացությունն անմիջականորեն լրացնում է տագնապալի բնութագրվելու բոլոր բաղադրիչները: Հալեպում կատարված ականահարումները, զոհերի թիվը, ընտրված վայրերը ավելի  են խորացնում Սիրիայի տագնապը` նախանշելով դեպքերի նոր տարողության ահագնացումը:

Սիրիայի զարգացումներն անմիջականորեն կանխող ժամանակահատվածում Դամասկոսի հետ Անկարայի աննախադեպ մերձեցումը, ռազմավարական հատուկ գործընկերության համաձայնությունը, երկու կողմերից մուտքի արտոնագրերի դրության վերացումը, առեւտրական եւ տարբեր ոլորտներին վերաբերող մեծաթիվ  համաձայնագրերի ստորագրությունը, փաստորեն, մերձեցման տարազի տակ թուրքական թափանցման գործընթաց էին ենթադրում: Այս պայմաններում Սիրիայի տարածքում գործող 40-ից ավելի թուրք սպաների ներկայությունն ինքնին մերձեցումից շատ ավելի հեռու գնացող այլ աշխատանքների հստակ ցուցանիշ է:

Թուրքական "մերձեցման"  գործոնը այսպես է արտահայտվում, եւ սա պետք է դիտարկել Անկարայի կողմից հայտարարված "զրո խնդիրներ հարեւանների հետ" կարգախոսը կրող արտաքին քաղաքականության ընդհանուր շրջագծում: Ի վերջո, Սիրիան Թուրքիային հարեւան պետություն է, որի հետ այս ձեւով զրոյի կհավասարվեն գոյություն ունեցող խնդիրները...

Նախադրյալները նախանշում են, որ Անկարայի թափանցողական մերձեցումը քաոսային այլ իրավիճակներ է նախապատրաստում Սիրիայի համար:

Նման մերձեցման քաղաքականությունից զերծ չէ նաեւ Լիբանանը, որտեղ անհանգիստ կացություն  է տիրում: Կառավարության նիստերից մեկի ընթացքում արձանագրված անհամաձայնությունն իր տարողությունից դուրս է գալիս եւ հանգում է կառավարության աշխատանքի սառեցմանը: Նախապես, նույնիսկ տարբեր բեւեռներից կազմված դյուրաբեկ կառավարությունների օրերին, եղել են շատ ավելի սուր անհամաձայնություններ, որոնք, սակայն, հազվադեպ էին տանում անել փակուղիների: Այժմ հայտնապես պատրվակի տպավորություն  է թողնում պետական նշանակումների առիթով ստեղծված անհամաձայնությունը՝ նման առկախումների հասնելու համար:

Առավելագույն անհամաձայնությունը կարող էր անորոշ թվականով հետաձգել օրակարգի կետը եւ ոչ թե անդամալուծել կառավարության աշխատանքները: Մանավանդ, երբ բազմաթիվ ոլորտների առումով կան կենսական խնդիրներ ուղղակիորեն եւ անմիջական կարգով կապված քաղաքացիների կենցաղի, կարիքների, տարրական իրավունքների հետ:

Թվում է, որ սպասողական հանգրվանում  է Լիբանանը, որն իր աշխարհագրական, քաղաքական եւ ընդհանուր համակարգային դրվածքով հասկանալիորեն անմիջական ազդեցություն է կրում Սիրիայում արձանագրվող  իրադարձություններից: Ուրեմն, ճիշտ այստեղ է, որ Անկարայի մերձեցման քաղաքականության հետեւանքների  հետ հաշվի նստելու խնդրին  են դիմագրավում լիբանանյան կողմերը: Հարավային Լիբանանում  թուրքական զորամիավորների ինքնաառաջադրվելը, բարեսիրական քողի տակ հիվանդանոցներ կառուցելը, կրթական անվան տակ դպրոցներ վերանորոգելը, մշակութային բնույթի նախաձեռնությունները, լիբանանցի լրագրողներ դարպասելը եւ տնտեսական զարգացման նպատակի տակ հսկայական գործառնություններով Բեյրութի մեծ դռներից ներս մտնելը, ի վերջո, որոշ քաղաքականության  կիրարկման համար անհրաժեշտ շղթայի տարբեր օղակներն են կազմում պարզապես:

Լիբանանյան քաղաքական միտքը, անկախ համայնքային նկատառումներից, պետք է կարողանա գնահատական տալ այսօրվա Սիրիայում Անկարայի ունեցած դերակատարությանը` եզրակացնելու, թե ի՛նչ հետեւանքներ ունեցավ Անկարայի վարիչների կիրառած ցուցադրական մերձեցումը Դամասկոսի նկատմամբ, մանավանդ որ մերձեցման բեյրության տարբերակը տակավին երեկ ՄԱԿ-ի խորհրդաժողովների շղարշի տակ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը շարունակում էր ցուցադրել երկրի քաղաքական եւ կրոնական պետերին:

Տարածաշրջանում թուրքական գործոնի աշխուժացման պատճառահետեւանքային գնահատականը տալու պահն է. հիմա՛:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ

«Ազդակ»ի գլխավոր խմբագիր

 


Հեղինակի բոլոր նյութերը
Ձեր կարծիքը (3)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Հեղինակի հոդվածները
Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը11:40 23/05/2012
Անգարա-Թրիփոլի աշխուժ եռուզեռը եւ բախումնային պատկերը11:23 16/05/2012
Նախա-100-ամեակ10:59 30/04/2012
Նախընտրական քարոզարշաւի փուլը` ըստ ձեւի եւ ըստ Էութեան22:22 10/04/2012
Հայկական կողմն ու "Եւրանեսթ"-ը` կրկնակի թիրախներ14:05 04/04/2012
Վտանգի տեսանելիությունը եւ միտումնավոր կարճատեսությունը16:39 28/03/2012
Թիւեր եւ մրցակցային պատկերներ15:30 23/03/2012
"Մեծ խաղը"՝ ժխտողականության գեղարվեստական տարբերակը12:23 13/03/2012
Ամերիկյան եւ բրիտանական գնահատականներ17:18 10/03/2012
Առանց դասակարգումներու16:32 08/03/2012
Լրագրող մարդուժ եւ ընթերցող մարդուժ 15:31 05/03/2012
Սահմանադրական խորհրդի քաղաքական գրաքննությունը10:49 01/03/2012
Իրավական պատրաստվածություն եւ քաղաքական հզորացում10:47 28/02/2012
Միջազգային լրահոսն ու ազգային ոսպնյակը18:58 06/02/2012
Ակնարկ. Կեսոյի օրէնքին եւ Պուայէի օրինագիծին միջեւ պարզելիք կէտեր17:28 02/02/2012
Առավել ճիգեր՝ փոխհատուցման պահանջով18:33 31/01/2012
Մեր անունն է հայկական բանակ17:23 27/01/2012
Ժխտողականություն x 217:18 25/01/2012
Անթիլիասի նախաձեռնությունը եւ Անկարայի խաբկանքի քաղաքականությունը12:20 25/01/2012
Ձգձգվող դատավարության վճիռը. ինչո՞ւ հիմա15:01 20/01/2012
1 2 3 4 5
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development