Այնպես, ինչպես կա
16 °
Երեւան
08:53:00
24
Մայիս


Լրահոս
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ
Տարվա վերջում կարծիքները համընկան 14:04 24/12/2011

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված: Դեկտեմբերի 1-ից մամուլն էլ հեղեղվեց տարին ամփոփող հրապարակումներով: Ժամանակներն են այդպիսին և մենք էլ ձգտում ենք ետ չմնալ նրա ընթացքից: Ուստի, թվարկենք տարվա քաղաքական զարգացումների հաջորդականությունը` մեր դիտանկյունից:

Իսկ քաղաքական տարին իրոք ակտիվ էր, ինչն աննախադեպ է  նորանկախ Հայաստանի համար: Ընտրական տարվան` նման քաղաքական գործընթացներով հագեցած տարվա նախորդելու դեպք դժվար է հիշել մինչև հիմա անցկացված ընտրությունների դեպքերում: Տարին առանձնահատուկ է նաև նրանով, որ գործընթացներն ավելի ինստիտուցիոնալ և քաղաքագիտության տեսանկյունից` տրամաբանական  բովանդակություն և ձև ստացան:  Կյանքի տարբեր ոլորտներում արձանագրված նման հագեցվածությունը խոսում է մեկ բանի մասին` առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևորագույն քաղաքական հանգուցալուծումներ են լինելու Հանրապետության կյանքում և նախանշելու են երկրի զարգացման հիմնական ուղղությունները տևական ժամանակահատվածի համար:

 Ինչքան էլ խուսափենք Հայաստանի առաջին նախագահին հիշատակելուց, միևնույնն է` չենք կարող բացառել եղած ակտիվ քաղաքական գործընթացներում նրա գործոնը: Դրան զուգահեռ` անհնար է չնկատել Տեր-Պետրոսյանի  քայլերի խամրումը, ինչի բացատրությունը մեկն է. Տեր-Պետրոսյանը վերադարձել էր “իր 88-ի” հետևից, գտավ այն, ուզում է հեռանալ, բայց նրան թույլ չեն տալիս: Ինքն է մեղավոր` պետք չէր քաղաքական դերն այդքան բնական կատարել: Համոզված եմ, եթե թողնեն` Տեր-Պետրոսյանը հենց հիմա էլ ոտաբոբիկ կվազի իր նախնիների գյուղի ավազոտ ճանապարհով`”իր 88-ը” գրկած և այնտեղ կսպասի հավերժության դռների բացմանը, բայց, ինչպես ասում են` ուր էր նրան էդպիսի բախտ: Կրկնենք` ՀԱԿ առաջնորդը ի սկզբանե նպատակ չուներ իշխանության գալ: Իմ այս պնդումն ունի երկու հիմնավորում, առաջին` Տեր-Պետրոսյանը տրամաբանել գիտի, երկրորդ` նա արդեն մեկ անգամ եղել է նախագահ: Առաջին հիմնավորման մասով`համոզված ենք, որ նա ունակ է այնքան տրամաբանելու, որ հանգած լինի համոզման, ըստ որի, նորից նախագահ դառնալով կորցնելու է այդքան դժվարությամբ գտած “իր 88-ը”, որովհետև ցանկացած առողջ դատողության տեր մարդն էլ կգիտակցի, որ ով էլ լինի Հայաստանի նախագահ` գերագույն ճիգեր գործադրելուց հետո էլ չի կարող այս ժամանակահատվածում անել այնքան, որ արժանանա ժողովրդի դրական վերաբերմունքի թեկուզ այն չափաբաժնին, որն առկա է հիմա Ազատության հրապարակում` նույնիսկ վերջին սակավաթիվ հանրահավաքների ժամանակ: Սա պետք է, որ գիտենար արդեն մեկ անգամ նախագահ աշխատած ՀԱԿ առաջնորդը: Նա ժամանակին բազմել է բարձրագույն  աթոռին, պատկերացնում է ղեկավարման բարդությունը` հատկապես նման դժվար իրավիճակներում:  Տեր-Պետրոսյանի վերջին քայլերը խոսում են այն մասին, որ նա այդքան քաջություն չունի կրկին ստանձնելու այդ կարևորագույն և մեր ժամանակներում անիծված պաշտոնը: Այսօր այդ պաշտոնը ստանձնելու համար գործնական շատ որակներ են պետք, իսկ Տեր-Պետրոսյանը տեսության մարդ է, ինչի վկան նրա պաշտոնավարման և վերակտիվացման տարիներն են: Բայց հետադարձ ճանապարհ էլ չունի, քանի որ որդեգրել է պայքարի շախմատային ոճը, որի տարրական պահանջներից մեկն ասում է` ձեռք ես տվել` պետք է խաղաս: Հիմա Ազատության հրապարակ գնացողները չեն կարողանում հասկանալ իրենց առաջնորդի` նման խամրած պահվածքի պատճառը: Իսկ Տեր-Պետրոսյանը մի բան է անում. փորձում է հնարավորինս երկար պահել գտած “իր 88-ը”, մինչև հարմար պահը, որ ծլկի` այն շալակած:  Իսկ ժամանակ ձգելու և վերագտած իմիջը պահելու համար անհրաժեշտորեն պետք է կատարի նաև դրական քայլեր, ինչը և արեց` իշխանությունների հետ երկխոսության տեսքով: Այն տվեց իր դրական արդյունքները և շարունակում է տալ: Գերակայում է այն կարծիքը, որ երկխոսությունը ընդհատվել է: Դա այդպես չէ` ձևաչափն է փոխվել: Նախորդ հոդվածներից մեկում գրել էինք, որ երկխոսության ժամանակ զիջելու հերթը ՀԱԿ-ինն է, որը ստիպված կհրաժարվի արտահերթ ընտրությունների պահանջից` ի պատասխան իշխանությունների` քաղբանտարկյալների ազատ արձակման և Ազատության հրապարակի վերադարձման քայլերին: Հաջորդ հանրահավաքը փետրվարին անցկացնելու մասին Տեր-Պետրոսյանի հայտարարությունը և արդար ընտրությունների անցկացման համար պլատֆորմ ձևավորելու մասին ՀԱԿ վերջին կոչը պատասխանն է իշխանություններին` արտահերթ ընտրությունների հարցում զիջելու մասին: Ուղղակի, ինչպես միշտ, այս անգամ էլ ընտրվեց պատասխանի ոչ տղամարդավարի ձևաչափը:

Արդյունքում` այսօր ողջ քաղաքական դաշտն կենտրոնանում է մեկ հարցի շուրջ` որի մասին առաջինը սկսել էր խոսել ՀՅԴ-ն` “Քվեն ուժ է” նախաձեռնությամբ: Բոլոր սուբյեկտները` սկսած իշխանական կուսակցություններից, ուժերը կենտրոնացնում են հանրապետությունում նորմալ ընտրություններ անցկացնելու հարցի վրա: Շատերին զարմացնում  է այն փաստը, որ այդ մասին ավելի շատ սկսել է խոսել ՀՀԿ-ն, բայց փոքր քաղաքական վերլուծության դեպքում դրանում եղած էական և արդյունավետ հատիկը նկատելը դժվար չի լինի: Բարձրաձայն անենք այդ դատողությունները: Երկրում բնականոն քաղաքական գործընթացներ ունենալու համար պետք է լինի լիարժեք պայմաններ կյանքի բոլոր ոլորտներում` առաջին հերթին` սոցիալական: Այսինքն` հասարակության առաջնային պահանջմունքները պետք է այնքան բավարարված լինեն, որ նա քաղաքականությունը դիտի ոչ թե միջոց իր օրվա հացը ապահովելու համար, այլ` նպատակ: Սա դասական քաղաքագիտության աքսիոմաներից է: Գաղտնիք չէ, որ այս պայմանն այսօր Հայաստանում չկա` օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:  Այս դեպքում ուժեղ իշխանությունների գործոնը դառնում է որոշիչ: Իշխանությունները նախաձեռնում են արդար ընտրություններ անցկացնելուն նախապատրաստվելու լայն գործընթաց, այդ մասին բարձրաձայնում արտասահմանյան այցերի ժամանակ, իսկ փորձը ցույց է տվել, որ ցանկության դեպքում իշխանությունը կարող է առավելագույնս իրականացնել ցանկացած քաղաքական ծրագիր` դրա համար, ինչքան էլ վիճարկելի հնչի ասելիքս, իշխանությունը ունի բավարար ուժ: Ուստի քաղաքական դաշտին հետևողները չեն կարող թերագնահատել  իշխող կուսակցության այս քայլը, որն առաջին հերթին պատասխանատվության ստանձնում է: 

Քաղաքական տարվա ավարտին քաղաքական ուժերը հանգեցին կարևոր եզրահանգման` առավելագույնս ժողովրդավարական ընտրությունների անցկացումը առաջնային խնդիր է և դրան պետք է ուղղվեն Հանրապետության քաղաքական համակարգի սուբյեկտների ջանքերը: Մնացածն այս պահին  ածանցյալ է: Բոլոր հիմնական քաղաքական ուժերի ուշադրության նման ինքնաբուխ և աննախադեպ համատեղումը դժվար թե դրական արդյունքներ չտա, առավել ևս, երբ աչքի առաջ են ՌԴ վերջին ընտրություններին հաջորդած գործընթացները:

Ա.Վ.

 


Հեղինակի բոլոր նյութերը
Ձեր կարծիքը (0)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Հեղինակի հոդվածները
Վանոն գա՞, թե՞ չգա11:17 29/06/2011
Զիջելու հերթը ՀԱԿ-ինն է11:38 30/05/2011
Շատ կարեւոր երկու քայլ 21:13 30/03/2011
Երբ ենք ինքնուրույն քայլել սովորելու17:41 17/12/2010
Մամուլը` քաղաքական "մեսիջակիր"17:59 16/11/2010
Պարոնայք եւ տիկնայք, Հայկական բանակն ազգային արժեք է14:59 30/10/2010
"Աղբը" տնից դուրս հանելու սինդրոմը18:49 19/10/2010
"Կարեւորը ժողովուրդն է..."12:54 12/10/2010
Բա ընտրազանգվածը, պարոնայք…12:19 04/10/2010
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development