Այնպես, ինչպես կա
16 °
Երեւան
08:57:42
24
Մայիս


Լրահոս
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ
Առաջարկ մտահոգ քաղաքական ուժերին 16:12 13/02/2012

Առաջարկ մտահոգ քաղաքական ուժերին

Տարբեր ժամանակներում ռուսները տարբեր կերպ են պայքարել իրենց մեջ արմատացած թերեւս ամենամեծ խնդիրներից մեկի` ալկոհոլիզմի դեմ: Այդ թվում նմանատիպ ցուցանակներով (նկարում): Թե որքանով է դա օգնել, դժվար է միանշանակ ասել, բայց, որ թողել է իր ազդեցությունը` անհերքելի է. վկա այն փաստը, որ ռուս մուժիկը դեռ կա եւ դեռ ի վիճակի է խմել:

 

Ալկոհոլիզմը , այսինքն խմելու հակումը, մեր ժողովրդին մեծ հաշվով չի սպառնում: Մեզ սպառնում է մեկ այլ բան` ընտրակաշառքը, այսինքն ընտրակաշառք վերցնելու հակումը:

Ի՞նչ միջոցներ են օգտագործվում` բացատրելու մարդկանց, որ ընտրակաշառք վերցնել չի կարելի: Որ դա սխալ է, որ դա վատ է, որ դա մեղք է, որ դա ապուշություն է: Կարծում եմ այս առումով լուրջ քարոզչությունը բացակայում է:

Եկեք դիտարկենք խնդիրը: Նախ ընդունենք, որ պետության կայացման հիմնական խոչընդոտներից մեկը կեղծվող ընտրություններն են, իսկ վերջինիս հիմնական գործիքներից մեկը` ընտրակաշառքը: Անկասկած է, որ եթե անգամ ընտրողների քսան տոկոսն էլ ընտրակաշառք վերցնի, դա կարող է լրջագույն ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքի վրա: Կասկածից վեր է նաեւ, որ ընտրակաշառք վերցնողների տոկոսը քսանից ավելի է:

Ո՞վքեր են պոտենցիալ "ընտրակաշառվողները":  Համաձայնենք, որ դրանք անապահով խավի այն ներկայացուցիչներն են, ում մոտ հասարակական շահի գիտակցումը հեռու է ձեւավորված լինելուց եւ ովքեր առաջնորդվում են բացառապես անձնական շահով:

Իսկ ո՞վքեր են "ընտրակաշառողները": Այստեղ էլ համաձայնենք, որ դրանք հիմնականում օրվա իշխանությունների ներկայացուցիչներն են, ովքեր առավել եւս մտահոգ չեն հասարակության խնդիրներով:

Հետեւաբար` ո՞ւմ կողմից պետք է աշխատանք տարվի այս երեւույթի դեմ եւ ինչպիսի աշխատանք: Կարծում եմ հասարակական շահը գերակա համարող այն քաղաքական ուժերը, որոնք նաեւ տիրապետում են որոշակի միջոցների պետք է մտածեն երեւույթի դեմ պայքարի արդյունավետ ձեւերի մշակման եւ կիրառման մասին: Ընդ որում վերոնշյալ քաղաքական ուժերը կարող են դա անել միասնական ճակատով:

Իսկ ի՞նչը կարող է լինել արդյունավետ:

Այս հարցին պատասխանելու համար կրկին անդրադառնանք նրան, թե ում պիտի ուղղված լինի քարոզչությունը եւ որոնք են այստեղ թիրախային խմբերը: Վերեւում ընդունեցինք, որ դրանք հասարակության անապահով շերտերի ներկայացուցիչներն են: Ուրեմն ինչպե՞ս անել, որ քարոզչությունը հասանելի լինի նրանց:

Հասկանալի է, որ այս մարդիկ մեծամասամբ չեն օգտվում տպագիր մամուլից, առցանց լրատվամիջոցներից, գրանցված չեն Facebook-ում, հետեւաբար նրանց հասարակական գիտակցության ձեւավորման վրա կարող է ազդել հիմնականում հեռուստատեսությունը, որն էլ, ինչ խոսք, ազդում է, միայն թե` հակառակ իմաստով:

Ուրեմն հասնեմ այս նյութի բուն նպատակին եւ անեմ առաջարկս:

"ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ, ՎԱՃԱՌԵԼՈՎ ՔՈ ՁԱՅՆԸ` ԴՈՒ ՎՏԱՆԳՈՒՄ ԵՍ ՔՈ, ՔՈ ԸՆՏԱՆԻՔԻ, ՔՈ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ":

Նմանատիպ բովանդակությամբ պաստառներ (ձեւավորումը` ըստ ճաշակի) մտահոգ քաղաքական ուժերի կողմից եթե փակցվեն յուրաքանչյուր ընտրատեղամասում, ավելին, եթե նմանատիպ բովանդակությամբ պաստառները փոխարինեն կուսակցությունների նախընտրական պաստառներին եւ փակցվեն ամենուր` թաղ առ թաղ, գյուղ առ գյուղ տուն առ տուն, անպայմանորեն կունենան իրենց ազդեցությունը հասարակակն գիտակցության վրա:

Մտահոգ քաղաքական ուժերը հանգիստ կարող են օգտվել իմ այս առաջարկից առանց մտածելու հեղինակային իրավունքի խախտում-մախտումների մասին:

Ա.Մ.


Հեղինակի բոլոր նյութերը
Ձեր կարծիքը (2)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Հեղինակի հոդվածները
Ծո, հըբը քեզի պե՞տք է11:04 09/04/2012
Ճլե Պավլիկը կլինի հաջորդ խորհրդարանում15:38 15/03/2012
Կենացնե'րդ14:52 17/12/2011
"Մկների ժողով", կամ հետգրության պես մի բան12:39 07/12/2011
ДОЛОЙ ТРОМБОНИСТА!!!12:30 01/11/2011
Աստվածները հավանաբար ցնդել են13:31 21/10/2011
Քոչարյանը եւ Քոչարյանը14:48 04/10/2011
Անկախությունը Սարի աղբյուրի ջուրն է15:20 21/09/2011
Նախագահի հերոսները13:26 29/08/2011
Ռեստորանների ու մոթելների երկիր15:49 16/08/2011
Մի՞թե սա նախագահի պատասխան էր12:34 26/07/2011
Դուք հեռանում եք հայրենիքից, հայրենիքը հեռանում է մեզանից13:52 14/07/2011
Կազանը մեռավ, կեցցե' Կազանը12:28 25/06/2011
Report.am-ը երկու տարեկան է16:19 15/06/2011
Որտե՞ղ է Վանոն11:10 20/05/2011
Գուցե պե՞տք էր ներս մտնել14:29 16/05/2011
Խոսե'ք ժողովրդի հետ, ոչ թե միմյանց12:31 11/05/2011
Լիցքաթափման տարբերակներ11:49 03/05/2011
Այսպես մեր ծառը չի ծաղկի17:15 23/04/2011
Լեւոն Տեր-Պետրոսյանի սայթաքումները11:29 19/04/2011
1 2 3
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development