Այնպես, ինչպես կա
16 °
Երեւան
09:02:12
24
Մայիս


Լրահոս
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ
Սուրբ Սարգիսն ու համամասնական մեկ ցուցակը 13:43 04/02/2012

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է սիրո բարեխոս սուրբ Սարգսի տոնը, ով իր որդու` Մարտիրոսի ու ևս 14 քաջերի հետ նահատակվել է` հանուն քրիստոնեկան հավատքի: Ու, քանի որ մենք քրիստոնեությունն առաջինն ենք ընդունել որպես պետական կրոն, հետևաբար քրիստոնեական յուրաքանչյուր ավանդույթ և սուրբ մեզ առավել հոգեհարազատ է, քան որևէ այլ մեկին, համենայն դեպս մենք առավել, քան որևէ մեկը պետք է հասցրած լինենք ճանաչելու այդ ամենը։

Ուրեմն մի պահ պատկերացնենք, որ այս գիշեր ազգովի աղաբլիթ կերանք: Իհարկե ոմանք, ում քաղաքականությունն առհասարակ չի հետաքրքրում, շատ ավելի հետաքրքրական երազներ տեսան, սակայն քանի որ աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած երկրում պարադոքսաբար քաղաքականությունը շատ շատերին է հետաքրքրում, եղան ավելի շատ քաղաքական երազներ, ճիշտ է` "աղաբլիթի սկզբունքով": Օրինակ, նախագահ Սարգսյանը, որի նախագահ լինելն իհարկե չի կարող խանգարել վերջինիս, որպեսզի երազներ տեսնի, մանավանդ, որ հոգեբանները պնդում են, թե երազներ տեսնում են այն մարդիկ, որոնք նախքան քնելը շատ են մտածում, իսկ ամեն երկրի նախագահ ի պաշտոնե շատ է մտածում, այսպիսի երազ տեսավ: Իբր Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը գալիս է Երևան ու ասում, թե "Մենք չենք սիրում Ադրբեջանը, քանի որ նրանք մեր պատմությունն են գողանում, ու որևէ կասկած չունենաք, որ ԼՂ-ի հարցում մենք ձեր կողքին են", ապա արդեն շատ ավելի ազատ ու անկաշկանդ զրույցի ժամանակ, Իրանի նախագահը, որն այս պարագայում ուղղակի Մահմուդ է, ասում է. "Հարգելիս, օրինակ մենք մեր երկիրն անվանում ենք Իրանի Իսլամական Հանրապետություն, քանի որ մեզ համարում ենք համաշխարհային այդ կրոնի առաջամարտիկը, ինչո՞ւ ուրեմն դուք ձեզ չեք անվանում Հայաստանի Քրիստոնեկան Հանրապետություն. չէ՞ որ դուք էլ այդ համաշխարհային կրոնն եք առաջինն ընդունել": Հենց այս խոսքերի վրա արթնանում է նախագահ Սարգսյանն ու հաջորդ օրն իսկ իր հրամանագրով, վարչապետի հավանությամբ, Մայր Աթոռի օրհնությամբ ու ԱԺ-ի հոտընկայս ծափահարությունների ներքո Հայաստանի Հանրապետությունը վերանվանում Հայաստանի Քրիստոնեական Հանրապետություն: Ճիշտ է, եղան որոշ կազմակերպություններ, որոնք վիճարկեցին այս որոշման սահմանադրականությունը, սակայն դա էական չէ: Նույն պահին Միխայիլ Սաակաշվիլին Թբիլիսիի Սեմնեբա եկեղեցում մոմ էր վառում, բայց դա էլ էական չէ: Դե, քանի որ երկիրը վերանվանում է քրիստոնեկան հանրապետություն, ուրեմն նախընտրական գործընթացներին այլ ընթացք է տրվում: Երկար մտածելուց հետո նախագահ Սարգսյանն ի վերջո որոշում է ՀՀԿ-ի մարտի 10-ին կայանալիք համագումարում չառաջադրվել կուսակցության նախագահի պաշտոնին: Սրանով նա դադարում է լինել հանրապետական, ինչպես Պուտինը նախքան նախագահ դառնալը դադարեց լինել "Եդինառոս", ու ստանում է գոնե տպավորություն, որ ինքը կուսակցությունից դուրս էլ նախագահ է: Այս մասին նրան հուշում է առավելաբար ՀՀԿ կրծքանշանի բացակայությունը: Էական չէՙ ով է դառնում ՀՀԿ նոր նախագահ, էականն այստեղ Հայաստանի Քրիստոնեական Հանրապետության նախագահի հաջորդ որոշումն է: Նա իր մոտ խորհրդակցության է հրավիրում հայաստանյան գրեթե բոլոր քաղաքական ուժերի ղեկավարներին, նախ մի շախմատային մրցաշար անցկացնում, որի հաղթողներին` արդար մրցակցության սկզբունքով, հրավիրում է փակ դռներից այն կողմ, դե իսկ պարտվողները ստիպված են լինում բավարարվել միայն նախագահի հետ նախագահականի դիմաց լուսանկարվելով: Իհարկե անգամ ամենապարզ երազում հնարավոր չէ տեսնել, թե ինչ է կատարվում նախագահների փակ դռներից այն կողմ, բայց այ, երբ խորհրդակցությունն ավարտվում է, սենյակից դուրս է գալիս Էդուարդ Շարմազանովը` ազնիվ ժպիտով: Շարմազանովը հանդես է գալիս հայտարարությամբ. "Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մոտ անցկացված հայաստանյան քաղաքական որոշ ուժերի խորհրդակցության արդյունքում, ընդունվեց ԱԺ-ի գալիք ընտրություններին մասնակցելու համար նախագահի առաջարկած մեկ համամասնական ցուցակը` բոլոր ուժերի համար: Այսուհետ ոչ մի կուսակցություն ընտրություններին չի մասնակցի առանձին, մենք բոլորս ընկերներ ենք, մեկ ընտանիք, ու բոլորս էլ բոլոր ընտրություններին մասնակցելու ենք` միասնական ու համամասնաբար": Ցուցակում հետևյալ պատկերն է լինում. 1. Լևոն-Տեր-Պետրոսյան, այսպես, որովհետև այս մարդը չի կարող այլ թվի տակ հանդես գալ` բացի առաջինից, համ էլ նախագահ Սարգսյանի որոշմամբ` ցուցակը ճիշտ կլինի, որ գլխավորի "այս ամենի հիմնադիրը"` առաջին նախագահը: Նույն տրամաբանությամբ` 2. Ռոբերտ Քոչարյան: 3-րդ համարի համար միայն Լևոն Զուրաբյանը փոքր-ինչ պայքարեց գործող նախագահի հետ, բայց երբ առաջնորդ Տեր-Պետրոսյանը հորդորեց նրան, ասելով. §Լևոն, սա մեծ պարտիա է, հանգստացիր", Զուրաբյանն անցավ 4-րդ տեղ, 3-րդը թողնելով երրորդ նախագահին: 5-րդ տեղի համար էլ, անմիջապես հայտնվեց Խոսրով Հարությունյանը` ասելով. §Եթե մենք քրիստոնեական հանրապետություն են, ուրեմն քրիստոնեադեմոկրատ կուսակցության նախագահը պետք է լինի առաջին հնգյակում": Հարությունյանին հաջորդեցին Հովիկ Աբրահամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արտաշես Գեղամյանը, Պարույր Հայրիկյանը` որպես "ամենառոմանտիկ հայ", և Նիկոլ Փաշինյանը` որպես "կոլեկտիվի համար երաժշտություն ապահովող": Միայն վերջին պահին հայտնվեց Արամ Զավենի Սարգսյանը` ասելով. "Բայց երևի ես էլ ուզեմ, է, պատգամավոր դառնալ, չէ, լավ է, բայց, հը` ուզե՞մ, թե չուզեմ...": Ի վերջո այս հարցում միջնորդեց Տիգրան Սարգսյանը, ասելով` "Իհարկե, Արամ ջան, բոլոր Սարգսյաններն էլ այս ցուցակում տեղ ունեն", ու երբ այս բոլորն ու էլի ոմանք Ստյոպա Սաֆարյանի անցկացած "լյուստրացիոն-տեստը¦ անցան, հաստատվեցին որպես Հայաստանի Քրիստոնեկան Հանրապետությունում գործող միակ` "Առաջինը, երկրորդը և երրորդը" կուսակցության համամասնական ցուցակի առաջին տեղերում: Ի դեպ ցուցակը անվտանգ պահելու գործառույթը հանձնարարվեց Արթուր Բաղդասարյանին, վերջինս էլ փոխարենն ուզեց առնվազն 11-րդ տեղը` իր համար, 12-րդը` Հեղինե Բիշարյանի: Նախագահ Սարգսյանը համաձայնեց, ճիշտ է` ասելով. "Արթուր ջան, դե բայց...": Ի դեպ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ճիշտ է, մի քիչ նեղսրտեց, որ ինքը առաջին հինգ տեղերում չկա, բայց համաձայնեց շախմատային մրցաշարին մասնակից բոլորի համար անվճար տրամադրել մեկական շիշ գարեջուր: Հետո միայն պարզվեց, որ Ծառուկյանն ու Ռուբեն Հայրապետյանը այդ օրը երկար զրուցել են ու որոշել ոչ թե ցուցակում տեղ ունենալու համար պայքարել, այլ այդ ցուցակում իրենց մարդկանց համար միջնորդել, քանի որ իրենցը իրոք խոսք չէ, այլ` գործ:

Ահա այսպես Հայաստանի Քրիստոնեկան Հանրապետությունում կազմվեց մեկ միասնական համամասնական ցուցակ, սակայն ընտրությունների օրն այս ամբողջ երազն ավարտվեց, պարզվեց, որ "Առաջին, երկրորդ, երրորդ" կուսակցությունը ոչ մի ձայն չէր հավաքել, հավանաբար այն պատճառով, որ ընտրություններին մասնակցած հայ ժողովուրդը հիշում է սուրբ Սարգիսին էլ, նրա որդի Մարտիրոսին էլ, ու նրանց հետ նահատակված 14 քաջերին էլ...: Ի դեպ, այն, որ Հայաստանը քրիստոնեկան հանրապետությունն է, խնդրում ենք ընդունել ի գիտություն:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


Հեղինակի բոլոր նյութերը
Ձեր կարծիքը (1)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Հեղինակի հոդվածները
"Ծովից նավ է գալիս, զգույշ..."21:02 22/05/2012
Չճանաչված ժողովուրդ14:20 10/05/2012
Մարդը13:08 20/04/2012
Երեք դրոշ14:14 12/04/2012
Որ չլինի սա վերջին օրը՝ գեղեցկության13:49 07/04/2012
Մի րոպե կսպասե՞ք09:56 22/03/2012
"Պոլիտբիզնեսմեն"11:55 21/03/2012
Տղամարդկանց մարտի 8-ը15:48 09/03/2012
Ինչո՞ւ ոչ մերը10:17 03/03/2012
Փետրվարին15:18 25/02/2012
Ստախոսը16:49 23/01/2012
Ընկալման խնդիր18:26 16/01/2012
Երբ գիտենք անունը, բայց չենք տեսել համը 15:41 11/01/2012
"Ես քեզ սիրում եմ"15:12 09/01/2012
Այն ժամանակ, երբ ձկնորս Ֆրանկոն տեսավ Դալիի կտավներից մեկը…21:37 29/12/2011
Հանգստանալու իրավունք14:55 20/12/2011
Տղերքը բանակ են գնում, իսկ ո՞ւր են տղերքը14:21 15/12/2011
Մրսածություն, հոգնածություն… և երկու գավաթ կոնյակ` շոկոլադով14:32 01/12/2011
Իսկ մտածել կարելի՞ է18:39 21/11/2011
"Մի 40 րոպեից կգամ", կամ Գևորգ "ձաձան" ու իր որդին11:20 19/11/2011
1 2 3
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development