Այնպես, ինչպես կա
17 °
Երեւան
09:08:20
24
Մայիս


Լրահոս
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ
Էգեմեն Բաղըշ՝ ցեղասպանության ժխտման նախարար 11:06 22/02/2012

Էգեմեն Բաղըշ՝ ցեղասպանության ժխտման նախարարԹեև Թուրքիայի բոլոր պետական այրերը սովորաբար ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը, սակայն կոնկրետ մեկ նախարարի համար ցեղասպանության ժխտումը դարձել է նրա հիմնական զբաղմունքը։ Որքան էլ որ զարմանալի է, Էգեմեն Բաղըշը, լինելով Եվրոպական Միության հարցերով նախարար, ավելի շատ է վնաս հասցրել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հեռանկարներին, քան Թուրքիայի որևէ այլ հակառակորդ։

Թեև Բաղըշը երկու տարի ի վեր նախարարի պաշտոնում նշանակվելուց սկսած մշտապես հանդես է գալիս անհեթեթ հայտարարություններով, Ցյուրիխում նրա վերջին կոպիտ սխալը հայտնվեց ամբողջ աշխարհի ուշադրության կիզակետում։ Թուրքիայի նախարարը ինքնավստահ ձեռնոց նետեց Շվեյցարիայի իշխանություններին, որպեսզի ձերբակալեն իրեն՝ պարծենալով, որ "1915 թվականին տեղի ունեցածը ցեղասպանություն չէ"։ Շվեյցարիան ունի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք, որը նման է Ֆրանսիայի օրինագծին։ Շվեյցարիայի դատախազը ստուգում է Բաղըշի խոսքերը և նրա դիվանագիտական կարգավիճակը՝ տեսնելու համար, թե արդյոք կարող է պատժամիջոցներ կիրառել նրա նկատմամբ ցեղասպանությունը ժխտելու համար։

Իհարկե, քաջագործություն չէ դիվանագիտական անձեռնմխելիության քողի տակ թաքնվելը և Դոն Քիշոտյան հայտարարություններ անելը՝ ձեռնոց նետելով այլ երկրների օրենքներին։ Եթե նախարար Բաղըշը լիներ իրական մաչո, նախ կհրաժարվեր իր անձեռնմխելիությունից, ապա կգնար Շվեյցարիա` հրապարակավ հերքելու համար Հայոց ցեղասպանությունը։ Այնուամենայնիվ, պարզվում է, որ այս կտրիճ թուրք նախարարը իսկական վախկոտի մեկն է։ Այն բանից հետո, երբ գլուխ գովեց, որ ինքը մեծ սիրով կվերադառնա Շվեյցարիա և կրկին կժխտի Հայոց ցեղասպանությունը, նա սրամտորեն հայտարարեց, որ չի վերադառնա Շվեյցարիա, քանի որ շվեցարական բանկերում փող չունի։ Նախարարի ցանկության նման փոփոխության պատճառը իրականում իր ձերբակալման վախն է, եթե հանկարծ շվեցարացի դատախազը որոշում կայացնի, որ նրա դիվանագիտական անձեռնմխելիությունը չի պաշտպանում նրան ցեղասպանությունը ժխտելու հանցագործությունից։

Որքա՞ն դեռ կարող է վարչապետ Էրդողանը հանդուրժել պարոն Բաղըշի խեղկատակային վարքագիծը, որը Թուրքիային ամբողջ աշխարհի աչքերում դարձնում է գռեհիկ մի պետություն։ Վարչապետը, հիացած լինելով նրա անգլերենի իմացությամբ, առաջարկեց բարձրաստիճան նախարարական աթոռը Նյու Յորքի` 41-ամյա քոլեջի ուսանողին, առանց գիտակցելու, թե ուր կհասցնի նրանց այդ դիվանագետը, որի "լեզվի տակ փուշ չկա"։

Ճիշտ այնպես, ինչպես նախագահ Ջորջ Բուշի անիմաստ հայտարարությունները հայտնի դարձան որպես "բուշիզմ", աշխարհն այժմ ունի "բաղըշիզմ"-ի հարուստ հավաքածու։ Ահա նրա անտրամաբանական խոսքերից մի քանի օրինակ`

--  "1915-ին կատարվածը չի կարող որակվել որպես ցեղասպանություն, որքան, որ ես գիտեմ, սակայն ես այնտեղ չեմ եղել 1915-ին"։

--  "Ես քաղաքագետ չեմ։ Իմ աշխատանքը ապագան որոշելն է և ոչ թե անցյալը"։

--  "Վերջին տարիներին բոլորը տեսնում են, որ թվով ավելի շատ եվրոպացիներ են տեղափոխվում Թուրքիա, քան հակառակը"։

--  Քաթարում տեղի ունեցած համաժողովի ժամանակ նախարար Բաղըշը դարձավ հանդիսատեսի ծաղրի առարկան, երբ հպարտությամբ հայտարարեց, որ "Եվրոպան" թուրքերեն բառ է։ Քաթարում հույն դեսպանը ջղագրգիռ պատասխանեց. "Բոլորը գիտեն, որ ըստ հունական դիցաբանության Եվրոպան եղել է Զևսի սիրուհիներից մեկը"։

--   Նախարար Բաղըշը թվում է չի հասկանում, որ հակասում է ինքն իրեն, երբ խնդրում է այլ երկրներին, որպեսզի բացեն իրենց արխիվները և տեսնեն, թե արդյո՞ք եղել է Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ եզրակացնում է, որ ցեղասպանություն չի եղել։ Գոնե ազնվություն ունենար և բերանը փակ պահեր մինչև ամբողջությամբ կբացվեին Օսմանյան կայսրության արխիվները։ Մինչդեռ, մյուս երկրների արխիվները բաց են արդեն տասնամյակներ ի վեր։ 

--   Մեկ շնչով արտասանելով սրամիտ ամերիկյան արտահայտությունները, որը սովորել է Նյու Յորքի փողոցներում, ինչպիսին է "ով չհասցրեց, նա ուշացավ", Բաղըշը "Եվրանյուզում" ասել է. "Սա մահապատիժ է առանց դատավարության: Կոչելով 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն` հիմնվելով սոսկ այն տեղեկությունների հիման վրա, որը ստանում ենք լոբբի կողմից, որը սերմանում է նենգամիտ ատելություն":

--   "Գերմանիան հայերի հզոր դաշնակիցն է եղել 1915 թվականին, ուստի գերմանացիները պետք է բացեն իրենց արխիվները և տրամադրեն փաստաթղթերը պատմաբաններին ուսումնասիրության համար", ըստ "Hurriyet" թերթի ասել է Բաղըշը ԵՄ Ընդլայնման հարցերով հանձնակատար Ստեփան Ֆյուլին: Բաղըշը երկու սխալ է թույլ տվել մեկ նախադասության մեջ: Գերմանիան ոչ թե հայերի, այլ Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, իսկ գերմանական արխիվներն բաց են արդեն երկար տարիներ ի վեր:

--   "Չկա որևէ ուժ, որ կարող է ձերբակալել թուրք նախարարի",- պարծենալով ասել է Բաղըշը լրագրողներին: Ինչու՞ է ապա նա վախենում և չի հրաժարվում իր դիվանագիտական անձեռնմխելիությունից, և հետո նոր չի ուրանում Հայոց ցեղասպանությունը Շվեյցարիայում:

--   Բաղըշը շարունակում է կրկնել այն ստահոդ տեղեկությունը, որ Հայաստանի կառավարությունը "քաջություն չի ունեցել պատասխանելու վարչապետ Էրդողանի նամակին, որով պահանջում էր Հայոց ցեղասպանության փաստն ուսումնասիրելու նպատակով ձևավորել պատմաբանների հանձնաժողով": Իրականում նախագահ Քոչարյանը պատասխանել է` առաջարկելով երկու երկրների միջև գոյություն ունեցող բոլոր խնդիրները լուծել կառավարությունների մակարդակով: Թուրքիայի վարչապետն էր, որ չպատասխանեց Հայաստանի նախագահին:

Մինչ նախարար Բաղըշն օգտվում է դիվանագիտական անձեռնմխելիությունից, Թուրքիայի մնացած բնակչությունը չունի նման արտոնություն։ Լավ կլիներ, որ անձեռնմխելիություն շնորհվեր բոլոր 72 միլիոն թուրքերին, որը կպաշտպաներ նրանց հետապնդումից` "Հայոց ցեղասպանություն" բառերը Թուրքիայում արտասանելու դեպքում։

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

"Կալիֆորնիա Կուրիեր" թերթի խմբագիր

Թարգմանիչ` Կարինե Գևորգյան


Ձեր կարծիքը (0)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Առնչվող հոդվածներ
Ընդհանուր առմամբ` չեզոք14:13 23/05/2012
Ինչպե՞ս պետք է սփյուռքն արձագանքի Թուրքիայի մերձեցման նախաձեռնություններին10:18 23/05/2012
"Եթե չեք օգնում, մի խանգարեք, իսկ եթե խանգարում եք, ամոթ ձեզ"14:08 22/05/2012
"Ազդակի" 85-ամյակին14:43 21/05/2012
Խորհրդարանում դավադրություն է հասունանում17:02 19/05/2012
Քանդե'լ ասֆալտը, տեղը լոլիկ մշակե'լ14:18 18/05/2012
Ազգային համաձայնության կառավարությո՞ւն16:16 16/05/2012
"Ժառանգությունից" ժառանգություն չմնաց16:06 15/05/2012
"Որպեսզի գլխավորի երկիրը"15:15 15/05/2012
ԲՀԿ-ի մեծամասնությունը14:47 12/05/2012
Ազատ-անազատ լրատվամիջոցները17:24 11/05/2012
Միասնական շտաբի անելիքն ավարտվե՞ց17:20 11/05/2012
ՀԱԿ-ն այլևս փողոցում չէ15:45 10/05/2012
Ընտրություններին մասնակցությունը՝ Հայաստանի Հանրապետությունում19:17 05/05/2012
Եվ իջավ լռություն…22:30 04/05/2012
Պայթյուն Հանրապետության հրապարակում, տուժողների մեծ մասն ուսանողներ են (տեսանյութեր)22:15 04/05/2012
Կարինե Նալչաջյան. "Քարոզարշավն անցավ խաղաղ, հանգիստ, առանց լուրջ ցնցումների"15:17 04/05/2012
Կասկածելի "հարեւանություն"12:59 03/05/2012
Գալուստ Սահակյան. "Երբ ասում ենք նախագահ, բոլորի նախագահն է"14:55 02/05/2012
"Ամաչկոտների բանավեճը"13:12 01/05/2012
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development