Այնպես, ինչպես կա
17 °
Երեւան
09:08:52
24
Մայիս


Լրահոս
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ
Թուրքիային Եվրամիություն ընդունելուց առաջ պետք է մի լավ մտածել 13:46 21/02/2012

Թուրքիային Եվրամիություն ընդունելուց առաջ պետք է մի լավ մտածելԱրդյո՞ք թեկնածու երկրի հիշողության կոլեկտիվ կորուստը խոչընդոտ է Եվրոպական Միություն մտնելու համար: Երևի թե պետք է հանդիսանա, քանի որ նման խախտումները ահազանգում են այն մասին, որ առկա է ինչ-որ անառողջ, ճնշված ու պոտենցիալ վտանգավոր մի բան:

Ինչպես մարդկանց, այնպես էլ ժողովուրդների մոտ կան իրենց “կմախքները պահարանում”` մոռացված մեղքեր, սարսափելի գաղտնիքներ: Թուրքերը դրանցից շատ ունեն, բայց ամենամեծը (նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունը), չնայած հանդուգն արհամարհանքի և ութ տասնամյակ համընդհանուր անտարբերության, ամենևին մոռացված չէ: Թուրքերը պնդում են, որ նման բան չի եղել, իսկ Եվրոպան առանձնապես ցանկություն չի արտահայտում` բացելու այդ պահարանը: Թուրքական “կմախքը” շատ նման է եվրոպական իր մյուս ազգականներին, և դա չափազանց տհաճ է: Եվրոպացիները ստիպված եղան, թեպետ և առանց մեծ խանդավառության, միմյանց ցույց տալ իրենց մեղքերը, հակառակ դեպքում իրենք չէին կարողանա նստել մեկ սեղանի շուրջ: Գերմանացիների մոտ դա Հոլոքոստն է, սլովակների, հունգարացիների մոտ` այդ Հոլոքոստին ցուցաբերած մեծ օգնությունը, չեխերի ու սլովակների մոտ` իրենց տարածքում ապրող գերմանացիների (ու հունգարացիների) տարհանումն է: Հիմա ԵՄ դռներն են թակում մի շարք բալկանացիներ` իրենց “ազգային պահարաններով”, որոնք այնքան են լցված կմախքներով, որ նույնիսկ չեն փակվում:

Թուրքական “կմախքի” անունն է 1914-1922 թթ. տեղ գտած Հայոց ցեղասպանություն: Թուրքական “պահարանում” այն միակը չէ. այնտեղ են նաև իր ավելի մանր տարեկիցները` հույների, նեստորյան քրիստոնյաների, քրդերի ոչնչացումը.... Հայոց ցեղասպանությունը տարբերվում է նրանով, որ դրա մասին բոլորը գիտեն, բայց և չգիտեն: Դրա մասին գիտեր Հիտլերը: 1939 թվականին` Լեհաստանի վրա հարձակումից 8 օր առաջ, ֆյուրերը կոչ է արել իր գերագույն հրամանատարությանը “անխղճորեն ու առանց ողորմածության սպանել տղամարդկանց, կանանց ու երեխաներին”, որոնք կանգնած են գերմանական Lebensraum-ի` կենսատարածքի ընդալայնման ճամփին: Նա հրամայել է` զգալով անպատժելիություն և իմանալով պատմական նախադեպի առկայության մասին. “Ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջումը”,- ասել է այն ժամանակ Հիտլերը:

Ցեղասպանությունը` հայերի ոչնչացումը, սկսվել է դեռ թուրք սուլթան Աբդուլ Համիդի կառավարման վերջին տարիներին` 1900-1909թթ.: Տարբեր աղբյուրներ նշում են, որ այդ ընթացքում սպանվել է 300 000 հայ: Հետագայում իշխանության եկան երիտթուրքերը, իսկ նրանց հետ մեկտեղ սկսվեցին նաև հայերի ու հույների ջարդերը:

Հայոց ցեղասպանությունը համակարգային բնույթ սկսեց կրել 1915թ գարնանը, երբ թուրքական կառավարությունը և հատկապես արտաքին գործերի նախարար Թալեաթ փաշան հրամայեց արտաքսել բոլոր հայերին: Իրականում արտաքսումը իրենից ներկայացում էր ոչնչացման վատ թաքնված մի ձև: Գյուղը գյուղի հետևից, քաղաքը քաղաքի հետևից, համաձայն հստակ մշակված ծրագրի, բոլոր հայ տղամարդկանց տանում և սպանում էին: Կենդանի մնացած տղամարդկանց, կանանց, երեխաներին, ծերունիներին անսահման շարքերով քշում էին դեպի հարավ` դեմ տալով շոգին, քաղցին, ծարավին, պահակախմբի ամենաթողությանը, ավազակների հարձակումներին, տարբեր ստորացումներին ու տառապանքներին: Հայերի մեծ մասը ճամփին մահացավ: Կենդանի մնացածների մեծամասնությունն էլ մահացավ Սիրիայի անապատում: Ավելի քան 3 հազարամյակ` այսինքն թուրքերի ի հայտ գալուց 2000 տարի առաջ այս տարածքում ապրող հայ ժողովրդից գրեթե ոչ ոք չմնաց:

Ավելին, 1914թ. ներկայիս Թուրքիայի արևմտյան տարածքում, արևմտյան Անատոլիայում, Կիլիկիայում, Սիրիայի հյուսիսում և այլուր ապրող 2 մլն հայերից 1922 թվականին մնաց մոտ 387 000: Տարբեր սոցիոլոգներ ցույց են տալիս տարբեր թվեր, սակայն 1,5 մլն սպանվածների թիվը համարվում է պահպանողական գնահատական: Հսկայան տարածքներ ամայացան: Հայերի արտաքսումն ու ոչնչացումը թուրքերի մեծ մասը գնահատում էր դրական, որպես հարստանալու հնարավորություն: Միավորման ու առաջընթացի կոմիտեի անդամները (երիտթուրքերի ղեկավար մարմինը) և իրենց ընկերները առավելություն ստացան` գնելու սպանված հայերի տները` շուկայականի 2% կազմող գնով: Այսպիսով` մի քանի ժամվա ընթացքում շատերը հարստացան: Գողոնի մի մասը ուղարկվել էր Ստամբուլ և օգտագործվել էր որպես վճարման հատուցում Գերմանիային: Հայերից մնացած բազմաթիվ տներ, ինչպես ընդունված է, աճուրդներում վաճառվել էին տեղի մուսուլմաններին, սակայն ստացված գումարները փոխանցվել էին ոչ թե ժառանգներին (այդպիսիները կենդանի չէին մնացել), այլ թուրքական կառավարությանը:

Թալեաթ փաշան դիմել էր նաև ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուին չափազանց ցինիկ ու գռեհիկ պահանջով` ներկայացնել բոլոր այն հայերի ցուցակը, ովքեր ապահովագրված էին ամերիկյան ապահովագրական ընկերություններում: Քանի որ նրանք ու նրանց ժառանգները մահացած են, հայտարարում էր Թալեաթ փաշան, ապահովագրական վճարները պետք է մուծվեին թուրքական կառավարությանը` որպես օրինական ժառանգի: Մորգենթաուն վրդովված մերժել էր այդ առաջարկը, ինչի մասին հիշատակում է իր հուշագրությունների մեջ: Սպանված ու արտաքսված հայերի սեփականությունը (ապրանքներ, անասուններ, անձնական սեփականություն, արդյունաբերություն ու ֆինանսներ) գնահատվում է մոտ 14 մլն դոլար:

Բացի Ցեղասպանությունից տեղի էր ունեցել նաև թալան: Երիտթուրքերի կողմից սկսված թալանը շարունակվել է նաև հետագայում` երիտթուրքերից հետո եկած կառավարության օրոք` Առաջին համաշխարհային պատերազմի վերջում: Երիտթուրքերին փոխարինած ազգայնական կառավարությունը իրականացրել է Փոքր Ասիայի տարածքներում անհիշելի ժամանակներից բնակվող հույների ու աքսորումից վերադարձողների ցեղասպանություն: Ամերիկյան պատմաբան Ռ. Ջ. Ռումմելը, ով զբաղվում է 20-րդ դարում քաղաքացիական բնակչության մասսայական սպանությունների ուսումնասիրմամբ, բերում է հետևյալ տվյալները. 1900-1923թթ. թուրքական տարբեր վարչակարգերի կողմից ոչնչացվել են 3,5-4,5 մլն հայեր, հույներ, նեստորիացիներ և այլ քրիստոնյաներ:

Անկասկած, սպանությունների հիմնական դրդապատճառն է եղել էթնիկապես մաքուր, միալեզու ու կրոնապես միատարր թուրքական պետության ստեղծումը: Փաստաթղթերով մանրամասն հիմնավորել այս սպանությունները շատ բարդ է: Այդ ընթացքում Թուրքիան մասնակցել է հինգ պատերազմների, մի քանի անգամ բռնի ուժով փոխվել է կառավարությունը, ենթարկվել է հեղափոխական դրամատիկ փոփոխությունների ու ժամանակավորապես բռնազավթված է եղել օտար տերությունների կողմից: Վախճանվել են, իհարկե, նաև բազմաթիվ թուրքական մուսուլմաններ: Դա անկասկած է, բայց թվում է, որ հենց Հայոց ցեղասպանությունն է եղել համակարգված ու լավ մտածված այն նախագծի իրագործումը, որի հիմքում նկատվում է պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, և որը իրականացվել է սառնասրտորեն ու դաժանորեն:

Մերժում

Թուրքիայի բոլոր ժամանակակից կառավարությունները ժդտում են Հայոց ցեղասպանությունը, և Թուրքիայի պատմությամբ զբաղվող գիտնականները պետք է կամ չանդրադառնան այդ թեմային, կամ էլ կրկնեն Թուրքիայի պաշտոնական տեսակետը, միայն թե հնարավորություն ստանան Թուրքիայում ուսումնասիրություններ անցկացնել: Երկրի պաշտոնական տեսակետն այսպիսին է. կառավարությունը ստիպված էր արտաքսել հայերին ռազմական հակամարտության արևելյան գոտուց, քանի որ ողջամտորեն վախենում էր Թուրքիայի դեմ ապստամբությունից: Բազմաթիվ հայեր մահացել են, չնայած թուրքական կողմի բոլոր ջանքերին` նրանց պաշտպանելու ուղղությամբ: Շատերը մահացել են հայերի ու մուսուլմանների միջև քաղաքացիական պատերազմի ժամանակ:

Ինչպես պնդում է Թուրքիան` էմիգրացիայում ապրող հայերը չափազանցնում են այն ժամանակ Թուրքիայում ապրող հայ բնակչության, ինչպես նաև սպանվածների թիվը: 1994 թվականին Թանսու Չիլլերը, լինելով Թուրքիայի վարչապետ, հայտարարել է. “Սուտ է, որ Թուրքիայի պաշտոնական մարմինը չի ցանկանում սահմանել իր վերաբերմունքը այսպես կոչված հայոց հարցի նկատմամբ: Այսօր արդեն ապացուցված է, որ հայկական կողմի պնդումներն ու պահանջները պատմական փաստերի տեսանկյունից անհիմն են ու պատրանքային: Հայերը ոչ մի կերպ չէին ենթարկվել ցեղասպանության”: “Ցեղասպանություն” բառը պաշտոնական Թուրքիան մերժում է:

Թուրք պրոֆեսոր Յուսուֆ Խաչալօղլուն 2001թ. այս հարցի շուրջ կառավարության դիրքորոշման ընդարձակ պարզաբանման մեջ գրում է, որ նույնիսկ օրենքի անվանումը, որի համաձայն թուրքական զորամասերը “տեղափոխում էին” հայերին, “Tehcir” էր, ինչը արաբերենից թարգմանաբար նշանակում է տեղափոխում, այլ ոչ թե արտաքսում կամ վտարում: Այսպիսով` խոսքը կարող է գնալ միայն “տեղափոխման” մասին, իսկ դրա պատճառն են հանդիսացել ընդվզող ու սպանություններ կատարող հայերը: Դրա նպատակը չի եղել հայերի ոչնչացումը: Հայերը իբրև թե օգտագործել են կեղծ փաստաթղթեր` որպես ապացույց:

Մերժման սինդրոմը, ցավոք, բնորոշ է ոչ միայն թուրքական ղեկավար վերնախավին: Ժամանակ առ ժամանակ թվում է, որ այս հանցագործությունը ոչ միայն անհետացել է պատմության դասագրքերից, այլև դրա ժխտումը կարմիր թելով անցնում է դրանց հիմքերում, որոնց վրա է կառուցվել է թուրքական ազգային ինքնագիտակցության զգացումը: Բրիտանացի գրականագետ Դևիդ Հոթելմենը, ով անցյալ դարի 60-ական թվականներին 8 տարի ապրել է Թուրքիայի մայրաքաղաքում ու տիրապետում է թուրքերեն լեզվին, գրել է. “... Բոլոր թուրքերը, ըստ իմ դիտարկումների, անկոտրում են հայոց հարցի վերաբերյալ: Ոչ մի թուրք, որին ես հանդիպել եմ, անկախ իր կրթությունից կամ “վեստերնիզացիայի” աստիճանից, անկախ նրանից, թե որքան լավ էինք միմյանց ճանաչում, մեղքի մի նշույլ իսկ չէր զգում հայերի ճակատագրի նկատմամբ: Չնայած այլ հարցերում առկա տարաձայնությունների` այս հարցում թուրքերը կարծես թե միասնական են”:

Հայազգի Նիկոլայ Ռոմաչուկը, ով ապրում է հոլանդական Ասսեն քաղաքում, 1999 թվականին նախատեսում էր սպանված հայերին նվիրված արձան կանգնեցնել: Դա պետք է լիներ մի խաչ` պատրաստված Հայաստանի լեռներից բերված քարից: Ռոմաչուկը ցանկանում էր հարգանքի տուրք մատուցել ի հիշատակ սպանված ծնողների, իրենց նախնիների ու հայրենակիցների: Քաղաքապետարանի հետ երկար բանակցություններից հետո նա թույլտվություն է ստացել կանգնեցնել նախատեսվածից շատ ավելի փոքր խաչ և ոչ թե հասարակական վայրում, այլ գերեզմանատանը, ընդ որում` գրության մեջ չպետք է հիշատակվեր Ցեղասպանությունը: Այդուհանդերձ, Հոլանդիայի թուրքական մեծ համայնքը բողոքների ալիք է բարձրացրել: Բողոքներով է հանդես եկել նաև Թուրքիայի դեսպանությունն ու հյուպատոսությունը: Նրանք սպառնում էին, որ կդիմեն Հաագայի միջազգային դատարան, իսկ Հոլանդիայում լույս տեսնող “Dunya” ամսագիրը գրել է “ատելության հուշարձանի” մասին:

“Թուրքական ֆորում” հոլանդական կազմակերպությունը վրդովվել է ու Ասսենի քաղաքապետից պահանջել Ցեղասպանության մասին ապացույցներ ներկայացնել, ինչպես նաև հայտարարել է 1906-1922թթ. հայերի կողմից սպանված թուրքերին նվիրված արձան կանգնեցնելու իր մտադրության մասին: Այսպիսի արձան դնելու մասին հայտը արդեն ուղարկվել է Ասսենի քաղաքապետարան: Դա նման է նրան, եթե գերմանացիները ուզենային հրեաների կողմից սպանված գերմանացու նվիրված “հակաարձան” կանգնեցնել: Սակայն թուրքերի մոտ թերացում կա. գոյություն ունեն այն ժամանակահատվածի բազմաթիվ փաստաթղթեր, տարբեր դեսպանությունների` ներառյալ Իտալիայի, ԱՄՆ և Թուրքիայի այն տարիների դաշնակից Գերմանիայից ստացված հաղորդագրություններ, որոք փաստացի հաստատում են տեղի ունեցած Ցեղասպանությունը բոլոր մանրամասներով: Բազմաթիվ հաղորդագրություններ են տրվել նաև թերթերի լրագրողներին ու սեփական թղթակիցներին: Օրինակ, 1911թ. հոկտեմբերի 3-ի հոդվածում “The London Times”-ը տեղեկություն է տարածել, որ "Միասնության ու առաջընթացի" կոմիտեի նիստում որոշվել է, որ “Թուրքիայի բոլոր քաղաքացիների աթաթրքացումը, որը արդյունքների չի բերել համոզելու միջոցով, պետք է կատարվի բռնի ուժով, զենքի կիրառմամբ”:

Նշվածների հետ մեկտեղ, գոյություն ունեն նաև բազմաթիվ կառավարական փաստաթղթեր, որոնք հստակ կերպով վկայում են հայերի ծրագրված ոչնչացման մասին: Տեղի է ունեցել նաև 2 դատավարություն: Հետպատերազմյան կառավարությունը հավաքել է բավական քանակությամբ վկայություններ երիտթուրքերի կողմից կատարված Ցեղասպանության վերաբերյալ ու մեղավոր է ճանաչել նրանց առաջնորդներին: Երկրորդ դատավարությունը տեղի է ունեցել Գերմանիայում: Մեղադրյալը հայ էր, որ 1920 թվականին Մյունխենում սպանել էր երիտթուրքերի առաջնորդներից մեկին` Թալեաթ փաշային (հենց այն Թալեաթ փաշային): Չնայած որ այն ժամանակ գերմանացիները ընկերական հարաբերությունների մեջ էին Թուրքիայի հետ, որը աջակցում էր նրանց պարտված պատերազմից հետո, դատարանին ներկայացված` Ցեղասպանության վերաբերյալ ապացույցները համոզել են երդվյալների դատարանին և այն ճանաչել է Թալեաթ փաշայի սպանությունը արդարացված:

(Երևի) անիրագործելի պայման

Եվրոպական հասարկությունը համարում է իրեն մի հասարակություն, որը ճանաչում է քաղաքակրթության արժեքները: Նրանք հանդիսանում են դրա առավել արժեքավոր ժառանգությունը: Այս արժեքների մասին սրտացավությամբ նշվում է բոլոր ելույթներում: Կարճ ասած` դա մարդասիրություն է, ազատություն, ժողովրդավարություն ու մարդկային կյանքի անձեռնմխելիություն: Եվ իր անդամներից պահանջում է նվիրվածություն ու հավատարմություն այդ արժեքներին: Եվ եթե մենք ճիշտ ենք հասկանում, ապա “կմախքները պահարանում”` որպես ցեղասպանություններ ու դրանց մերժում, հակասում են վերը նշվածին: Մեզ նույնպես չէին ընդունի այդ միության մեջ մեր “կմախքով”, որը մնացել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների Սլովակյան պետության ժամանակներից, չնայած որ շատ սլովակներ որոշ ժամանակ դա չէին հասկանում:

Չեն ընդունի նաև խորվաթներին, մինչև նրանք կշարունակեն պնդել, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Յասենովացում համակենտրոնացման ճամբարը ընդամենը սերբերի հնարանքն է, իսկ զոհվածների թիվը մտացածին է: Այս հարցում սխալվելը ցանկալի չէ, հակառակ դեպքում Եվրոպային լավ բան չի սպասվում: Գուցե թուրքերը տասնամյակների ընթացքում հաջողացրել են համոզել իրենք իրենց, որ ոչ մի Ցեղասպանություն չի եղել, և այդ ամենը ընդամենը հայերի դավադրությունն է, բայց դա կարևոր չէ:

Հիշողության այսպիսի կորուստով հնարավոր չէ խոսել ընդհանուր արժեքների մասին, չնայած երկկողմ առևտրի համար դա խոչընդոտ չէ: Եթե մենք քննարկում են Թուրքիային Եվրամիություն ընդունելու կամ չընդունելու հարցը, ապա առաջին հերթին անհրաժեշտ է խոսել հայոց հարցի վերաբերյալ, հետո իսլամի ու ժողովրդավարության մասին: Իսկ ՀՆԱ-ի ու իրավական հարցերը կարելի է լուծել աստիճանաբար:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն


Ձեր կարծիքը (0)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Առնչվող հոդվածներ
Ֆրանսիացի սենատորները` Ստեփանակերտում19:28 23/05/2012
Դավթաշեն վարչական շրջանի նոր ղեկավարը18:01 23/05/2012
Որտե՞ղ է հայտնում իր անձնական կարծիքը Էդուարդ Շարմազանովը16:58 23/05/2012
Արթուր Բաղդասարյանին խաբել են16:30 23/05/2012
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Էստոնիայի նախագահին16:04 23/05/2012
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ նիստը12:44 23/05/2012
ՕԵԿ-ը որոշել է լուծարել կառույցները եւ "վերահաշվարկ" կատարել09:43 23/05/2012
Մալարիայի դեմ դեղերի մեկ երրորդը կեղծ է18:30 22/05/2012
Համաձայնագրի ստորագրում ԱԳՆ-ում15:51 22/05/2012
"Եթե չեք օգնում, մի խանգարեք, իսկ եթե խանգարում եք, ամոթ ձեզ"14:08 22/05/2012
Ադիբեկյանը բոլորին խորհուրդ է տալիս կոալիցիա կազմել 12:45 22/05/2012
ԱԺ են գնում` համամասնականով12:32 22/05/2012
Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից 09:41 22/05/2012
ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այցելեց խորհրդարան18:09 21/05/2012
Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին17:09 21/05/2012
"ՀԱՊԿ-ը կսատարի Հայաստանին"16:05 21/05/2012
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Օմանի միջև 14:40 21/05/2012
Սերժ Սարգսյանը չի մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, չնայած հրավիրված է եղել10:00 21/05/2012
Հարգանքի տուրք` Թուրքիայի կողմից հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին17:31 19/05/2012
Խորհրդարանում դավադրություն է հասունանում17:02 19/05/2012
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development