Այնպես, ինչպես կա
17 °
Երեւան
09:11:45
24
Մայիս


Լրահոս
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ
Հայաստանի ընտրությունների պատմությունից-2 09:31 18/01/2012

1990-1991. հայկական ժողովրդավարության աստեղային ժամը

1990-1991թթ. մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում, որը դե յուրե դեռ հոգեվարք ապրող Խորհրդային Միության կազմում էր և որևէ երկրի կողմից չէր ճանաչվել, անցկացվեցին համապետական երեք ընտրություններ՝ նախ խորհրդարանական, ապա անկախության հանրաքվե և նախագահական ընտրություններ:

Այսօրվա ընկալումով, այդ ընտրություններից և ոչ մեկը չէին դիտարկվում միջազգային կառույցների կողմից: Թեկնածուների համար ստեղծվել էին համեմատաբար հավասար պայմաններ, չկար ընտրակաշառք, չկային լցոնումներ, ընտրական գործընթացում հաստավիզները ու թաղային հեղինակությունները դեռ չէին ներգրավվել, իսկ պայքարը՝ գերազանցապես քաղաքական էր:

Պայքար էր հնի ու նորի, տոտալիտարիզմի և ժողովրդավարության, Մոսկվայից կառչած նոմենկլատուրայի և անկախության ձգտողների միջև: Այս առումով, նորաստեղծ Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ) շահեկան դիրքում էր կոմունիստների նկատմաբ: Հավանաբար այդ առավելությունն էր նաև պատճառը, որը ՀՀՇ-ին խրտնում էր ընտրակեղծիքների դիմելուց: Ի՞նչ իմաստ ունի դիմել նման քայլերի, երբ հաղթանակը անխուսափելի է: Այսօր էլ, սակայն, որոշ
դիտորդներ պնդում են, որ ՀՀՇ-ն, այնուամենայնիվ, որոշ ընտրատեղամասերում դիմել է կեղծիքների, որպեսզի հաղթի կոմունիստներին: Մի մասն էլ այն համոզմանն է, որ ՀՀՇ-ն չի դիմել կեղծիքների, քանի որ դրա կարիքը չկար:

Նույն ՀՀՇ-ն, երբ Հայաստանում իշխող կուսակցություն էր, կեղծեց ինչպես 1995թ. խորհրդարանական ընտրություններն ու Սահմանադրության հանրաքվեն, այնպես էլ՝ 1996թ. նախագահական ընտրությունները: Բայց այս ընտրություններին մեր առաջիկա հոդվածներից մեկում կանդրադառնանք:

Կոմկուսից և ՀՀՇ-ից բացի, Հայաստանում մինչև հանրապետության անկախության հռչակումը՝ 1991 թվականի աշունը, գործում էին մի քանի այլ քաղաքական և ռազմաքաղաքական ուժեր՝ Պարույր Հայրիկյանի Ազգային ինքնորոշում միավորումը (ԱԻՄ-ը), Վարդան Վարդանյանի և Ռազմիկ Վասիլյանի Հայոց ազգային բանակը (ՀԱԲ), Աշոտ Նավասարդյանի Հանրապետական կուսակցությունը, Հրանտ Խաչատրյանի Սահմանադրական իրավունք միությունը (ՍԻՄ), ինչպես նաև երեք ավանդական կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, ՀՌԱԿ-ը և ՍԴՀԿ-ն, ապա նաև Ազգային
ժողովրդավարների միություն (ԱԺՄ) և այլ ուժեր: Սակայն պետք է հաշվի առնել, որ հիմնական ուժերը Կոմկուսն ու ՀՀՇ-ն էին, քանի որ մյուս կուսակցությունները նոր էին հաստատվում Հայաստանում, ամբողջ հանրապետության տարածքում չունեին տեղական կառույցներ,  հետևաբար՝ մեկնարկային անբարենպաստ դիրքերում էին:

1990թ. մայիսին, ապա և հունիսին (երկրորդ փուլ) կայացած Գերագույն խորհրդի ընտրությունները անցկացվեցին բացառապես մեծամասնական ընտրակարգով: ՀՀՇ-ն և կոմունիստները ստացան մոտավորապես հավասար թվով տեղեր: ՀՀՇ-ն, ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, ստանձնեց խորհրդարանի և փաստացի նաև՝ երկրի կառավարումը: Խորհրդարանի ձևավորումից որոշ ժամանակ անց հիմնականում կոմունիստական և ՀՀՇ-ական խմբերից ձևավորվեցին մի քանի
ներկայացուցչական խմբակցություններ՝ ՀՅԴ, ՀՌԱԿ, ԱԺՄ: Արդյունքում, ՀՀՇ-ն խորհրդարանի ամենամեծ ուժն էր, սակայն չուներ որակական մեծամանություն, ինչի շնորհիվ Գերագույն խորհրդում իրական քաղաքական պայքար էր գնում:

Խորհրդարանական ընտրությունների առաջին և երկրորդ փուլերի ընթացքում՝ մայիսի 27-ին, Երևանում՝ նախ երկաթուղային կայարանի, ապա Էրեբունիի տարածքում, գրանցվեց բախում, որին զոհ գնացին 24 հայ քաղաքացիական անձինք: Ընդհանուր ընկալումն այն է, որ սադրանքը հրահրել էին Մոսկվայից, որպեսզի կանխեն ՀՀՇ-ի հաջողությունը ընտրությունների երկրորդ փուլում:

1991թ. սեպտեմբեր 21-ին Հայաստանում կայացավ Անկախության հանրաքվե: Ընտրական իրավունք ունեցող բնակչության շուրջ 94,5 տոկոսը մասնակցեց, ավելի քան 99 տոկոսն "այո" ասաց անկախ, ազատ և ինքնիշխան պետություն ունենալու հայ ժողովրդի երազանքին: Այս արդյունքը անակնկալ էլ անգամ անկախության կողմնակիցների համար, քանի որ Հայաստանում դեռ ուժեղ էին ԽՍՀՄ-ը պահպանելու կողմնակից կոմունիստներն ու ռուսախոս հայ
մտավորականությունը: Սեպտեմբերյան հանրաքվեից մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 19-21-ի Մոսկվայի ձախողված հեղաշրջման փորձը ամենաուժեղ ազդեցությունը թողեցին հանրաքվեի արդյունքների վրա: Խորհրդային Միության պահպանմանը կողմնակից ամենաուղղափառ հայերն անգամ հասկացան, որ դա վերջն է, հսկայական տերությունը քանդվում է և անկախությունը ինքն է չոքում քո առաջ:

1991թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանում կայացան նախագահական առաջին ընտրությունները: Լևոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը այնքան բարձր էր, որ նա անգամ քարոզարշավ չարեց: Տեր-Պետրոսյանը հաղթեց առաջին փուլով՝ ստանալով քվեների շուրջ 83 տոկոսը: ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ստացավ 7 տոկոս, իսկ սիրված դերասան, ՀՅԴ թեկնածու Սոս Սարգսյանը՝ 4.3 տոկոս:
Ընտրություններին մասնակցում էին նաև հրապարակախոս Զորի Բալայանը, ով հավաքեց 0.45, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը 0.39 և Հանրապետական կուսակցության ղեկավար Աշոտ Նավասարդյանը՝ 0.16 տոկոս:

Ինչպես տեսնում եք, Հանրապետական կուսակցությունը և նրա թեկնածուն, վերջին տեղն են զբաղեցրել: Եվ սա արդարացված էր, քանի որ այն օրերին և հետագա տարիներին՝ մինչև 1999 թվականը, Հայաստանում և Սփյուռքում քչերը գիտեին այս կուսակցության մասին, որը այսօր իշխում է ("իշխել" բառի բոլոր, հատկապես՝ վատ իմաստներով) Հայաստանում:

Ուշագրավ է, որ Հանրապետական կուսակցության այսօրվա երեք հիմնական դեմքերը՝ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը և խորհրդարանի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, այն տարիներին՝ 1990-1991 թվականներին, այլ կուսակցությունների էին անդամակցում:

Այսպես, Սերժ Սարգսյանը արդեն հեռացել էր Կոմկուսից և միացել ՀՀՇ-ին, Տիգրան Սարգսյանը հասցրել էր հեռանալ ՀՀՇ-ից և միանալ Վազգեն Մանուկյանի ստեղծած ԱԺՄ-ին, իսկ Հովիկ Աբրահամյանը շարքային, անհայտ ՀՀՇ-ական էր:
Այն տարիներին Հանրապետական կուսակցության առաջնորդներից էին Աշոտ Նավասարդյանը (մահացել է 1997-ին), Անդրանիկ Մարգարյանը (Հայաստանի վարչապետը 2001-2007 թթ., մահացել է 2007-ին) և Տիգրան Թորոսյանը (Հայաստանի խորհրդարանի նախկին նախագահ, կուսակցությունից հեռացավ իր դիմումի համաձայն, երբ ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը այդ պաշտոնում ցանկացան նշանակել Հովիկ Աբրահամյանին):

Միասին թերթենք մեր ոչ հեռավոր անցյալի պատմության անմոռանալի էջերը:

ԹԱԹՈւԼ ՀԱԿՈԲՅԱՆ


Հեղինակի բոլոր նյութերը
Ձեր կարծիքը (0)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Հեղինակի հոդվածները
Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից 09:41 22/05/2012
Սիրիայի տագնապը10:24 05/04/2012
Հանրապետական կուսակցության անցյալից14:22 27/03/2012
Կորուսյալ Հայաստան վերադարձի ճամփան անցնում է Արցախով14:07 23/03/2012
Կարս և Անի վերադառնալու հույս16:34 15/03/2012
Երկիրը կառուցե´նք, երկի´րը16:45 02/03/2012
Ի՞նչ ենք պահանջում Թուրքիայից15:12 28/02/2012
Հայաստանը մաշվում ու արյունաքամ է լինում15:15 22/02/2012
ԽՍՀՄ-Թուրքիա հարաբերությունների պատմությունից12:42 18/02/2012
Ընտրությունների պատմությունից-311:56 08/02/2012
Ընտրությունների պատմությունից12:06 11/01/2012
Կիպրոսի արև18:36 20/12/2011
"Ֆուտբոլային դիվանագիտության" ևս մի դրսևորո՞ւմ09:30 12/12/2011
Ռուսական (Մեդվեդևի) վտանգը09:03 28/07/2011
Հայաստանի արտաքին քաղաքական հերթական սխալը14:07 19/07/2011
Մեր հարևանները նեղացել են10:56 11/07/2011
Սա գի՞ն է, թե՞ կեղեքում10:41 30/06/2011
Ծիծեռնավանք. մարդիկ ազատագրված հողերում10:58 27/06/2011
Բացահայտումներ՝ Կազանի հանդիպման նախօրեին10:45 16/06/2011
Երիտթուրքերի 1919-1921 թթ. դատավարությունների վավերագրերը16:06 08/06/2011
1 2 3
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development