Այնպես, ինչպես կա
17 °
Երեւան
09:21:44
24
Մայիս


Լրահոս
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ
"Կուսակցությունները եւ ժամանակը". ՀԱՍԿ 11:49 23/12/2011

"Կուսակցությունները եւ ժամանակը". ՀԱՍԿ2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Report.am-ը շարունակում է անդրադառնալ կուսակցություններին, որոնք ինչ-որ ժամանակ ակտիվ գործունեություն են ծավալել կամ ակտիվացել են ընտրությունից ընտրություն:

Պատրաստվում են արդյոք այդ կուսակցությունները մասնակցել առաջիկա ընտրություններին, թե ոչ` կպարզենք իրենցից: Թեմայի շուրջ "հարցաթերթիկը" լրացրեց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը (ՀԱՍԿ):

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը ստեղծվել է 1996 թվականին: Կուսակցությունն ընտրական գործընթացներին մասնակցել է երկու անգամ 1998 թվականի նախագահական ընտրություններում առաջադրել եւ պաշտպանել է Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը եւ մասնակցել է 2009 թվականի քաղաքապետի ընտրություններին: 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին, կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանի խոսքով, մտադիր են մասնակցել, սակայն  ձեւաչափի խնդիրն է, որ պետք է հստակեցնեն:

- Ինչո՞ւ եք որոշել մասնակցել ընտրություններին:

- Տրամադրվածությունը մասնակցության կողմն է: Զուտ մեր միակողմանի քննարկումներում մենք տրամադրված ենք համագործակցել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության հետ, բայց թե ինչպես կարտահայտվի այդ համագործակցությունը, չեմ կարող ասել, քանի որ իրենց հետ որեւէ քննարկում չի եղել:

- Ինչո՞ւ պետք է ժողովուրդը ընտրի ձեզ:

- Որովհետեւ մեր կուսակցությունը կոչվում է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն: Այսօր մեզ մոտ  ամենաարհամարհված եւ ճնշված վիճակում հենց աշխատավոր ժողովուրդն է, եւ այդ բառը վերջին տաիներին մեր բառապաշարից կարծես դուրս է մղվել: Եվ  աշխատավոր մարդիկ իսկապես կարիք ունեն, որ իրենց շահերն արտահայտող քաղաքական ուժ լինի խորհրդարանում: Քանի որ մենք սոցիալիստական ենք եւ մեր հիմնական սկզբունքները մարդկանց սոցիալական ապահովությունն է, մեր կարգախոսներն են "Ապահով եւ անվտանգ հայրենիք", "Ազատ եւ բարեկեցիկ կյանք" եւ սրանք ոչ միայն կարգախոսներ են, այլեւ ամեն ինչ անելու ենք դրանք իրականություն դարձնելու համար:

- Ո՞րն է Ձեր տեղը քաղաքական դաշտում:

Մենք ձախակենտրոն կուսակցություն ենք մեր գաղափարախոսությամբ, ծրագրերով եւ մոտեցումներով եւ հենց ձախ կենտրոնն էլ փորձում ենք զբաղեցնել: Առայժմ ձախակենտրոն:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք:

- Այս ընտրություններն ինձ թվում է բավական վճռորոշ են լինելու երկրի եւ ժողովրդի համար: Այս ընտրությունները եթե չլինեն ազատ եւ արդար, ուրեմն կարող են հանգեցնել բավական դժվար, անկանխատեսելի իրավիճակի: Դրա համար կարծում եմ, որ այս ընտրությունները պետք է լավ սկիզբ հանդիսանան այդ դժվար վիճակից մեր երկրին եւ ժողովրդին դուրս բերելու համար:

 

 


Ձեր կարծիքը (1)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Առնչվող հոդվածներ
"Կուսակցությունները եւ ժամանակը". Ազգային ինքնորոշում միավորում11:29 21/12/2011
"Կուսակցությունները եւ ժամանակը". "Ժողովրդավարական հայրենիք"11:10 20/12/2011
"Կուսակցությունները եւ ժամանակը". Արցախ-Հայաստան կուսակցություն 09:20 16/12/2011
"Կուսակցությունները եւ ժամանակը". "Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն" կուսակցություն09:51 15/12/2011
"Կուսակցությունները եւ ժամանակը". Հայաստանի դեմոկրատական կուսակցություն10:07 14/12/2011
"Կուսակցությունները եւ ժամանակը". "Ազգային միասնության ուխտ"11:11 13/12/2011
"Կուսակցությունները եւ ժամանակը". Ազգային ժողովրդավարական միություն կուսակցություն09:20 12/12/2011
"Կուսակցությունները եւ ժամանակը". Պահպանողական կուսակցություն09:05 09/12/2011
Կուսակցությունները եւ ժամանակը. Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցություն10:09 08/12/2011
Կուսակցությունները եւ ժամանակը. "Նժդեհյան ցեղակրոն" կուսակցություն10:35 07/12/2011
Կուսակցությունները եւ ժամանակը. Հայաստանի կոմունիստական կուսակցություն10:19 06/12/2011
Կուսակցությունները եւ ժամանակը. "Ազգային ժողովրդավարների դաշինք" կուսակցություն12:26 05/12/2011
Կուսակցությունները եւ ժամանակը. "Ազգային համաձայնություն"16:15 03/12/2011
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development