Այնպես, ինչպես կա
18 °
Երեւան
20:06:54
20
Մայիս


Լրահոս
13:49 20/05/2013"Սիրել"
Այսպիսի բաներ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ
Սլովակիայում Թուրքիայի դեսպանուհու սենսացիոն հայտարարությունը 09:41 10/09/2012

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահության մամլո քարտուղարության հաղորդագրությունը

Սլովակիայում Թուրքիայի դեսպանուհու սենսացիոն հայտարարությունը"Ինչպես արդեն հայտնել ենք, Եվրոպայի հայկական միությունների ֆորումի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանն ամիսներ առաջ դիմել էր Սլովակիայի գլխավոր դատախազություն` պարզելու Սլովակիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանուհի Գյուլհան Ուլուտեկինի կողմից Սլովակիայի Քրեական Օրենսգրքի 424Ա հոդվածի, այն է` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեական հանցագործություն համարող օրենքի վերոհիշյալ պարագարաֆի  խախտման շուրջ, որի դեպքում նախատեսվում է ազատազրկում մինչև հինգ տարի ժամանակով:

Խոսքն այս տարվա ապրիլին Հայոց ցեղասպանության Հուշաքար-խաչքարի մոտ տեղի ունեցած միջոցառման դեմ դեսպանուհու գրած արձագանքի մասին էր, "Հայերը,Միկլոշկոն և Հարաբինը" վերնագրով` հրապարակված "Տիժդեն" շաբաթաթերթի մայիսի 4-ի համարում, որտեղ դեսպանուհին կասկած էր հայտնել Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ, միաժամանակ նշելով, որ "այդ ժամանակաշրջանում առավել շատ թուրքեր են կոտորվել":  Եվ ահա դատախազության հանձնարարությամբ Սլովակիայի ՆԳ ոստիկանության վարչությունը պարզաբանել է կատարվածը Թուրքիայի դեսպանուհու հետ և ստացել է հստակ պատասխան, որը մեջբերում ենք. "....դեսպանուհին այդ հարցի շուրջ (նկատի ունեն Հայոց ցեղասպանության փաստը) արտահայտվում է շատ զգուշորեն, դիվանագիտորեն և կասկածի տակ չի դնում այն  (Հայոց ցեղասպանությունը): "Հետևաբար,- գրում է ՆԳ պատասխանատու պաշտոնյան, այս հարցի շուրջ ունենալով հենց իր`դեսպանուհու անձնական կարծիքը  հայտնի դեպքերի,  փաստերի հաստատման վերաբերյալ, հայտարարում եմ, որ նա ՔՕ-ի համապասխան հոդվածը չի խախտել" : Այսինքն, ըստ ՆԳ մարմնի պարզաբանման` թուրք դեսպանուհին, որպես պետական պաշտոնյա և դիվանագետ,  չի հերքում Հայոց ցեղասպանության փաստը:

ԵՀՄՖ-ն Սլովակիայի ՆԳ նախարարության կողմից վարած աշխատանքները համարում է բավարար և ընդունում, որ Թուրքիայի դեսպանուհու տված բացատրություններն իսկապես հաստատում են Հայոց Ցեղասպանության փաստը և սրանով նա դառնում է առաջին թուրք դեսպանն աշխարհում, որն ընդունում է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ կատարված կոտորածները որպես ցեղասպանություն:

ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը պաշտոնական նամակ է ուղղել Սլովակիայում Թուրքիայի դեսպանուհի տ. Գյուլհան Ուլուտեկինին և պատճեն` Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն` հայտնելով խորին շնորհակալություն անկեղծ խոստովանության համար, սա համարելով մեծ նվաճում հայ-թուրքական հարաբերություններում պարզություն մտցնելու կարևոր գործում: Միաժամանակ ԵՀՄՖ-ն հույս է հայտնում,որ այս առաջին ձեռքբերումը հիմք կհանդիսանա Թուրքիայի ԱԳՆ-ի համար նույն ոգով շարունակելու  Հայոց Ցեղասպանության շուրջ պարզաբանումները և կարճ ժամանակում գալու ընդհանուր հայտարարի և համանման հայտարարությամբ հանդես գալու արդեն ողջ աշխարհի առջև:

Ըստ ԵՀՄՖ-ի նախագահի, սա կլինի մեծ նվեր հայ և թուրք ժողովուրդների համար Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ":


Ձեր կարծիքը (0)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Առնչվող հոդվածներ
Վարդան Սեդրակյանի գործով հաջորդ դատական նիստը` հունիսի 1-ին18:44 20/05/2013
"Ժառանգության" մամուլի քարտուղարը հերքում է18:42 20/05/2013
Ծառուկյանի ու վարչապետի "դասական անհամատեղելիությունը"15:56 20/05/2013
Հայրիկյանն արդեն վերադարձել է Հայաստան. դատարանում պահանջում են ԱԻՄ նախագահին14:30 20/05/2013
"Րաֆֆի Հովհաննիսյանը չուներ բարոյական որևէ իրավունք` խախտելու փակ հանդիպման սկզբունքը"13:49 20/05/2013
"Մեր թերությունները մատնանշելուց առաջ ձեր թերությունները հիշեք". վարչապետը` պատգամավորին13:22 20/05/2013
Գագիկ Ծառուկյան. "Որտե՞ղ են հիմա նախկին մի խումբ կատաղի ընդդիմադիրները"13:11 20/05/2013
ԲՀԿ խմբակցությունն այլեւս "ձեռնպահ" չի՞ քվեարկում12:54 20/05/2013
"Մարտի 1-ի" հանձնաժողով չստեղծվեց` չնայած ՀՀԿ-ի խոստումներին12:35 20/05/2013
"Գազը ապրանք է". Հովիկ Աբրահամյան12:13 20/05/2013
Մեկնարկում է ԱԺ քառօրյան11:05 20/05/2013
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Միացյալ Թագավորություն15:17 18/05/2013
Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Ստրասբուրգում 10:48 18/05/2013
"Այսօր պաշտոնապես բարձրացնում ենք մեր երկիրն ազատագրելու դրոշը". Ժիրայր Սեֆիլյան20:50 17/05/2013
"Մենք պարտավոր ենք ապրել տեսլականով". Ալեք Ենիգոմշյան20:03 17/05/2013
"Շան պոչ կերանք` թողեցինք-գնացինք տուն". Խզմալյան19:32 17/05/2013
Նախախորհրդարանի հանրահավաքը մեկնարկել է19:19 17/05/2013
Կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը19:00 17/05/2013
Գազի սակագնի հարցը կքննարկվի խորհրդարանում18:32 17/05/2013
Հայաստանի դրոշը բարձրացվել է Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև15:19 17/05/2013
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Նավթի տարանցման կասեցումը եւ փլուզման ահազանգը

Վրաստանի նախագահ Սաակաշվիլիի՝ Վաշինգտոնում կատարած հայտարարությունը, իհարկե նկատելի մեկնաբանությունների տեղիք է տալիս։
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Մենք լրիվ խալխ ենք դարձել

...Իսկ այդ պահին բողկի ուղեղով կազմակերպիչները հեռացել էին չգիտես ուր: Ասենք՝ ինչո՞ւ չգիտենք: Գնացել էին պաշտոնական ճոխ ճաշի: Սոված ժողովրդի հետ ճաշել չի լինում էլի, հո զոռով չի:
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Իրանի նախագահական ընտրութիւնների PR-գովազդային մեկնարկը...

Ֆուտբոլային լեզւով ասած` 90-րդ րոպէին ներքին գործերի նախարարութիւն դիմեցին "ամենասպասւածները"` Ռաֆսանջանին եւ գործող նախագահի գաղափարակից-խորհրդական Ռահիմմաշային` գրանցւելու որպէս նախագահի թեկնածու...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

Պատերազմն ավարտվել է, տղա

Պատերազմն ավարտվել է, կռիվը՝ ոչ: Ու կռիվը նրանց հետ է, ում հետ պատերազմել ես, կռիվը նրանց հետ է, որովհետև դու միակն ես, ով գիտի, որ պատերազմում նրանք չէ, որ հաղթել են, և նրանք էլ գիտեն, որ դու միակն ես, որ գիտես այս մասին:
Արաքս Պողոսյանի սյունը

Արաքս Պողոսյան

Ղարաբաղ, իմ սեր, դու էլ առաջվանը չես

...Սա է` ինչ կա. ուզում ես ուզիր, ուզում ես` ոչ: Բայց երեսով չտաս մեր սերը, որովհետև գուցե դա բոլորովին էլ սեր չէր, այլ սիրահարություն` կարճ ու վաղանցուկ: Իսկ նրանք, ովքեր հասկացան, որ...
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-82

Ալկոհոլի չափից դուրս օգտագործումից քեզ կարող ես զգալ աշխարհի ամենալավ երկրում:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Մի կում պոեզիա

...Սիրտս ցավում է լուռ: Թե կարող ես, Ինձ ուրիշ մի դեղ տուր` դառը, անհամ, Որ գիշերը քնեմ խաղաղ, թեթև Եվ երբ զարթնեմ, իսպառ քեզ մոռանամ:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Սահմանադրության դատարան

...պսևդոլիբերալ հեքիաթները կպահեք ձեզ ապաստան տվող երկրների դիվանագետների համար: Ձեռք տա՝ կհավատան, ձեռք չի տա...
Սիրանի սյունը

Սիրան

Ուրիշ տեղ

Մենք մրսում ենք, քաղցած ենք, մեր ողջ արթուն ժամանակը տրամադրում ենք աշխատելուն, բայց ոչ մի կասկած չունեմ, որ նախկինում շատ ավելի վատ է եղել եւ համոզված եմ` ապագան ավելի լավ է լինելու:
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Սերժ Ազատիչ

...Մինչդեռ Հայաստանն ահագին առաջ գնացած կլիներ, եթե Սերժ Սարգսյանն այս օպերատիվությամբ եւ զայրույթի ու վճռականության այս չափաբաժնով արդեն իսկ պատժած լիներ նրանց, ովքեր աղաղակող ձեւով խեղում են...
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Եղիր հեզ, բանող եզ…

... Ու եթե այս ամենից դուք չվիրավորվեցիք, ձեզ կաշառք առաջարկելուց եւ ձեր ձայնը վաճառելուց պարզ է` չէիք վիրավորվելու:
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Հայեացք Եւրոպայէն-նախագահական ընտրութիւններու առթիւ

Հայ մարդը պիտի իմանայ դժուար որոշումներու կայացման ձեւին ու գործընթացի մասին, յատկապէս այն, որ ինչպէս պիտի բաշխուին կորուստները: Կորուստներուն մասնակից պիտի ըլլան բոլորը, հասարակութեան բոլոր խաւերը, իւրաքանչիւրը իր չափին համապատասխան, սակայն ի վերջոյ պիտի շահին բոլորը:
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

Ինչ ուզենք, ինչքան ուզենք, ում հետ ուզենք

Այսօրվա մեր քննարկման թեման է "Սեռական շեղվածության եւ Ֆուկուսիմայի աղետի ուղղակի կապը Հայաստանի տնտեսական իրավիճակի եւ հավաքարար Վարդանուշի գոգնոցի մաքրության հետ"...
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Ժողովրդավարության առաջամարտիկները` ժողովրդավարության դեմ

...բոլոր դեպքերում, նման նուրբ և կարևորագույն ոլորտները խցկվածներին պետք է հասու լինի, որ ճշմարտությունը մեկն է լինում, այլապես աշխարհում քաոս կլիներ...
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Երբ լրագրող ես

Ես զզվում եմ ինձ հասցեագրված "մի հատ սրան լրագրի, բայց իմ անունը չտաս" պահանջ-խնդրանքներից: Ես միշտ էլ հեգնել ու սրտնեղել եմ նրանցից, ովքեր նախ հիացել...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Պատերազմի երեք սցենար

... ստացվում է, որ ստատուս-քվոյի պահպանման պայմաններում, երբ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը տարածքային չափումով ոչինչ չեն զիջել և ոչինչ չեն նվաճել, կորցրել են շուրջ 4000 երիտասարդների:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:


©2013 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development