Այնպես, ինչպես կա
18 °
Երեւան
09:33:34
24
Մայիս


Լրահոս
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ
Հայաստանը մաշվում ու արյունաքամ է լինում 15:15 22/02/2012

Իշխանական կոալիցիայի մաս կազմող "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը (ԲՀԿ), որը այսօրվա խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժն է Հայաստանի Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) հետո, մայիսի առաջին օրերին կայանալիք  խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով: Նախագահ Սերժ Սարգսյանը վերջին մեկ տարվա ընթացքում ջանքեր թափեց և ուժային կառույցների միջոցով ճնշումներ բանեցրեց կոալիցիոն իր գործընկեր ԲՀԿ-ի վրա, որպեսզի խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի գլխավորած կուսակցությունը ՀՀԿ-ի հետ մեկ ցուցակով մասնակցի ընտրություններին: Ծառուկյանը, հավանաբար ոչ առանց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օժանդակության և քաջալերանքի, տեղի չտվեց: Քոչարյանը ԲՀԿ-ի անդամ չէ, սակայն Հայաստանի քաղաքական և հասարակական շրջանակներում կա ընկալում-համոզմունք, որ իրականում հենց երկրորդ նախագահն է կանգնած "Բարգավաճ Հայաստանի" հիմնադրման ակունքներում:

Մի քանի օր առաջ ԲՀԿ-ին անդամակցեց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ով Ռոբերտ Քոչարյանին ամենամոտ կանգնած գործիչներից է: Վերջին օրերին հայաստանյան լրատվամիջոցները աննախադեպ սև քարոզչություն ձեռնարկեցին նախկին արտգործնախարարի դեմ: Ընդ որում, Օսկանյանին հավասարապես քննադատում էին և իշխանական, և ընդդիմադիր լրատվամիջոցներն ու կուսակցությունները: Հենց "Բարգավաճ Հայաստանի" միջոցով Օսկանյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն հասարակական և քաղաքական շրջանակներում ընկալվեց իբրև Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականության վերադարձի նախերգանք:

Չափազանցություն կլինի ենթադրել, որ ԲՀԿ-ն կդառնա ընդդիմություն: Բայց ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը ձգտում է ոչ միայն ավելացնել իր կուսակցության ներկայությունը խորհրդարանում, այլ հաղթել ՀՀԿ-ին առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Դա, անկասկած, դժվար իրականանալի ցանկություն է:

Եթե ընտրությունների ընթացում չլինեն արտառոց դեպքեր, ապա խորհրդարանում ամենամեծ ներկայությունը կրկին կունենա ՀՀԿ-ն: Հակառակ որ ՀՀԿ-ն ժողովրդականություն չի վայելում՝ նրա ձեռքում են իշխանական, վարչական և բիզնես լծակների մեծագույն մասն ու ընտրությունները կեղծելու բոլոր գործիքները:

Առաջին նախագահի և նրա գլխավորած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) շուրջ  համախմբված են մի շարք քաղաքական ուժեր, որոնց առաջնորդների մեծ մասը Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին եղել են նրա կողքին: Չնայած այն  իրողությանը, որ Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը վերջին մի քանի տարիներին կորցրել են իրենց համակիրների մի մասին, սակայն շարունակում են մնալ ամենաազդեցիկ արտախորհրդարանական ուժը: Կասկած չկա, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվելիք նոր խորհրդարանում ՀԱԿ-ը կունենա շոշափելի ներկայություն: 

Նոր խորհրդարանում կոալիցիային մաս կազմող ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից, ինչպես նաև արտախորհրդարանական ընդդիմություն ՀԱԿ-ից բացի, ամենայն հավանականությամբ, ներկայություն կունենան նաև խորհրդարանական ընդդիմադիր երկու կուսակցություններ՝ ՀՅԴ-ն ու "Ժառանգությունը": Կոալիցիային մաս կազմող երրորդ կուսակցությունը՝ "Օրինաց երկիրը", որի առաջնորդ Արթուր Բաղդասարյանը 2008-ի նախագահական ընտրություններում ստացել էր գրեթե 20 տոկոս քվե, լուրջ դժվարություն է ունենալու հաղթահարելու խորհրդարան մուտքի հինգ տոկոսանց արգելքը:

Այսօր Հայաստանի առաջին երեք դեմքերը՝ նախագահ Սերժ Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացնում են ՀՀԿ-ն: Գործող խորհրդարանում ՀՀԿ-ն ունի որակյալ մեծամասնություն, ինչը նշանակում է, որ խորհրդարան բերված ամեն օրենք և օրինագիծ կարող է վավերացվել:

Այս իրավիճակին՝ ՀՀԿ-ի քաղաքական և տնտեսական մենատիրությանը, հնարավոր է վերջ տալ, եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն ու ընդդիմությունը ճիշտ գնահատեն իրենց ուժերն ու հնարավորությունները և միացյալ ճակատով պայքարեն ՀՀԿ-ի դեմ, այդ թվում՝ միասին պայքարեն, որպեսզի ՀՀԿ-ն հնարավորություն չունենա համատարած կերպով կեղծել ընտրությունները, ինչը նրան հաջողվեց 2007-ի խորհրդարանական և 2008-ի նախագահական ընտրություններում:

Ինչպե՞ս վերջ տալ ՀՀԿ-ի մենատիրությանը: Բացառապես սահմանադրական կարգով, ընտրությունների ճանապարհով այս կուսակցության ախորժակը չափավորելու մասին է խոսքը, անշուշտ: Այդպիսի հնարավորություն Հայաստանը ունի առաջիկա ամիսների ընթացքում:

Քաղաքականությունը ենթադրում է նաև պայմանավորվածություններ: Եվ այսօր ճիշտ օրն է, որպեսզի նման պայմանավորվածություն ձեռք բերվի չորս ազդեցիկ ուժերի՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և Ժառանգության միջև:

Անգամ առանձին ցուցակներով ընտրություններին մասնակցելու դեպքում այս կուսակցությունները կարող են պայմանավորվել և դաշնակցել մեկ կարևորագույն հարցում. ընտրատեղամասերում բռնել ընտրակեղծարարների ձեռքը: Դա արդեն կլինի մեծագույն հաջողություն: Որևէ ճշգրիտ հաշվարկ չկա, թե որչափ են ընտրությունները կեղծվում Հայաստանում: Ընդունված է ասել, որ 1995-ի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության ղեկին գտնվող ուժը իր օգտին կեղծում է 300-ից 500 հազար քվե: Դրանք այն ընտրողների քվեներն են, որոնք կամ չեն մասնակցում ընտրություններին, կամ ժամանակավորապես Հայաստանից դուրս են:

Հետևաբար, որքան ակտիվ լինի բնակչության մասնակցությունը ընտրություններին, այնքան ՀՀԿ-ն դժվարություններ կունենա կեղծել դրանք: Այսպիսով, արդար ընտրություններ անցկացնելու հույսը պետք է դնել ոչ թե Եվրոպայի ու եվրոպական կառույցների, այլ կուսակցությունների (այս ընտրություններում՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու "Ժառանգության"), քաղաքացիական հասարակության  և հայ ընտրողների վրա:

Եթե իրոք ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու Ժառանգությունը, ինչպես նաև Հայաստանի հասարակությունը, ցանկանում են ազատվել Հանրապետական կուսակցության մենատիրությունից, ապա խորհրդարանական ընտրություններից հետո, ըստ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության, այս չորս ազդեցիկ ուժերը պետք է համաձայնություն ձեռք բերեն այն մասին, որ հնարավորության դեպքում իրենք են ձևավորելու նոր կառավարություն և կամ կոալիցիոն նոր կառավարության կազմում ՀՀԿ-ն մեծամասնություն չի լինելու: Իսկ դա հնարավոր կլինի այն դեպքում, եթե այս չորս կուսակցություններին հաջողվի նոր խորհրդարանում ապահովել տեղերի կեսից ավելին:

Շատերը կառարկեն, որ եթե անգամ հնարավոր է թույլ չտալ, որ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում ստանա քվեների 50 տոկոսից ավելին, ապա, միևնույնն է, հնարավոր չէ կոալիցիոն կառավարություն ձևավորել ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու "Ժառանգության" միջև: Գուցե, իրավամբ, հնարավոր չէ այս չորս կուսակցությունների սերտ համագործակցությունը, հաշվի առնելով անցյալում նրանց միջև եղած հակասությունները: Բայց եթե իրոք նրանք ուզում են փոփոխություններ, ապա պետք է մի կողմ դնեն անցյալի հիշողություններն ու ներկայի հավակնությունները և հանուն Հայաստանի ապագայի սահմանափակեն իշխող ՀՀԿ-ի քաղաքական, վարչական ու տնտեսական մենատիրությունը:

Հակառակ դեպքում, ևս հինգ տարի Հայաստանը մաշվելու է ՀՀԿ-ի անպատասխանատու և անփառունակ կառավարության պայմաններում: Նախորդ չորս-հինգ տարիներին Հայաստանից արտագաղթել է մոտ 200 հազար մարդ, արտաքին պարտքը ավելացել է երկուսուկես անգամ, աղքատության մակարդակն անցել է 30 տոկոսը: Այս տխուր վիճակագրությունը կարելի է շարունակել այլ թվերով ու փաստերով: Բայց դա դատարկ խոսակցություն կլինի, եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստանը, գոնե մասամբ, չազատվի ՀՀԿ-ի մենատիրությունից:

ԹԱԹՈւԼ ՀԱԿՈԲՅԱՆ

 


Հեղինակի բոլոր նյութերը
Ձեր կարծիքը (4)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Հեղինակի հոդվածները
Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից 09:41 22/05/2012
Սիրիայի տագնապը10:24 05/04/2012
Հանրապետական կուսակցության անցյալից14:22 27/03/2012
Կորուսյալ Հայաստան վերադարձի ճամփան անցնում է Արցախով14:07 23/03/2012
Կարս և Անի վերադառնալու հույս16:34 15/03/2012
Երկիրը կառուցե´նք, երկի´րը16:45 02/03/2012
Ի՞նչ ենք պահանջում Թուրքիայից15:12 28/02/2012
ԽՍՀՄ-Թուրքիա հարաբերությունների պատմությունից12:42 18/02/2012
Ընտրությունների պատմությունից-311:56 08/02/2012
Հայաստանի ընտրությունների պատմությունից-209:31 18/01/2012
Ընտրությունների պատմությունից12:06 11/01/2012
Կիպրոսի արև18:36 20/12/2011
"Ֆուտբոլային դիվանագիտության" ևս մի դրսևորո՞ւմ09:30 12/12/2011
Ռուսական (Մեդվեդևի) վտանգը09:03 28/07/2011
Հայաստանի արտաքին քաղաքական հերթական սխալը14:07 19/07/2011
Մեր հարևանները նեղացել են10:56 11/07/2011
Սա գի՞ն է, թե՞ կեղեքում10:41 30/06/2011
Ծիծեռնավանք. մարդիկ ազատագրված հողերում10:58 27/06/2011
Բացահայտումներ՝ Կազանի հանդիպման նախօրեին10:45 16/06/2011
Երիտթուրքերի 1919-1921 թթ. դատավարությունների վավերագրերը16:06 08/06/2011
1 2 3
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development