Այնպես, ինչպես կա
18 °
Երեւան
09:35:30
24
Մայիս


Լրահոս
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ
Հանրապետական վարչապետը խոստանում է հազարավոր նոր աշխատատեղեր 16:47 20/02/2012

Հանրապետական վարչապետը խոստանում է հազարավոր նոր աշխատատեղերՀայաստանի հանրապետական կուսակցության նպատակն է կազմել այնպիսի նախընտրական ծրագիր, որը կարտահայտի ՀՀԿ շարքային անդամների և բնակչության կարծիքը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը` Գավառում և Մարտունիում կուսակցության տեղի ներկայացուցիչների, հասարակական ակտիվ զանգվածի և մտավորականության հետ ՀՀԿ նախընտրական ծրագրի քննարկումների ժամանակ: "Այս հանդիպումներն ունեն մեկ նպատակ: ՀՀԿ նախընտրական ծրագիրը պետք է մշակվի` հաշվի առնելով կուսակցության մարզային ակտիվների, հասարակական լայն զանգվածների խնդիրներն ու առաջարկները, որոնք կներառվեն ՀՀԿ ծրագրում",- ասել է Տիգրան Սարգսյանը:  

Նա նշել է, որ ՀՀԿ նոր տնտեսական քաղաքականության` արդյունաբերական ռազմավարության հիման վրա գերակա խնդիր է լինելու ժամանակից աշխատեղերի ստեղծումը: "Հայաստանի անկախ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ կառավարությունը մասնավոր հատվածի հետ  արդյունաբերության 11 ճյուղերում  ներդրումային համագործակցություն է իրականացնելու, ինչի արդյունքում կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր: Ցանկացած խնդիր հնարավոր կլինի լուծել, եթե ունենանք զարգացած տնտեսություն",- նշել է վարչապետը:

Խոսելով գյուղատնտեսության վերաբերյալ` նա նշել է, որ կառավարությունն առաջիկայում 7  մլրդ դրամի արտոնյալ վարկային միջոցներ կհատկացնի գյուղացիներին` առավելագույնը 10 տոկոսադրույքով: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ նախորդ տարի այս ուղղությամբ հատկացվել էր 14 մլրդ դրամ, ինչը ևս նպաստել է գյուղատնտեսության ոլորտի աճին: "Մեր ծրագրի կարևորագույն դրույթներից մեկը գյուղատնտեսության զարգացումն է, օգնելն է գյուղացուն` իրացնել գյուղապրանքները",- ասել է վարչապետը:

ՀՀԿ նախընտրական ծրագրով շարունակվելու է գյուղացիներին առարկայական օժանդակություն տրամարդրելը, մասնավորապես, սերմերի, դիզվառելիքի և պարարտանյութերի սուբսիդավորումը: Ռուսաստանի և Բելառուսի իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել և Հայաստանում կստեղծվեն լիզինգային ընկերություններ, որոնք ցածր և երկարաժամկետ վարկերի միջոցներով կտրամադրեն գյուղտեխնիկա: Բացի այդ, պետությունը ևս իրականացնելու է ծրագրեր, որոնց նպատակն է լինելու սուբսիդավորել գյուղտեխնիկայի ձեռքբերումը:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է հարկային արտոնություններ տրամադրել հողատարածքների այն սեփականատերերին, ովքեր մշակում են իրենց հողերը: "Այն հողատարածքների սեփականատերերին, ովքեր չեն մշակում իրենց հողերը, գտնվոմ են արտերկրում, կառավարությունը հարկային արտոնություն չի տա: Հողը ազգային հարստություն է և այն պետք է օգտագործել",- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կրթության հասանելիությունը ևս լինելու է ՀՀԿ նախընտրական ծրագրային առաջնահերթություններից: Պետությունը ֆինանսական օժանդակություն է ցուցաբերելու անապահով ընտանիքների երեխաների կրթության խնդրի լուծման նպատակով: "Սոցիալական անահավասարության պատճառներից մեկն էլ կրթության անհասանելիությունն է: Մեր շեշտադրումը լինելու է քաղաքացիներին կրթությունը և աշխատանքը հասանելի դարձնելը",- նշել է վարչապետը:

Անդրադառնալով տարածքային համաչափ զարգացմանը` նա նշել է, որ կապիտալ ներդրումներն այսուհետ ուղղվելու են մարզեր` ենթակառուցվածքների զարգացման, որակյալ ծառայությունների մատուցման, աշխատատաղերի ստեղծման նպատակով: "Մարզերում ևս պետք է ստեղծվեն բարեկեցիկ կյանքի համար հարմարավետ պայմաններ":

Գավառում և Մարտունիում կայացած հանդիպումների ընթացքում ներկայացվել են մի շարք առաջարկություններ, որոնք կներառվեն ՀՀԿ նախընտրական ծրագրում:

Տեղեկացնում են ՀՀԿ լրատվական ծառայությունից։


Ձեր կարծիքը (0)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Առնչվող հոդվածներ
Ֆրանսիացի սենատորները` Ստեփանակերտում19:28 23/05/2012
Դավթաշեն վարչական շրջանի նոր ղեկավարը18:01 23/05/2012
Որտե՞ղ է հայտնում իր անձնական կարծիքը Էդուարդ Շարմազանովը16:58 23/05/2012
Արթուր Բաղդասարյանին խաբել են16:30 23/05/2012
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Էստոնիայի նախագահին16:04 23/05/2012
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ նիստը12:44 23/05/2012
ՕԵԿ-ը որոշել է լուծարել կառույցները եւ "վերահաշվարկ" կատարել09:43 23/05/2012
Մալարիայի դեմ դեղերի մեկ երրորդը կեղծ է18:30 22/05/2012
Համաձայնագրի ստորագրում ԱԳՆ-ում15:51 22/05/2012
"Եթե չեք օգնում, մի խանգարեք, իսկ եթե խանգարում եք, ամոթ ձեզ"14:08 22/05/2012
Ադիբեկյանը բոլորին խորհուրդ է տալիս կոալիցիա կազմել 12:45 22/05/2012
ԱԺ են գնում` համամասնականով12:32 22/05/2012
Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից 09:41 22/05/2012
ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այցելեց խորհրդարան18:09 21/05/2012
Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին17:09 21/05/2012
"ՀԱՊԿ-ը կսատարի Հայաստանին"16:05 21/05/2012
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Օմանի միջև 14:40 21/05/2012
Սերժ Սարգսյանը չի մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, չնայած հրավիրված է եղել10:00 21/05/2012
Հարգանքի տուրք` Թուրքիայի կողմից հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին17:31 19/05/2012
Խորհրդարանում դավադրություն է հասունանում17:02 19/05/2012
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development