Այնպես, ինչպես կա
18 °
Երեւան
09:35:58
24
Մայիս


Լրահոս
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ
Վարչապետի կիրակի 14:59 14/02/2012

Առիթ եղել է մի անգամ հարցնելու` հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյան, դիցուք` կառավարության անդամը, իրավունք ունի՞ իր բարձր պաշտոնը "մոռացած", բացարձակ ազատություն տալ իրեն, ասենք, վիրտուալ իրականության մեջ, քննադատական եւ քամահրական արտահայտություններ անել գործընկերների հասցեին, ապա չքմեղանալ, թե ինքն ընդամենը օգտվում է սահմանադրությամբ իրեն վերապահված` խոսքի ազատության իրավունքից:

Նույն հարցը, միայն թե փոքր-ինչ այլ` ժամանակի տնօրինման ազատության առումով, ծագում է առավել բարձրաստիճան պաշտոնյայի` կառավարության ղեկավարի առիթով: Խոսքը մասնավորապես վարչապետ Տիգրան Սարգսյանի` 2 օր առաջ  Լոռու մարզ կատարած այցելության մասին է, որի ընթացքում, դժվար է ասել, նա ներկայանում էր որպես ՀՀ վարչապե՞տ, թե՞ նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործիչ, ով կարող էր իրեն թույլ տալ ՀՀԿ անդամության տոմսեր ու կրծքանշաններ բաժանել հարյուրավոր նորագիր կուսակցականների: Եվ քանի որ այս "աստվածահաճո" արարողությունը տեղի էր ունենում ոչ աշխատանքային օրով, գուցե վարչապե՞տն էլ, ինչպես վերն ակնարկված կառավարության անդամը (ԿԳ նախարարը), օգտվում էր իր սահմանադրական` հանգստի եւ ազատ ժամանցի կազմակերպման իրավունքից, թե՞ նա, այնուամենայնիվ, այդ ընթացքում էլ հանդես էր գալիս իբրեւ կառավարության ղեկավար, հետեւաբար իրավունք չուներ այդ բարձր պաշտոնը "հովանի" դարձնել այնպիսի մասնավոր գործունեության համար, որպիսին կուսակցական անդամատոմսեր բաժանելն է: Հարցն ավելի որոշակի ձեւակերպենք` վարչապետն արդյո՞ք ունի հանգստյան օրեր, երբ կարող է հրապարակային կուսակցական  գործունեություն ծավալել, ապա այդ գործունեությունը լուսաբանել զանազան լրատվամիջոցներով, բայց եւ միաժամանակ մնալ զուտ մասնավոր անձ:

Վարչապետ Տ. Սարգսյանի պարագայում այս առումով խնդիր կա, որովհետեւ նրա համար այդպիսի գործունեությունը դարձել է ավանդական, եւ առաջին անգամ չէ, որ մարդիկ անդամագրվում են ՀՀԿ-ին` ձեռամբ վարչապետի: Հետեւաբար հարկ կա պատասխանելու հարցին, թե հանգստյան օր կոչվածը որքանով է վերաբերում նաեւ վարչապետին` սովորական իմաստով, եւ որչափ է նա` ազատ տնօրինելու այն:

ՀԳ: Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու  մասին`  դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:

 

ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 


Հեղինակի բոլոր նյութերը
Ձեր կարծիքը (1)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Հեղինակի հոդվածները
Վերջին հույս10:33 27/12/2011
Մենք` անհավատներս13:49 09/12/2011
Նախագահը կամենա17:23 14/11/2011
Լրագրողական քաշելիք19:28 22/10/2011
Դեմքեր չկան13:31 03/10/2011
Հայոց լեզվի օր16:54 10/06/2011
"Լսել" ժողովրդին17:56 18/04/2011
Նախկինները16:20 06/04/2011
Խոսելու ժամանակը 09:25 28/03/2011
"Պապու" բարոյական կոդեքսը18:10 22/03/2011
Քաղաքական դարձվածաբանություն-1015:31 20/01/2011
Քաղաքական դարձվածաբանություն – 910:18 12/01/2011
Հ2-ի "սփոփանքները"11:37 10/01/2011
Ոստիկան սցենարիստներ14:56 20/12/2010
Քաղաքական դարձվածաբանություն – 810:17 08/12/2010
"Շարքերը"10:35 06/12/2010
Քաղաքական դարձվածաբանություն – 817:34 03/12/2010
Իրենց ոչխարների գլուխները թող իրենց լինեն10:49 30/11/2010
Քաղաքական դարձվածաբանություն – 715:15 26/11/2010
Խորհենք մի տհաճ հարցի շուրջ10:05 25/11/2010
1 2 3
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development