Այնպես, ինչպես կա
18 °
Երեւան
10:01:49
24
Մայիս


Լրահոս
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
Պարգևատրում Ազգային ժողովում` Մայրենի լեզվի օրվա առթիվ 18:59 21/02/2012

Պարգևատրում Ազգային ժողովում` Մայրենի լեզվի օրվա առթիվՓետրվարի 21-ին Երեւանի եւ մարզերի դպրոցների հայոց լեզվի եւ գրականության մի խումբ ուսուցիչներ,  ոլորտի առաջատար մասնագետներ էին հյուրընկալվել խորհրդարանում: ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը կարգադրություն էր ստորագրել Մայրենի լեզվի օրվա առթիվ եւ հայոց լեզվի պահպանման գործում ունեցած ներդրման համար նրանց պարգեւատրելու մասին: Սամվել Նիկոյանը հանդիսավոր պայմաններում ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգեւատրեց ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանին եւ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանին, ՀՀ ԱԺ պատվոգրով` հանդիպմանը ներկա ուսուցիչներին: 

Շնորհավորելով մանկավարժներին` ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ասաց.

"Հարգելի բարեկամներ, ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում եւ շատ ուրախ եմ, որ  ձեզ հյուրընկալելու առիթը Մայրենի լեզվի օրն է: 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր: 2005 թվականից այն ընդգրկվեց նաեւ մեր պետական տոնացույցում:

Մայրենի լեզուն ու գրականությունն ուսուցանողներն  այն արյունատար երակն են, որի միջով մեզ հասած մեր լեզուն շարունակում է իր հավերժական շրջանառությունը` երաշխավորելով ու ապահովելով հայ ժողովրդի երթն ապագայի տեսլականում:

Սիրելի ուսուցիչներ եւ դասախոսներ, դուք այն մարդկանցից եք, ովքեր շատ լավ գիտեն մայրենի  լեզվի արժեքն ու նշանակությունը, ավելին, իրենց ամենօրյա գործունեությամբ զբաղված են այդ ամենը սերունդների մեջ ներարկելով: Համո Սահյանն ասում էր. "Ի՞նչ ունենք էլ աշխարհում, որ  այսքան մերը լինի": Մեր լեզվի նկատմամբ յուրաքանչյուրիս վերաբերմունքի հանրագումարով են  ապացուցվում սահյանական այն տողերը, որ մեր լեզուն մեր խիղճն է, մեր հոգու արդար կանչը, մեր ինքնության աղն ու մեր կշիռն աշխարհում: Այդ մասին պետք է մտածենք ամենքս եւ ամենուր, որովհետեւ լեզվի պահպանությունն սկսվում է ընտանիքից, լիարժեք կյանք ստանում դպրոցում եւ մեր վերաբերմունքի միջոցով շարունակվում ողջ կյանքում:

Պատմության շրջափուլերում նաեւ մայրենի լեզվի շնորհիվ ենք կարողացել պահպանել մեր կենսունակությունը` լեզվի դեմ ոտնձգությունն ընդունելով որպես ոտնձգություն մեր կյանքի ու հոգու դեմ, սպառնալիք ներկայի ու ապագայի հանդեպ, մեր ինքնության դեմ:  Լեզվի շնորհիվ հաղթահարել ենք մեր ինքնահաստատման ճանապարհի անգամ անհաղթահարելի թվացող հատվածները: Հաղթահարել ենք դար դարի ետեւից, որովհետեւ հայ զինվորից բացի ունեցել ենք եւ ունենք նաեւ հայ ուսուցիչ, ով իր գործով հնչյունն ու տառը դարձրել է ոչ պակաս զորավոր, քան զենքն է, եւ սովորեցրել դրանք գործածել: Ունեցել ենք եւ ունենք լեզվի ու բառի գիտնական մշակներ, ովքեր միշտ հիշեցրել են, որ լավ է կույր լինել աչքով, քան կույր` մտքով, որովհետեւ մտքով կույր ազգերի ապագան անհեռանկար ու մշուշոտ է:

Հարգելի բարեկամներ, ես շնորհակալ եմ ձեր աշխատանքի, լեզվապահպան, ուրեմն եւ` ազգապահպան ձեր գործունեության համար, որն իրականացնում եք առանց ցուցամոլության եւ ամպագոռգոռ խոսքերի, այն ըմբռնումով, որ ձեր աշխատանքի գնահատականը ժամանակինն ու սերունդներինն է:

Անշուշտ, նույն ժամանակի անխուսափելի պարտադրանքից է բխում մայրենի լեզվի գերակայությամբ նաեւ օտար լեզուների տիրապետելու` երբեք չհնացող անհրաժեշտությունը: Բայց ոչինչ չի կարող ավելի բարձր գտնվել մայրենի լեզվի առաջնայնության գիտակցումից:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ, մաղթում առողջություն, հաջողություններ  եւ նվազագույնը` հարգանք ձեր պատվաբեր աշխատանքում: Ընդունեք, խնդրեմ ձեզ հանձնված պարգեւները իբրեւ ձեր անգնահատելի աշխատանքի համեստ գնահատական":

ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին պարգեւի համար` ընդգծելով, որ այն ավելի է պարտավորեցնում հետեւողական լինել, զարգացնել հայոց լեզուն` դրանով նպաստելով մեր երկրի ամրապնդմանը: Երեւանի թիվ 24 հիմնական դպրոցի ուսուցչուհի Աիդա Իսրայելյանի կարծիքով` ազգի ապագան ոչ միայն մայրերի, այլեւ ուսուցիչների եւ առաջին հերթին մայրենի լեզվի ուսուցիչների ձեռքերում է նաեւ: Նա երախտիքի խոսք ասաց ԱԺ նախագահին մայրենիի օրը իրենց գնահատելու համար, ինչը, ըստ տիկին Իսրայելյանի, կրկնակի պատիվ է: 

ՀՀ ԱԺ նախագահի պատվոգրով պարգևատրվեցին  Երեւանի թիվ 24 հիմնական դպրոցի ուսուցչուհի Աիդա Իսրայելյանը, Երեւանի թիվ 83 ավագ դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Ջուհարյանը, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի Կարինե Մովսիսյանը, ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճընի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի Կարինե Եղիշյանը, ՀՀ Շիրակի Մարզի Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի ուսուցչուհի Քնարիկ Հարոյանը, ՀՀ Արմավիրի մարզի Բամբակաշատի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Գայանե Պարոնյանը, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի ավագ դպրոցի ուսուցչուհի Գայանե Անդրեասյանը, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի ուսուցչուհի Հեղինե Կարապետյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի Լյուդմիլա Հակոբյանը, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի Աշխեն Մելիքյանը, ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի ավագ դպրոցի ուսուցչուհի Կարինե Ղուկասյանը, ՀՀ Արարատի մարզի Վեդու ավագ դպրոցի ուսուցչուհի Մարինե Սարգսյանը եւ ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի դպրոցի ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը:

Հանդիպմանը ներկա էր և շնորհակալական խոսք ասաց նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից։


Ձեր կարծիքը (0)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Առնչվող հոդվածներ
ԱՄՀ. պոլիոմելիտի հիվանդացության դեպքերը ճգնաժամային են09:55 24/05/2012
Եղանակը Հայաստանում20:06 23/05/2012
Արամ Ա Կաթողիկոսը դատապարտել է Հայոց եկեղեցու դեմ կատարված հարձակումը Սիրիայում19:35 23/05/2012
Օձի խայթոցի 28 դեպք16:46 23/05/2012
Դեռահաս աղջիկների գործում առկա են խուլիգանության տարրեր15:08 23/05/2012
Երդման հանդիսավոր արարողություն` ԴԱՀԿ-ում14:38 23/05/2012
Ընդհանուր առմամբ` չեզոք14:13 23/05/2012
Կմշակվի Երևանի "Փոքր կենտրոնի" կառուցապատման վերաբերյալ օրինագիծ 14:05 23/05/2012
"Սարդարապատը" հրապարակեց իշխանափոխության ճանապարհային քարտեզը13:38 23/05/2012
"Զգուշացե’ք, երեխաներ են"13:02 23/05/2012
Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը11:40 23/05/2012
Գայլերը խեղդամահ են արել 8 ոչխար, 8 գառ եւ...11:15 23/05/2012
Բոստոնում բացվել է Հայկական ժառանգության այգին և հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանը10:55 23/05/2012
ՀՀ աղքատ հասարակությունը10:22 23/05/2012
Ինչպե՞ս պետք է սփյուռքն արձագանքի Թուրքիայի մերձեցման նախաձեռնություններին10:18 23/05/2012
Մարդկային օրգանների վաճառականների հենակետ են հանդիսացել Կոսովոն ու Ադրբեջանը09:48 23/05/2012
Եղանակը Հայաստանում21:34 22/05/2012
"Ծովից նավ է գալիս, զգույշ..."21:02 22/05/2012
Նրանք դժվարությունների հանդիպեցին, ու հիմա "ամեն մեկը գնում է իր ճանապարհով…"20:10 22/05/2012
Ինչո՞ւ է "ՀՀԿ-ն վառվում"19:42 22/05/2012
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development