Այնպես, ինչպես կա
18 °
Երեւան
10:04:40
24
Մայիս


Լրահոս
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
Կենացնե'րդ 14:52 17/12/2011

Որքա~ն բան կարելի է տալ սիրելի մարդկանց, որ մենք չենք հասցնի տալ: Հետո ինչ, որ նրանք ոչինչ չեն ուզում: Որքա~ն բան կարելի է տալ աշխարհին ու հայրենիքին, որ մենք պարզապես չենք հասցնի տալ:

Ես չեմ տխրում ու առավել եւս չեմ ուզում տխրեցնել ձեզ:

Մի բաժակ գինին չի խանգարի. կենացնե'րդ:

Դուք շատ բարի եղաք իմ հանդեպ: Ես ապրեցի` անխնա սպառելով իմ սիրտն ու գրպանը, իմ ունեցածն ու չունեցածը ու նաեւ ձեր համբերությունը: Բայց դուք շարունակում եք բարի լինել իմ հանդեպ:

Չգիտեմ. կենացնե'րդ:

Այս ծեր ու մանուկ երկրում ո’չ ծերությունն են գնահատում, ո’չ մանկությունը: Ես հիմա փաստորեն մեջտեղում եմ: Ես երբեք չմղվեցի գնահատվելու, այլ փորձեցի հասկանալ, որ պետք է ուշադիր լինել փոքրերի ու մեծերի հանդեպ: Ու բոլորի: Ու դուք էլ ինձ հասկացաք: Ու մենք միասին այնպես կանենք, որ այս երկիրն էլ մի օր դա հասկանա: Որ պետք է ուշադիր լինել մարդու հանդեպ եւ գնահատել նրան:

Գուցե դա մեզ չհաջողվի, բայց այնուամենայնիվ. կենացնե'րդ:

Ես կարոտում եմ ինձանից հեռու ու ինձ մոտ գտնվող մարդկանց: Հեռու մի ծովի ափին ապրող իմ Անուշիկ քույրիկն իր դրամապանակում է պահում իմ նկարը: Նա իր ամբողջ կյանքում ինձ մի անգամ է տեսել: Ես փորձում եմ ու ոչինչ չեմ կարողանում անել, որ այս երկիրն այնքան լավը լինի, որ իմ ու ձեր քույրերն ու եղբայրները վերադառնան:

Բայց չէ՞ որ մենք շարունակում ենք մնալ ու մենք դեռ այստեղ ենք. կենացնե'րդ:

Ես ամեն օր տեսնում եմ ու ամեն օր կարոտում եմ իմ դուստրերին: Ու ես անհանգիստ եմ նրանց համար: Բայց ես թույլ չեմ տա, որ իմ ու ձեր զավակներին նեղացնեն:

Դուք մի' անհանգստացեք. կենացնե'րդ:

Գիտեմ, որ ձեզ պետք չէ իմ շնորհակալությունը: Բայց միեւնույն է, ես ուզում եմ ասել այդ բառը. շնորհակալություն, որ դուք հասկանում եք ինձ: Ես գիտեմ, որ դուք չեք ուզում, որ ես ձեզանից ներողություն խնդրեմ: Բայց միեւնույն է, ես կասեմ. ներողություն այն ամենի համար, ինչ չեմ կարողանալու ձեզ համար անել:

Սա արդեն մի' բաժակ չեղավ, բայցեւայնպես. կենացնե'րդ:

ԱԲԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Հեղինակի բոլոր նյութերը
Ձեր կարծիքը (22)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Հեղինակի հոդվածները
Ծո, հըբը քեզի պե՞տք է11:04 09/04/2012
Ճլե Պավլիկը կլինի հաջորդ խորհրդարանում15:38 15/03/2012
Առաջարկ մտահոգ քաղաքական ուժերին 16:12 13/02/2012
"Մկների ժողով", կամ հետգրության պես մի բան12:39 07/12/2011
ДОЛОЙ ТРОМБОНИСТА!!!12:30 01/11/2011
Աստվածները հավանաբար ցնդել են13:31 21/10/2011
Քոչարյանը եւ Քոչարյանը14:48 04/10/2011
Անկախությունը Սարի աղբյուրի ջուրն է15:20 21/09/2011
Նախագահի հերոսները13:26 29/08/2011
Ռեստորանների ու մոթելների երկիր15:49 16/08/2011
Մի՞թե սա նախագահի պատասխան էր12:34 26/07/2011
Դուք հեռանում եք հայրենիքից, հայրենիքը հեռանում է մեզանից13:52 14/07/2011
Կազանը մեռավ, կեցցե' Կազանը12:28 25/06/2011
Report.am-ը երկու տարեկան է16:19 15/06/2011
Որտե՞ղ է Վանոն11:10 20/05/2011
Գուցե պե՞տք էր ներս մտնել14:29 16/05/2011
Խոսե'ք ժողովրդի հետ, ոչ թե միմյանց12:31 11/05/2011
Լիցքաթափման տարբերակներ11:49 03/05/2011
Այսպես մեր ծառը չի ծաղկի17:15 23/04/2011
Լեւոն Տեր-Պետրոսյանի սայթաքումները11:29 19/04/2011
1 2 3
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development