Այնպես, ինչպես կա
18 °
Երեւան
09:47:58
24
Մայիս


Լրահոս
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
"Գործիքավորում" 09:20 23/01/2012

Արդեն ինչքան ժամանակ է` կասկած ունեմ, թե մեր պաշտոնյաները գաղտագողի լրագրողական նվազագույնը երեկոյան դասընթացների են մասնակցել կամ մասնակցում, առավելագույնը` լիարժեք լրագրողական բուհական կրթություն են ստացել կամ ստանում: Այլապես ինչպես բացատրես այն ինքնավստահությունը, որով նրանք լրագրողներին ամեն առիթով դասեր են տալիս, թե ինչպե՛ս պետք է լավ լրագրություն անել:

Խոսքն այն մասին չէ, որ լրագրությունը մեզանում բարձրագույն մակարդակի վրա է, եւ որ լրագրողներն այլեւս սովորելու տեղ չունեն, այլ այն, որ մեր պաշտոնյաների պատկերացմամբ` իրենց ղեկավարած ոլորտների նկատմամբ հասարակության մեջ արմատավորված անվստահության պատճառը ոչ թե սեփական թերացումներն են, այլ լրագրողների աշխատանքի որակը: Ուստի նրանք աջուձախ խորհուրդներ ու ցուցումներ են շռայլում, թե ինչպես պետք է լրագրողներն աշխատեն, ինչի մասին գրեն եւ հատկապես` ինչպե՛ս գրեն:

 Հիմա հերթական նման նախաձեռնությունը ՀՀ զինդատախազինն է: Նա նույնիսկ գործնական քայլ է ձեռնարկել` լրագրողներին արժանահավատ տեղեկատվություն մատուցելու գործում կատարելագործելու: Քննչական մարմիններին նրա տված հանձնարարությունը` յուրաքանչյուր հանցագործության մասին հրապարակում կատարողին հրավիրել եւ պարզաբանող ինֆորմացիա տալ, մտորելու տեղիք է տալիս:

Իր պաշտոնավարման սկզբից լրագրողների,նաեւ` բանակում կատարված հանցագործությունների արդյունքում տուժածների ընտանիքի անդամների հետ շփումներում գովելի ակտիվություն ցուցաբերող երիտասարդ զինդատախազի այս որոշումը միայն առաջին հայացքից է թվում, թե դատախազության աշխատանքի թափանցիկության բարձրացմանն ուղղված քայլ է: Երկրորդ հայացքից որոշ հարցեր են առաջանում: Այդ հրավերքն ին՞չ է` պարտադրա՞նք, ուղղորդո՞ւմ, որ հենց քննչական մարմնի տրամադրած տեղեկությունները, բնականաբար համապատասխան լույսի ներքո, ԶԼՄ-ներում շրջանառվեն: Ի վերջո, եթե լրագրողն անհրաժեշտ է համարում, ինքն է դիմում ինֆորմացիայի համապատասխան աղբյուրին, ոչ թե նրա վզին ինֆորմացիայի աղբյուր են "փաթաթում": Այս առումով լիովին բավական կլիներ, եթե զինդատախազությունն իր մամուլի ծառայությամբ բաց եւ հրապարակային դարձներ քննվող գործերը, եւ թեմային անդրադարձող լրագրողներն առանց դժվարության ստանային իրենց հետաքրքրող տեղեկությունները:

Զինդատախազը հավանաբար մտավախություն ունի,  թե առանց քննիչների զանգ-հրավեր-պարզաբանումների լրագրողները "բութ եւ անիմաստ գործիք" կդառնան զինդատախազության դեմ հասարակական կարծիքի ձեւավորման գործում: Նշեմ, որ "բութ եւ անիմաստ գործիք" ձեւակերպումը ՀՀ նախագահինն է, որը նա գործածեց այս Ամանորին լրագրողների համար կազմակերպված ընդունելությանը:

Սերժ Սարգսյանն իր շնորհավորական ելույթում ասաց, թե անցնող տարին ընդհանուր առմամբ հաջող ու արդյունավետ էր լրատվամիջոցների աշխատանքի առումով: Հրավիրված լրատվամիջոցների ներկայացուցիներին նայելով, կարելի էր կռահել, թե որ լրատվամիջոցների աշխատանքն էր Սերժ Սարգսյանն արդյունավետ համարում եւ ինչու...

Սակայն, բացի այն, որ լրատվամիջոցների աշխատանքի արդյունավետություն գնահատելը նախագահական աշխատանք չէ, այլ տվյալ լրատվամիջոցի խմբագրի,այնուամենայնիվ հարց է առաջանում, թե ինչո՞վ էր նախագահը չափել արդյունավետությունը: Խմբագիրն, օրինակ, դա կարող է չափել ընթերցողների թվի ավելացմամբ, իր լրատվամիջոցին որպես արժանահավատ եւ օպերատիվ աղբյուրի կատարված հղումների թվով, գովազդի չափի մեծացմամբ եւ այլն: Իսկ ահա Սերժ Սարգսյանը որպես արդյունավետության մի ցուցանիշ վկայակոչեց, որ լրատվամիջոցները  "մեծ մասամբ կարողացան խուսափել քաղաքական համառ պայքարի բութ և անիմաստ գործիք լինելուց":

Ասվածը նշանակում է, որ "փոքր մասամբ"` լրատվամիջոցներն, այնուամենայնիվ, եղել են բութ եւ անիմաստ գործիք: Թե ամանորյա ընդունելությանը հրավիրված լրագրողներից քանիսն իրեն այդ պահին բութ եւ անիմաստ գործիք զգաց եւ քանիսը բութ եւ անիմաստ գործիք դառնալուց խուսափած` պարզ չէ, թե նրանցից քանիսն ասվածից վիրավորվեց, քանիսը` շոյվեց` նույնպես: Պարզ է մի բան, որ եթե երկրի նախագահի ելույթը գրողը չէր պատկերացրել, թե ինչ բառապաշար եւ ձեւակերպումներ են հարիր նախագահի խոսքին, եւ որ նախագահական հարկի տակ հյուր կանչվածներին չի կարելի ուղղակի թե անուղղակի բութ եւ անիմաստ "գործիքավորել", ապա նախագահը պետք է որ տեքստից ջնջեր այդ նախադասությունը: Դե բայց հայաստանյան լրագրողների ու լրատվամիջոցների գլուխը, ցավոք, ժողովրդական խոսքով ասած` որբի գլուխ է դարձել, ով ուզում է` խփում է, ով ուզում`  դալլաքություն սովորում, ով ուզում` լրագրություն քննադատել, ով ուզում` արդյունավետության մասին ելույթ գրել…

Իսկ ընդհանրապես, նախագահի արտաբերած այս նախադասությունը պարզապես "սադրում" է այն վերաձեւակերպելու եւ ասելու, որ Սերժ Սարգսյանի համար անցնող տարին թեեւ ընդգծված անարդյունավետ էր երկիրը կառավարելու առումով, բայց շատ արդյունավետ` լրատվամիջոցները կառավարելու եւ ենթարկեցնելու` նրանցից շատերին, ցավոք, դարձելով  նախագահականի պատվերը կատարող իրոք բութ եւ անիմաստ գործիքներ…

Հետեւաբար այս ամենի ֆոնին պետք չէ զարմանալ, որ պաշտոնյաները նախանձախնդրորեն հետամուտ են լինում, յուրաքանչյուրն իր պատկերացումներին համապատասխան, լրատվամիջոցների աշխատանքի ադյունավետությունը "բարձրացնելուն" …Գուցե այդպիսով հաջողվի եկող տարվա նախագահական ամանորյա ընդունելությանն ազդարարել, թե լրատվամիջոցների գործունեության առումով տարին բացառիկ արդյունավետ է եղել. Հայաստանում այլեւս ոչ մի բութ եւ անիմաստ գործիք լրատվամիջոց չի մնացել...

ԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Հեղինակի բոլոր նյութերը
Ձեր կարծիքը (2)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Հեղինակի հոդվածները
Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն 15:30 28/03/2012
Քարոզելու բա'ն չմնաց19:25 09/12/2011
Ի՞նչը կընտրի Սեյրան Օհանյանը12:08 26/10/2011
Մեր զոհերը զոհեր չէի՞ն09:57 15/10/2011
Աշխարհիկացա՞ք. դե քննադատվե՛ք… 18:12 21/07/2011
Ծիրանագույն ակնոցով նավապետը15:14 15/07/2011
"Գեներալական "Ջի՞փ", թե՞ դիակառք17:06 01/07/2011
Կենաց-մահու պայքարի համակարգի հետեւանքը17:17 18/05/2011
Հուսահատ ֆարս09:40 04/05/2011
Գուցե մի ալբոմ էլ Սերժ Սարգսյանի՞ն նվիրեր10:08 20/04/2011
Հիմա էլ Քոչարյա՞նն է "ծոմի" մեջ12:49 13/04/2011
Հաջողության "Բենթլ(ի)մենները"17:30 22/03/2011
Մարտի են գնում միայն շախմատիստները15:27 21/03/2011
Բարձր մակարդակով զբոսաշրջություն... երբ տանը խնդիրներ կան18:55 10/03/2011
Էլ ինչ Հայաստան, ասեք` "Համբալստան"15:36 28/02/2011
Համակրանքի ու կարեկցանքի միջեւ19:46 25/02/2011
Սատարեք` ինքնադիմակայեմ22:36 21/02/2011
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development