Այնպես, ինչպես կա
18 °
Երեւան
09:48:52
24
Մայիս


Լրահոս
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
Արամո. "Ճիպոտ է պետք" 17:03 26/01/2012

Report.am-ի զրուցակիցն է երգիչ, երաժիշտ, դերասան Արամոն

Արամո. "Ճիպոտ է պետք"- Որպես ՀՀ քաղաքացի` այսօրվա Հայաստանում Ձեզ ամենից շատ ի՞նչն է մտահոգում:

- Սոցիալական անհավասարությունը, կոռուպցիան, օրենքի առաջ ոչ բոլորի հավասար լինելը: Շատ կցանկանայի, որ միջին խավ ձեւավորվեր, ինչպես կար ժամանակին: Կարծում եմ` միջին խավի վրա է հիմնվում որեւէ պետություն, զարգանում  արդյունաբերություն, տնտեսություն…

-  Մեծ հաշվով, Ձեզ գոհացնո՞ւմ է Հայաստանի այսօրվա կյանքը:

- Կայունությունը գոհացնում է, բայց կցանկանայի, որ աշխատատեղեր լինեին, կաշառակերներ չլինեին եւ օրենքը գործեր բոլորի համար:

- Ի՞նչ նկատի ունեք "կայունություն" ասելով:

- Խաղաղությունը: Անշուշտ, դա մեծ ձեռքբերում է:

- Ի՞նչ կասեք այն մասին, որ Ձեր գործընկեր մտավորականներից շատերը հատկապես նախընտրական քարոզարշավների ժամանակ են ինչ-ինչ հարթակներում կանգնում ինչ-ինչ քաղաքական այրերի կողքին:

- Ուրիշի փոխարեն չեմ կարող պատասխանել, կցանկանայի, որ այդպես չլիներ: Շեշտեմ, որ եթե որեւէ մարդ, այդ թվում` մտավորական, համակրում, կիսում է որեւէ կուսակցության կամ անհատի գաղափարները, ապա, առանց շահադիտական նպատակների, նրա կողքին լինելու մեջ վատ բան չեմ տեսնում:

Շատ լավ կլիներ, որ այդ քաղաքական այրերն իրենց խոստումները տային եւ կատարեին ոչ միայն նախընտրական քարոզարշավների ժամանակ, այլեւ ողջ տարվա ընթացքում: Եթե նրանք տարին 12 ամիս հետեւողական եւ սրտացավ լինեն, ապա ընտրություններից առաջ այս տեմպերով քարոզարշավ անելու անհրաժեշտություն չի լինի:

- Դուք այսօրվա քաղաքական դաշտում տեսնո՞ւմ եք կուսակցություններ, ուժեր, անհատներ, որոնց հետ կապում եք մեր վաղվա լուսավոր օրը:

- Այդ ուժերը, անհատները երիտասարդության մեջ են: Նրանք մինչեւ 35 տարեկան են` նոր շնչով, գաղափարներով, հայացքներով, տեսակետներով… Բնականաբար, նրանց խորհրդատուներն իրենցից ավագներն են լինելու, բայց առաջ տանողը իրենք են` երիտասարդները: "Ավագներ" ասելով` նկատի ունեմ նորմալ, մտածող պատգամավորների: Ահա թե ինչպիսինների կցանկանայի տեսնել գալիք ԱԺ-ում, նախարարական աթոռներին:

- Իսկ ո՞ւմ կամ ինչպիսինների՞ն չեք ցանկանա տեսնել իշխանության մեջ` ԱԺ-ում, նախարարական աթոռներին:

- Նրանց, ովքեր չունեն պետական մտածողություն, եւ իրենց համար առաջնայինն իրենց անձն է, իրենց "ես"-ը, իրենց գրպանը: Նոր շնչով, կեցվածքով, պահվածքով, ասելիքով եւ պետական մտածողությամբ երիտասարդների հետ եմ կապում բոլոր հույսերս:

- Տեսնո՞ւմ եք այդպիսի երիտասարդների եւ որտե՞ղ` կուսակցությունների երիտթեւերում, թե՞ այլուր:

- Տեսնում եմ` ե'ւ կուսակցությունների երիտասարդական թեւերում, ե'ւ ամենուր: Լավ կլիներ, որ կուսակցությունների ղեկավարները ժողով անեին եւ իրենց երիտթեւերից ընտրեին խելացի, գիտակից, պետականամետ երիտասարդների` նրանց հանձնելով երկրի կառավարումը:

-  Ի՞նչ եք կարծում` ԱԺ առաջիկա ընտրություններից հետո մեզանում ինչ-որ բան կփոխվի՞:

- Չգիտեմ: Կարծում եմ ճիպոտ է պետք, "դիկտատուրա" չասեմ` մի քիչ կոպիտ կհնչի:

- "ճիպոտ" է պետք, որ ովքե՞ր սանձվեն:

- Այն մարդիկ, ովքեր չեն ենթարկվում օրենքին:

- Բայց նրանք են այսօրվա ճիպոտավորները:

-Դրա համար էլ ասում եմ` նոր շունչ է պետք, երիտասարդներ, ովքեր շատ բան կփոխեն:

-Ասացիք` երիտասարդներին ավագները խորհուրդներ տան, եւ այդպես երկիրը կառավարվի: Այս ավագները չե՞ն, որ օրենքը չեն պահում, որ ճիպոտավոր են: Նրանք  ճիպոտները կտա՞ն իրենց վերարտադրած երիտասարդներին եւ կասեն` սանձե՞ք մեզ:

-Ինչ որ է, ես հույսս դնում եմ մատաղ սերնդի վրա, ես լավատես եմ: Եկեք չմոռանանք, որ մենք դեռ 20 տարեկան պետություն ենք, փոփոխություններ դեռ կլինեն մեր կառավարության, նախագահի կողմից: Խաղաղությունը, որ այսօր կա, քիչ բան չէ: Խաղաղությունն արդեն գրավական է առաջընթացի համար: Անշուշտ, պետք է նաեւ լուրջ ուշադրություն դարձվի մեր մշակույթին, կրթությանը, գիտությանը, ինչպես որ ուշադրություն է դարձվում սպորտին: Մշակույթն ու գիտությունն ամենահզոր զենքերն են, դրանց պետք է հենվել: Մեր ճշմարիտ մտավորականները, իսկական արվեստագետներն այսօր ստվերում են, նրանց պետք է սատար կանգնել, բարձրացնել: Իսկ մոլախոտերը, որ այսօր կան շոու-բիզնեսում, ինքնըստինքյան կանհետանան: Մոլախոտը պտուղ չի տա, կանցնի, կգնա:

- Հույս ունե՞ք, որ ԱԺ գալիք ընտրությունները նախորդների պես չեն կեղծվի:

- Գիտե՞ք, ես իրավասու չեմ նման բաներ ասել:

-Ես հարցրեցի` հույս ունե՞ք:

- Ամբողջ աշխարհում էլ ընտրությունների ժամանակ փոքր պյլուս-մինուսներ լինում են:

- Մեր դեպքում փոքր պյլուս-մինուսներ չեն:

- Տա Աստված, որ ընտրություններն արդար անցնեն, որ ամեն մարդ ազատ կարողանա ընտրել այն կուսակցությանը կամ թեկնածուին, ում ինքը հավատում է, կիսում է նրա գաղափարները: Տա Աստված, որ լցոնումներ չլինեն: Լավատես եմ, կարծում եմ` կլինի:

- Պարզապես լավատե՞ս եք, թե՞ նախադրյալներ կան այդպես կարծելու:

-Ե'վ լավատես եմ, ե'ւ նախադրյալներ կան այդպես կարծելու:

-Նախադրյալներից մի քանիսը կնշե՞ք. հուսամ` դրանք մեր ընթերցողին օգտակար կլինեն:

- Պետք է ամեն մեկն իր հերթին ազնվորեն գնա ընտրության` ե'ւ ընտրողը, ե'ւ ընտրվողը: Կյանքն այպիսին է, որ պարտավոր ես նայել մարդկանց աչքերին: Ընտրվողը պետք է նայի ընտրողի աչքերին եւ ամեն ինչ անի` նրան հուսախաբ չանելու համար: Ամեն մարդ էլ մարդ է, ամեն մեկս էլ պարտավոր ենք ապրել նորմալ, բարեկեցիկ կյանքով: Մարդկանց ուզածը մեծ բան չէ` բարեկեցություն: Օրինակ` հայ գուղացու ուզածն ի՞նչ է` ոռոգման ջուր, պարարտանյութ, որ ինքը կարողանա աշխատել:

- Ի՞նչ եք կարծում` որեւէ մեկին կամ մի քանիսին ձեռնտո՞ւ է հանրությանը ծնկի բերած ապրեցնելը, թե՞ այլընտրանք չկա:

- Պետք է այլեւս չմտածեն իրենց գրպանի մասին, հերիք է լափեն: Մի քիչ կոպիտ արտահայտվեցի, մեղմ ասեմ` պետական մտածողություն է պետք: Ամեն մարդ ուզում է ապրել եւ աշխատել` մեկը` գիտության մեջ, մյուսը` մշակույթի, երրորդը` գյուղատնտեսության… Պետք է օգնել այս բոլորին, որ ապրեն եւ աշխատեն: Նրանց ուզածը շատ բան չէ` ո'չ իրենց ունեցվածքի կեսն են ուզում, ո'չ էլ 8-հարկանի տուն, այս մարդիկ ընդամենն ուզում են աշխատել եւ ապրել…

-Եվ որ 5000 դրամով իրենց ընտրական ձայները չվաճառեն…

-Որեւէ դեպքում դա չի' կարելի:

-Եթե վաղը Ձեր որդին որոշի մեկնել Հայաստանից, ինչպիսի՞ն կլինի Ձեր վերաբերմունքը նրա այդ քայլի հանդեպ:

- Կրթություն ստանալու համար մեկնելուն դեմ չեմ: Նա հայրենասեր է, հուսամ` մեկնելուց հետո կվերադառնա Հայաստան: Թող բոլորն էլ գնան, սովորեն, հետո գան ու շենացնեն մեր երկիրը…

ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Ձեր կարծիքը (0)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Առնչվող հոդվածներ
Նրանք դժվարությունների հանդիպեցին, ու հիմա "ամեն մեկը գնում է իր ճանապարհով…"20:10 22/05/2012
Սոս Սարգսյան. "Երկկողմանի հանցագործություն է ընտրական ձայներ առնելը"10:58 02/05/2012
"Մի օր խելքի կգան…"09:16 24/04/2012
"Կցանկանայի, որ նրանց առջեւ դռները չփակվեն"10:16 04/04/2012
"Ընտրությունները կեղծում են բոլորը... եթե լծակ ունեն"09:40 29/03/2012
"Պետությունը պետք է պատժի հանցագործներին"13:43 28/03/2012
"Ընտրությունների արդյունքները ցույց կտան..."13:42 28/03/2012
Երբ աղվեսի մռութը չի հասնում խաղողին… 17:36 24/03/2012
"Կինն ինձ համար առեղծվածային երեւույթ է"10:30 08/03/2012
Վ. Այվազյան. "ԱԺ-ում մարդիկ օրենք են գրում իրենց եւ իրենց բարեկամների համար"09:22 02/03/2012
"Օրենքի ընդունումն արտացոլում է Ֆրանսիայի ողջ ժողովրդի կարծիքը"14:17 28/02/2012
"Ղարաբաղ` թաքնված գանձ" կամ պոեզիա՝ կադրերով14:17 23/02/2012
ՃՄ նախագահը "թեթեւ կառույցները" թեթեւ է տանում17:46 21/02/2012
"Ատոմակայանի հոսանքը ոչ թե տուն տաքացնելու, այլ՝ գործարանների աշխատանքի համար է"18:19 20/02/2012
Հարցազրույցի էսքիզ13:53 18/02/2012
Բակո Սահակյան. Մենք բազմաթիվ այլ հարցեր ունենք պարզելու և հստակեցնելու Ադրբեջանի հետ20:23 15/02/2012
"Գիտեն, թե ամեն ինչ չափվում է փողով, իշխանությամբ…"14:16 14/02/2012
"Կցանկանամ Հայաստանում ապրել, ստեղծագործել…"16:36 07/02/2012
Ընտանիքից մինչեւ պետականություն11:44 18/01/2012
3 նախագահների եւ քաղաքական ուժերի PR-ը` ըստ մասնագետի11:29 17/12/2011
1 2 3 4 5 6 7 8
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development