Այնպես, ինչպես կա
18 °
Երեւան
09:52:07
24
Մայիս


Լրահոս
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
Ազգայնականն ու "ռեակցիան" 11:31 13/12/2011

Ինչու՞ չեմ օգտագործում "ռեակցիայի" "հետադիմություն" հայերեն թարգմանությունը: Որովհետև գտնում եմ, որ այն քաղաքական եզրույթների անհաջող և գաղափարականացված նմուշներից է: Ինչպես օրինակ, տխրահռչակ "ԲԱՐԵփոխումը": "Ռեֆորմ"` ընդամենը նշանակում է վերաձևում: Թե ինչու՞ վերաձևումը միշտ դրական իմաստ պիտի ունենա` մի առանձին խնդիր է: "Կառավարության ԲԱՐԵփոխման հետևանքով քաղաքացի Չստիկյանը սնանկացավ, և քանի որ մեկ այլ ԲԱՐԵփոխման արդյունքում ուսումնառության տարիներին պատշաճ գիտելիքներ չէր ստացել այլ գործունեությամբ զբաղվելու համար, իսկ մի ավելի վաղեմի ԲԱՐԵփոխման շնորհիվ զրկվել էր հոգևոր-բարոյական դաստիարակությունից` կախվեց: Կեցցե՜ առաջադիմության անդառնալի ընթացքը..." Ռեակցիան էլ նույն շարքից է: Եթե քեզ ցավ են պատճառում, վիրավորում են, ոտնահարում են իրավունքդ կամ քեզ բնականոն թվացող կարգը` չես "հետադիմում"` ռեակցիա ես ցուցաբերում, փորձում ես, ըստ  բառարանի, "անդրադառնալ, հակազդել, հականերգործել, արձագանք տալ, վերաբերմունք ցույց տալ":

Սակայն շատ լավ հասկանում ենք, թե ինչ նկատի ուներ թարգմանիչը` առաջադիմապաշտ` "պրոգրեսիստական" աշխարհայացքի տեսանկյունից "առաջադեմ" երևույթներին հակազդելը, կամ այլ կերպ ասած` "պատմության տրամաբանության" դեմ դուրս գալը:   Իսկ որ արդիականությունը հենց այդպիսի ազդեցության-հակազդեցության արդյունքում է ձևավորվել` սկզբունքորեն հաշվի չի առնվում: Ի՞նչ կլիներ ծերուկ Եվրոպայի հալը, եթե, առաջադիմության իրարափոխ աստվածների`տարատեսակ ռուսո-մարքս-ֆրոյդերի, գաղափարներն իրականացվեին իրենց ողջ նախատեսված ծավալով, այսպես ասած, "մինչև վարդապետի վերջին խազը": Ստացվում է, որ անգրագետ ու բռի Վանդեայի գյուղացին, որ թփերում դարանակալած սուսուփուս խփում էր Փարիզից ուղարկված կոմիսարներին, նույնքան կարևոր էր "առաջադիմության համար", որքան կրծքերի ողջ ծավալով հեղափոխություն տենչող փարիզյան դերձակուհին:

Ազգայնությունն էլ (ազգայնականությունը համեմատաբար նոր պատմական երևույթ է), տարբեր ժամանակներում և հանգամանքներում տարբեր քողի տակ է դրսևորվել. Նապոլեոնը սվինների միջոցով "կոդ սիվիլ" ու ֆեոդալականության վախճան էր բերում` գերմանացին, իսպանացին, ռուսը, գիտակցելով, որ ընկրկելը հավասարազոր է գաղութացմանը, իրենց ավանդական, "ասպետական" արժեքներն էին առաջ քաշում: Այդ փուլում իրենց "ազգայինը"` ծայրահեղ "ռեակցիոն" էր, և այլ կերպ լինել չէր կարող: Եվ այսպիսի բազում օրինակներ կան:

Բայց, Աստված իրենց հետ: Ի՞նչ տարբերակ ունեինք մենք: Կարո՞ղ էր մեր ազգային շարժումը լինել "ռեակցիոն", ավանդապաշտական, ստատուս քվոյի պահպանմանը կամ "ազգային ոսկե դարի" վերադարձին միտված:  Հայ "ռեակցիոները" ռուսի, թուրքի, պարսիկի կրնկի տակ (դա շատ մեղմ ասված) հարմարվել ու մերձավորի հաշվին հաճույք էր ստանում, ավանդույթը հային համարում էր զուտ կրոնական համայնք, առանց ազգային և, առավել ևս, պետական ձգտումների, "ոսկե դարը" խորհրդանշող խավը արմատախիլ էր արված դեռ մոնղոլական արշավանքների ժամանակ, իսկ ստատուս քվոն էլ այդ այլանդակ իրավիճակի պահպանումն էր նշանակում: Եվ հայ ժողովուրդը կրկին ազգ դառնալու համար իր մեջից ծնեց Արևելքի համար աննախադեպ ազատագրական հեղափոխական շարժում: Այդ "վերնախավից" ձերբազատվելու, Եկեղեցուն քվազիպետությունից իր առաջնային նշանակությանը վերադարձնելու, ազգի սոցիալական կառուցվածքը արդիականացնելու և վերջիվերջո` անիծյալ "ստատուս քվոն" հանուն Հայ ազգի ձևափոխելու նպատակով: Հեղափոխական, սոցիալիստ, դեմոկրատ, "հակակղեր" Արամ Մանուկյանը հայ "առաջադեմ" ազգայնականի փայլուն օրինակ է: Մեկը տասնյակներից:

Հիմա փորձեմ բացատրել այս պատմական զեղումների իմաստը: "Ազգայնականը" "ռեակցիոնի"  հոմանիշը չէ: Հատկապես այսօր, հատկապես Հայաստանում: Հայաստանում "ռեակցիոներ" լինել` նշանակում է ձգտել ներկայիս ստատուս քվոյի պահպանմանը ցանկացած գնով, որովհետև ցանկացած փոփոխություն բերելու է վատթարացման: "Կգա Գլոբո պապին ու կուտի…": "Պադումաեշ"` երկիրն արյունաքամ է լինում, 95 տոկոսի համար անտանելի միջավայր է ձևավորվում, այսօր լեզուն, իսկ վաղը` տարածքները "սղացնում" են ԻՐԵՆՑ պարտքերի դիմաց, կրթությունն ու առողջապահությունն օրեցօր տկարանում են, ռուսները ժամ առ ժամ ոչնչացնում են մեր անկախության պատրանքը ապահովող վերջին խորհրդանիշները, բանակն ու հանրությունը օտարվում են, օրենքները հիմնականում չեն գործում, իսկ գործողները լավ է չգործեին: Ի՞նչ է այս ամենը` համեմատ բաց պորտերի, ազատ ընտրությունների ու նման լևոն-մասոնությունների:

Հիշեք, որ երբ մենք ֆուտբոլային մարմնավաճառության դեմ շարժում էինք կազմակերպում, դրանք ՄԵՐ կանանց բաց պորտերի դեմ էին արշավում ու "վստահում նախագահին", պայքարում էինք լեզվապղծության դեմ` "վտանգները չափազանցնելու" մասին էին երգում  ու "վստահում նախագահին", ազատագրված տարածքների անձեռնմխելիություն էինք պահանջում` էլի ինչ որ բաներ էին բարբաջում ու … ու "վստահում նախագահին": "… մահացավ վստահության գերկուտակումից". կգրեն ապագա հանրագիտարաններում մերօրյա "ռեակցիոներների" մեծ մասի մասին: Եվ այս ամենը սոսկ զավեշտալի կլիներ, եթե  ազգայնականներիս համար սրբություն հանդիսացող հասկացություններով չաճպարարեին: Եթե դրանց մի մասը արիություն ունենար ասել, որ ընդամենը կայունացած սովետական գոյության փլուզման իրապես, ծանր, ինչ-որ չափով նաև ողբերգական, ընթացքից և խայտառակ 90-ականներից ազդված` ցանկացած կայունություն  գերադասում է անկայունությունից և Նժդեհի պատկերի փոխարեն Բրեժնև խաղացներ, ես կհասկանայի: Չէի ընդունի, բայց կհասկանայի: Եթե մի այլ մասն արիություն ունենար խոստովանել, որ իրենց հնարավոր անկեղծության գինն ընտանյոք հանդերձ թշվառ 90 տոկոսին միանալն է` նույնպես: Բայց ի սեր Տիրոջ, Ազգը հանգիստ թողեք: Չորրորդ Հանրապետության ոտքի տակ մի ընկեք` տուժողը նախապես հայտնի է…

ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Հեղինակի բոլոր նյութերը
Ձեր կարծիքը (3)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Հեղինակի հոդվածները
Վերադարձնենք պետությունը11:19 22/03/2012
Ուրիշ կարգի ֆուտբոլ12:36 14/09/2011
Հերոսների վերահաշվարկ10:44 18/08/2011
Դիմոքրըսի/ Սուվերեննայա ձեմոկռածիա18:20 02/07/2011
Կայսերական լեզուների օր16:54 06/06/2011
Յոթ միլիարդ համոզմունք09:21 06/05/2011
Անիծյալ Ազատություն 10:58 28/03/2011
Անհասցե ուղերձ12:43 22/02/2011
Ինչու ես հանդուրժող չեմ…10:39 21/01/2011
Գործի են անցնում պրոֆեսիոնալները11:02 06/12/2010
Ծեծի Հանրապետություն18:29 09/11/2010
Ազատագրող տարածք14:21 16/10/2010
Հայրենասեր, ազգային, ազգայնական...18:34 18/09/2010
Ինտեգրացավ12:54 10/09/2010
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development