Այնպես, ինչպես կա
19 °
Երեւան
10:06:05
24
Մայիս


Լրահոս
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
Անգլօ-ամերիկեան "նաւթ-արիւնաբերութիւն"... 15:37 28/01/2012

1- Օրերս Դաւութօղլուն "հապճեպ այցով" գտնւում էր Մոսկւայում:

Լաւրովի հետ մամլոյ համատեղ ասուլիսի ընթացքում թուրք արտգործնախարարը աւելի շեշտաւորւած տոնով անդրադարձաւ հետեւեալ երկու հարցերին.

ա- Ֆրանսիան քայլ է կատարել Թուրքիայի դէմ, երբ իր սենատում հայանպաստ օրինագիծ է հաստատել... նաեւ շեշտեց, որ պատմական հարցերով պէտք է զբաղւեն պատմաբանները:

բ- Թուրքիայում տեղակայւած ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանութեան համակարգը ո՛չ Ռուսաստանի, եւ ո՛չ էլ Իրանի դէմ չի կիրառւելու...

2- Թուրքիայի արտգործնախարարի մոսկովեան հապճեպ այցի եւ յատկապէս այնտեղ արած յայտարարութիւնների ազդանշանին արագօրէն արձագանգեց ԱՄՆ-ի արտգործնախարար Քլինթոնը... եւ անմիջապէս "սրտնեղած" թուրք դաշնակցին սփոփելու քայլ արեց եւ գրեթէ բառացիօրէն կրկնեց Դաւութօղլուի խօսքերը` "Պատմական իրադարձութիւնների գնահատականը պէտք է տան պատմաբանները" ու չբաւարարւելով այդքանով` դեռ հարցականի տակ առաւ Ֆրանսիայի սենատի որոշումն ու ընդգծեց. "ԱՄՆ-ի իշխանութիւնները չեն հետեւելու Ֆրանսիայի նմանօրինակ քայլին...":

3- Լարախաղաց Թուրքիայի քայլին Քլինթոնի "հակաքայլը" ամենեւին էլ զարմանքի տեղիք չի տալիս, յատկապէս երբ նկատենք, որ Դաւութօղլուի այցին զուգընթաց` հեռախօսազրոյց են ունենում վարչապետներ` Էրդողանն ու Պուտինը, այդ մակարդակով եւս երկուստեք փոխյարաբերութիւնների "ջերմաստիճանը" բարձրացնելով...

4- Այդ ազդանշանին Քլինթոնը շշմած ու արագօրէն "հակազդեց", մանաւանդ ի տես այն բանի, որ ակնկալում էր` իր թուրք գործընկերը Մոսկւայի փոխարէն այցելէր Դաւոս` արեւմտեան դաշնակիցների հետ համատեղ ժողովին մասնակցելու, որից ակնյայտօրէն խոյս էր տւել Թուրքիան` չխորշելով իսկ բարձրաձայնելուց այդ մասին (կրկին պատրւակելով Ֆրանսիայի հակաթուրքիա քայլը):

5- Ինչպէս միշտ, Թուրքիային սիրաշահելու գործում իւրայատուկ դրսեւորումներով յայտնի Անգլիայի վարչապետը եւս կրկնելով քլինթոնեան "պատմաբանական" թեզիսները, պապից աւելի կաթոլիկ` Ֆրանսիային (մասամբ էլ Գերմանիային) պատգամում է թէ` Եւրոմիութիւնը Եւրոմիութիւն չի լինի, եթէ չընդգրկի իր մէջ Թուրքիային....

Ահաւասիկ.-

6- Ֆրանսիայի սենատին ընդդիմացող առաջնեկներին` Թուրքիային ու իր կրտսեր ցեղասպան Ադրբեջանին, միաժամանակ ձայնակցում են ԱՄՆ-ի պետքարտուղարն ու Անգլիայի վարչապետը, որոնց համար, ինչխօսք, առաջնահերթը ադրբեջանական "Շահդենիզ"-ի էներգետիկ խողովակաշարը Թուրքիային հասցնելու "անվտանգութիւնն" երաշխաւորելն է` "նաւթի գինը վերադասելով արեան գնից" ապաբարոյ եւ վաղեմի "օրինաչափութեանը" տուրք տալով:

7- Իսկ Քլինթոնի պատասխանը չուշացաւ յանձինս ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի տնօրէն Արամ Համբարեանի, որտեղ վերջինս պետքարտուղարի դիրքորոշումը բնութագրեց ճշգրտօրէն որպէս Թուրքիայի ժխտողականութեան շարունակումը խրախուսող երիցս դատապարտելի արարք:

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

"Ալիք" օրաթերթի գլխաւոր խմբագիր 

 

 


Հեղինակի բոլոր նյութերը
Ձեր կարծիքը (0)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Հեղինակի հոդվածները
Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...11:18 23/04/2012
Սիրիայի "բարեկամի" այցը Իրան...14:41 03/04/2012
Երկիրը երկիր չի դառնում, քւէն` ուժ եւ խորհրդարանն էլ` Ազգային ժողով…09:32 19/03/2012
Ամրագրելով շարունակւող վստահութիւնը...17:20 10/03/2012
Բումերանգ` "Անատոլական գարուն"-ի հեռանկարով...15:56 13/02/2012
Ֆրանսիական սենատը՝ անանցանելի Թուրքիայի համար...13:33 25/01/2012
Սենատի որոշումը` ազդեցիկ, բայց ոչ` ինքնանպատակ12:59 23/01/2012
Իրանի 9-րդ խորհրդարանի ընտրութիւնները եւ իրանահայութիւնը...13:22 19/01/2012
Զօրքերի յետկանչ Իրաքից, ռազմանաւերի առաքում` Պարսից ծոց...09:18 12/01/2012
Անկատար, ուստիեւ` կրկնւող... 19:24 29/12/2011
"9/11"-ից` "Վալ Ստրիտ" եւ "Ֆէյսբուքից"`...14:13 21/12/2011
Քարոզչական եւ հոգեբանական կռւի սաստկացումը Իրանի դէմ13:51 08/12/2011
Տարածաշրջանի ցուրտ աշունը եւ "մրսած ՀԱԿ"-ը12:17 29/11/2011
Ձախորդ Թուրքիան...15:03 13/10/2011
Ինչքան էլ որ Օբաման ու Մեդւեդեւը շնորհաւորանքներ շռայլեն ...15:23 21/09/2011
2011-ի Թուրքիան եւ 1870-ականների Րաֆֆու "Տաճկահայք"-ը...16:25 17/08/2011
Նախընտրական կրքերը` Իրանում...16:49 06/07/2011
Իմիտացիա` ընդամէնը...14:22 09/06/2011
Էժանագնի ու թանկագնի երկընտրանքում...09:46 28/05/2011
Կազմաքանդողները դարձան երկխոսո՞ղ...16:48 18/05/2011
1 2
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development