Այնպես, ինչպես կա
19 °
Երեւան
10:10:44
24
Մայիս


Լրահոս
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
Վերադարձ արմատներին 12:45 06/02/2012

Այդ երբ է եղել, որ դեռ մարդը չկար, ու կապիկներն էին համարվում բնության ամենախելացի արարածները: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հրաշալի է եղել ամեն բան: Գորիլլաները, շիմպանզեների տուն էին գնում, հետո այս երկուսը գնում էին օրանգուտանների կազմակերպած շքեղ փարթիին, որովհետև նշվելու էր օրանգուտանուհիներից մեկի ամուսնության հերթական տարեդարձը:

Ամուսնություն: Ի՞նչ գաղտնիքներ, ինչ բան, ինչ մերկ կամ ոչ մերկ լուսանկարներ: Կապիկները միշտ շորերով են եղել` ծնվելիս, խաղալիս… անգամ ամուսնության առաջին գիշերը չէին հանվում: Եվ, բնական է, որ չի եղել մի կապիկ, որ ֆոտոխցիկը ձեռքին, բանանի ծառի լայն տերևների հետևից թաքուն լուսանկարի իր կամ հարևան ցեղի ներկայացուցչի մերկությունը:

Սահմանային վեճեր մեկ-մեկ լինում էին: Կապիկ էին ի վերջո, մարդ հո չէին, որ Եվրամիություն ստեղծեին: Ամեն մեկը ճանաչում էր իր բանանի, թզի, արմավի, ծառը, ու երբ պատահում էր իր ծառը բերք չէր տալիս այդ տարի (երաշտ ու մկներ այն ժամանակ էլ կային), ձեռքները երկարացնում էին հարևանի ծառին: Ու սկսվում է~ր: Նախ նոր ծառի տերը մի լավ ամոթանք էր տալիս անկոչ հյուրին, որ սա շնորհք չի ունեցել չոռուցավից պաշտպանելու սեփական ծառը եւ ապա մի քանի թաթալոշ հասցնում ու առաջարկում, որպես ծառայություն մրգի դիմաց, քթվել իրեն` ոջիլ ման գալ: Հաշտվում էին մի խոսքով, գալիս համաձայնության… դե հարևանը սովից հո չի մեռնելու: Բացի այդ էլ, երաշտ կա, բան կա, բա որ իր ծառի հետ նույն բանը պատահի: Չի՞ գնալու հարևանի դուռը:

Ընտրովի մարմինները շատ զարգացած չեն եղել: Վաժակի ընտրություն եւ վերջ: Բայց այդ ընտրություններին ծեծուջարդը միշտ անպակաս է եղել: Այդուհանդերձ գորիլլաների մոտ ընդունված էին նաև ազնիվ պայքարի կանոններ: Այդ կանոնների համաձայն, իրար մի լավ գզելուց հետո, առաջնորդ էր ճանաչվում նա, ով երկու ձեռքով խփում էր կրծքին ու բղավում բոլորից բարձր, որ ինքն է հաղթել ընտրություններում: Դրանից հետո հեռավոր ծառերի վրա արածող շիմպանզեներն ու օրանգուտանները գալիս, շնորհավորում էին վաժակին: Իհարկե նրան, ում ձայնը լսել էին այդ մեծ հեռավորությունից:

Օլիգա՞րխ, խոշոր հարկատո՞ւ, կառավարությո՞ւն: Չէ, նման բաներ չկային: Դե ոչ ապրանք ներկրել կար, ոչ հարկ, ոչ տուրք, ոչ ՀԴՄ: Նույնիսկ վարչապետ չունեին: Ոչ, ներքին գործերի եւ կրթության նախարարներ էլ չունեին: Բոլոր հարցերը վաժակն էր կարգավորում: Դատարան էլ չկար: Երբ երկու կապիկ կռվում էին միևնույն թզենու համար, նա իր մոտ էր կանչում կռվողներին եւ ասում`էդ ո՞ւմ թզենուն եք աչք դրել, էլ նման բան չկրկնվի… Խիստ էին վաժակները, եւ միշտ արդարադատ: Ո՞նց թե, թողներ մեկնումեկը թպրտա՞ր: Ինքը դեռ պիտի ուժ հավաքեր, որ հաջորդ բղավոցին էլ հաղթեր:

Մարդը երբ առաջացավ, ընդ որում այդ նույն կապիկից, ինչքան լավ բան կար ընդօրինակեց: Բայց նա այլևս կապիկ չէր, մարդ էր, "վիշիյ ինտելեկտ": Ու, ինչպես հատուկ է մարդուն, որպես ավելորդություններ, մոռացավ կապիկներից մնացած բոլոր լավ բաներն ու պահպանեց բազմաթիվ վատերը: Ամենավատ բանը որ հնարեց` փշալարն էր, հետո ավտոմատը, հետո մտածեց իր եւ հարևանի միջև փշալարն այնպես անցկացնել, որ սեփական տարածքում մի քանի թզենի ավելի լինի, քան կար մինչ այդ: Ամենավերջում մարդն սկսեց օրենքներ գրել: Ընտրություններից մինչև կառավարության ձևավորում օրենքով դարձավ: Սկսեցին օրենքով կոչել իրերն ու երևույթները: Ճյուղն, օրինակ, որի վրա բազմում էր վաժակը, կոչվեց նստավայր: Կզարան կոչվեց այդ վայրի կից շինությունը, ուր բերման էին ենթարկվում թզենու համար կռիվ գցած քաղաքական գործիչները: Ի՞նչ: Սրանք որտեղից ծլեցի՞ն: Դե սրանք էլ երևի ծագել էին այն մի քանի կապիկներից, որոնց միշտ թվացել է, թե առյուծը մի օր վոժդին կուտի, ու իրենք վաժակ կդառնան:

Փշալարերով շրջափակված բազմաթիվ տարածքներում, սակայն, մարդը օրենք ասվածը սկսեց բանի տեղ չդնել: Այնքան չդրեց, որ մոռացավ դրանց մասին, ու տպավորություն ստեղծվեց, թե ձգտում է վերադառնալ իր արմատներին, վերադառնալ այն երանելի ժամանակները, երբ մարդը չկար եւ կապիկներն էին համարվում բնության ամենախելացի արարածները: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հրաշալի է եղել ամեն բան: Գորիլլաները շիմպանզեների տուն էին գնում, հետո այս երկուսը գնում էին օրանգուտանգների կազմակերպած շքեղ փարթիին, որովհետև նշվելու էր օրանգուտանուհիներից մեկի ամուսնության հերթական տարեդարձը… Դե իհարկե այս ամենը ձեզ արդեն ծանոթ է:

ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Հեղինակի բոլոր նյութերը
Ձեր կարծիքը (7)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Հեղինակի հոդվածները
Հարգելի ուղևորներ...18:59 18/05/2012
Ինչ ասացին մեզ ընտրությունները20:52 11/05/2012
Պատրաստի ապուշություն` հեղինակային իրավունքով10:51 02/05/2012
Մորթոցի՞16:39 26/04/2012
"Մեղրամսին" էլ մեղր չեն բաժանում10:42 23/04/2012
Լենինն ու խալին16:51 18/04/2012
Կոնսենսուս` պլյուս-մինուս մեկ-երկու09:45 05/04/2012
Խա~չ, լոբին ո՞ր տեղի ա…17:30 29/03/2012
Գուցե սա՞ է ելքը15:45 23/03/2012
50+1-ի շուրջ14:50 19/03/2012
Ժամանակի սղության հետևանքները09:48 12/03/2012
Եվրահորինվածքներ18:48 02/03/2012
Կենգուրուների մրցույթ16:49 22/02/2012
Մի կրակոցով` երկու մանդատ15:33 20/02/2012
Դժվար, բայց հաղթահարելի15:18 15/02/2012
(Ան)նախադեպ14:10 08/02/2012
Բացենք մեր շղթայված ձեռքերը10:18 01/02/2012
Լավ նվագողները հարսանիքը չեն փչացնի19:01 24/01/2012
"Պուտինկաներ"15:32 20/01/2012
Դե եթե Պրեսկոտն է ասում…18:00 17/01/2012
1 2 3 4 5 6 7 8
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development