Այնպես, ինչպես կա
19 °
Երեւան
10:11:42
24
Մայիս


Լրահոս
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
Ֆեյսբուքում գարուն է 16:52 02/02/2012

Ֆեյսբուքում գարուն էՀայոց զինուժի կազմավորման 20-ամյակին նվիրված շնորհավորանքների, այդ թեմայով լուսանկարների, հղումների եւ մեկնաբանությունների տարափը Ֆեյսբուքում կամաց-կամաց թուլանում է: Անշուշտ, բանակը մեր անվտանգության երաշխավորն է, մեզ խաղաղ եւ կապույտ երկինք, անուշ քուն, քաղցր երազներ, սեր, հույսեր պարգեւողը եւ ամեն լավ բան, որ կա մեզանում... Ահա թե ինչու, ըստ իս, մեզանից յուրաքանչյուրը բանակի մասին իր շարադրության, վերլուծական կամ տեղեկատվական նյութի  կամ Ֆեյսբուքի պատին արված գրառման մեջ պետք է գրի կա'մ միայն լավը, կա'մ ոչինչ:

Չնայած դրսում այս օրերին տեղացող ձյանը` Ֆեյսբուքում գարուն է: Այս օրերին ամենից շատ շրջանառվող թեմաները ծավալվում են երբեմնի կանաչ Երեւանի լուսանկարների շուրջ:  "Այսպիսին էր... բորենիներից առաջ":

"Բնապահպանությունը hայաստանապահպանություն է",- գրառել է "Սարդարապատ" շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

"Երեւանը` մինչ մոնղոլ-թաթարական արշավանքը",- մեկ այլ օգտատիրոջ գրառումն է:  

Գարունը` գարուն, բայց ինչպես աշնանն էր, այնպես էլ ձմռանն ու գարնանը, երկիրը երկիր չէ: Թերեւս այս համատեքստում կարելի է դիտարկել երաժիշտ Վահան Արծրունու ֆեյսբուքյան վերջին գրառումը, ահա այն. "Պետության եւ ստեղծագործական աշխատողերի եւ ստեղծագործական աշխատողների միությունների հարաբերությունները. Հոդված 18. Պետությունը եւ ստեղծագործական աշխատողները: Պետությունը՝
1) խթանում է ստեղծագործական աշխատողների՝ մշակույթի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը նպատակաուղղված գործունեությունը.

2) ապահովում է ստեղծագործական աշխատողների աշխատանքի եւ զբաղվածության համար պայմաններ.
3) աջակցում է ստեղծագործական աշխատողների միջազգային ստեղծագործական շփումների ընդլայնմանը։
"Պարզվում է` այս տեսակ շշմելու օրենքներ կան մեր երկրում"- գրառել է Վահան Արծրունին:

ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Ձեր կարծիքը (0)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Առնչվող հոդվածներ
Տարօրինակ, խորհրդավոր լռություն15:12 07/05/2012
Ֆեյսբուքը մեր, ձեր, նրանց կյանքն է ուտում…18:14 12/04/2012
Վարդանուշը բարոյական է, որովհետեւ քաղաքականությամբ չի զբաղվում15:26 30/03/2012
Նախընտրական կրքերը Ֆեյսբուքում դեռ կթեժանա~ն11:57 07/03/2012
Հալոցք` Երեւանում եւ Facebook-ում18:03 20/02/2012
Ֆեյսբուքում, ինչպես կյանքում16:34 21/01/2012
Ի՞նչ կա-չկա Facebook-ում18:27 09/01/2012
Ռուբեն Հայրապետյան. "Ծիծաղելի հարցեր են տալիս` ո՞նց եք, գործերն ինչպե՞ս են"14:29 22/12/2011
Տարոն Մարգարյան. "Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ"11:36 21/12/2011
"Չաշխատողին ինտերնետը չէ` սեփական ստվերն էլ կխանգարի"11:44 20/12/2011
"Facebook-ը մտավորական ու քաղաքացիական հասարակության համար ազատ տարածք է"09:49 19/12/2011
Կիրո Մանոյան. "Facebook-ով կարելի չէ հեղափոխություն անել"12:56 15/12/2011
Մեր հայտնիները Facebook-ում-316:08 13/12/2011
Վալերի Աշխեն Գործունյան. "Facebook-ը քաղաքական լավ կայք է"10:50 10/12/2011
Մեր հայտնիները Facebook-ում-209:15 09/12/2011
Ժիրայր Սեֆիլյան. "Facebook-ի օգուտները շատ են` ազգային հարցերի համատեքստում"10:25 08/12/2011
Կարապետ Ռուբինյան. "Facebook-ի օգուտն անհամեմատ ավելի մեծ է, քան վնասը"10:28 07/12/2011
"Facebook-ը մեղավոր չէ, եթե դառնում է մարդկային թուլություններն արտահայտելու միջոց"10:27 06/12/2011
Մեր հայտնիները` Facebook-ում09:39 02/12/2011
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development