Այնպես, ինչպես կա
22 °
Երեւան
12:37:37
24
Մայիս


Լրահոս
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
Report!am-ի արձագանքը. Հիմա Հայաստանում հացադուլի ժամանակ չի՞ 10:41 22/02/2012

Report!am-ի արձագանքը. Հիմա Հայաստանում հացադուլի ժամանակ չի՞Փետրվարի 21-ին ժամը 21.00-ի սահմաններում բնապահպանական ակտիվիստ Բայանդուր Պողոսյանը կասեցրեց դեռ հինգերորդ ժամը չբոլորած իր հացադուլը: Այն սկսելու շարժառիթ էր մի  քանի օրվա ընթացքում կատարված Մաշտոցի պուրակի կանաչապատ տարածքի կառուցապատումը: Չնայած նախորդ օրվա խաբեությանը, թե շինարարությունը կասեցված է (իսկ գիշերն այն ընթացել էր նոր թափով), երիտասարդը պարզապես հավատաց Ոստիկանության  Երեւան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Կարեն Մովսիսյանի բանավոր հայտարարությանը: Իսկ վերջինս բավականին սրտառուչ կերպով համոզում էր. "Բայանդուր ջան, բոլորս գիտենք քո տղամարդկային դուխի, ռիսկի մասին: Գիտենք, որ դու անձնուրաց ձեւով էս ամեն ինչը անում ես: Գիտենք, որ դու շոու չես անում, որ դու գաղափարապես քո մտքերի հետ ես ու քո իդեալի հետ: Ցավդ տանեմ, արի, ուզում ես տոմս առնենք, թռնենք Յուար, ընդեղ անենք էտի (նկատի ունի հացադուլը- Ս.Մ.): Հիմա Հայաստանում հացադուլի ժամանակահատված չի: Այս շաբաթ, որ ես խոստանում եմ, որ շինարարություն չի լինելու. ձեր բախտը` ձեր հետ, մեր բախտը` մեր հետ: Եթե էդ ընթացքում պատասխանը կստացվի, շաբաթվա վերջին արեք` նստենք, ես էլ կգամ": Իսկապես դժվար էր հավատալ, որ այս հայտարարությունն անում էր ոչ թե հացադուլավորի քեռին կամ հորեղբայրը, այլ Ոստիկանության  Երեւան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի տեղակալը, զինվորական կոչումն էլ` փոխգնդապետ: Ոստիկանի խոսքը գրեթե մոգական ազդեցություն ունեցավ, Բայանդուրը շատ արագ հետ կանգնեց իր մտադրությունից, իսկ նրա համախոհների մի մասն անմիջապես ծափերով ընդունեց կարճատեւ հացադուլի ավարտը: Չնայած, հայտարարություն եղավ այն մասին, որ եթե հանկարծ գիշերը նորից շինարարություն լինի, առավոտյան արդեն հացադուլավորները կշատանան:

- Երեւանցի՞ եք, - հարցնում եմ փոխգնդապետին:

- Այո, քանի դեռ չեք վտարել:

- Դուք անձա՞մբ եք երաշխավորում, որ շինարարություն չի լինելու, թե՞ ունեք ղեկավարության խոստումը:

- Եվ անձամբ եւ մեր երկրի բոլոր մարդկանց անունից, ովքեր որ նվիրված են այս երիտասարդությանը,- պատասխանեց երիտասարդ հացադուլավորին վստահություն ներշնչած եւ երիտասարդությանն իր ղեկավարությունից ոչ պակաս նվիրված  ոստիկանը:

ՍՈւՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Ձեր կարծիքը (0)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Առնչվող հոդվածներ
Արթուր Բաղդասարյանին խաբել են16:30 23/05/2012
Ինչո՞ւ է "ՀՀԿ-ն վառվում"19:42 22/05/2012
Սերիալային դաստիարակության հետեւանքները17:45 22/05/2012
"Արվեստագետը"10:18 22/05/2012
Առանց հեքիաթի15:02 21/05/2012
Բոլորս` դեպի Եվրամիություն13:43 21/05/2012
"Հրաշագործ" նախարար12:42 19/05/2012
Հայտարարություն… ինչի՞ մասին15:27 16/05/2012
Կոալիցիայի "գաղափարն" ու "ծրագիրը"11:57 14/05/2012
Ազատ ընտրության համը18:12 11/05/2012
Ողբալի զավեշտ11:18 10/05/2012
Իսկ ինչ անեն Հանրապետականին չքվեարկածները17:00 07/05/2012
Ավելի տխուր Հայաստան14:07 07/05/2012
Բանավեճի չվերցված ձեռնոցը10:29 03/05/2012
Ոստիկանը և ՀՀԿ-ն16:27 02/05/2012
Ահա և վերջ 17:42 01/05/2012
Տրիբունա՞լ, ինչի՞ համար (Под трибунал, за что?)12:33 01/05/2012
Պետական ինստիտուտները` կուսակցականացված18:50 30/04/2012
Անվայել միամտություն11:07 29/04/2012
Վարչապետի "ոլորտները"17:06 28/04/2012
1 2 3 4 5 6 7
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development