Այնպես, ինչպես կա
22 °
Երեւան
12:50:21
24
Մայիս


Լրահոս
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
Փնտրում ենք իսկական տղամարդ 16:04 09/11/2011

Այս կյանքում տղամարդիկ ունեն "Խ" տառով սկսվող երկու հիմնական խնդիր: Չմեծանալ "խըռթ" ու չդառնալ "խուժան": Իսկապես, շատ դժվար է գտնել "խռթի" ու "խուժանի" ոսկե միջինը եւ դառնալ իսկական տղամարդ:

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք: Ցանկացած` անգամ ամենաուժեղ կնոջ համար իսկական տղամարդը նա է, ում ուսին կարելի է հենվել, եւ այդ ուսը "չի կոտրվի": Իսկ դա նշանակում է, որ այդ ուսի տերը պետք է լինի ուժեղ, ազնիվ եւ երբեք չմոռանա իր պատվի մասին:

Քարե դարում ժամանակակից տղամարդկանց նախնիները մամոնտի լավ կտորի կամ իրենց էգի համար ծագած վեճերը շատ հեշտ էին լուծում: Հագնում էին մորթիները, վերցնում գավազանները եւ արդար կռվում իրար գլուխ ջարդում:

Միջնադարում ասպետորեն ձեռնոց էին նետում: Հետո հանում էին սուսերները եւ փոքրիկ անցք առաջացնում հակառակորդի ոսկեկար կամզոլի` ցանկալի է` սրտի հատվածում:

Արդյունաբերական դարաշրջանում սուսերների ավելորդ "շըխկ ու դըխկը" վերանում է, եւ փոքրիկ անցքեր առաջացնելու ու տղամարդու պատիվը վերականգնելու ծանր պարտականությունն իր վրա է վերցնում ատրճանակը: 

Իսկ ի՞նչ է տեղի ունենում այսօր: Ինչպե՞ս են ժամանակակից տղամարդիկ պայքարում իրենց պատվի համար: Շատ տխուր, պրոզաիկ եւ բացարձակապես տղամարդկության հետ կապ չունեցող ձեւով: Եվ դա ձեւակերպվում է հետեւյալ նախադասությամբ. "Իմ փաստաբանը կկապվի ձեզ հետ": Ու սկսվում է... Փաստաբաններ, ծանուցումներ, դատարաններ, հայցադիմումներ: Մի±թե դա կապ ունի ոտնահարված տղամարդկային արժանապատվության հետ:

Երբ ինձ վիրավորում են, զրպարտում կամ վատաբանում, ես  երբեք ինձ թույլ չեմ տալիս զանգահարել իմ տղամարդուն կամ իմ փաստաբանին: Պարզապես գնում-գտնում եմ ինձ նեղացնողին (լինի դա տղամարդ, կին, թե լրատվամիջոց), ու ասում այն, ինչ մտածում եմ նրա մասին: Ու իմ հարցերը նրա հետ հենց տեղում լուծում տետ-ա-տետ զրույցի ժամանակ: Եթե ես, լինելով թույլ կին, կարող եք ինձ նման շռայլություն թուլ տալ, չեմ հասկանում, թե ինչու են որոշ ժամանակակից տղամարդիկ բարձրաձայն գոռում ոտնահարված պատվի մասին ու թաքնվում փաստաբանների փեշի հետեւում, ու հետո անգամ չեն էլ ներկայանում դատարան: Ցավալի է, որ այսօր գավազաններին, սուսերներին եւ ատրճանակներին փոխարինելու են եկել փաստաբանների այցեքարտերը... Իսկական տղամարդիկ պատիվը վերականգնում են բոլորովին այդ մեթոդներով ու ոճով: Եվ հենց այդպիսի տղամարդկանց ուսին են սիրում հենվել  իսկական կանայք:

P.S. Եթե որոշ տղամարդիկ կնեղվեն իմ հոդվածից ու կուղարկեն փաստաբանի այցեքարտը, պատրաստ եմ հանդիպել դատարանում:     

 ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Հեղինակի բոլոր նյութերը
Ձեր կարծիքը (62)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Հեղինակի հոդվածները
Մեր մերկությունը13:26 07/09/2011
Մինի-օլիգարխների բրիտանական արկածները18:09 26/08/2011
Փոքր ու մեծ աղջկա երեք ցանկությունը…17:08 18/07/2011
Կարող եք հանգիստ "քլնգել" ինձ…11:41 13/07/2011
Կազանը եւ կանայք18:21 23/06/2011
Թե ինչպես է Սուպեր Սաքոն շեղում մեր ուշադրությունը19:05 22/06/2011
Սա Երևանն է, Ռիո դե Ժանեյրոն չէ…13:19 14/06/2011
Ես չեմ ուզում այս երկրի համար տղա ունենալ…15:26 31/05/2011
Մեր սպիտակամորթ նեգրերը21:08 16/05/2011
Քաղաքականության "կազանովաները"09:18 10/05/2011
Հայկական ֆուտբոլի Ֆիլիպ Կիրկորովը15:17 02/05/2011
"Պորճ Կայենով" կոյոտները19:00 26/04/2011
A la guerre comme à la guerre16:23 18/04/2011
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development