Այնպես, ինչպես կա
22 °
Երեւան
12:50:48
24
Մայիս


Լրահոս
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
Համակարգային փոփոխությունների սկի՞զբ 17:52 03/02/2012

Համակարգային փոփոխությունների սկի՞զբՀանրապետական կուսակցության "բախտն" այստեղ էլ բերեց. օրինակ, կարող էր, չէ՞, "Պոստ սկրիպտում" մամուլի ակումբի 100-րդ հյուրը լինել "Ժառանգության" նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ոչ թե ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը: Սակայն լրիվ պատակահանորեն հիշյալ մամուլի ակումբի 100-րդ հյուրը եղավ հանրապետական գործիչը: Բայց սա չէ էականը, այլ այն, որ "Ժառանգություն" կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով` "Մենք հավատում ենք, որ Հայաստանում համակարգային փոփոխություններ են սկսվում, որի մասնակիցը "Ժառանգությունը" պարտավոր է լինել` լինի դա փողոցում, թե Ազգային ժողովում": Ի՞նչ "համակարգային փոփոխությունների սկզբի" մասին է խոսում Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ այդ նույն ընթացքում հանրապետական Հովհաննես Սահակյանն ասում է. "Երկրում նախընտրական տրամադրություններն են, որտեղ ավելի հնչեղ են ընդդիմադիր ձայները, սակայն ոչ բոլոր ընդդիմադիր ձայներն են ճշմարտամոտ": Որպես այս` 'համակարգային փոփոխության սկիզբ" կարելի է դիտարկել ընդդիմադիր տարբեր ուժերի հնարավորինս կոնսոլիդացումը: Նախօրեին գրեթե նույն կարծիքը հայտնեց "Ազատ դեմոկրատներից" Ալեքսանդր Արզումանյանը, ով մասնավորապես շեշտեց. "Գալիք խորհրդարանը մեկ քայլ առաջ կլինի գործողից, քանի որ այնտեղ ընդդիմադիր գործիչների թիվը կավելանա": Եթե իրոք այսպես լինի, այսինքն, եթե իրոք գալիք խորհրդարանում ընդդիմադիր գործիչներ թիվը, առավել եւս` ընդդիմադիր կուսակցությունների թիվն ավելանա, ապա իրոք Հայաստանում կարող են սկսվել "համակարգային փոփոխություններ", եթե միայն այդ ընդդիմադիրների թիվը չաճի մի¨նույն համակարգի ծնունդ ընդդիմադիրներով: Այս համատեքստում նկատենք, որ Հովհաննես Սահակյանի խոսքերով` "ՀՀԿ-ում բոլորն այսօր առավել քան երբեք համախմբված են կուսակցության ¨ հանրապետության նախագահի շուրջ: Եվ այն կարծիքներն ու վարկածները, թե ՀՀԿ-ում երկու թ¨ կա, ընդամենը կարծիքներ ու վարկածներ են": Իսկ ինչո՞ւ են "ՀՀԿ-ում բոլորը, "առավել, քան երբեք" համախմբվել կուսակցության ¨ հանրապետության նախագահի շուրջ", միթե այն պատճառով, որ կուսակցության ¨ հանրապետության նախագահն "առավել, քան երբեք" դրա կարիքն ունի... Իսկ ինչո՞ւ պետք է նախագահն առավել քան երբեք դրա կարիքն ունենա, արդյո՞ք ոչ երկրում համակարգային փոփոխություններից առաջ...:

Ինչ¨է, ՀՀԿ-ն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, իր համագումարը կանցկացնի մարտի 10-ին: Հենց այդ օրը ՀՀԿ-ն կունենա նոր գործադիր խորհուրդ, որի կազմից կարելի է գուշակել ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին մի քանի դեմքերին, նա¨՝ կուսակցության նոր նախագահ, որն էլ ամենայն հավանականությամբ կգլխավորի այդ ցուցակը: Ի դեպ, Սահակյանը բացառեց, թե որ¨է այլ մեկը կընտրվի ՀՀԿ նախագահ, քանի որ "նախագահ Սարգսյանը լուրջ ու երկարաժամկետ ծրագրեր ունի` ինչպես որպես կուսակցության, այնպես էլ որպես հանրապետության նախագահ": Հետ¨աբար, Սերժ Սարգսյանն էլ հավանաբար գլխավորի ՀՀԿ համամասնական ցուցակը: Ի դեպ "Ժառանգության" նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը իր` "Ժառանգության" համամասնական ցուցակում տեղ գտնելու առնչությամբ ասաց. "Ես հավակնություններ չունեն առաջին համարը լինել մեր ցուցակում: Ես կարծում եմ, որ թե "Ժառանգության" ներսում, թե կուսակցությունից դուրս կան մարդիկ, որոնք արժանի են գլխավորելու մեր ցուցակը: Ավելին, եթե մեկը վերջին անցողիկ տեղի համար ինձ հետ մրցակցի, ես պատրաստ եմ զիջել": Առհասարակ "Ժառանգության" ցուցակի ու նախընտրական շտաբի առնչությամբ Հովհաննիսյանը նշեց, որ իրենք շտաբ չունեն, իսկ կունենան, "օրենքի սահմանած ժամկետներում": Հետ¨աբար նրանք, ովքեր շտաբներ, կամ շտաբի պետեր ունեն, չեն գործել "օրենքի սահմաններում": Կոնկրետ ցուցակի առնչությամբ էլ Հովհաննիսյանը նշեց. "Մենք ունենք գործող պատգամավորներ, որոնք իրենց հետագիծն են թողել, մի¨նույն ժամանակ ունենք նա¨ երիտասարդներ, որոնք պետք է անպայման ներգրավված լինեն":

Իսկ առայժմ ցուցակների որ¨է քննարկում "Ժառանգություն"-ում տեղի չի ունեցել. "Դա տեղի չի ունեցել նա¨ մեր ու այլ կուսակցությունների միջ¨",- ասաց Հովհաննիսյանը` հավելելով. "Ազատ դեմոկրատների հետ մեր համագործակցությունը շարունակվում է, սակայն մեր ընդհանուր ցուցակ կազմելու հարցը պարզ կլինի միայն մեր համագումարի օրը` մարտի 2-ին: Բացի այդ, մենք համագործակցում ենք նա¨ ընդդիմադիր կուսակցությունների հետ` առաջին հերթին, այնուհետ¨` արտախորհրդարանական ուժերի ¨ ինչու ոչ, նա¨ իշխանության մաս կազմող որոշ կուսակցությունների հետ": Այս վերջին պահով նկատենք. ՕԵԿ-ի հետ "Ժառանգությունը" հազիվ թե համագործակցի, ՀՀԿ-ին հետ` իհարկե ոչ, ուրեմն մնաց ԲՀԿ-ն: Ի դեպ, մարտի 2-ից հետո, երբ "Ժառանգությունն" իր համագումարը կանցկացնի, ու "երբ ամեն բան պարզ կլինի" , արդեն մարտի 10-ին, երբ այս ¨ այլ հարցեր արդեն պարզեցված կլինեն, մասնավորապես ԲՀԿ-ի հետ կապված, Հանրապետականի համագումարի օրն է, որտեղ Հովհաննես Սահակյանի խոսքերով` "կուրվագծվեն նա¨ ՀՀԿ-ի նախընտրական պայքարի ձ¨երը":

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ  

 


Ձեր կարծիքը (0)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Առնչվող հոդվածներ
Այս օրերին` 5-7 % գնաճ12:32 24/05/2012
Ընդհանուր առմամբ` չեզոք14:13 23/05/2012
Ինչպե՞ս պետք է սփյուռքն արձագանքի Թուրքիայի մերձեցման նախաձեռնություններին10:18 23/05/2012
"Եթե չեք օգնում, մի խանգարեք, իսկ եթե խանգարում եք, ամոթ ձեզ"14:08 22/05/2012
"Ազդակի" 85-ամյակին14:43 21/05/2012
Խորհրդարանում դավադրություն է հասունանում17:02 19/05/2012
Քանդե'լ ասֆալտը, տեղը լոլիկ մշակե'լ14:18 18/05/2012
Ազգային համաձայնության կառավարությո՞ւն16:16 16/05/2012
"Ժառանգությունից" ժառանգություն չմնաց16:06 15/05/2012
"Որպեսզի գլխավորի երկիրը"15:15 15/05/2012
ԲՀԿ-ի մեծամասնությունը14:47 12/05/2012
Ազատ-անազատ լրատվամիջոցները17:24 11/05/2012
Միասնական շտաբի անելիքն ավարտվե՞ց17:20 11/05/2012
ՀԱԿ-ն այլևս փողոցում չէ15:45 10/05/2012
Ընտրություններին մասնակցությունը՝ Հայաստանի Հանրապետությունում19:17 05/05/2012
Եվ իջավ լռություն…22:30 04/05/2012
Պայթյուն Հանրապետության հրապարակում, տուժողների մեծ մասն ուսանողներ են (տեսանյութեր)22:15 04/05/2012
Կարինե Նալչաջյան. "Քարոզարշավն անցավ խաղաղ, հանգիստ, առանց լուրջ ցնցումների"15:17 04/05/2012
Կասկածելի "հարեւանություն"12:59 03/05/2012
Գալուստ Սահակյան. "Երբ ասում ենք նախագահ, բոլորի նախագահն է"14:55 02/05/2012
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development