| Լրահոս
11:49 24/05/2012Hewlett-Packard-ը դիմում է կրճատումների
11:05 24/05/2012Արմեն Երիցյանը հերքում է
10:55 24/05/2012Զեկույց՝ ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի մասին
10:37 24/05/2012Օլիմպիադա-2020-ը հաստատ Բաքվում չի անցկացվի
10:16 24/05/2012Այրել են 1 տոննա կոկաին
09:55 24/05/2012ԱՄՀ. պոլիոմելիտը նոր երկրներ է "գրավում"
09:50 24/05/2012Լատվիան չի շտապում եվրագոտի մտնել
09:32 24/05/2012Եմենին միլիարդները չեն օգնի
09:21 24/05/2012Հրդեհ ամերիկյան սուզանավում. կան վիրավորներ
09:12 24/05/2012Գրեթե նախագահ էր, դարձավ փոխվարչապետ
09:09 24/05/2012Թռիչք առանց պարաշյուտի՝ 730 մ բարձրությունից (տեսանյութ)
20:06 23/05/2012Եղանակը Հայաստանում
19:28 23/05/2012Ֆրանսիացի սենատորները` Ստեփանակերտում
19:05 23/05/2012Նախագահությունը Հայաստանից անցավ Ադրբեջանին
18:54 23/05/2012Մեկնարկում է Անկախ ֆիլմերի 2-րդ համահայկական փառատոնը
18:01 23/05/2012Դավթաշեն վարչական շրջանի նոր ղեկավարը
17:35 23/05/2012"Ոսկե Ծիրանը"՝ Կաննի միջազգային կինոփառատոնում
17:23 23/05/2012Բեն Լադենի բժիշկը 33 տարվա ազատազրկման է դատապարտվել
16:58 23/05/2012Որտե՞ղ է հայտնում իր անձնական կարծիքը Էդուարդ Շարմազանովը
16:46 23/05/2012Օձի խայթոցի 28 դեպք
16:37 23/05/2012Սիրիայում իրանցիներ են առեւանգվել
16:04 23/05/2012Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Էստոնիայի նախագահին
15:33 23/05/2012Իրանը համաձայնության է եկել
15:08 23/05/2012Դեռահաս աղջիկների գործում առկա են խուլիգանության տարրեր
14:38 23/05/2012Երդման հանդիսավոր արարողություն` ԴԱՀԿ-ում
14:31 23/05/2012"Նոր անուններ"` Երեւանում
14:05 23/05/2012Կմշակվի Երևանի "Փոքր կենտրոնի" կառուցապատման վերաբերյալ օրինագիծ
13:46 23/05/2012Գյուլը` ՆԱՏՕ-ի ղեկավա՞ր
13:38 23/05/2012"Սարդարապատը" հրապարակեց իշխանափոխության ճանապարհային քարտեզը
13:08 23/05/2012Աֆղանստանում հումանիտար առաքելության աշխատակիցներ են առեւանգվել
13:02 23/05/2012"Զգուշացե’ք, երեխաներ են"
12:16 23/05/2012Զոհեր թուրք-սիրիական սահմանին
11:15 23/05/2012Գայլերը խեղդամահ են արել 8 ոչխար, 8 գառ եւ...
10:55 23/05/2012Բոստոնում բացվել է Հայկական ժառանգության այգին և հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանը
10:52 23/05/2012Նախագահական ընտրություններ Եգիպտոսում
10:22 23/05/2012ՀՀ աղքատ հասարակությունը
09:43 23/05/2012ՕԵԿ-ը որոշել է լուծարել կառույցները եւ "վերահաշվարկ" կատարել
09:31 23/05/2012"Գալիցիայի երեք պատմությունները"` Փարաջանովի թանգարանում
09:25 23/05/2012Իտալիայի կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարել
09:23 23/05/2012Մահացել է հեռակառավարման վահանակի ստեղծողը
21:34 22/05/2012Եղանակը Հայաստանում
20:07 22/05/2012Հանրահավաք Պակիստանում. կան զոհեր
19:30 22/05/2012Առաջին կինը` ՖԻՖԱ-ում
18:30 22/05/2012Մալարիայի դեմ դեղերի մեկ երրորդը կեղծ է
18:24 22/05/2012 ՀՀԿ գրասենյակի հրդեհը մարվել է (լրացված)
18:14 22/05/2012Հրդեհ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում
17:57 22/05/2012Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին
17:10 22/05/2012 Պաշտոնից հրաժարվելու դիմումներ` ԵՊԼՀ-ում
17:02 22/05/2012Մեկամյա ժամկետով սպայական դասընթացներ
16:13 22/05/2012"Հայաստանի փոքրիկ երգիչները" լավագույնն են ճանաչվել
16:13 22/05/2012Հորդառատ անձրեւներ ու ջրհեղեղ՝ արեւելյան Ֆրանսիայում
15:58 22/05/2012Ոստիկանությունը հորդորում է
15:51 22/05/2012Համաձայնագրի ստորագրում ԱԳՆ-ում
15:23 22/05/2012"ՀԿԵ" ՓԲԸ կադրային իրավիճակը
15:20 22/05/2012Google Chrome–ը` առաջատար
14:58 22/05/2012"Մենք մերժում ենք մարտնչող անբարոյության ագրեսիվ քարոզը"
14:57 22/05/2012Պայթյուններ Սիրիայում
14:04 22/05/2012Մեդվեդեւը կուսակցականացվեց
13:56 22/05/2012ՏՀԶԿ-ն եվրագոտու ՀՆԱ-ի կրճատում է կանխատեսում
13:36 22/05/2012"Երևան Ջուրը" տեղեկացնում է
13:11 22/05/2012 Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ համաձայնագիր կկնքվի
13:04 22/05/2012Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին
12:45 22/05/2012Ադիբեկյանը բոլորին խորհուրդ է տալիս կոալիցիա կազմել
12:32 22/05/2012ԱԺ են գնում` համամասնականով
11:32 22/05/2012Բացվել է աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակը
11:27 22/05/2012Հավերժական սիրո երգիչը
11:22 22/05/2012Իսպանիայում փակվել են բոլոր դպրոցներն ու բուհ-երը
10:10 22/05/2012Գարնանային զորակոչը սկսվեց
09:52 22/05/2012Երկրաշարժ Բուլղարիայում
09:51 22/05/2012Դիվանագիտական սկանդալ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ
09:31 22/05/2012Ալբանիայում ավտոբուսն անդունդն է ընկել
09:28 22/05/2012Հնդկաստանում գնացքներ են բախվել
09:12 22/05/2012Իրանում 14 մարդ մահապատժի է ենթարկվել թմրանյութ տարածելու համար
09:11 22/05/2012Նախագահի պաշտոնակատարին ծեծել են
20:05 21/05/2012Եղանակը Հայաստանում
19:58 21/05/2012Հոլանդ-Գյուլ հանդիպում
18:20 21/05/2012Ականի պայթյունից զինծառայող է մահացել
18:11 21/05/2012Զարուհի Փոստանջյանի պահանջագիրը
18:09 21/05/2012ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այցելեց խորհրդարան
17:09 21/05/2012 Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
16:57 21/05/2012Երեւանում 700 հազար քմ ասֆալտապատվել է
16:28 21/05/2012"Երևան Ջուրը" տեղեկացնում է
16:12 21/05/2012Եմենում զոհերի թիվը հասել է 96-ի
16:05 21/05/2012"ՀԱՊԿ-ը կսատարի Հայաստանին"
14:40 21/05/2012Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Օմանի միջև
14:29 21/05/2012Այս տարի 40 հազար շրջանավարտ ունենք
13:36 21/05/2012Զոհերի թիվը Եմենում աճում է
12:50 21/05/2012Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել...
12:43 21/05/2012Աստիճանաբար անցում` բիոմետրիկ անձնագրերի
12:26 21/05/2012Billboard-ի 18 մրցանակներից 12-ը` Ադելին
11:54 21/05/2012Պայթյուն Եմենում՝ ռազմական շքերթի նախապատրաստության ժամանակ
11:25 21/05/2012Եվրամիության ռազմական ծախսերը 200 միլիարդ եվրո են
11:13 21/05/2012Մամուլի ազգային ակումբը 15 տարեկան է
11:04 21/05/2012Թբիլիսիի "Սուլիկո" անսամբլի համերգը՝ Երեւանում
10:37 21/05/2012"Մեծ ութնյակը"՝ Սիրիայի մասին
10:31 21/05/2012Ստորգետնյա ցնցումներ Աշոցքում
10:26 21/05/2012Հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 2.2 մլն դոլար
10:17 21/05/2012Փոխհրաձգություն եւ զոհեր Բեյրութում
09:41 21/05/2012Երեւանում տեղի կունենա ՍՏՀԽ վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը
09:33 21/05/2012Հակաադրբեջանական երթ Թբիլիսիում
09:28 21/05/2012"Վարդատոն"՝ Երեւանում
09:10 21/05/2012Իսպանիան հույսն իր վրա է դրել
09:06 21/05/2012Երկրաշարժ Գյումրիի մոտակայքում
09:03 21/05/2012Սերբիան նոր նախագահ ունի
08:56 21/05/2012Երկրաշարժ Իտալիայում
| ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
Կառավարության նիստում 16:35 02/02/2012 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստից առաջ կառավարության ղեկավարն անդրադարձել է օրակարգում ընդգրկված հարցերից մի քանիսին, որոնք, Տիգրան Սարգսյանի բնութագրմամբ, քաղաքական լուրջ բովանդակություն ունեն (վարչապետի ներածական խոսքը կայքում տեղադրվել է առանձին)։ Կրթական ծրագրերը կնպաստեն բարեկեցության բարձրացմանը Առաջնորդվելով մարդկային կապիտալի զարգացման հիմնարար սկզբունքով, որ բարեկեցության կարևոր գրավական են կրթության բարձր մակարդակն ու մասնագիտական որակավորումը, կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթական կարիքների գնահատման հետազոտության և կրթական ծրագրի իրականացման ծրագրին, հաստատել կրթական կարիքների գնահատման հետազոտության հարցաթերթի և արդյունքների ամփոփագրի ձևերը։ Կրթական ծրագրի իրականացման նպատակն է ուսումնասիրել զինծառայությունն ավարտող երիտասարդների կրթական հակումներն ու նախասիրությունները, մասնագիտական հմտությունների և ուսումնական առանձին առարկաների գծով գիտելիքների զարգացման միջոցով նրանց նախապատրաստել Հայաստանի Հանրապետության բուհեր, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար։ Որդեգրելով սոցիալական քաղաքականության նոր ուղղվածությունը, որի համաձայն դրամական օժանդակությունից անցում է կատարվում բովանդակային` կրթական, առողջապահական, բնակարանային և այլ սոցիալական ծրագրերի իրականացում և սոցիալական փաթեթների տրամադրում շահառու խմբերին, կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 16-18 տարեկան երեխաների կրթական կարիքների գնահատման, աջակցության և մոնիթորինգի իրականացման ծրագրին։ Ծրագրի նպատակն է անապահով ընտանիքների երեխաների մասնագիտական կրթություն ստանալու, սոցիալական ակտիվ ծրագրերում ներգրավելու հնարավորությունները մեծացնելով, բարձրացնել ընտանիքի բարեկեցության մակարդակը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս խնդիրը Հայաստանում ունի վիճակագրական բազա, որը նույնպես ապացուցում է ծրագրի խիստ կարևորությունը։ "Անապահով ընտանիքների միայն 10 տոկոսն է կարողանում ապահովել, որ իրենց երեխաներն ընդունվեն բուհեր, իսկ ապահովված երեխաների 82 տոկոսն է բուհ ընդունվում", - շարունակել է վարչապետը։ - Հասկանալի է, որ եթե նրանք բարձրագույն կրթություն չեն ստանում, ապա սկզբից ևեթ ստեղծվում է սոցիալական այս անհավասարությունը, և ապագայում այդ ընտանիքներն ունենում են խնդիրներ։ Այսինքն, կրթության հասանելիությունն աղքատությունը հաղթահարելու կարևորագույն պայման է։ Եթե ընտանիքի ղեկավարն ունի բարձրագույն կրթություն, ապա նման ընտանիքների միայն 12 տոկոսն է գտնվում աղքատության մեջ։ Այսինքն, այդ ընտանիքների 88 տոկոսն աղքատ չէ։ Այն պարագայում, երբ ընտանիքի ղեկավարը չունի բարձրագույն կրթություն, ապա այդ ընտանիքների 60 տոկոսն է աղքատ։ Այս վիճակագրությունն ապացուցում է, որ աղքատության հաղթահարման լավագույն ձևը Հայաստանի բոլոր ընտանիքներին և առաջին հերթին սոցիալապես անապահովներին կրթություն ստանալու հնարավորություն տալն է։ Պետությունը թիրախավորելու է հենց այս խնդիրը։ Այսինքն,եթե մենք ունենանք ֆինանսական հնարավորություններ, ապա դրանք որպես օժանդակություն պետք է ուղղենք այդ ընտանիքներին կրթություն ստանալու հնարավորության ընձեռմանը։ Կլինի պրոֆտեխուսումնարան, թե բուհ, մենք պարտավորվելու ենք ուսման վճարը վերցնել մեզ վրա։ Իսկ եթե մենք գնանք սոցիալական նպաստների ավելացման ճանապարհով, ապա այդ ընտանիքներին ապագայում չենք օգնի, որպեսզի նրանք ինքնուրույնաբար հաղթահարեն աղքատությունը։ Սա է մեր սոցիալական քաղաքականության արմատական փոփոխությունը"։ Գործադիրն իր երկու որոշմամբ փոփոխել է ավելի վաղ ընդունած սոցիալական փաթեթի հատկացման կարգը հաստատելու որոշումը և փաթեթի ընդհանուր հատկացումը` 18 մլրդ դրամը, բաշխել ըստ պետական կառավարման մարմինների։ Փաթեթում ներառված բժշկական ապահովագրության ծրագիրն իրականացվելու է ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացվող առողջության ապահովագրության կտրոնների հիման վրա։ Տեղեկացնելով, որ այդպիսի 116 հազար կտրոն է բաժանվելու, Տիգրան Սարգսյանը նշել է, որ դրանով իսկ պետական ծառայողներն ինքնուրույնաբար, առանց որևէ միջնորդության կարող են ընտրել ապահովագրական ընկերությունները։ Գյուղացին կապահովվի ազոտական պարարտանյութով և դիզելային վառելիքով ՀՀ կառավարությունը որոշել է պետական աջակցության ծրագրով երկրի հողօգտագործողներին մատչելի գնով տրամադրելու համար ներմուծված ազոտական պարարտանյութի բեռնման և համայնքներ փոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով 2012 թ. առաջին եռամսյակում ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 163 մլն դրամ։ Նախատեսված է պարարտանյութն ըստ մարզերի բաշխել հաշվի առնելով վերջին երեք տարում կատարված ցանքի և մշակվող բազմամյա տնկարկների տարածության միջին ցուցանիշը։ Կառավարության մշակած սուբսիդավորման մեխանիզմի շնորհիվ ներկայիս 8 հազար դրամի փոխարեն մեկ պարկ ազոտական պարարտանյութը հողօգտագործողներին կվաճառվի 6 հազար դրամով։ Հաջորդ որոշմամբ հաստատվել է երկրի հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման պետական ծրագիրը, որի իրականացման համար 2012 թ. առաջին եռամսյակում ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կհատկացվի 1 մլրդ 327 մլն 914 հազար դրամ։ Այդ գումարը որպես սուբսիդիա պայմանագրային հիմունքով տրամադրվելու է "Ֆլեշ" ՍՊԸ-ին` ծրագիրն իրականացնելու, 12 հազար 600 տոննա դիզելային վառելանյութ մատակարարելու համար։ Մինչև 2012 թ. մարտի 20-ը վառելիքը ՀՀ մարզերի հողօգտագործողներին կվաճառվի մեկ լիտրը 350 դրամով, որը 90 դրամով պակաս է շուկայական գնից։ Աջակցություն է ստանում հերթական ներդրումային ծրագիրը Իր նիստում կառավարությունը որոշել է "Հանա-տրանս" ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2012 թ. փետրվարի 20-ից մինչև 2012 թ. մարտի 31-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2015 թ. փետրվարի 20-ը։ Ընկերությունը նախատեսում է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի Մաղավուզի շրջանից ածխի փոխադրումը Վարդենիսի երկաթուղային հանգույց` հետագայում այն "Հանա-գրուպ" ընկերության միջոցով երկաթուղով Երևան քաղաք փոխադրելու նպատակով։ Ածուխը պետք է կիրառվի որպես ջուր-ածխային վառելիք` ապահովելով "ԵրևանՀԷԿ" ՓԲԸ կողմից էլեկտրաէներգիայի ստացում։ Բեռնափոխադրումը կազմակերպելու համար ՍՊԸ-ն արտերկրից ձեռք է բերել 40 ինքնաթափ ավտոմեքենա` այդ նպատակով ներդնելով մոտ 1.9 մլրդ դրամ։ Ծրագրով նախատեսվում է ստեղծել մոտ 50 աշխատատեղ` 180 հազար դրամ միջին աշխատավարձով։ "Այս ծրագիրն ունի ազգային անվտանգության լրջագույն բաղադրիչ, - ասել է Տիգրան Սարգսյանը։- Սրանով էապես ամրապնդվում է մեր էներգետիկ անվտանգությունը, մեծանում են մեր էներգետիկ ռեսուրսների օգտագործման ճկունությունը և արդյունավետությունը։ Բացի այդ, կառուցվելու և շահագործման է հանձնվելու մի նոր ճանապարհ, որը մեզ կապելու է Ղարաբաղի հետ։ Դրանով հումք է տեղափոխվելու Հայաստան, և մեր էներգետիկ համակարգը ձեռք է բերելու լրացուցիչ ռեսուրս, որը նաև նվազեցնելու է արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը, ինչը չափազանց կարևոր է։ Սա նաև խթանելու է տնտեսական աճը 2012 թվականին։ Մեծածավալ ներդրումներ են կատարվում այս ոլորտում, և սա ևս մեկ քայլ է մեր էներգետիկայի բնագավառում ինքնաբավության և անվտանգության աստիճանը բարձրացնելու առումով"։ Ազատ տնտեսական գոտին առաջինն է Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, դրա արդյունքում առաջավոր տեխնոլոգիաների արմատավորման միջոցով արտահանման ծավալի աճի, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն տնտեսական զարգացում ապահովելու նպատակով կառավարությունը որոշել է "ՌԱՕ Մարս" ՓԲԸ և "ԵրՄՄԳՀԻ" ՓԲԸ տարածքներում ստեղծել ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ)։ Վերջինիս գործառնական տեսակը սահմանվել է արտադրաարդյունաբերական և տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և կենսատեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության ոլորտներում։ ԱՏԳ գործունեության ժամկետ է սահմանվել 10 տարին, ԱՏԳ կազմակերպիչ է ճանաչվել "Սիտրոնիքս Արմենիա" ՓԲԸ-ն։ Այսպիսով, ստեղծվել է Հայաստանի առաջին ազատ տնտեսական գոտին։ Որոշման առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. "Արձանագրում ենք, որ Հայաստանի նորանկախ պետականության պատմության մեջ առաջին անգամ պետությունն իրականացնում է ճյուղային արդյունաբերական քաղաքականություն մասնավոր հատվածի հետ։ Այսօր մենք դա հաստատեցինք, և այսօր նաև այդ ուղղությամբ առաջին քայլն ենք կատարում։ Այն գործիքներից մեկը, որով իրականացնելու ենք այդ քաղաքականությունը, ազատ տնտեսական գոտու գործիքն է, և մենք հայտարարում ենք այդ գործիքի օգտագործման սկիզբը։ Նաև հիշում եք, որ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովում բազմիցս քննարկվել է այս ծրագիրը, և մենք շուրջ 3 տարի աշխատել ենք մեր ռուս գործընկերների հետ նաև այս հայեցակարգի վրա։ Պատրաստվել է մանրակրկիտ մի փաստաթուղթ, որտեղ նկարագրված են, թե ինչ գործողություններ պետք է իրականացվեն ազատ տնտեսական գոտում"։ Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք կնպաստեն գիտության և տեխնիկայի զարգացման միջազգային չափանիշներին համապատասխանող և երկրի տնտեսության պահանջներից բխող գիտական կենտրոնների ստեղծմանը։ Մեկ այլ որոշման մեջ կատարված լրացումներով տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում իրականացվող ծրագրային ապահովման հարմարեցումը, արտադրության պրոցեսում նորամուծության ներդրումը և ինովացիոն գործունեությունը հարկման առումով և բացառության կարգով կհամարվեն գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ և դրանց վրա կատարված ծախսերը համախառն եկամտից ամբողջությամբ կնվազեցվեն այն տարում, որ տարում որ կատարվել են։ ՀՀ կառավարությունը որոշել է ընդունել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի` Երևանում կառուցած արտաքին լուսավորության ցանցերը և այդ գույքը հանձնել ՀՀ սեփականությանը` ի դեմս ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության, որից հետո նվիրել Երևանի քաղաքապետարանին, որին օրենքով վերապահված է արտաքին լուսավորության կազմակերպումը։ Գործադիրը նաև համաձայնել է Գեղարքունիքի մարզի Նորատուսի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող "Ռադիո" ՓԲԸ բաժնետոմսերի ուղղակի վաճառքի արդյունքում համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 30 մլն 849 հազար 300 դրամի մի մասն ուղղել Պ. Սևակի փողոցի հիմնանորոգմանը, մյուս մասը` համայնքի գլխավոր հատակագծի մշակմանը։ Գործադիրը հաստատել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության խորհրդանիշի նկարագրությունը և ձևը։ "Արի տուն" ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի Կառավարության նիստի հավանությունն են ստացել Սփյուռքի երիտասարդների` Հայաստան ճանաչողական այցելությունների "Արի տուն" 2012 թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը, որոնց համաձայն այս տարի ակնկալվում է 800 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան։ "Սա մեր հաջողված ծրագրերից է, և եթե տարվա ընթացքում ունենանք խնայողություններ, կարծում եմ, որ պետք է անդրադառնանք այս ծրագրին` ավելացնելով ֆինանսավորման ծավալը և փորձենք նաև կրկնապատկել մասնակիցների քանակը", -շեշտել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Փոփոխություն կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը դրանով իսկ կանոնակարգում է համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությունը, այդ հաստատություններում բացառում ծնողներից անհարկի տեղեկանքների պահանջը։ Վարչապետը նշել է այս դրույթի, ինչպես նաև դրա վերաբերյալ բնակչությանն իրազեկելու կարևորությունը։ "Մենք գիտենք, և մեր քաղաքացիները նույնպես պետք է իմանան, որ նման տեղեկանքներ այլևս չեն պահանջվում", - ասել է նա։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել "Ուկրաինայի Օդեսա քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին" ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին։ Ուկրաինայում բնակվում է շուրջ 400 հազար հայ, իսկ երկրի հարավ-արևելյան շրջաններում, մասնավորապես Օդեսայում, Ղրիմում` մոտ 150-180 հազար։ Օդեսայում գլխավոր հյուպատոսության հիմնումը հնարավորություն կընձեռի պատշաճ մակարդակով կազմակերպել Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում, Ղրիմում և Մոլդովայում բնակվող ՀՀ քաղաքացիների հյուպատոսական ծառայությունների մատուցումը, ինչը ներկայումս դժվար իրագործելի է Կիևից հեռու լինելու պատճառով։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել քաղաքացիական պաշտպանության կառավարման, կապի ու ազդարարման համակարգերը հիմնելու և դրանց բնականոն գործունեությունն ապահովելու ուղղություններին, որոնցով սահմանվում են նշված համակարգերի վերաբերյալ հիմնադրույթները, ներկայացվող պահանջները, գործունեության սկզբունքներն ու մեթոդները։ Կառավարության որոշմամբ նոր խմբագրությամբ է շարադրվել "Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին" որոշման հավելվածը։ Փոփոխությունների արդյունքում հստակեցվել են անտառօգտագործման տրամադրման հայտերը և ծրագրերին ներկայացվող պահանջները, օգտագործման տրամադրման կամ մերժման հիմքերը։ Իր որոշմամբ կառավարությունը սահմանել է "Քրեակատարողական ծառայության մասին" և "Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին" ՀՀ օրենքների համապատասխանաբար 20-րդ և 14-րդ հոդվածներից բխող 2012 թ. վերապատրաստման և հատուկ ուսուցման ծավալները, ինչպես նաև մեկ հատուկ ուսուցում անցնողի կամ վերապատրաստվողի վերապատրաստման և հատուկ ուսուցման մեկ ակադեմիական ժամի արժեքները։ Գործադիրը որոշել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի կինոթատրոնի շենքը մասնավորեցնել մրցույթով, վաճառքի գնի 70 տոկոսն ուղղել ՀՀ պետբյուջե, իսկ 30 տոկոսը` համայնքի ֆոնդային բյուջե։ Կառավարության երեք որոշմամբ Երևան քաղաքի Աճառյան 20/3, Մոլդովական 12/1, Գյումրի քաղաքի Արևելյան փողոցի N3 հասցեներում գտնվող տարածքները սեփականության և անհատույց, անժամկետ օգտագործման, ինչպես նաև բաժնային սեփականության իրավունքով հատկացվել են այնտեղ բնակվող կարիքավոր քաղաքացիներին` ընդհանուր թվով 10 անձի։ Կատարելագործվում են սոցիալական ոլորտի օրենքները ՀՀ կառավարությունը հավանություն է տվել "Պետական կենսաթոշակների մասին", "Բռնադատվածների մասին" և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով կատարելագործվում են կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու և մի շարք այլ հարցերի առնչվող իրավահարաբերությունները։ ՀՀ կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած "Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին" ՀՀ օրենքում, ՀՀ ընտանեկան և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը և եզրակացրել, որ նույն կարգով ԱԺ ներկայացված կառավարության օրինագծերի փաթեթն առավել համապարփակ և ամբողջական կարգավորում է տալիս մարդու նշված իրավունքի իրացմանը` բացառելով վերջինիս առևտրային նպատակով օգտագործումը, ինչը թույլատրված է պատգամավորի ներկայացրած նախագծերի փաթեթով։ Այս պատճառաբանությամբ գործադիրը դեմ է օրինագծին և պնդում է նախագծերի փաթեթի իր ներկայացրած տարբերակը։ Օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։ Այլ որոշումներ ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել "Պաշտպանական համակարգեր" միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի զարգացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարությունների միջև պաշտպանության բնագավառում համագործակցելու համաձայնագրերի կնքման առաջարկություններին։ ՀՀ կառավարությունը որոշել է ֆինանսավորել ՀՀ տարբեր մարզերի ավելի քան չորս տասնյակ համայնքների ղեկավարների և ավագանու անդամների 2012 թ. փետրվարի 12-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը։ Գործադիրը երեք տարի գործողության ժամկետով հոգեմետ նյութերի ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր է տվել Երևանի "Լագի" ՍՊԸ-ին։ Տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։ Ձեր կարծիքը (0) | Նամակ խմբագրին | Տպել |
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը
![]() Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ... Հովիկ Աֆյանի սյունը ![]() "Ծովից նավ է գալիս, զգույշ..." ...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն... Թաթուլ Հակոբյանի սյունը ![]() Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով: Սիրանի սյունը ![]() Ոլորաններում ...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան: Էդիկ Անդրեասյանի սյունը ![]() Հարգելի ուղևորներ... Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը... Աշոտ Վավյանի սյունը ![]() Երազելու երկու պայմանը Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ: Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը ![]() Փորձելով արդարացնել Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը: Կարեն Մամիկոնյանի սյունը ![]() Աֆորիզմներ-47 Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով... Արծրուն Կոստանդյանի սյունը ![]() "Մե ուրախություն, մե ծիծաղ" ...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է... Դերենիկ Մելիքյանի սյունը ![]() Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը... Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ... Ա. Մ.ի սյունը ![]() Ծո, հըբը քեզի պե՞տք է Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի... Անի Գրիգորյանի սյունը ![]() Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին: Արմեն Հովհաննիսյանի սյունը ![]() Վերադարձնենք պետությունը Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից... Սիւզան Խարտալեանի սյունը ![]() Երբ ճանճերը կը փակեն բերանս Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար: Սուսաննա Մարգարյանի սյունը ![]() Ու "պարտվում է Հայկը" Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու: Լեւոն Սարգսյանի սյունը ![]() Վարչապետի կիրակի Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի: Ա. Վ.ի սյունը ![]() Տարվա վերջում կարծիքները համընկան Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված: Գոհար Հայրապետյանի սյունը ![]() Փնտրում ենք իսկական տղամարդ Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք: Մհեր Արշակյանի սյունը ![]() Ընտրությունս կայացրել եմ "Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ... |
![]() |
![]() |
![]() |
©2012 Report.am Իրավունքները պաշտպանված են |
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ | ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ | ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՄՇԱԿՈւՅԹ | ԱՅԼ | ՄԱՐԶԱԿԱՆ |
|























