Այնպես, ինչպես կա
11 °
Երեւան
06:33:27
19
Ապրիլ


Լրահոս
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
"Հո թուրք չես" կամ "Հայ ես` պետք է մեռնես" 13:32 16/11/2011

"Հո թուրք չես" կամ "Հայ ես` պետք է մեռնես"Լինել հանդուրժող` նշանակում է հարգել ուրիշի տեսակետ ունենալու, կարծիք հայտնելու իրավունքը, եթե նույնիսկ այդ տեսակետն ու կարծիքը չեն համընկնում ձեր ունեցածի հետ: Հանդուրժողականությունը նպաստում է մարդկանց միջեւ խաղաղ հարաբերությունների հաստատմանը, լրագրողներին ներկայացրեց հոգեբան Կարինե Նալչաջյանը` Հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսում:

Անհանդուրժողականության, ծայրահեղության եւ բռնության դրսեւորումների կտրուկ աճ է նկատվում ամբողջ աշխարհում: Արդյունքում առանձին մարդիկ եւ համայնքներ դառնում են դաժանության եւ բռնության զոհ` միայն իրենց էթնիկ, կրոնական, ազգային կամ այլ պատճառով:

Կարինե Նալչաջյանի խոսքով, անհանդուրժողականություն են ծնում` բեւեռացումը, հավասար հնարավորությունների պակասը, օտարումը, համազգային գաղափարների պակասը:

Այս ամենից, անշուշտ, կարելի է ենթադրել հայ հասարակության անհանդուրժողականության մեծ լինելու մասին:

Ընտանիքում անհանդուրժողականության պատճառ կարող է լինել անարդարության զգացողությունը:

"Ընտանիքը մեծ արժեք է մեզանում, եւ հենց դա է պատճառը, որ եթե մենք ագրեսիա ենք նկատում ընտանիքի ներսում, մտածում ենք, որ ամեն ինչ կորած է",- նշեց հոգեբանը` ավելացնելով, որ ցանկացած հասարակության ներսում անհանդուրժողականություն ծնում են սոցիալական խնդիրները, եւ մարդը դառնում է եսակենտրոն:

Հոգեբանի խոսքով, մենք այլոց, նույնիսկ մեր թշնամիների նկատմամբ, ավելի հանդուրժող ենք:

"Օրինակ ադրբեջանցիներն ասում են` "Հայ ես` պետք է մեռնես", "Հասան, Հասան մեծացիր, հայի քոքը կտրիր",- ադրբեջանցիների տրամադրությունները մեր հանդեպ ներկայացրեց Կարինե Նալչաջյանը:

Իհարկե, մենք նույնպես արտահայտում նեք մեր վերաբերմունքը, օրինակ`"Հո թուրք չես", " Հո թուրքի հաց չի` չես ուտում" արտահայտություններով, սակայն ինչպես հոգեբանն է նկատում` դրանք ոչնչացման, մահվան միտված չեն:

"Եթե մենք չասենք "Հո թուրք չես", անպաշտպան կդառնանք այն երկրի նկատմամբ, որ հայերի նկատմամբ ունեցած բացասական տրամադրությունը չի թաքցնում: Ստերեոտիպերը պետք չէ կոտրել":

Ինչ վերաբերվում է աղանդներին, ապա հոգեբանի խոսքով, դրանք մաքուր կրոնական զգացողություններ չեն արթնանցնում եւ եթե հաշվի առնենք, որ այդ կազմակերպությունները մեկը մյուսին չեն հանդուրժում, դա արդեն ամեն ինչ ասում է իրենց մասին:

Իսկ քաղաքական դաշտում գործող մարդիկ, կուսակցությունները մշտական մրցակցության մեջ են` "եթե մրցակցություն, ապա անհանդուրժողականություն կլինի, ուրիշ բան է, երբ իրենց ագրեսիայով թունավորում են հասարակությանը":

Ինչ վերաբերվում է քաղաքական դաշտի հակառակ կողմերում գործող` ընդդիմություն-իշխանություն բեւեռներին, ապա նրանց` "Ով մեզ հետ չէ, մեր թշնամին է" եւ հակառակ կողմից` "Ով մեզ հետ չէ, կհայտնվի կոտրած տաշտակի առաջ" հայտարարություններն արդեն անհանդուրժողականության մասին են խոսում: Հոգեբանը սա բացատրում է նաեւ նախընտրական շրջանով:

"Մեր հասարակությունն այդքան էլ կայուն  վիճակում չէ, հիմա արհեստականորեն քաղաքական անհանդուրժողականություն սերմանել մեր մի բուռ հանրության մեջ` դա ուղղակի նշանակում է մեր պետության հիմքերին լուրջ հարված հասցնել: Մրցակցության մեջ եղեք, բայց առանց թշնամանք սերմանելու":

ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆ


Ձեր կարծիքը (0)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Առնչվող հոդվածներ
Գեւորգ Հակոբյանը և Պլաչիդո Դոմինգոն` նույն բեմում15:23 18/04/2014
Ետ վերադարձրե'ք ապրանքը, եթե այն պատշաճ որակ չունի14:30 18/04/2014
Բարոյականի և անբարոյականի տարբերությունը14:46 17/04/2014
Էրդողանը մատ է թափ տվել Օբամայի վրա` Սպիտակ տանը կայացած թեժ զրույցի ժամանակ 12:01 16/04/2014
Ոչ մի սկիզբ. շարունակվում ենք14:19 14/04/2014
Ռուսական խոսքեր11:13 14/04/2014
Զիջումներ և մեսիջներ20:31 11/04/2014
Մարաղան Սումգայիթի շարունակությունն էր…14:47 10/04/2014
Տիգրան Սարգսյանն ո՞վ է11:54 10/04/2014
Ազգային համաձայնության կառավարության ժամանակը11:12 09/04/2014
Իսկ "ռեժիմն" ամենևին էլ խուճապի մեջ չէ12:46 04/04/2014
"Է-Էստոնիա"-ն և "էհ, Հայաստան"-ը15:11 02/04/2014
Բացահայտվել է Եվրադատարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Շվեյցարիայի բողոքի տեքստը 12:06 02/04/2014
"Էստոնահայկական փախլավա"12:19 01/04/2014
Ղարաբաղի մասին` off-record և Իլհամ Ալիևի նվերը13:13 31/03/2014
Ազատության հրապարակում` անձրև և Րաֆֆին 19:34 28/03/2014
"Դեմ եմ"-ն առաջին անգամ կլռի` հարգելով ու չխոչընդոտելով14:06 27/03/2014
Արժե մտածել11:49 27/03/2014
Ի՞նչ պետք է սովորեն հայերը Թուրքիայի վարչապետ Էրդողանից 10:52 26/03/2014
Ետխորհրդային, եվրոպական Էստոնիան 11:09 25/03/2014
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Արդյունքներ և պատասխանի հստակեցումներ

Հայկական աշխարհը նախապատրաստվում է նշել Հայոց ցեղասպանության 99-ամյակը և աշխատանքային ժամացույցի սլաքները լարելու 100-ամյակի ուղղությամբ:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Մենք գյուղապետություն ենք կառուցում

Եվ ես հատկապես նախանձում եմ նրանց, ովքեր էս գլխից գիտեն, թե այդ ղեկավարն ինչ է անում, ինչու է այս մարդուն հրաժարեցնում, ինչու է այն մյուսին դնում հրաժարվածի տեղը, ինչու է իր ելույթի մեջ այս ու այն բառը օգտագործում, ինչու է ուզում սահմանադրական փոփոխությունների փաթեթ լինի, եթե ինքը դեմ է այդ փոփոխություններին, և այլն, և այլն:
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

Կարևոր փոփոխություն

Այդ առավոտ, երբ ննջասենյակում խառնվել էին խոհանոցից և բաց լուսամուտից եկող աղմուկները, Կարենն արթնացավ հաստատ որոշմամբ. այդ օրն անել մի բան, որը երբեք դեռ չէր արել: Կարենը 5 տարեկան էր, և չնայած նա դեռ լավ չէր հասկանում, թե ինչ է նշանակում որոշում, բայևայնպես նա հստակ որոշել էր այդ օրը անել հենց այն, ինչի մասին դեռ կխոսենք...
Նաիրա Ղազարյանի սյունը

Նաիրա Ղազարյան

Հանուն ազատության

Ազատությանը պետք է խնամել, վարժեցնել։ Հետո հասկացա։ Ինչ-որ մեկն ասել էր՝ ժամանակը բարեգործ չէ։ Եվ չէր սխալվել։ Ժամանակը ազատության դահիճն է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Ալիեւը կըմբռնի՞ Իրանի պատգամը...

Ադրբեջանը տարածաշրջանի աշխարհագրա-քաղաքական նոր վերիվայրումների ձախորդ հետեւանքներից խոյս տալու համար՝ ժպտադէմ շրջադարձ է կատարել Իրանի ուղղութեամբ. չէ՞ որ Ադրբեջանի հարաւային շրջանների իրանամէտ թալիշների գործօնն է առկայ...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

Մի փոքր ժամանակավրեպ որոշում

...Մուտքի մոտից սակայն լսելի էին դահլիճից հասնող ուրախ ձայները, շամպայնի խցանների շրխկ-թրխկն ու բաժակների զրնգոցը. ինքնամեծարվում էին տղերքը՝ իրենք էլ չհավատալով, որ այդքան խելացի են ու ժողովրդի, պետության մասին այդքան անձնուրացաբար մտածող
Սիրանի սյունը

Սիրան

Չե'մ վճարելու կենսաթոշակային պարտադիր 5 %-ը, եթե անգամ Պուտինը խնդրի

Ասել եմ, էլի կասեմ` մեր երկիրն այլեւս երկիր չէ, սա դարձել է հղփացածների եւ շփացածների որջ` իրենց սպասարկող վարձկաններով: Առաջ սա Գառնու քարերի սիմֆոնիայի երկիրն էր, սա Ծածկած շուկայի երկիրն էր, սա ...
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-92

Մեր կառավարության շնորհիվ շատերը ճաշակեցին ազատ և լավ կյանքի համը… օտարության մեջ:
Արմեն Վարդանյանի սյունը

Արմեն Վարդանյան

Երեք հանդիպում, կամ "Երկու հատ հաց կառնե՞ս՝ տուն տանեմ"

1994 թվականի հունվարի վերջին օրերն էին: Ռազմական գործողություններն առավել թեժ էին Արցախի հյուսիսարևելյան հատվածում: Ազերիներից ազատագրվում էր Մարտակերտի շրջանը...
Արաքս Պողոսյանի սյունը

Արաքս Պողոսյան

Ղարաբաղ, իմ սեր, դու էլ առաջվանը չես

...Սա է` ինչ կա. ուզում ես ուզիր, ուզում ես` ոչ: Բայց երեսով չտաս մեր սերը, որովհետև գուցե դա բոլորովին էլ սեր չէր, այլ սիրահարություն` կարճ ու վաղանցուկ: Իսկ նրանք, ովքեր հասկացան, որ...
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Սահմանադրության դատարան

...պսևդոլիբերալ հեքիաթները կպահեք ձեզ ապաստան տվող երկրների դիվանագետների համար: Ձեռք տա՝ կհավատան, ձեռք չի տա...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Սերժ Ազատիչ

...Մինչդեռ Հայաստանն ահագին առաջ գնացած կլիներ, եթե Սերժ Սարգսյանն այս օպերատիվությամբ եւ զայրույթի ու վճռականության այս չափաբաժնով արդեն իսկ պատժած լիներ նրանց, ովքեր աղաղակող ձեւով խեղում են...
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Եղիր հեզ, բանող եզ…

... Ու եթե այս ամենից դուք չվիրավորվեցիք, ձեզ կաշառք առաջարկելուց եւ ձեր ձայնը վաճառելուց պարզ է` չէիք վիրավորվելու:
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Հայեացք Եւրոպայէն-նախագահական ընտրութիւններու առթիւ

Հայ մարդը պիտի իմանայ դժուար որոշումներու կայացման ձեւին ու գործընթացի մասին, յատկապէս այն, որ ինչպէս պիտի բաշխուին կորուստները: Կորուստներուն մասնակից պիտի ըլլան բոլորը, հասարակութեան բոլոր խաւերը, իւրաքանչիւրը իր չափին համապատասխան, սակայն ի վերջոյ պիտի շահին բոլորը:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Երբ լրագրող ես

Ես զզվում եմ ինձ հասցեագրված "մի հատ սրան լրագրի, բայց իմ անունը չտաս" պահանջ-խնդրանքներից: Ես միշտ էլ հեգնել ու սրտնեղել եմ նրանցից, ովքեր նախ հիացել...
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Անպատժելիության զոհը

...կա՞ր մեկը, որ այս օրերին մեկ անգամ ևս չհամոզվեց, թե ինչպես մարդկային դաժանության դեմ երբեմն նույնիսկ տատամսում ու վարանում է տեր Աստվածն ինքը` ուժ չունենալով իր ամենազոր աջը մեկնելու կարոտյալին։
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Պատերազմի երեք սցենար

... ստացվում է, որ ստատուս-քվոյի պահպանման պայմաններում, երբ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը տարածքային չափումով ոչինչ չեն զիջել և ոչինչ չեն նվաճել, կորցրել են շուրջ 4000 երիտասարդների:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:


©2014 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development