Այնպես, ինչպես կա
22 °
Երեւան
12:55:57
24
Մայիս


Լրահոս
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
Ընտանիքից մինչեւ պետականություն 11:44 18/01/2012

ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի, երգերի հեղինակ Լեյլա Սարիբեկյանը Report.am-ի հետ զրույցում ցույց է տալիս ուղիներ…

Ընտանիքից մինչեւ պետականությունԸնտանիքը հայրենիքի բջիջն է

- Անվերապահորեն պետք է սիրել սեփական ժողովրդին եւ երկիրը: Սիրո մեջ կա նվիրվածություն, աշխատասիրություն եւ անդավաճան լինելու պարտավորություն: Երկիր սիրող, հայրենիք սիրող մարդը միշտ լավատես է լինում:  Նախեւառաջ ամեն ոք պետք է լավատես լինի: Ինքս շատ զայրանում եմ մեզանում առկա ամեն վատ բանի վրա, բայց դա չի ստիպում այս ամենի մեջ չտեսնել լավը: Գտնում եմ, որ բողոքող լինելը տեսակի խնդիր է, ամեն բողոքող մարդ դժգոհ է սկսած իր ամենափոքր օղակից` ընտանիքից: Հայ մարդու ընտանեկան պատկերը Հայաստանի ընդհանուր պատկերի մակետն է: Ընտանիքը հայրենիքի բջիջն է: Այն մարդիկ, ովքեր ուրախանում են իրենց ընտանիքի յուրաքանչյուր փոքրիկ ձեռքբերմամբ, ամբողջ օրը չեն "նվնվում" առկա դժվարություններից, այդ մարդիկ արժեվորում են նաեւ երկրի ամենափոքր ձեռքբերումը: Ի դեպ, այդ "նվնվացողին" մեկը հարցնի` իսկ դու ի՞նչ ես արել, որ ընտանիքիդ համար, քո երկրի համար ինչ-որ բան լավ լինի:

Որ չխարխլվի մեր պետականության հիմքերը

- Մեր երկրում լավորակ մասնագետների կարիք կա: Նրանց տեղը դատարկ է գրեթե բոլոր ոլորտներում: Գործատուներն անվերջ լավ մասնագետ են փնտրում: Մինչդեռ եթե նրաք լավ վարձատրեն մեր երիտասարդ, խելացի տաղանդավոր մասնագետներին, վերջինները չեն թողնի եւ օտար ափերում աշխատանք փնտրեն: Այդ երիտասարդները չեն կարողանում հարմարվել այս երկրի պայմաններին` ճարպիկ չեն, ծանոթներ չունեն եւ այլն:  Այստեղ խելացի եւ տաղանդավոր մարդիկ չեն կարողանում գտնել իրենց ճանապարհները: Երկրի սերուցքի հետ պետք է զգույշ լինել, պետությունը պարտավոր է տեր կանգնել նրանց: Երբեմն տեսնում ենք, որ երկրի նախագահը կամ մյուսները սպորտի ոլորտում հաջողություն արձանագրածներին խրախուսում, ոգեւորում են: Սա պետք է լինի օրենքի մակարդակով եւ բոլոր ասպարեզներում,  եթե չենք ուզում խարխլվի մեր պետականության հիմքը: Մեր հարստությունը մարդկային ռեսուրսն է, եւ պետք է հենվենք դրան: Մեզ համար գերնպատակ պետք է լինի յուրաքանչյուր հայ մարդու այս երկրում պահելը: Այն մարդիկ, ովքեր իսկապես այսօր ունակ են, կարող ուժ են, նրանց մեծ հնարավորություն պետք է տրվի աշխատելու, արարելու, ստեղծագործելու… Մարդկային ռեսուրսի ձեռքում է երկրի ուժը` ե'ւ բանակի ուժը, ե'ւ տնտեսության, եւ մշակույթի… Դրսից ամեն ինչ արվում է մեզ կոտրելու, հայի տեսակը վերացնելու ուղղությամբ: Եվ եթե մենք չապահովենք մեր մարդկային որակյալ ռեսուրսի համար այստեղ ապրելու նորմալ պայմաններ, ապա նրանք հաստատ կգնան:

"Իմի" եւ "քոնի" քաղաքականությունը լավ տեղ չի տանում

-  Մեր պետության իշխանության հիմքում կանգնած մարդիկ, ովքեր ունեն երկիր կառավարելու ուժ, ովքեր բերում են նաեւ նոր ուժեր, ճիշտ կանեն հասկանան, որ պետք է օգտագործեն յուրաքանչյուր հայ մարդու ներուժ` անկախ մարդու կուսակցական պատկանելությունից, նրա նախապատվություններից եւ նախասիրություններից: Նրանք` քաղաքական այրերը, մենք` բոլորս, պետք է գործենք մի դաշտում` համոզմունքով, որ սա բոլորիս երկիրն է, "իմն" ու "քոնը" չկա, իմի" եւ "քոնի" անջատող այս քաղաքականությունը լավ տեղ չի տանում:  Հուսամ` գալիք ԱԺ-ն կլինի ավելի լավը… Կարծում եմ` ճիշտ քաղաքականության դեպքում ընտրակեղծիքներն էլ կնվազեն: Հիմա հասել ենք այնտեղ, որտեղ մարդիկ այլեւս ոչ մի բանի չեն հավատում: Բայց եթե մենք իմանանք, որ այսինչ կուսակցությանը պաշտպանելով` հուսախաբ չենք լինի, հավատալով կընտրենք այդ կուսակցությանը, նրա ներկայացուցիչներին, եւ ընտրակեղծիքներն էլ կնվազեն: 

Այսօր մենք լուրջ խնդիր ունենք մեր ազգային տեսակը պահելու

-  Եթե մենք հավատում ենք մեր նախագահին, նրա համար պետք է լինենք լավ թիմ: Իսկ երբ մեր նախագահն ունենա լավ թիմ, կարծում եմ` մեծ բաների կհասնի երկիրը: Եթե մեր նախագահն այսօր ունենա գոնե 10 հայրենասեր, կփրկվենք: Անջատողական մտածելակերպը քայքայում է ամեն ինչ` ընտանիքներից մինչեւ պետականություն: Լավ թիմ է պետք: Մենակ մարդն այսօր չի կարող ոչինչ անել:

Այսօր մենք լուրջ խնդիր ունենք մեր ազգային տեսակը պահելու, եւ սրանից այնքան բան է կախված` կուժեղանա մեր բանակը, մեր արժեքները հաստատուն կլինեն… Բոլորս էլ գիտենք, տեսնում ենք, որ մեր երկրում վատ բաներ շատ են կատարվում, եկեք միասին պայքարենք դրանց դեմ եւ չմոռանանք, որ Խորհրդային Միության օրոք շատ ավելի սարսափելի բաներ են եղել:

ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Ձեր կարծիքը (2)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Առնչվող հոդվածներ
Նրանք դժվարությունների հանդիպեցին, ու հիմա "ամեն մեկը գնում է իր ճանապարհով…"20:10 22/05/2012
Սոս Սարգսյան. "Երկկողմանի հանցագործություն է ընտրական ձայներ առնելը"10:58 02/05/2012
"Մի օր խելքի կգան…"09:16 24/04/2012
"Կցանկանայի, որ նրանց առջեւ դռները չփակվեն"10:16 04/04/2012
"Ընտրությունները կեղծում են բոլորը... եթե լծակ ունեն"09:40 29/03/2012
"Պետությունը պետք է պատժի հանցագործներին"13:43 28/03/2012
"Ընտրությունների արդյունքները ցույց կտան..."13:42 28/03/2012
Երբ աղվեսի մռութը չի հասնում խաղողին… 17:36 24/03/2012
"Կինն ինձ համար առեղծվածային երեւույթ է"10:30 08/03/2012
Վ. Այվազյան. "ԱԺ-ում մարդիկ օրենք են գրում իրենց եւ իրենց բարեկամների համար"09:22 02/03/2012
"Օրենքի ընդունումն արտացոլում է Ֆրանսիայի ողջ ժողովրդի կարծիքը"14:17 28/02/2012
"Ղարաբաղ` թաքնված գանձ" կամ պոեզիա՝ կադրերով14:17 23/02/2012
ՃՄ նախագահը "թեթեւ կառույցները" թեթեւ է տանում17:46 21/02/2012
"Ատոմակայանի հոսանքը ոչ թե տուն տաքացնելու, այլ՝ գործարանների աշխատանքի համար է"18:19 20/02/2012
Հարցազրույցի էսքիզ13:53 18/02/2012
Բակո Սահակյան. Մենք բազմաթիվ այլ հարցեր ունենք պարզելու և հստակեցնելու Ադրբեջանի հետ20:23 15/02/2012
"Գիտեն, թե ամեն ինչ չափվում է փողով, իշխանությամբ…"14:16 14/02/2012
"Կցանկանամ Հայաստանում ապրել, ստեղծագործել…"16:36 07/02/2012
Արամո. "Ճիպոտ է պետք"17:03 26/01/2012
3 նախագահների եւ քաղաքական ուժերի PR-ը` ըստ մասնագետի11:29 17/12/2011
1 2 3 4 5 6 7 8
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development