| Լրահոս
13:04 24/05/2012Հ. Կարապետյան. "Կոալիցիայի մաս չկազմելու հագամանքը կազդի նաեւ նախագահական ընտրությունների ընթացքի վրա"
11:49 24/05/2012Hewlett-Packard-ը դիմում է կրճատումների
11:05 24/05/2012Արմեն Երիցյանը հերքում է
10:55 24/05/2012Զեկույց՝ ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի մասին
10:37 24/05/2012Օլիմպիադա-2020-ը հաստատ Բաքվում չի անցկացվի
10:16 24/05/2012Այրել են 1 տոննա կոկաին
09:55 24/05/2012ԱՄՀ. պոլիոմելիտը նոր երկրներ է "գրավում"
09:50 24/05/2012Լատվիան չի շտապում եվրագոտի մտնել
09:32 24/05/2012Եմենին միլիարդները չեն օգնի
09:21 24/05/2012Հրդեհ ամերիկյան սուզանավում. կան վիրավորներ
09:12 24/05/2012Գրեթե նախագահ էր, դարձավ փոխվարչապետ
09:09 24/05/2012Թռիչք առանց պարաշյուտի՝ 730 մ բարձրությունից (տեսանյութ)
20:06 23/05/2012Եղանակը Հայաստանում
19:28 23/05/2012Ֆրանսիացի սենատորները` Ստեփանակերտում
19:05 23/05/2012Նախագահությունը Հայաստանից անցավ Ադրբեջանին
18:54 23/05/2012Մեկնարկում է Անկախ ֆիլմերի 2-րդ համահայկական փառատոնը
18:01 23/05/2012Դավթաշեն վարչական շրջանի նոր ղեկավարը
17:35 23/05/2012"Ոսկե Ծիրանը"՝ Կաննի միջազգային կինոփառատոնում
17:23 23/05/2012Բեն Լադենի բժիշկը 33 տարվա ազատազրկման է դատապարտվել
16:58 23/05/2012Որտե՞ղ է հայտնում իր անձնական կարծիքը Էդուարդ Շարմազանովը
16:46 23/05/2012Օձի խայթոցի 28 դեպք
16:37 23/05/2012Սիրիայում իրանցիներ են առեւանգվել
16:04 23/05/2012Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Էստոնիայի նախագահին
15:33 23/05/2012Իրանը համաձայնության է եկել
15:08 23/05/2012Դեռահաս աղջիկների գործում առկա են խուլիգանության տարրեր
14:38 23/05/2012Երդման հանդիսավոր արարողություն` ԴԱՀԿ-ում
14:31 23/05/2012"Նոր անուններ"` Երեւանում
14:05 23/05/2012Կմշակվի Երևանի "Փոքր կենտրոնի" կառուցապատման վերաբերյալ օրինագիծ
13:46 23/05/2012Գյուլը` ՆԱՏՕ-ի ղեկավա՞ր
13:38 23/05/2012"Սարդարապատը" հրապարակեց իշխանափոխության ճանապարհային քարտեզը
13:08 23/05/2012Աֆղանստանում հումանիտար առաքելության աշխատակիցներ են առեւանգվել
13:02 23/05/2012"Զգուշացե’ք, երեխաներ են"
12:16 23/05/2012Զոհեր թուրք-սիրիական սահմանին
11:15 23/05/2012Գայլերը խեղդամահ են արել 8 ոչխար, 8 գառ եւ...
10:55 23/05/2012Բոստոնում բացվել է Հայկական ժառանգության այգին և հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանը
10:52 23/05/2012Նախագահական ընտրություններ Եգիպտոսում
10:22 23/05/2012ՀՀ աղքատ հասարակությունը
09:43 23/05/2012ՕԵԿ-ը որոշել է լուծարել կառույցները եւ "վերահաշվարկ" կատարել
09:31 23/05/2012"Գալիցիայի երեք պատմությունները"` Փարաջանովի թանգարանում
09:25 23/05/2012Իտալիայի կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարել
09:23 23/05/2012Մահացել է հեռակառավարման վահանակի ստեղծողը
21:34 22/05/2012Եղանակը Հայաստանում
20:07 22/05/2012Հանրահավաք Պակիստանում. կան զոհեր
19:30 22/05/2012Առաջին կինը` ՖԻՖԱ-ում
18:30 22/05/2012Մալարիայի դեմ դեղերի մեկ երրորդը կեղծ է
18:24 22/05/2012 ՀՀԿ գրասենյակի հրդեհը մարվել է (լրացված)
18:14 22/05/2012Հրդեհ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում
17:57 22/05/2012Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին
17:10 22/05/2012 Պաշտոնից հրաժարվելու դիմումներ` ԵՊԼՀ-ում
17:02 22/05/2012Մեկամյա ժամկետով սպայական դասընթացներ
16:13 22/05/2012"Հայաստանի փոքրիկ երգիչները" լավագույնն են ճանաչվել
16:13 22/05/2012Հորդառատ անձրեւներ ու ջրհեղեղ՝ արեւելյան Ֆրանսիայում
15:58 22/05/2012Ոստիկանությունը հորդորում է
15:51 22/05/2012Համաձայնագրի ստորագրում ԱԳՆ-ում
15:23 22/05/2012"ՀԿԵ" ՓԲԸ կադրային իրավիճակը
15:20 22/05/2012Google Chrome–ը` առաջատար
14:58 22/05/2012"Մենք մերժում ենք մարտնչող անբարոյության ագրեսիվ քարոզը"
14:57 22/05/2012Պայթյուններ Սիրիայում
14:04 22/05/2012Մեդվեդեւը կուսակցականացվեց
13:56 22/05/2012ՏՀԶԿ-ն եվրագոտու ՀՆԱ-ի կրճատում է կանխատեսում
13:36 22/05/2012"Երևան Ջուրը" տեղեկացնում է
13:11 22/05/2012 Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ համաձայնագիր կկնքվի
13:04 22/05/2012Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին
12:45 22/05/2012Ադիբեկյանը բոլորին խորհուրդ է տալիս կոալիցիա կազմել
12:32 22/05/2012ԱԺ են գնում` համամասնականով
11:32 22/05/2012Բացվել է աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակը
11:27 22/05/2012Հավերժական սիրո երգիչը
11:22 22/05/2012Իսպանիայում փակվել են բոլոր դպրոցներն ու բուհ-երը
10:10 22/05/2012Գարնանային զորակոչը սկսվեց
09:52 22/05/2012Երկրաշարժ Բուլղարիայում
09:51 22/05/2012Դիվանագիտական սկանդալ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ
09:31 22/05/2012Ալբանիայում ավտոբուսն անդունդն է ընկել
09:28 22/05/2012Հնդկաստանում գնացքներ են բախվել
09:12 22/05/2012Իրանում 14 մարդ մահապատժի է ենթարկվել թմրանյութ տարածելու համար
09:11 22/05/2012Նախագահի պաշտոնակատարին ծեծել են
20:05 21/05/2012Եղանակը Հայաստանում
19:58 21/05/2012Հոլանդ-Գյուլ հանդիպում
18:20 21/05/2012Ականի պայթյունից զինծառայող է մահացել
18:11 21/05/2012Զարուհի Փոստանջյանի պահանջագիրը
18:09 21/05/2012ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այցելեց խորհրդարան
17:09 21/05/2012 Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
16:57 21/05/2012Երեւանում 700 հազար քմ ասֆալտապատվել է
16:28 21/05/2012"Երևան Ջուրը" տեղեկացնում է
16:12 21/05/2012Եմենում զոհերի թիվը հասել է 96-ի
16:05 21/05/2012"ՀԱՊԿ-ը կսատարի Հայաստանին"
14:40 21/05/2012Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Օմանի միջև
14:29 21/05/2012Այս տարի 40 հազար շրջանավարտ ունենք
13:36 21/05/2012Զոհերի թիվը Եմենում աճում է
12:50 21/05/2012Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել...
12:43 21/05/2012Աստիճանաբար անցում` բիոմետրիկ անձնագրերի
12:26 21/05/2012Billboard-ի 18 մրցանակներից 12-ը` Ադելին
11:54 21/05/2012Պայթյուն Եմենում՝ ռազմական շքերթի նախապատրաստության ժամանակ
11:25 21/05/2012Եվրամիության ռազմական ծախսերը 200 միլիարդ եվրո են
11:13 21/05/2012Մամուլի ազգային ակումբը 15 տարեկան է
11:04 21/05/2012Թբիլիսիի "Սուլիկո" անսամբլի համերգը՝ Երեւանում
10:37 21/05/2012"Մեծ ութնյակը"՝ Սիրիայի մասին
10:31 21/05/2012Ստորգետնյա ցնցումներ Աշոցքում
10:26 21/05/2012Հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 2.2 մլն դոլար
10:17 21/05/2012Փոխհրաձգություն եւ զոհեր Բեյրութում
09:41 21/05/2012Երեւանում տեղի կունենա ՍՏՀԽ վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը
09:33 21/05/2012Հակաադրբեջանական երթ Թբիլիսիում
09:28 21/05/2012"Վարդատոն"՝ Երեւանում
09:10 21/05/2012Իսպանիան հույսն իր վրա է դրել
09:06 21/05/2012Երկրաշարժ Գյումրիի մոտակայքում
09:03 21/05/2012Սերբիան նոր նախագահ ունի
| ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
Լեզվին վերաբերող դրույթներ` նախընտրական ծրագրերում 11:46 22/02/2012"Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը" նախաձեռնությունը 2012թ. ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին առաջարկում է հետևյալ կետերը ներառել իրենց նախընտրական ծրագրերում ![]() 1. “Լեզվի մասին” և “Հանրակրթության մասին” ՀՀ օրենքները 1.1 Վերացնել “Լեզվի մասին” և “Հանրակրթության մասին” ՀՀ օրենքներում 2010 թ կատարված փոփոխությունները, որոնցով օրենսդրորեն ամրագրվում է Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու իրավունքը: 2. Հասարակական միջավայր 2.1 Լեզվի տեսչությունն իր կատարած աշխատանքների վերաբերյալ հանրությանը և Ազգային Ժողովին պետք է ներկայացնի տարեկան հաշվետվություններ, ամբողջ ծավալով կատարի իր գործառույթները` հայտնաբերել և արդյունավետ միջոցառումներով վերացնել Լեզվի մասին օրենքի խախտումներն այն կազմակերպությունների կողմից, որոնց գրագրությունը, պիտակները, ցուցանակները, գովազդային վահանակները միայն օտարալեզու են: 2.2 Ստեղծել Լեզվի պետական տեսչության պաշտոնական կայք, ուր կտեղադրվի տեղեկատվություն համապատասխան օրենքների պահանջների, տեսչության գործունեության արդյունքների, անցկացրած ստուգումների և դրանց արդյունավետության մասին: Կայքի, սոցցանցերի և հեռախոսային թեժ գծի միջոցով հնարավորություն ընձեռնել քաղաքացիներին տեղեկացնել տեսչությանը “Լեզվի մասին օրենքի” խախտումների մասին և հետագայում կայքով տեղեկացնել համապատասխան քայլերի ձեռնարկման վերաբերյալ: 2.3 Հանձնարարել կառավարությանն Էկոնոմիկայի նախարարության միջոցով ստեղծել կարգ, ըստ որի` բոլոր նորաստեղծ տնտեսվարող հիմնարկները գրանցման ժամանակ կտեղեկացվեն “Լեզվի մասին” օրենքի համապատասխան պահանջների մասին: 3. Կրթություն 3.1 Հայերեն թարգմանված ու տեղայնացված նորարարական կրթական ծրագրերի ներմուծումը և այդ գործընթացի շարունակականությունն ապահովող համակարգի ստեղծումը: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում աշխարհում ի հայտ են եկել միջնակարգ կրթական ծրագրեր, որոնք գնալով ավելի մեծ տարածում են գտնում ժամանակակից բովանդակության ընտրության և մատուցման արդյունավետ լուծումների շնորհիվ: Դրանցից մեկն է Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագիրը: Այս պահին հայերենը ներառված չէ այն լեզուների ցանկում, որոնցով կատարվում է այդ ծրագրով դասավանդումը, այն դեռևս չի կարող տեղ գտնել հայալեզու դպրոցներում, և այդպիսով զգալիորեն հարստացնել կրթական մոտեցումների բազմազանությունը: Այսպիսով, վտանգվում է միջնակարգ կրթության ոլորտում հայերենով ժամանակակից մեթոդներով որակյալ կրթության ապահովումը: Անհրաժեշտ է լիակատար թարգմանել և տեղայնացնել վերոնշյալ ծրագիրը: Ծրագրի թարգմանության, համապատասխան դպրոցներում ներդրման, Միջազգային բակալավրիատի կազմակերպության կողմից հայերեն ծրագրի պաշտոնական ճանաչման համար հանձնարարել կառավարությանը Կրթության և գիտության նախարարության միջոցով հիմնել կազմակերպություն, որին կարող են միանալ մասնավոր և պետական հաստատություններ, համապատասխան մասնագետներ: 3.2 Համացանցային որակյալ կրթական բովանդակության հայացումը և ներմուծումը կրթական միջավայր` կրթության աստիճանական մեդիականացման միջոցով: Աստիճանաբար մեծանում է անգլիալեզու կրթական բովանդակության և հեռավար կրթության ծավալը համացանցում, այն թույլ է տալիս հեռակա ռեժիմում ստանալ տարբեր կրթական աստիճաններ: Հայաստանում գոյություն չունեն նման առցանց աղբյուրներ: Հանձնարարել Կրթության և գիտության նախարարությանը ուսումնասիրելով միջազգային փորձը ստեղծել առցանց հայերեն կրթական ծրագրեր, իսկ այն արժեքավոր կրթական առցանց ծրագրերը, որոնք թարգմանության հնարավորություն են տալիս, թարգմանել հայերեն: 3.3 Ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը, առաջին հերթին անգլերենի, այն գործիքն է, առանց որի դժվարանում է մարդու մասնագիտական առաջխաղացումը, հաղորդակցությունը տարբեր հանրությունների ու անհատների հետ, բազմակողմանի տեղեկատվություն ստանալու հնարավորությունը, հետաքրքրությունների ոլորտի ընդլայնումը: Բազմաթիվ պետություններ պետական միջոցներ չեն խնայում իրենց ազգային հանրակրթական դպրոցներում անգլերենի ուսուցումն արդյունավետ դարձնելու համար: Հայաստանում թեև դպրոցներում դասավանդվում են օտար լեզուներ, սակայն որակն այնքան ցածր է, որ շրջանավարտներն անգամ լեզվի տարրական գիտելիքներ չեն ստանում: Այս իրավիճակը նպաստում է, որ շատ ծնողներ ձգտեն իրենց զավակներին տալ օտարալեզու կրթության: Այն ծնողները, ովքեր մի փոքր ֆինանսական հնարավորություն են ունենում, իրենց զավակներին տալիս են անգլերենի մասնավոր դասերի: Այս իրավիճակում հայկական դպրոցներում աշակերտներին բարձրորակ անգլերեն ուսուցանելու և դրա շնորհիվ անգլերենի դասավանդման որակի նկատմամբ վստահությունը մեծացնելու համար անհրաժեշտ է բարեփոխումներ կատարել անգլերենի ուսուցման բնագավառում: Հանրակրթական դպրոցներում անգլերենի ուսուցման որակը բարձրացնելու նպատակով ներմուծել անգլերենի դասավանդման ժամանակակից արդյունավետ ծրագրեր, անգլերենի ուսուցիչներին վերապատրաստել միջազգային վերապատրաստման դասընթացներում կամ Հայաստանում ստեղծել անգլերենի ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման միջազգային չափանիշներին համապատասխան հաստատություն: 4 Տեխնիկական հնարավորություններ 4.1 Կառավարությանը հանձնարարել ստեղծել թվանշային տեխնոլոգիաների հայացման կազմակերպություն, որը պետք է. ա) Իրականացնի անհրաժեշտ աշխատանքներ` ՀՀ -ում վաճառքի հանվող բոլոր համակարգիչներում հայերեն օպերացիոն համակարգերի և հայերեն ստեղնաշարերի, իսկ բոլոր բջջային հեռախոսների մեջ հայերեն հրամանացանկերի տեղադրման, հայկական տառերը տեսնելու և հայոց այբուբենով գրելու հնարավորության ստեղծման ուղղությամբ: Անհրաժեշտության դեպքում՝ համագործակցել համապատասխան միջազգային ընկերությունների հետ՝ տեխնիկական հնարավորություններ ստեղծելու համար: բ) Խրախուսի դրամաշնորհներով կամ այլ միջոցներով թվանշային հետևյալ գործիքների ստեղծումը. • Հայերենի բառարանների (բացատրական, հոմանիշների, լեզվի դարձվածքների և այլն) էլեկտրոնային տարբերակներ, բառագանձ շտեմարաններ (թեզաուրուսներ): • ուղղագրիչ ծրագրեր տարբեր ծրագրային միջավայրերի համար • թարգմանիչներ՝ տարբեր մասնագիտական բնագավառների համար (Գուգլ, ԱԲԲԻԻ եւ այլ ընկերությունների հետ համագործակցելով) • ստեղնաշարի սարքավարներ (դրայվերներ), վերայլագրիչներ (վերակոդավորիչներ): • հայերենի քերականական, բառարանային գիտելիքների վերաբերյալ կայքեր, ուր կզետեղվեն ընդարձակ տեղեկություններ հայոց լեզվի մասին, հարցեր ուղղելու և պատասխաններ ստանալու հնարավորություն քերականական, ուղղագրական և լեզվական այլ խնդիրների վերաբերյալ (Ռուսաստանում գործում է պետության նախաձեռնությամբ հիմնված և պետության կողմից ֆինանսավորվող այդպիսի грамота.ру (gramota.ru) կայքը): գ) Նպաստի օգտագործողների շրջանում այդ հնարավորությունների մասին տեղեկատվության տարածմանը և լայն կիրառմանը: դ) Միջոցներ ձեռնարկել հայատառ տիրույթային (domain) անունների հնարավորության ստեղծման և օգտագործման համար (ինչպես օրինակ լատինատառ aravot.am-ից բացի հնարավորություն ստեղծվի ունենալ առավոտ.հա), ինչպես դա արդեն արվել է բազմաթիվ այլ երկրներում (օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության՝ .рф, Ուկրաինա՝ .укр): Քաղաքացիներին և Հայաստանում գրանցված կազմակերպություններին հնարավորություն տալ գրանցել հայատառ տիրույթային մեկ անվճար անուն: 5. Թարգմանական գրականություն 5.1 Նոր ձևավորվող քաղաքակիրթ պետություններն իրենց առաջնահերթ խնդիրն են դարձնում համաշխարհային ծանրակշիռ և ազդեցիկ հումանիտար (գեղարվեստական, փիլիսոփայական և այլ) գրականության թարգմանությունը, որը նպաստում է ազգային լեզվի մրցունակության բարձրացմանը, իր քաղաքացիներին մայրենի լեզվով կրթված լինելու հնարավորություն տալիս, հարստացնում ազգային մշակույթը: Առաջին թարգմանական մշակույթ ունեցող ազգերից մեկն այսօր թարգմանության բնագավառում վերջին տեղերում է գտնվում: Այս իրավիճակը սպառնում է հայերենը մղել կենցաղային լեզուների շարքը: Անհրաժեշտ է մշակել համաշխարհային գրականությունը հայերեն թարգմանելու ազգային ծրագիր: Այդ նպատակով կառավարության նախաձեռնությամբ ստեղծել տեղական և սփյուռքի տարբեր բնագավառների մասնագետներից բաղկացած հանձնաժողով, որը կորոշի թարգմանության արժանի գրականության ցանկը, թարգմանության հետ կապված խնդիրները, դրանց հաղթահարման ճանապարհները (մի շարք լեզուների մասնագետների պատրաստման խնդիրը և այլն): Ծրագիրն իրականացնել ինչպես բյուջետային, այնպես էլ այլ միջոցներով: 6. Գրահրատարակչություն 6.1 Մայրաքաղաքում հայերեն գրքեր վաճառող երեք-չորս գրախանութ է մնացել: Հայերեն գրքի հրատարակությունը շահավետ չէ, քանի որ շուկան սահմանափակ է և երկրի սոցիալական վիճակը թույլ չի տալիս մարդկանց գիրք գնել: Շատ ավելի զարգացած և մեծ շուկա ունեցող երկրներում գրահրատարակչությունը զարգացնելու համար այդ ոլորտի հարկերը իջեցնում են: Սակայն Հայաստանում ոչ միայն հարկերը չեն նվազեցվում, այլ հակառակը` 2011թ. դեկտեմբերին ընդունված “Ավելացած արժեքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով” գրքի գնի մեջ մտցվում է ԱԱՀ, որի պատճառով գիրքը թանկանում է 20 տոկոսով: Անհրաժեշտ է գրքերի վաճառքից հանել ավելացած արժեքի հարկը և մշակել գրահրատարակչությունը զարգացնելու համար հայեցակարգ: 7. Հեռուստատեսություն 7.1 Օտարալեզու ֆիլմերի համար ապահովել պարտադիր հայերեն թարգմանություն, իսկ օտարալեզու կամ մասամբ օտարալեզու, այդ թվում` ուղիղ եթերում հեռարձակվող հաղորդումների համար` զուգահեռ հայերեն թարգմանություն: "Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը" նախաձեռնող խումբ Ձեր կարծիքը (0) | Նամակ խմբագրին | Տպել |
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը
![]() Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ... Հովիկ Աֆյանի սյունը ![]() "Ծովից նավ է գալիս, զգույշ..." ...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն... Թաթուլ Հակոբյանի սյունը ![]() Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով: Սիրանի սյունը ![]() Ոլորաններում ...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան: Էդիկ Անդրեասյանի սյունը ![]() Հարգելի ուղևորներ... Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը... Աշոտ Վավյանի սյունը ![]() Երազելու երկու պայմանը Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ: Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը ![]() Փորձելով արդարացնել Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը: Կարեն Մամիկոնյանի սյունը ![]() Աֆորիզմներ-47 Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով... Արծրուն Կոստանդյանի սյունը ![]() "Մե ուրախություն, մե ծիծաղ" ...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է... Դերենիկ Մելիքյանի սյունը ![]() Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը... Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ... Ա. Մ.ի սյունը ![]() Ծո, հըբը քեզի պե՞տք է Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի... Անի Գրիգորյանի սյունը ![]() Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին: Արմեն Հովհաննիսյանի սյունը ![]() Վերադարձնենք պետությունը Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից... Սիւզան Խարտալեանի սյունը ![]() Երբ ճանճերը կը փակեն բերանս Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար: Սուսաննա Մարգարյանի սյունը ![]() Ու "պարտվում է Հայկը" Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու: Լեւոն Սարգսյանի սյունը ![]() Վարչապետի կիրակի Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի: Ա. Վ.ի սյունը ![]() Տարվա վերջում կարծիքները համընկան Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված: Գոհար Հայրապետյանի սյունը ![]() Փնտրում ենք իսկական տղամարդ Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք: Մհեր Արշակյանի սյունը ![]() Ընտրությունս կայացրել եմ "Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ... |
![]() |
![]() |
![]() |
©2012 Report.am Իրավունքները պաշտպանված են |
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ | ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ | ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՄՇԱԿՈւՅԹ | ԱՅԼ | ՄԱՐԶԱԿԱՆ |
|























