Այնպես, ինչպես կա
24 °
Երեւան
13:10:46
24
Մայիս


Լրահոս
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
Վերջին հույս 10:33 27/12/2011

Պետական մարմինների հետ բիզնես տարաձայնությունների պատճառով զոհի կարգավիճակում հայտնված Վալերի-Աշխեն Գործունյանի գործի հանդեպ հասարակության բուռն արձագանքը եկավ նորից ապացուցելու,  թե մեզ մոտ որքան է արժեզրկված պետություն կոչվող երևույթը, որքան խորն է անվստահությունը նրա նկատմամբ, եթե այս և այսօրինակ ցանկացած գործի ի հայտ գալուն պես հասարակական համակրանքը միանգամից ուղղվում է նրա կողմը, ով պետության հետ խնդիր ունի: Հանրությանը մեծ հաշվով նույնիսկ պետք էլ չէ իմանալ` ով է մեղավոր. նա ի սկզբանե դատապարտում է պետությանը, և հաճախ նրա միակ "փաստարկը" վերջինիս հանդեպ խորացող անվստահությունն է և դրանից բխող հակակրանքը: Նույնպիսի` պետությանը կանխավ "մեղավոր" ճանաչելու և դրանով իսկ իր հակակրանքներին հագուրդ տալու յուրօրինակ վայելքի մեջ է լրագրողական հանրությունը, որի հատկապես ընդդիմադիր հատվածի քննադատության սլաքը միանգամից սրվում է յուրաքանչյուր այսպիսի դեպքի ի հայտ գալով: Պետությունը վերստին դառնում է թիրախ, որի վրա ուղղվում են ոչ միայն քննադատության սլաքները, այլ նաև պարպվում անվստահության, հաճախ նաև` ատելության պոռթկումները:

Անշուշտ, դժվար է մտածել, թե "Փարիզյան սուրճ"-ի սեփականատիրուհու բիզնեսի հետ կապված պատմության մեջ տիկինն անմեղ հալածյալ է, պետությունը` միանշանակ մեղավոր: Մանավանդ որ տիկնոջ պաշտպանության նպատակով համախմբված բազմաթիվ մարդիկ ոչ միայն ծանոթ չեն գործի նրբություններին, այլև նույնիսկ անվերապահորեն վստահ էլ չեն նրա անմեղությանը: Հետևաբար Վալերի-Աշխեն Գործունյանը նրանց համար ոչ այնքան հասարակական պաշտպանության կարիք ունեցող հերթական "պետական" զոհ է, որքան հերթական առիթ` քննադատելու պետությանը, դատապարտելու նրան: Զուտ վերաբերմունքային առումով, անշուշտ, ես տիկնոջ կողմնակիցների բանակի մեջ եմ, սակայն, ինչ մեղքս թաքցնեմ, նաև հույս ունեմ, որ պետությունը դեռևս "փչացած" չէ այնքան, որ հանիրավի մեղադրի և հալածի տունկանչից դեռ տարիներ առաջ "տուն եկած" մի գործարար հայուհու: Եվ այդ հույսը վերջինն է, քանի որ դրա մեռնելու դեպքում կորցրած կլինեմ պետության հանդեպ ոչ միայն վստահության մնացած նշույլները, այլև հարգանքը: Ու դա կլինի կորուստներից վերջինը:

ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ


Հեղինակի բոլոր նյութերը
Ձեր կարծիքը (2)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Հեղինակի հոդվածները
Վարչապետի կիրակի14:59 14/02/2012
Մենք` անհավատներս13:49 09/12/2011
Նախագահը կամենա17:23 14/11/2011
Լրագրողական քաշելիք19:28 22/10/2011
Դեմքեր չկան13:31 03/10/2011
Հայոց լեզվի օր16:54 10/06/2011
"Լսել" ժողովրդին17:56 18/04/2011
Նախկինները16:20 06/04/2011
Խոսելու ժամանակը 09:25 28/03/2011
"Պապու" բարոյական կոդեքսը18:10 22/03/2011
Քաղաքական դարձվածաբանություն-1015:31 20/01/2011
Քաղաքական դարձվածաբանություն – 910:18 12/01/2011
Հ2-ի "սփոփանքները"11:37 10/01/2011
Ոստիկան սցենարիստներ14:56 20/12/2010
Քաղաքական դարձվածաբանություն – 810:17 08/12/2010
"Շարքերը"10:35 06/12/2010
Քաղաքական դարձվածաբանություն – 817:34 03/12/2010
Իրենց ոչխարների գլուխները թող իրենց լինեն10:49 30/11/2010
Քաղաքական դարձվածաբանություն – 715:15 26/11/2010
Խորհենք մի տհաճ հարցի շուրջ10:05 25/11/2010
1 2 3
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development