Երեւան
02:56:30
Փետրվար
-
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ
Վահան Հովհաննիսյան. Չեմ բացառում, որ հայտնվենք կոալիցիայում -
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
Ձեռնարկատերերի փոխհատուցումը չի կարող գերակայել Երևանի բնակիչների շահին -
ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ
Աշխարհի ամենանորարար ընկերությունները -
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Դատախազը մահապատիժ է պահանջել Մուբարաքի համար -
ՄՇԱԿՈւՅԹ
Մեկնարկում են դաշնակահար Հայկ Մելիքյանի գարնանային շրջագայությունները
| Լրահոս
21:35 22/02/2012Եղանակը Հայաստանում
21:04 22/02/2012"Երևան Ջուրը" տեղեկացնում է
20:28 22/02/2012Վահան Հովհաննիսյան. Չեմ բացառում, որ հայտնվենք կոալիցիայում
20:19 22/02/2012Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստում
20:11 22/02/2012Գերմանիայի Բունդեսթագում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը
19:16 22/02/2012Հանրապետական ճանապարհները բաց են, նույնիսկ՝ Սելիմի լեռնանցքը
19:11 22/02/2012"Հայ ժողովուրդը վայելում է մեր հարգանքը, և մենք նրա կողքին ենք"
18:31 22/02/2012ԱԺ նախագահն ընդունել է ԵԽ պատվիրակությանը
18:24 22/02/2012Դատախազը մահապատիժ է պահանջել Մուբարաքի համար
18:06 22/02/2012Արգենտինայում գնացք է վթարի ենթարկվել
17:32 22/02/2012"Ես"-ից` "Մենք"
17:22 22/02/2012Մահացել է դերասանուհի Լյուդմիլա Կասատկինան
17:18 22/02/2012Այս պահին՝ Մաշտոցի պուրակում
17:09 22/02/2012Սիրիայում երկու օտարերկրյա լրագրող է սպանվել
16:36 22/02/2012Հայաստանից Ռուսաստան գրեթե 32 հազար քաղաքացի է մեկնել
15:25 22/02/2012Հելսինկյան ասոցիացիայի զեկույցը. "Նաիրի Հունանյանը` քաղբանտարկյալ, "Եհովայի վկաները"` գերիներ"
15:10 22/02/2012Հակաամերիկյան ցույցեր Աֆղանստանում
14:56 22/02/2012Չնայած ծանր եղանակային պայմաններին՝ "ՀԿԵ" ՓԲԸ-ի բոլոր գնացքները երթևեկում են ըստ չվացուցակի
14:52 22/02/2012Մրցապայքարը կընթանա կոալիցիոն կուսակցությունների միջեւ
13:54 22/02/2012Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽ պատվիրակությանը
12:34 22/02/2012ՄԱԳԱՏԷ-ի եւ Իրանի բանակցությունները ձախողվել են
12:23 22/02/2012Եթե ընտրեին այս պահին կողմնորոշվածները…
12:22 22/02/2012Դիպուկահարները խոչընդոտում են
12:09 22/02/2012Աշխարհի ամենանորարար ընկերությունները
11:46 22/02/2012Լեզվին վերաբերող դրույթներ` նախընտրական ծրագրերում
11:41 22/02/2012Համերգ` մեծ երգեհոնահարի հիշատակին
11:40 22/02/2012Կոմպոզիտորները Կիրկորովին դատի են տվել
11:38 22/02/2012Բայանդուր Հովհաննիսյանը հացադուլը դադարեցրել է, բայց…
11:26 22/02/2012Հայ գրոսմայստերները` Եվրոպայի առաջնությունում
11:25 22/02/2012Լիբիայում պատերազմը չի ավարտվել
11:23 22/02/2012Հարձակում Աբխազիայի նախագահի վրա
10:59 22/02/2012Գիտնականները պարզել են գլխուղեղի ծերացման ժամանակը
10:59 22/02/2012Էդվարդ Մունկի "Ճիչը"` 80 մլն դոլար
10:56 22/02/2012Սեյրան Օհանյանն ընդունել է Անդրեյ Սորոկինին
10:55 22/02/2012Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
10:52 22/02/2012Սիրիայում 50 մարդ է սպանվել
10:32 22/02/2012ԴԱՀԿ ղեկավարը` արդարադատության գեներալ- մայոր
10:23 22/02/2012Արթուր Աբրահամի մրցակիցը հայտնի է
10:21 22/02/2012Ֆրանկֆուրտի օդանավակայանի գործադուլը երկարաձգվել է
20:06 21/02/2012Եղանակը Հայաստանում
19:53 21/02/2012ՀՀ ոստիկանության հայտարարությունը
19:49 21/02/2012Քննարկվել է "Ավելացված արժեքի հարկի մասին" ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին" օրինագիծը
19:14 21/02/2012Տարոն Մարգարյանը՝ Մաշտոցի պողոտային հարող այգու մասին
19:09 21/02/2012Ծաղիկների միջազգային մրցույթ` Իսրայելում
18:59 21/02/2012Պարգևատրում Ազգային ժողովում` Մայրենի լեզվի օրվա առթիվ
18:50 21/02/2012Արտգործնախարարն ընդունել է ԵԽ պատվիրակությանը
18:39 21/02/2012Ապօրինի ծառահատման փաստի առթիվ...
17:59 21/02/2012Տիգրան Սարգսյանն այցելել է Օշական` Մեսրոպ Մաշտոցի շիրիմին
17:51 21/02/2012Մահացել է արձակագիր Մուրադ Մարգարյանը
17:33 21/02/2012Դե մի քվեարկեք, էլի, ուրիշի փոխարեն
17:24 21/02/2012Հանդիպում ԵԱՀԿ-ի երևանյան նորանշանակ ղեկավարի հետ
17:18 21/02/2012Իրանը կանխարգելիչ հարված կհասցնի
17:17 21/02/2012Հացադուլ` Գլխավոր պողոտայի այգու փրկության համար
16:35 21/02/2012Պայթյուն պողպատաձուլական գործարանում
16:17 21/02/2012Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորանշանակ դեսպաններին
15:20 21/02/2012Հայաստանը ՀԱՊԿ-ից ամբողջական աջակցություն կստանա
15:09 21/02/2012Լեհաստանն ընդդեմ "Գազպրոմի"
15:08 21/02/2012Հայաստանի արտգործնախարարը կայցելի Սեուլ, Հանոյ եւ Սինգապուր
14:42 21/02/2012Վարչական վարույթներ` դեղերի առքուվաճառքով զբաղվող ընկերությունների և բուժհաստատություների նկատմամբ
14:18 21/02/2012Սթրոս Կանը` դարձյալ սեքս-սկանդալի կենտրոնում
14:00 21/02/2012Վերելակ դեպի տիեզերք
13:46 21/02/2012Թուրքիային Եվրամիություն ընդունելուց առաջ պետք է մի լավ մտածել
12:42 21/02/2012Հյուսթոնի բժիշկները կարող են արժանանալ Ջեքսոնի բժշկի ճակատագրին
12:25 21/02/2012"Դատապարտյալը ինքնասպան է եղել արդարադատության նախարարության վերաբերմունքի պատճառով"
12:20 21/02/2012Նշանակվել է Հայաստանի դեսպան՝ Վատիկանում
12:11 21/02/2012Ավստրալիայից էլ են դատապարտում ու հորդորում Անկարային
11:51 21/02/2012Հունաստանին փրկելու ծրագիրը հաստատվեց
11:43 21/02/2012 Ոստիկանները "կրծքով պաշտպանում են" շինհրապարակը
11:19 21/02/2012Լարսը փակ է բոլոր տիպի մեքենաների համար
11:00 21/02/2012Զինծառայող է մահացել
10:28 21/02/2012Գազի մատակարարումը վերականգնվել է
10:21 21/02/2012Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում
10:15 21/02/20122 ամիս ձնակույտի մեջ մնալուց հետո շվեդը փրկվել է
10:04 21/02/2012Սոցցանցերը կփրկեն լեզուները մահից
09:56 21/02/2012ՄԱԿ-ի պատանդ խաղաղապահներն ազատ են արձակվել
09:43 21/02/2012Տիմոշենկոն չի ենթարկվում գաղութի ընդհանուր ռեժիմին
09:34 21/02/2012Եմենում այսօր նախագահ են ընտրում
09:22 21/02/2012Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է
09:19 21/02/2012Հնդկացիները դատի են տվել գարեջրագործներին
09:07 21/02/2012Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
09:01 21/02/2012Կարմիր խաչը միջամտում է
08:56 21/02/2012Լուկաշենկոն "ոնց որ թե կատաղում է"
20:15 20/02/2012Եղանակը Հայաստանում
19:57 20/02/2012Փակ է միայն Սելիմի լեռնանցքը
19:39 20/02/2012Անտոնիո Բանդերասը` Պաբլո Պիկասո
19:23 20/02/2012Թե ինչու Վարդան Օսկանյանը դարձավ ԲՀԿ անդամ
19:21 20/02/2012Մահացել է Վիտալի Վորոտնիկովը
19:06 20/02/2012Դարֆուրում ՄԱԿ-ի խաղաղարարների են պատանդ վերցրել
18:58 20/02/2012Քանի որ Մարգար Օհանյանը "նվիրված է համակարգին...."
18:45 20/02/2012ՀՅԴ Հայաստանի պատանեկան միությունում նշվել է Բուն Բարեկենդանը
18:40 20/02/2012Բրեյվիկի "սեւ ցուցակը"
18:32 20/02/2012Առաջին դասախոսը Հայաստանի արտգործնախարարն էր
17:48 20/02/2012Հայաստան է ներկրվել ազոտական պարարտանյութի առաջին խմբաքանակը
17:33 20/02/2012Ֆրանսիայում բողոքարարները գրավել են պողպատաձուլական գործարանը
17:27 20/02/2012Ինչու էր դադարեցվել Հալաբյան փողոցի ջրամատակարարումը
17:17 20/02/2012Լրագրողը՝ հատուկ ծրագրերի պատասխանատու
16:54 20/02/2012Հայաստանի 1 մլն 200 հազար քաղաքացի աղքատ է
16:47 20/02/2012Հանրապետական վարչապետը խոստանում է հազարավոր նոր աշխատատեղեր
16:26 20/02/2012Հայաստանի գազամատակարարումը դադարեցված է
15:56 20/02/2012"Պուտինը կհաղթի, այն էլ՝ առաջին փուլում"
15:54 20/02/2012Բոլոր ուժերով՝ սառցալեզվակների դեմ
15:12 20/02/2012ԱՄՆ-ի ամենանշանավոր նախագահները
15:04 20/02/2012Փակվել է Գյումրի- Ջաջուռ-Սպիտակ ճանապարհահատվածը
15:01 20/02/2012Վահան Հովհաննիսյանի նամակը Տարոն Մարգարյանին
14:46 20/02/2012ՀԱԿ-ը` "կինոյի միջի տղա"
14:09 20/02/2012Հրազդանցին ընտրել է Լինքոլնին` ընդգծելով բոլորին դեմ լինելը
13:58 20/02/2012ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաք
13:41 20/02/2012Հայ հաքերներն ադրբեջանական կայք են կոտրել
| ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
"Բանակը ժողովրդինն է` ստեղծված նրան ծառայելու միակ առաքելությամբ" 10:07 28/01/2012ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթը ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ Մեծարգո՛ պարոն նախագահ, Վեհափառ Տեր,
պարոնայք գեներալներ, սպաներ, զինվորներ, թանկագին հյուրեր Այսօր ուրախությամբ ու հպարտությամբ լի այն օրերից է, երբ բոլորս շնորհավորում ենք միմյանց ու մերթ ժպիտով, մերթ արցունքով հիշում շուրջ երկու տասնամյակների վաղեմության շատ ու շատ իրադարձություններ, որոնք դարձան մեր հայրենիքի ու նորանկախ պետականության պաշտպանության հերոսական պատմության տարբեր դրվագները: Դրանք սկիզբ են առնում ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ թանկ ու հարազատ հասկացությունից, որի կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ սրտանց շնորհավորում եմ բոլորիս: Հայոց բանակի պատմությունը գալիս է հազարամյակների խորքից: Ռազմատենչ, նվաճող ածականները երբեք չեն բնութագրել հային, սակայն հանուն իր հողի, հավատի ու արժանապատվության` միշտ էլ անվարան սուր է վերցրել ձեռքը և այն բանեցրել ոչ պակաս հմտությամբ: Վկան` բազում նշանավոր հաղթանակները, որոնք մեկընդմիշտ ամրագրված են համաշխարհային ռազմարվեստում: Ասել է թե` հայոց բանակը և՛ հին է, և՛ նոր, և՛ դարերի փորձառությամբ թրծված, և՛ պատանեկան աշխույժով լի: Այսօր մեր մեծ ժամանակակցի` Հայոց նոր բանակի տոնն է: Համաշխարհային պատմության էջերը երկար թերթելու դեպքում էլ թերևս չենք գտնի դեպքեր, երբ ազգային բանակը ստեղծվում է պետական-քաղաքական համակարգի փոփոխության, դաժան պատերազմի, աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման ու շրջափակման պայմաններում: Մեր զինված ուժերը, տակավին նորածին, ստիպված եղավ հաղթահարել ծանրագույն փորձություններ, սակայն իր նվիրյալ զավակների շնորհիվ դժվարին քննությանը դիմանալով, այսօր իր գոյության 3-րդ տասնամյակ է ոտք դնում մեր նախնիների և պատմության հանդեպ պարտքը մասամբ մարած, պատմական անարդարությունը վերականգնած: Իսկապես: Հինավուրց հայ ազգին մոռացած աշխարհը մեր բանակի փայլուն, թվում էր, թե անհնարին հաղթանակից հետո էր, որ նորից հարգանքով մեզ նայեց: Բոլորի քննարկման առարկան ժամանակի հերոսն էր` հայոց բանակը: Մեզ պարտադրված պատերազմը սկսեցինք որսորդական հրացաններով, նախկին խորհրդային բանակից մեր հանրապետությանը ժառանգաբար փոխանցված և հակառակորդից մեզ անցած սպառազինությամբ: Այսօր արդեն ունենք հայրենական զարգացող ռազմարդյունաբերական համալիր, որը հնարավորություն է տալիս կազմակերպել զինատեսակների սեփական արտադրություն: Այո՛, մեր բանակն այլևս կայացած է, և հիմա արդեն հեշտությամբ են լուծվում բազմաթիվ այնպիսի խնդիրներ, որոնք առաջ վիթխարի դժվարություն էին ներկայացնում: Մեր ժողովուրդն էր, որ կարողացավ այսպիսի բանակ ստեղծել, և փառք Աստծո, որ ունեցավ այդ կամքը, ուժն ու իմաստությունը, և փառք Աստծո, որ հայը տեսակով այդպիսին է: Այսօր մեր բանակի հարաճուն զարգացման հիմքում էլ ժողովրդի աշխատանքն է, ժողովրդի ըմբռնումը, ինչի շնորհիվ անձամբ Նախագահը և պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը կարողանում են պետական միջոցներն ուղղորդել զինված ուժերի հզորացմանը: Անխոս, համազգային նման մոտեցման շնորհիվ են բանակում իրականացվող մեծածավալ աշխատանքները, այն, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները համալրվում են նորագույն ռազմական տեխնիկայով և սպառազինությամբ, պաշտպանական գոտիներում և տեղամասերում կատարելագործվում են ամրաշինական կառույցները, տարեցտարի բարելավվում են զինծառայողների ծառայության, կենցաղի, հանգստի և ժամանցի պայմանները, ուշադրություն է դարձվում զինծառայողների, զոհված ազատամարտիկների, հաշմանդամների և նրանց ընտանիքների սոցիալական ու բնակարանային խնդիրների լուծմանը, իրականացվում են աննախադեպ ծավալների կապիտալ և վերանորոգման շինարարական աշխատանքներ: Այս բոլոր միջոցառումների շնորհիվ օրեցօր ավելանում են մեր մարտական կարողությունները, ավելի է մեծանում վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, և կարողանում ենք համոզված ասել, որ մեր բանակն իրոք մրցունակ է, անընդհատ կատարելագործվող, բարեփոխվող և բռնել է զարգացման ուղին: Այս իմաստով` շատ կարևոր են միջազգային ռազմական համագործակցության ուղղությամբ մեր աշխատանքները` հետապնդելով երկու հիմնական նպատակ` առաջինը` միջազգային ներգրավում` ժամանակակից մարտահրավերներին դիմագրավելու համար. երկրորդը` միջազգային փորձի ներդրմամբ բարեփոխումների միջոցով ՀՀ պաշտպանության համակարգի արդիականացում: Ռուսաստանի հետ երկկողմ և ՀԱՊԿ շրջանակներում պաշտպանության համատեղ չափորոշիչների ուղղությամբ իրականացվող ջանքերը նպաստում են Հայաստանի անվտանգության և պաշտպանունակության մակարդակի բարձրացմանը, իսկ ՆԱՏՕ-ի և մեր այլ գործընկերների հետ համագործակցությունն ուղղում ենք նոր կարողությունների ստեղծմանն ու զարգացմանը: Հայոց բանակը պատվով է կատարում նաև իր միջազգային պարտավորությունները, և Իրաքում, Կոսովոյում ու Աֆղանստանում տեղակայված իր խաղաղապահ զորախմբերի միջոցով օգնել և օգնում է կառուցել ազատ և ժողովրդավար հասարակություններ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարողացավ աշխարհին ներկայանալ նաև իր ճկունությամբ և բարեփոխվելու իր ունակությամբ: 2008-2011 թթ. ժամանակահատվածում իրականացվեց ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը, որի արդյունքների իրականացմանն ուղղված գործողությունները միավորվեցին մեկ միասնական փաստաթղթում` ՀՀ զինված ուժերի զարգացման պլանում: Այն կոչված է հուսալի պաշտպանական կարողության, վերակառուցման, արդիականացման և ռազմական ներգրավման միջոցով ապահովել պաշտպանության ոլորտի երկարաժամկետ և կայուն զարգացումը: Պաշտպանության նախարարության վերջին տարիների գործունեության հիմնական ուղղություններից մեկը եղել է բանակ-հասարակություն կապի ամրապնդումը, այդ թվում նախազորակոչային տարիքի պատանիների, դպրոցականների, ուսանողների հայրենասիրական դաստիարակությանն ակտիվորեն աջակցելը: Կարևոր դեր խաղաց բանակի դռները հասարակության առջև բացելը, որը զինվորի առօրյային ծանոթանալու հնարավորություն ստանալով, իրական պատկերացում կազմեց զինծառայության մասին: Առաջիկայում էլ ձգտելու ենք է՛լ ավելի թափանցիկ լինել, կատարելագործել և արդյունավետ դարձնել բանակի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմները` առանձնահատուկ ուշադրության արժանացնելով մարդու իրավունքների պաշտպանությանը: Բանակը ժողովրդինն է` ստեղծված նրան ծառայելու միակ առաքելությամբ: Շատ կարևոր է այն, որ ժողովուրդն իրապես զգում է բանակի ուժը, հավատում, որ պաշտպանված է հուսալիորեն: Սեփական բանակի նկատմամբ հպարտությունը, խանդավառ տրամադրությունը և միասնականությունը, որ իշխում էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպված զորահանդեսի օրերին, իսկապես անգնահատելի էր, և պետք է ձգտել այն պահպանել ընդմիշտ: Մենք մեր ժողովրդին պարտք ունենք տալու. այնպես պիտի անենք, որ 20 տարին բոլորած հայոց բանակն ապացուցի իր` արդեն հասուն ու առավել կայացած լինելը: Այսօր այս դահլիճում ներկա են զինծառայողներ, ովքեր ճիշտ մեր բանակի տարեկիցներն են` ծնված 1992 թվականի հունվարի 28-ին: Այն ժամանակ նրանց ծնողները չէին էլ պատկերացնում, թե մեր ազգի համար ինչ կարևոր հոբելյանական օր են ծնվել իրենց զավակները: Այսօր իրողություն է այն, որ այս երիտասարդները իրենց ծառայությունը կատարում են կայացած և ողջ աշխարհում հեղինակություն վաստակած հայոց բանակում: Նրանք հպարտությամբ կարող են ասել, որ իրենք ծնվել են այնպիսի բանակի կազմավորման օրը, որն աշխարհում լավագույններից է. լավագույններից է իր մարտունակությամբ, որն ապացուցվում է հենց մարտական հերթապահության ժամանակ, լավագույններից է պահեստազորային ռեսուրսի մշտական բարձր պատրաստվածությամբ: Անկախ հայրենիքում ծնված ու ողջ գիտակցական կյանքում հաղթանակած բանակ ունեցող այս տղաներն այլևս անպարտելի են, նրանք, վստահ եմ, իրենց ճակատագրի տերն են լինելու և հայ ժողովրդին տանելու են լուսավոր և ուղիղ ճամփաներով: Ինչպես սեպտեմբերի 21-ի զորահանդեսի ժամանակ նշեց ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը. §Ամենաթանկը, որ ունենք, անկախության սերունդն է¦:
Սիրելի՛ հայրենակիցներ Տոնական այս դահլիճում են շատ-շատերը, ովքեր իրենց ուսերին են կրել բանակի ստեղծման, կայացման պատասխանատու գործը և այսօր էլ սատարում են բանակին: ՀՀ ԶՈՒ անձնակազմի անունից թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլորին իրենց հայրենանվեր գործունեության համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև նրանց, այն տղաներին, ովքեր մարտական հերթապահության պայմաններում երկամյա ծառայությունը պատվով կատարելով, իրենց ավանդն են ներդրել հայոց բանակի զարգացման գործում ու այսօր պահեստազորում են` որպես հուսալի և օգնության պատրաստ ուժ: Բանակի տոնը առաջին հերթին հայրենիքի զոհասեղանին իրենց կյանքը դրած նվիրյալների, Ազատամարտի վետերանների տոնն է: Տոնական այս պահին մենք գլուխ ենք խոնարհում Արցախյան պատերազմի ժամանակ և հրադադարից հետո իրենց ծառայողական պարտքը կատարելիս զոհվածների հիշատակի առջև: Մենք հոգու և խղճի պարտք ունենք տալու նրանց. պիտի ուշադրության կենտրոնում պահենք զոհվածների ընտանիքների բոլոր խնդիրները և ամեն քայլով պիտի հաստատենք նրանց սկսած գործը հաղթական ավարտին հասցնելու մեր պատրաստակամությունը: Պետք է շարունակենք նաև մշտական ուշադրության արժանացնել Հայրենական պատերազմի և Արցախյան պայքարի վետերաններին` նրանց պայքարի խորհուրդը և մարտական փառքի ավանդույթները փոխանցելով երիտասարդ սերնդին: Այս տարի ևս ՀՀ զինված ուժերն առաջնորդվելու է §ՀՀ ԶՈՒ պատրաստությանը և պաշտպանական բարեփոխումներին որակական առաջընթաց¦ կարգախոսով: Մեր առաջիկա գործունեության գերակա խնդիրներն են լինելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության անվտանգության, անկախության և քաղաքակիրթ կեցության երաշխավորումը, զինված ուժերի մարտական պատրաստականության վիճակի պահպանումը ու մարտական հերթապահության կատարելագործումը, ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի, ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրի իրականացումը, ռազմական կրթության չափանիշների ներդրումը: Մենք շարունակելու ենք կարգապահության ամրապնդմանն ու արտակարգ դեպքերի բացառմանն ուղղված մեր հետևողական աշխատանքը, որի շնորհիվ 2011 թվականին մենք հասանք զինված ուժերի պատմության մեջ աննախադեպ լավ ցուցանիշի:
Պարո՛ն Նախագահ, հարգելի՛ հայրենակիցներ Աշխարհի լավագույն բանակների շարքերում գտնվելուց նահանջ չի լինելու, նահանջ չի լինելու նաև մեր տարածաշրջանում անվտանգության, հավասարակշռության և արդարության ապահովման երաշխավորի դիրքից: Հանդիսավոր այս պահին Գերագույն գլխավոր հրամանատարին զեկուցում և ժողովրդին վստահեցնում եմ` հայոց բանակը, որ մարտական փառավոր ուղի է անցել, քսան տարի շարունակ պատվով է կատարել իր առաքելությունը պետության և ժողովրդի հանդեպ, ոչ մի վայրկյան չի թուլացնելու զգոնությունը` հուսալիորեն պաշտպանելով հայրենիքի սահմանների անդորրը և ժողովրդի խաղաղությունը բոլոր տեսակի ոտնձգություններից: Մենք չենք գոհանալու եղած ձեռքբերումներով, քանզի միայն անխոնջ աշխատասիրությամբ ու նվիրվածությամբ կարող ենք կերտել մեր ազգի ու պետության փայլուն ապագան:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայոց ազգային բանակի կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ: Աստված պահապան` մեր համաժողովրդական իղձերի իրականացման ճանապարհին:
Հավե՛րժ փառք Հայոց բանակի նվիրյալներին: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Ձեր կարծիքը (0) | Նամակ խմբագրին | Տպել |
Այնուամենայնիվ
Էդիկ Անդրեասյանի սյունը
![]() Կենգուրուների մրցույթ Եվ ահա այն բանից հետո, երբ Դմիտրի Անատոլիևիչի թանաքը հազիվ է չորացել հրամանագրի ներքևում, Աշոտյանը գործի է անցել ու զարգացրել "ռուսաց թագավորի" հանճարեղ գաղափարը: Նա մտածել-մտածել է ու պարզել, որ Ռուսաստանի... Թաթուլ Հակոբյանի սյունը ![]() Հայաստանը մաշվում ու արյունաքամ է լինում Այս իրավիճակին՝ ՀՀԿ-ի քաղաքական և տնտեսական մենատիրությանը, հնարավոր է վերջ տալ, եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն ու ընդդիմությունը ճիշտ գնահատեն իրենց ուժերն ու հնարավորությունները և միացյալ ճակատով պայքարեն ՀՀԿ-ի դեմ։ Սուսաննա Մարգարյանի սյունը ![]() Ու "պարտվում է Հայկը" Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու: Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը ![]() Քաղաքական ուժերի իրական եւ "գծած" վարկանիշները 3 Երկու ամիս անց պատկերը շատ չի փոխվել: Հիմնական փոփոխությունն այն է, որ, կարծում եմ, իշխանության վերնախավում հասկացել են, որ ամեն ինչ սահուն անցկացնելու համար թերեւս հարկ է վերանայել ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի տոկոսները եւ ըստ այդմ առաջինինը նվազեցնել երեք տոկոսով, երկրորդինը` նույնքանով բարձրացնել: Սիւզան Խարտալեանի սյունը ![]() Պատրա՞ստ ենք մեր բարձր կրունկները աղբանոց ղրկելու… Կեանքի մէջ չես յաջողիր,- ըսաւ խարտեաշ մազերով, անկողինէն նոր ելածի ու անխնամ արտաքինի տպաւորութիւն թողնող, սակայն լաւ ուսումնասիրուած սանտրուածքով ամերկուհին,- այնքան ատեն որ կ՛ենթարկուիս ուրիշի խաղի օրէնքներուն: Լեւոն Սարգսյանի սյունը ![]() Վարչապետի կիրակի Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի: Ա. Մ.ի սյունը ![]() Առաջարկ մտահոգ քաղաքական ուժերին Ո՞վքեր են պոտենցիալ "ընտրակաշառվողները": Համաձայնենք, որ դրանք անապահով խավի այն ներկայացուցիչներն են, ում մոտ հասարակական շահի գիտակցումը հեռու է ձեւավորված լինելուց եւ ովքեր առաջնորդվում են բացառապես անձնական շահով: Իսկ ո՞վքեր են “ընտրակաշառողները”... Կարեն Մամիկոնյանի սյունը ![]() Աֆորիզմներ-36 Ուշանալով՝ դու ինչ-որ բանի ճիշտ ժամանակին ես հասնում: Դերենիկ Մելիքյանի սյունը ![]() Բումերանգ` "Անատոլական գարուն"-ի հեռանկարով... Ստրատեգիական անխուսափելի սայթաքումները ի վերջոյ բերելու են նրան, որ բումերանգային "օրինաչափութեամբ" "Արաբական գարուն"-ի վերջաւորութեան կուրւագծւի "Անատոլական գարնան" հեռանկարը... Շահան Գանտահարեանի սյունը ![]() Մերձեցում-թափանցման թուրքական օրինակը Նախադրյալները նախանշում են, որ Անկարայի թափանցողական մերձեցումը քաոսային այլ իրավիճակներ է նախապատրաստում Սիրիայի համար... Հովիկ Աֆյանի սյունը ![]() Սուրբ Սարգիսն ու համամասնական մեկ ցուցակը ... քանի որ աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած երկրում պարադոքսաբար քաղաքականությունը շատ շատերին է հետաքրքրում, եղան ավելի շատ քաղաքական երազներ, ճիշտ է` "աղաբլիթի սկզբունքով": Անի Գրիգորյանի սյունը ![]() "Գործիքավորում" ...Խոսքն այն մասին չէ, որ լրագրությունը մեզանում բարձրագույն մակարդակի վրա է, եւ որ լրագրողներն այլեւս սովորելու տեղ չունեն, այլ այն, որ մեր պաշտոնյաների պատկերացմամբ` իրենց ղեկավարած ոլորտների նկատմամբ հասարակության մեջ արմատավորված անվստահության պատճառը ոչ թե սեփական թերացումներն են, այլ լրագրողների աշխատանքի որակը: Արծրուն Կոստանդյանի սյունը ![]() Շարժասանդուղքի վրա Ժամանակն այսպես թե այնպես սահում է՝ կանգնած ենք մենք, թե ընդառաջ ենք գնում ինչ-որ բանի։ Ճիշտ՝ վեր բարձրացող շարժասանդուղքի պես։ Սիրանի սյունը ![]() Հոտած ձկներ Հապա ձեր տոնական սեղանին նայեք: Ինչպիսի~ ճոխություն: Այս տարի ավելի շշմեցուցիչ է, քան նախորդ տարի` խոզի ազդր, կոկորդիլոսի գլուխ, փղի կնճիթ… Ա. Վ.ի սյունը ![]() Տարվա վերջում կարծիքները համընկան Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված: Արմեն Հովհաննիսյանի սյունը ![]() Ազգայնականն ու "ռեակցիան" "Կառավարության ԲԱՐԵփոխման հետևանքով քաղաքացի Չստիկյանը սնանկացավ, և քանի որ մեկ այլ ԲԱՐԵփոխման արդյունքում ուսումնառության տարիներին պատշաճ գիտելիքներ չէր ստացել այլ գործունեությամբ զբաղվելու համար, իսկ մի ավելի վաղեմի ԲԱՐԵփոխման շնորհիվ զրկվել էր հոգևոր-բարոյական դաստիարակությունից` կախվեց: Կեցցե՜ առաջադիմության անդառնալի ընթացքը..."։ Գոհար Հայրապետյանի սյունը ![]() Փնտրում ենք իսկական տղամարդ Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք: Մհեր Արշակյանի սյունը ![]() Ընտրությունս կայացրել եմ "Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ... |
![]() |
![]() |
![]() |
©2012 Report.am Իրավունքները պաշտպանված են |
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ | ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ | ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՄՇԱԿՈւՅԹ | ԱՅԼ | ՄԱՐԶԱԿԱՆ |
|





















